Շիլլերի հուշարձան (Կալինինգրադ)

հուշարձան Կալինինգրադում

Շիլլերի հուշարձան (գերմ.՝ Schiller-Denkmal), գերմանիացի բանաստեղծ, փիլիսոփա և դրամատուրգ Ֆրիդրիխ Շիլլերին նվիրված հուշարձան, որը գտնվում է Կալինինգրադ քաղաքում (մինչև 1945 թվականը՝ Քյոնիգսբերգում)։

Picto infobox architecture.png
Ելենա Գնեսինայի հուշարձան
Kaliningrad 05-2017 img49 Schiller monument.jpg
Հուշարձանը 2017 թվականին
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Ստեղծում1910
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ԲնակավայրԿալինինգրադ
Շինության ձևհուշարձան
Նյութբրոնզ
Ներկա վիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Commons-logo.svg Monument to Friedrich Schiller in Kaliningrad Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Բրոնզե հուշարձանը ստեղծվել է 1910 թվականին գերմանացի քանդակագործ, Քյոնիգսբերգի գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության ամբիոնի դասախոս Ստանիսլավ Կաուերը։ Շիլլերի հուշարձանից բացի, Կաուերը ստեղծել է քաղաքի մի շարք այլ հուշարձաններ` «Նիմֆա», «Մայրը և երեխան» քանդակները, «Պուտտի» շատրվանը, Ոստիկանության նախագահության շենքի ճակատի բարձրաքանդակները և այլն։

 
Հուշարձանի բացումը 1910 թվականին

Հայտնի չէ, թե ինչ պատճառով է Քյոնիգսբերգում կանգնեցվել է Ֆրիդրիխ Շիլլերին նվիրված հուշարձան, որը չի ապրել այդ քաղաքում։ Վարկածներից մեկի համաձայն՝ հուշարձանի բացումը համընկնել է Քյոնիգսբերգի քաղաքային թատրոնի 100-ամյակի հետ (գերմ.՝ Stadttheater Königsberg), որը բացվել է 1810 թվականին Շիլլերի «Վիլհելմ Տելլ» ստեղծագործությամբ[1]։

1934 թվականին քաղաքի թատրոնի մոտ տեղադրված հուշարձանը տեղափոխվել է Նոր թատրոնի (գերմ.՝ Neues Schauspielhaus) դիմացի զբոսապուրակ[2]։

Հուշարձանը վնասվել է 1944 թվականի օդային հարձակումների ժամանակ, սակայն փրկվել է 1945 թվականին Քյոնիգսբերգի օպերացիայի ժամանակ։ Լեգենդի համաձայն՝ հարձակման ժամանակ հուշարձանի վրա ռուսերենով գրված է եղել. «Մի կրակեք։ Սա մերն է»[3]։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 1950-ական թվականների կեսերին հուշարձանը վերականգնվել է[4]։ Պատվանդանի վրա ավելացվել է ռուսերենի մակագրությունը, ինչպես նաև Շիլլերի կյանքի տարիները։

Ներկա վիճակԽմբագրել

2017 թվականից ի վեր Շիլլերի հուշարձանը հանդիսանում է ՌԴ մոնումենտալ արվեստի հուշարձան և պաշտպանվում է պետության կողմից[5]։ Հուշարձանը գտնվում է Թատերական հրապարակում (Միր պողոտա), Կալինինգրադի մարզային դրամատիկական թատրոնի շենքից ոչ հեռու (Նոր թատրոնի նախկին շենքը)։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Памятник Фридриху Шиллеру, путеводитель по Калининграду и Калининградской области» (ռուսերեն)։ konigsberg.ru։ Վերցված է 2017-02-13 
  2. Manfred Höhne։ «Denkmäler - Ostpreussen» (գերմաներեն)։ www.ostpreussen.net։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-14-ին։ Վերցված է 2017-02-13 
  3. «Памятник Фридриху Шиллеру в Калининграде»։ culture.ru (ռուսերեն)։ Վերցված է 2017-02-13 
  4. «Памятник Фридриху Шиллеру - Калининград»։ www.prussia39.ru։ Վերցված է 2017-02-13 
  5. «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации»։ old.kulturnoe-nasledie.ru։ Արխիվացված է օրիգինալից 2017-02-13-ին։ Վերցված է 2017-02-13 

Արտաքին հղումներԽմբագրել