Պադովա (գավառ)
Պադովա, գավառ Իտալիայի Վենետո շրջանում։ Մայրաքաղաքը Պադովան է։
| |||||
Երկիր | Իտալիա | ||||
Կարգավիճակ | Իտալիայի պրովինցիաներ | ||||
Մտնում է | Վենետո | ||||
Վարչկենտրոն | Պադովա | ||||
Տարածք | 2037 կմ² | ||||
Սահմանակցում է | Վիչենցա, Տրևիզո, Metropolitan City of Venice?, Ռովիգո, Վերոնա և Վենետիկ | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Նախորդ | province of Padua? և Brenta? | ||||
ISO 3166-2 կոդ | IT-PD | ||||
Հեռախոսային կոդ | 049, 0429 և 0425 | ||||
Փոստային ինդեքսներ | 35121–35143 և 35010–35048 | ||||
Ավտոմոբիլային կոդ | PD | ||||
provincia.padova.it | |||||
Աշխարհագրություն
խմբագրելՊադովան ընդգրկում է 2142 քառ․կմ տարածք և ունի 940090 բնակչություն (2012 թվականի տվյալներով), ըստ այդմ համարվում է ամենաբնակեցված գավառը Վենետո նահանգում։ Պադովայում կա 104 կոմունա։
Տարածքն ընդգրկում է Պադովա քաղաքն ու հարակից մունիցիպալիտետները[1] Ալտա Պիանուրան՝ քաղաքի հյուսիսից, Bassa Pianura՝ հարավից, և Էուգանեի բլուրները հարավարևմուտքից։
Պատմություն
խմբագրելԳավառի սահմանները գրեթե նույն են, ինչ միջնադարյան կոմունայում՝ հյուսիսարևելյան կողմում՝ որոշ փոփոխություններով։ Տարածքը վարչականորեն պատկանել է Վենետիկի հանրապետությանը, սակայն ներկայիս գավառը վարչականորեն բաժանված է եղել Լոմբարդի-Վենետիկ թագավորության կողմից։ Պադովայի միաբանությունը ընդգրկում է գավառի մեծ մասը, ինչպես նաև շրջակա գավառների տարածքները։
Տեսարժան վայրեր
խմբագրելՊադովան հարուստ է զբոսաշրջային վայրերով։ Գավառում կան միջնադարյան և Վերածննդի արվեստի և ճարտարապետության գլուխգործոցներ։ Չիտադելլա և Մոնտանյանա քաղաքները հայտնի են լավ պահպանված միջնադարյան պարիսպներով։ Տարածքում կան շատ հին և գեղեցիկ վիլաներ, որոնցից մի քանիսը ձևավորվել են ճարտարապետ Անդրեա Պալլադիոյի կողմից։ Ուշագրավ են Կոնտարինի (Պիացոլա սուլ Բրենտա) և Բարբարիգո (Գալցինյանո Տերմեում) վիլաները։ Էուգանեի լեռների անտառածածկ տարածքներում կան հանգստավայրեր, իսկ արևելյան զառիթափ լանջերին կան հնագույն հանքային աղբյուրներ՝ ինչպիսիք են Էյգենե Տերմեն, Աբանո Տերմեն, Մոնտեգրոտո Տերմեն, Գալցինյանո Տերմեն, Բատալիա Տերմեն։ Վենետիկյան ծովածոցի մի փոքր մասը գտնվում է նահանգի ներսում։ Valle Millecampi և գետային լանդշաֆտների ծայրամասում կան բնական ուղիներ՝ նույնիսկ հեծանիվի և ձիավարության համար։ Այստեղ նաև հնարավոր է ճամփորդել նավով։
Գլխավոր մունիցիպալիտետները
խմբագրելԿոմունա | Բնակչություն |
---|---|
Պադովա | 210,629 |
Ալբինյազեգո | 24,909 |
Սելվացանո Դենտրո | 22,639 |
Վիգոնցա | 22,455 |
Չիտադելլա | 20,222 |
Աբանո Տերմե | 19,850 |
Պիովե դի Սաքո | 19,628 |
Մոնսելիչե | 17,645 |
Էստե | 16,742 |
Կադոնեգե | 16,118 |
Ռուբանո | 15,977 |
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- Provincia di Padova homepage (in Italian)
- Knowing Padua - June 2010 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պադովա (գավառ)» հոդվածին։ |