Վրացական ազգային աստղաֆիզիկական աստղադիտարան
(Վերահղված է Աբասթումանի աստղադիտարանից)
Վրացական ազգային աստղաֆիզիկական դիտարան կամ Աբասթումանի աստղադիտարան (վրաց.՝ აბასთუმნის ასტროფიზიკური ობსერვატორია), դիտարան Աբասթուման ավանի մոտ, Կանոբիլի լեռան վրա, Վրաստան։ Բարձրությունը՝ 1650 մ։ Հիմնադրվել է 1932 թվականին։ Դիտարանում հետազոտվում են լույսի միջաստղային կլանմանը, փոփոխական աստղերին, Արեգակի ծառայությանը և Երկրի մթնոլորտին վերաբերող հարցեր, դասակարգվել են մոտ 35 հազար աստղերի սպեկտրներ։ Խոշորագույն գործիքը Մաքսուտովի տիպի 70 սմ-անոց աստղադիտակն է, իր տեսակի մեջ աշխարհում ամենամեծերից մեկը։
Վրացական ազգային աստղաֆիզիկական աստղադիտարան აბასთუმნის ასტროფიზიკური ობსერვატორია | |
---|---|
![]() | |
Տեսակ | աստղագիտական աստղադիտարան |
Սեփականատեր | Ilia State University? |
Աստղադիտարանի կոդ | 119 |
Երկիր | ![]() |
Վայր | Աբասթուման |
ԲԾՄ | 1650 մետր |
Հիմնադրվել է՝ | փետրվարի 8, 1932 |
Կայք | observatory.iliauni.edu.ge |
![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրացական ազգային աստղաֆիզիկական աստղադիտարան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 15)։ ![]() |