Շատրվան «Պուտտի» (գերմ.՝ Puttenbrunnen), Կալինինգրադ քաղաքում (մինչև 1945 թվականը` Քյոնիգսբերգ քաղաք) գտնվող պատմական շատրվան։

Տեսարժանություն

Kaliningrad 05-2017 img56 Ocean Museum.jpg

ՆկարագիրԽմբագրել

Շատրվանի անվանումը առաջացել է իտալերեն «puttо» բառից, որը նշանակում է «մանկիկներ» (տես` Պուտտո)։ Հուշարձանը իրենից ներկայացնում է իրար ձեռք բռնած չորս գանգրահեր հրեշտակների կոմպոզիցիա։ Քանդակը պատրաստված է խեցեքարից։

 
Քանդակային կոմպոզիցիա շատրվանի կենտրոնում

ՊատմությունԽմբագրել

Շատրվանը ստեղծվել է 1908 թվականին գերմանացի քանդակագործ, Քյոնիգսբերգի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Ստանիսլավ Կաուերի կողմից։ Բացի շատրվանից Կալինինգրադում պահպանվել են քանդակագործի այլ աշխատանքներ ևս, հարթաքանդակներ շենքերի վրա (Ոստիկանական նախագահության շենք, գեղարվեստի ակադեմիա և այլն ) և քանդակներ («Նիմֆա», «Մայրը և երեխաները», Շիլլերի հուշարձանը և այլն)։

1912 թվականին Պոզեն քաղաքում (այժմ` Պոզնան, Լեհաստան) անցկացված շատրվանների միջազգային ցուցահանդեսում (գերմ.՝ Internationale Springbrunnenmessese) Կաուերի աշխատանքը զբաղեցնում է առաջին տեղը ։ Պոզենի բնակիչները ցանկացան գնել շատրվանը, սակայն Կաուերը նախընտրեց շատրվանը նվիրել Քյոնիգսբերգին[1]։

Սկզբնապես շատրվանը տեղակայված էր Քյոնիգսբերգի ամրոցի զինվորական կալանատան կողքին, որտեղ էլ 1944 թվականին վերապրել է բրիտանական ավիացիայի ավիահարվածները։ Պատերազմից հետո շատրվանը տեղափոխվեց Դրումշտրասսե 25-29-ում գտնվող Համալսարանական հիվանդանոցի բակ (այժմ` Նավահանգստային հիվանդանոց, Հիվանդանոցային փողոց 34-38)։

Ներկայիս վիճակԽմբագրել

Հիվանդանոցի տարածքում գտնվելու տարիներին շատրվանը չի վերականգնվել և քայքայվել է։ Կալինինգրադի մարզային կառավարության 2007 թվականի մարտի 23-ի № 132 որոշմամբ շատրվանին շնորհվել է տարածաշրջանային մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ, որը հետագայում վերահաստատվել է Կալինինգրադի մարզային կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի № 799 որոշմամբ[2]։

2010 թվականից շատրվանը գտնվում է Համաշխարհային օվկիանոսի թանգարանի հաշվեկշռում և գտնվում է նրա տարածքում «Հին նավահանգիստ» լանդշաֆտային այգում[3]։ 2011 թվականին ավարտվեց հուշարձանի համալիր վերակառուցումը, որի արժեքը կազմեց 23165000 ռուբլի[4]։ Արխիվային լուսանկարների հիման վրա շատրվանը վերականգնվեց պետերբուրգյան «Ժառանգություն» արվեստանոցի կողմից[5]։

Շատրվանը համարվում է գործող, ամեն տարի գարնանը ապրիլի վերջին օրը, թանգարանը կազմակերպում է շատրվանների սեզոնի հանդիսավոր բացումը[6]։

2015 թվականից թանգարանում ցուցադրվում է Կաուերի մեկ այլ հայտնի ստեղծագործության «Գենիուս»-ի բարձրաքանդակի պատճենը, որը պահվում է Կալինինգրադի կերպարվեստի մարզային թանգարանում[7]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել