Աբանո Տերմե (իտալ.՝ Abano-Terme, վեն.՝ Àbano), նեոնատոլոգիական հանգստավայր է Իտալիայում։ Գտնվում է Վենետո մարզում՝ Պադովա գավառում[2], Պադովայից 8 կմ հարավ-արևմուտք։ Բնակչությունը կազմում է 19,2 հազար մարդ (2007), բնակչության խտությունը 910 մարդ/կմ²։ Զբաղեցրած տարածքը՝ 37 կմ²։ Փոստային կոդը՝ 35031։ Հեռախոսային կոդը՝ 00049։

Բնակավայր
Աբանո Տերմե
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
Մակերես21,41 կմ²
ԲԾՄ14±1 մետր
Բնակչություն20 231 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Ժամային գոտիUTC+1, Կենտրոնական եվրոպական ժամանակ և UTC+2
Հեռախոսային կոդ049
Փոստային դասիչ35031
Ավտոմոբիլային կոդPD
Պաշտոնական կայքcomune.abanoterme.pd.it
Աբանո Տերմե (Իտալիա)##
Աբանո Տերմե (Իտալիա)

Պատմություն խմբագրել

Աբանո Տերմեն հիշատակվում է Կլավիդիա Կլավդիանայի ստեղծագործությունից։ Նկարագրությունը օստգոթերի արքա Թեոդորիքի նամակում է։ Աբանո Տերմեն ավերվել է VI դարում, և վերականգնվել՝ XII–ում, երբ Աբանո–Բանին (քաղաքը մինչև 1930 թ․–ը այդպես էր կոչվում) դարձել է ինքնավար համայնք։

1403–ից 1797 թթ․ քաղաքը պատկանել է Վենետիկի հանրապետությանը։ Ըստ հավաստի աղբյուրների Աբանոյի մասին իրենց գրվածքներում և նամակներում հիշատակել են Շեքսպիրը, Մոցարտը, Բայրոնը, Գյոթեն։

Տեսարժան վայրեր խմբագրել

  • Սբ․ Լավրիենտիայի Մայր Տաճարը (1780 թ․) զանգակատան հետ միասին ( IX-X դդ․)։
  • Մադոննա դելլա Սալյուտեի եկեղեցին (1428 թ․)։
  • Մոնտիրենո պատկերասրահը՝ Մորետտոյի, Ռենիի, Տիեպոլոյի աշխատանքներով։
  • Քաղաքից ոչ հեռու կանանց մենաստաններ Սան Դանիելեն (XI դ.) և Պրահլիայի աբբայությունը (XVIդ․)։

Բնակչություն խմբագրել

Տարի Բնակչություն
1907 4500 մարդ [3]
2015 9950 մարդ
2017 20 002 մարդ [4]
2018 20 101 մարդ [5]
2023 20 231 մարդ [1]


Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://demo.istat.it/?l=it
  2. «Bilancio demografico Anno 2016 Gennaio Provincia: Padova». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2017 հունիսի 28-ին.
  3. Абано-Баньи (ռուս.) // Малый энциклопедический словарь — 2 — СПб.: 1907. — Т. 1.
  4. Popolazione Residente al 1° Gennaio 2017Italian National Institute of Statistics.
  5. Popolazione Residente al 1° Gennaio 2018Italian National Institute of Statistics.