«Ընկերներ» հեռուստասերիալի հրավիրված աստղերի ցանկ

Վիքիմեդիայի նախագծի ցանկ

«Ընկերներ» (անգլ.՝ Friends), հայտնի ամերիկյան կատակերգական հեռուստասերիալ սիթքոմ, որը պատմում է 6 լավագույն ընկերների մասին։ Սերիալը դարձել է 1990-ական թվականների ամենահայտնի հեռուստատեսային նախագծերից մեկը[1] և ստացել է բազմաթիվ պարգևներ, այդ թվում նաև Էմմի մրցանակը։

«Ընկերներ» սերիալը (ի սկզբանե «Ընկերներ ինչպես մենք», անգլ.՝ Friends Like Us) պրոդյուսերավորվել է «Բրայթ/Կաուֆֆման/Էրեյն փրոդաքշնզի» (անգլ.՝ Bright/Kauffman/Crane Productions) և Warner Bros. Television ընկերության կողմից, և ի սկզբանե ցուցադրվել է ամերիկյան NBC ալիքով (1994 թվականի սեպտեմբերի 22-ից մինչև 2004 թվականի մայիսի 6-ը)։ Սերիալի վերջնական սերիան գրավել է չորրորդ հորիզոնականը սերիալի վերջին սերիաների ցանկում՝ ուղիղ եթերով այն դիտել են 52,5 միլիոն մարդ[2]։

1994 թվականից 2004 թվականը նկարահանվել է 10 եթերաշրջան (ընդհանուր հաշվով 236 սերիա)։ Այն մեծ համբավով ցուցադրվել է աշխարհի տարբեր երկրներում և բազմաթիվ երկրպագուներ է ձեռք բերել։

Դերասանների և դերերի ցանկ խմբագրել

1-ին եթերաշրջան խմբագրել

Վինսենթ Վենտրեսկան երջանիկ Բոբիի դերում

  • Մոնիկայի ընկերը։ Բոլորը նրան պաշտում են, քանի որ նա կատակասեր տղա է։ (սերիա 10)

Հենկ Ազարիան գիտնական Դևիդի դերում։ (10 սերիա)

  • Ֆիբիի սիրեցյալը, ով Մինսկ էր գնացել ուսումնասիրությունների համար։ Էպիզոդում ասվում է, որ Մինսկը գտնվում է Ռուսաստանում, սակայն քաղաքը Բելառուսիայի մայրաքաղաքն է։

Ջոն Լովիցը թմրամոլ Սթիվի դերում (Ֆիբիի ընկերը և հաճախորդը)

  • Ֆիբին իր մոտ հարցազրույց է կազմակերպում, Մոնիկային նոր ռեստորանում շեֆ-խոհարարի աշխատանքին ընդունելու համար։ (սերիա 15)

Հելեն Հանթը սրճարանի հաճախորդի դերում, ով Ֆիբիին Ուրսուլայի հետ էր շփոթել։ ( սերիա 16)

Ջորջ Քլունին և Նոյա Ուայլին բժիշկների դերերում։ (սերիա 16,17)

  • Ռեյչելը վնասում է կոճը և համոզում է Մոնիկային օգտագործել նրա բժշկական ապահովագրաթերթը։ Նրանք հիվանդանոցի բժիշկներին ժամադրության են հրավիրում։
  • Երկու բժիշկներն էլ բժիշկների դեր են խաղացել «Շտապ օգնություն» սերիալում։

Ջենիֆեր Գրեյը Մինդիի դերում, Ռեյչելի ընկերուհին, ով ամուսնացել է Բարրիի հետ։ (սերիա 20)

Լիա Ռեմինին ծննդկանի, «Բոսթոն Սելթիքս»-ի երկրպագուհու դերում (англ. Boston Celtics), ով օգնում էր Ջոին։

2-րդ եթերաշրջան խմբագրել

Լորեն Թոմը Ջուլիի դերում, Ռոսսի ընկերուհին երկրորդ եթերաշրջանում Սթիվ Զանը Ֆիբի Դունկանի շինծու ամուսնու դերում։ (սերիա 4)

  • Ֆիբին խոստովանում է, որ իր ամուսինը՝ Դունկանը, շատ ֆիկտիվ մարդ է, քանի որ հոմոսեքսուալիստ է։ Հետագայում պարզվում է, որ Դունկանը նատուրալ է, ընկերուհի ունի, և խնդրում է Ֆիբիին ստորագրել բաժանման փաստաթղթերը։

Լեա Թոմփսոնը և Քեթրին Բելլը (սերիա 6)

  • Աղջիկներ, ովքեր Ջոին և Չենդլերին համասեռամոլների տեղ էին ընդունել, երբ նրանք զբոսնում էին Բենի հետ։ (ավտոբուսում երեխայի հետ)

Քրիսի Հայնդը Ստեֆանիի դերում։ The Pretenders-ի մենակատարը։ (սերիա 6) Վինսենթ Վենտրեսկան երջանիկ Բոբբիի դերում

  • Մոնիկայի ընկերը։ Բոլորը նրան պաշտում են, քանի որ նա հումորասեր տղա է։ (սերիա 10)

Բրուկ Շիլդսն Էրիկի Ֆորդի, բժիշկ Ռեյմորի ("Մեր կյանքի օրերը" սերիալի կերպար Ջոի դերում) խելագար երկրպագուհու դերում։ (սերիա 12)

Քրիս Այզեկը երեխաների համերգների կազմակերպիչ Ռոբա Դոնանի դերում։ (սերիա 12)

Դեն Կաստելլանետան կենդանաբանական այգու հավաքարարի դերում։ (սերիա 12, 13)

  • Հավաքարարը պատմում է Ռոսսին իր նախկին կենդանու՝ կապիկ Մարսելյայի ճակատագրի մասին

Ժան-Կլոդ Վան Դամն ինքն իր դերում (սերիա 12, 13).

  • Ռոսսը ուղևորվում է կենդանաբանական այգի իր նախկին կենդանուն՝ կապիկ Մարսելյային տեսնելու համար, որտեղ իմանում է, որ նա Նյու Յորքում Վան Դամի հետ ֆիլմ է նկարահանում։

Ջուլիա Ռոբերտսը Չենդլեր Սյուզի Մոսսի համադասարանցուհու դերում։ (սերիա 13)

  • Ֆիլմի նկարահանումների ժամանակ Չենդլերը հանդիպում է իր նախկին համադասարանցուհուն, ում գլխին նա մի անգամ շատ չար կատակ է խաղացել, և հիմա վերջինս ցանկանում է վրեժ լուծել։

Թոմ Սելեքն ընտանիքի ընկերոջ և ակնաբույժ Ռիչարդ Բյորկի դերում։ (սերիա 15)

  • Մոնիկան և Ֆիբին Ռիչարդի տանը սպասարկում էին բժիշկների խնջույքը։

Չառլի Շինը Ռայանի դերում։ (սերիա 23)

  • Ֆիբին հիվանդանում է ջրծաղիկով, իսկ այդ ժամանակ նրա մոտ է գալիս իր սիրեցյալ ծովագնացը։ Նրանք երկուսով հիվանդանում են, և մյուս մասնակիցները նայում են, որպեսզի նրանք հանկարծ քոր չգան։

Ջենիֆեր Գրեյը Մինդիի՝ Ռեյչելի ընկերուհու դերում, ով ամուսնացել է Բարրիի հետ։ (սերիա 24)

3-րդ եթերաշրջան խմբագրել

Դևիդ Արքեթը Մալկոլմի դերում։ (սերիա 3)

  • Ուրսուլայի նախկին սիրեցյալը, ով նրան ամեն տեղ հետևում էր։ Հետո անցավ Ֆիբիին, նրան շփոթելով քրոջ հետ։

Իզաբելլա Ռոսսելլինին ինքն իր դերում։ (սերիա 5)

  • Նկարահանվել այն սերիայում, որտեղ ընկերները կազմում էին այն հայտնիների ցուցակները, որոնց հետ իրենք կարող էին քնել, հարաբերությունների մեջ գտնվելով։ Ռոսսը իր ցուցակի մեջ է ավելացնում Իզաբելլային, սակայն Չենդլերը ասաց, որ դա ազնիվ չէ։ Այդ ժամանակ Ռոսսը ջնջեց նրան իր ցուցակից և այդ նույն օրը հանդիպեց նրան սրճարանում։

Շերիլին Ֆեննը Ջինջերի՝ պրոտեզով աղջկա դերում։ (սերիա 14)

  • Ջոի նախկին ընկերուհին, ում հետ այս սերիայում հանդիպում է Չենդլերը։

Դինա Մեյերը Քեյթի դերում։ (սերիա 22)

  • դերասանուհի, ում անպատասխան սիրահարվել է Ջոն։

Բեն Սթիլերը Ռեյչելի ընկերոջ դերում։ (սերիա 22)

  • Ռեյչելը մի տղայի ժամադրության է կանչում, ով շատ նյարդային է։ Ռոսսը ամեն ձևով փորձում է ապացուցել դա Ռեյչելին։

Ռոբին Ուիլյամսը մի տղամարդու դերում, ում դավաճանում է իր կինը, և Բիլլի Կրիստալը նրա ընկերոջ դերում։ (սերիա 24)

Ջոն Ֆավրոն Մոնիկայի հարուստ սիրեցյալի դերում, ով ձգտում էր մասնակցել MMA-ին։ (սերիա 18, 19, 21, 23, 24)

  • Նրանք ծանոթացել են այն ժամանակ, երբ Մոնիկան սրճարանում էր աշխատում, որտեղ ստիպված անվաչմուշկներով էր։

4-րդ եթերաշրջան խմբագրել

Փեն Ժիլլեթը հանրագիտարանների վաճառողի դերում (սերիա 3).

  • Թակել է Ջոի և Չենդլերի տան դուռը 24 գրքերից կազմված հանրագիտարանը վաճառելու նպատակով։ Ջոն, հասկանալով, ով հաճախ չի կարողանում ըմբռնել ընկերների խոսակցությունը, հետաքրքրվում է առաջարկով, սակայն գումարը բավարարում է միայն այն գրքի համար, որի մեջ միայն В' տառն էր։

Ռեբեկա Ռոմեյնը կեղտոտ աղջկա դերում, ում հետ մի ժամանակ հանդիպում էր Ռոսսը։ (սերիա 6)

Մայքլ Վարդանը Տիմի՝ Ռիչարդ Բյորկի որդու դերում։ (սերիա 8)

Չառլթոն Հեսթոն ինքն իր դերն է խաղում (սերիա 14).

  • Իր գրիմյորկայում լվացվող Ջոին է տեսնում, ում վրայից ձկնորսությունից հետո շատ վատ հոտ է փչում։

Սարա Ֆերգյուսոնն իր դերում։ Հայտնվում է այն տեսահոլովակում, որտեղ Ջոնը Չենդլերին ցույց է տալիս թե ինչպես է Լոնդոնում անցել իր օրը։ (սերիա 23)

Հյու Լորին ինքնաթիռի ուղևորի դերում, որով Ռեյչելը Լոնդոն էր մեկնում։ (սերիա 24).

Ռիչարդ Բրենսոնը վաճառող Մեծ Բրիտանիայի հուշանվերների կրպակում, որտեղից Ջոնն իր համար գլխարկ էր գնում։ (սերիա 23)

Օլիվիա Ուիլյամսը Ռոսսի և Էմիլիի հարսանիքի հարսի ընկերուհու դերում։ (սերիա 23, 24)

5-րդ եթերաշրջան խմբագրել

Թոմաս Ժոզեֆ Թայնը շատ երիտասարդ բժշկի դերում, ում հրավիրել էին ընդունել Ֆիբիի ծննդաբերությունը։ (սերիա 3)

Հերի Քոլլինզը այն հեռուստաշոուի վարողը, որում մասնակցում էթր Ջոն։ (սերիա 4)

Ջորջ Նյուբերն ճամփորդի, Մոնիկայի հարևանի դերում։

Մայքլ Ռապապորտը ոստիկան Հարիի դերում (սերիա 16)

Լիլիան Շովեն Ջոի տատիկի դերում (սերիա 19)

Մայքլ Մոնկսը բժիշկ Միլլերի՝ Մոնիկայի ակնաբույժի դերում։ (սերիա 22)

Թոմաս Լեննոն կրուպյեի դերում, Ջոի ձեռնասուն երկվորյակը (սերիա 23, 24)

6-րդ եթերաշրջան խմբագրել

Թեմբի Լոկն այն աղջիկներից մեկը, ովքեր որոշում էին, արդյոք արժե հանդիպել երեք անգամ բաժանված Ռոսսի հետ (սերիա 2)

Էլ Մակֆերսոնը Ջոի հարևանուհու՝ Ջանինի դերում, ում շատ չի դուր եկել Չենդլերի և Մոնիկայի զույգը։ (սերիաներ 7-11)

Միսսի Պայլը Հիլարիի՝ Մոնիկայի նախկին կոլեգայի դերում (սերիա 8)

Ռալֆ Լորենը իր դերում (սերիա 8)

  • Մտել է վերելակ այն ժամանակ, երբ Ռեյչելը արդարանում էր իր ղեկավարի առջև, ասելով, որ ինքը չի համբուրվել, և ընդ որում չի քնել Ռալֆ Լորենի հետ։

Ռիզ Ուիզերսփունը Ռեյչելի քրոջ՝ Ջիլլի դերում։ (սերիա 13)

Սյուզան Յիգլին և Շերիլ Հայնսը սրճարանի աղջիկների դերում, որոնց հյուրասիրում էր Ջոն։ (սերիա 13)

Ալեքսիս Արկետը սրճարանի հաճախորդի դերում, ում բուլկին կերել էր Ջոն։ (սերիա 13)

Բրյուս Ուիլիսը Պոլի դերում (սերիա 21, 22, 23).

  • Ուսանողուհու հայրը, ում հետ հանդիպում էր Ռոսսը, աշխատելով համալսարանում։

7-րդ եթերաշրջան խմբագրել

Էդդի Հայիլլ, Թերրի, Ռեյչելի ասիստենտը։ (սերիա 5)

Ջուլիա Քեմփբելլ, Ֆիբիի ընկերոջ նախկին կին, ում հետ հանդիպում է Ռոսսը։ (սերիա 5)

Քրիստեն Դեյվիսը Էրինի՝ Ջոի ընկերուհու դերում։ Ռեյչելը հանդիպում է նրան առավոտյան լոգարանի մոտ։ Ջոն աշխատանքի է գնում, և խնդրում է Ռեյչելին փոխանցել Էրինին, որ ինքը պատրաստ չէ լուրջ հարաբերությունների համար։ Դրա փոխարեն Ռեյչելը և Էրինը ավելի մոտիկից են ծանոթանում և դուր են գալիս մեկը մյուսին։ Ռեյչելը կարծում է, որ Էրինը շատ է համապատասխանում Ջոին։ Շուտով Ջոն նույնպես այդպես է մտածում։ Սակայն Էրինը վերջացնում է նրանց հարաբերությունները։ Ոչ շատ սերիաներից մեկը, որում Ջոն որևէ աղջկա հանդեպ լուրջ զգացմունքներ է զգում։

Հենկ Ազարիա, Դևիդ, գիտնական։ Ֆիբի սիրեցյալը, ով Մինսկ է գնացել հետազոտությունների համար։ (սերիա 11)

Ջեյսոն Ալեքսանդեր, Էրլ, Ֆիբիի հաճախորդը, ով ցանկանում է ինքնասպանություն գործել։ (սերիա 13)

Սյուզան Սարանդոն Սեսիլիա Մոնրոի դերում։ Դերասանուհի «Մեր կյանքի օրերը» հեռուստասերիալից։ Նա հայտնի է այն բանով, որ խմիչքները մարդկանց երեսին է շպրտում և ապտակներ է բաժանում։ Նրա հերոսուհուն սպանում են, իսկ ուղեղը տեղափոխում են Ջոին։ Դա նրա սերիալ վերադառնալու շանսն է։ Նա օգնում է վերջինիս աշխատել դերի վրա, նրանց միջև կարճատև հարաբերություններ են սկսվում։ Սերիայի վերջում Սեսիլիան հայտնում է, որ Մեքսիկա է մեկնում նոր ֆիլմում նկարահանվելու համար։ (սերիա 15)

Գեբրիել Յունիոն, Քրիսթեն, աղջիկ, ով Ռոսսին և Ջոին ժամադրել էր նույն օրը։ (սերիա 17)

Դենիս Ռիչարդս, Մոնիկայի և Ռոսսի զարմուհին։ (սերիա 19)

Վայնոնա Ռայդեր, Ռեյչելի համակուրսեցին։ (20 սերիա)

Քեթլին Թըրներ, Չենդլերի հայրը։ (սերիա 22, 23, 24)

Գարի Օլդմեն, Ռիչարդ Կրոսբի, Ջոուի ընկերը ֆիլմում։ (սերիա 23, 24)

8-րդ եթերաշրջան խմբագրել

Ջոննի Մեսներ, Կեշ, Ջոի կոլեգան ըստ սերիալի։ (սերիա 5)

Բոննի Սոմերվիլ, Մոնա, Ռոսսայի ընկերուհին, ում հետ նա ծանոթացել է Մոնիկայի և Չենդլերի հարսանիքի ժամանակ։ (սերիա 5)

Քևին Ռամ, Տիմ, տղա, ումից մեկ օրվա մեջ բաժանվում է Ֆիբին և աշխատանքից ազատում է Մոնիկան։ (սերիա 5)

Շոն Փեննդն Էրիկայի դերում (սերիա 6, 7).

  • Ուրսուլայի խաբված ամուսինը։ Մտածում է, որ Ուրսուլան ուսուցչուհի է, բարեգործությամբ է զբաղվում և եկեղեցի է գնում։ Սակայն Ֆիբին պատմում է նրան խաբկանքի մասին։ Դրանից հետո նրանք սկսում են հանդիպել, սակայն նրանց հարաբերությունները խառնվում են այն պատճառով, որ Ֆիբին նրան Ուրսուլային է հիշեցնում։

Բրեդ Փիթեը Ռեյչելի և Մոնիկայի նախկին համադասարանցու դերում։ (սերիա 9)

  • Տանել չի կարողանում Ռեյչելին այն պատճառով, որ նա առաջ շատ էր ծիծաղում իր վրա։ Ռոսսի հետ միասին ստեղծել էին «Ես ատում եմ Ռեյչելին» խումբը։ Առաջ նույնպես, ինչպես Մոնիկան, գեր էր։ Իր ամենավատ թշնամիներն է համարում Ռեյչել Գրինին և դժվար ածխաջրերը։

Տրոդի Սթայլերը ինքն իր դերում, Ստինգի կինը։ (սերիա 10)

  • Նրա մոտ է եկել Ֆիբին Սյուզանի տեսքով, որպեսզի քննարկեն իր որդի Ստինգի հարաբերությունները Ռոսսի որդի Բենի հետ։

'Ալեք Բոլդուին Փարքերի դերում։ (սերիա 17, 18)

  • Փարքեր՝ պոզիտիվ տրամադրված և ամեն ինչի վրա պոզիտիվ ռեակցիա տվող տղամարդ, ով իր պոզիտիվությամբ արդեն զայրացնում էր Ֆիբիին և նրա ընկերներին։

Ռենա Սոֆեր, խանութում աշխատող Քեթիի դերում, ով սիրախոսում է Ռոսսոմի հետ (սերիա 21) Մոլլի Հեյգան, ուսուցիչ խոհարարական դպրոցում (սերիա 21) Դեբի Մեյզար ծննդկանի, Ռեյչելի սենյակի հարևանի դերում։ (սերիա 23)

9-րդ եթերաշրջան խմբագրել

Էլեյն Հենդրիքսը Սալլիի՝ Ռոսսի պատահական ծանոթի դերում։ (սերիա 3)

Ամանդա Հայնջերսը Ագնեսի, Ռոբի քրոջ դերում (սերիա 3, 8)

Սյուզան Ուորդը Հեյլիի դերում, ում հետ Ջոն երկու անգամ է ծանոթանում։ (սերիա 4)

Ֆրեդի Պրինց Կրտսերը Սենդիի դերում։ (սերիա 6)

  • Էմմային դայակություն անելու համար է վարձվել։ Իր կոնկրետության շնորհիվ դուր է եկել Ռեյչելին և մնացած բոլորին, բացի Ռոսսից։

Հենկ Ազարիան գիտնական Դևիդի դերում։ (սերիա 6, 22, 23)

  • Ֆիբիի սիրեցյալը, ով Մինսկ է գնացել հետազոտությունների համար։ Դևիդը հայտնվում է իններորդ եթերաշրջանի վերջում, որպեսզի առաջարկություն անի Ֆիբիին, սակայն աղջիկը արդեն սիրահարված է Մայքի վրա։

Քրիստինա Էփլգեյթը Էմմի Գրինին դերում։ (սերիա 8)

  • Ռեյչելի քույրը, ով ոչ մի կերպ չի կարողանում հիշել Էմմայի անունը և Ռոսսին քաբաբի վաճառող է համարում։

Փոլ Ռադը Մայք Հաննիգնենի դերում, ով առաջ Ֆիբիի ընկերը, իսկ հետո ամուսինն էր։ (9-րդ եթերաշրջանից)

Սելմա Բլերը Ուենդի դերում։ Նրա պատճառով Մոնիկան սկսում է խանդել Չենդլերին։ (սերիա 10)

Էվան Հենդլեր, "Մեր կյանքի օրերը" սերիալի ռեժիսորը։ (սերիա 11)

Դերմոտ Մալրունին Գևին Միտչելի դերում, ով զբաղեցրել էր Ռեյչելի պաշտոնը նրա արձակուրդի ժամանակ։ (սերիա 12)

Մելիսսա Ջորջը Էմմայի դայակի դերում։ (սերիա 12)

Ջոն Լովիտց՝ Սթիվ, սարսափելի տղա, ում հետ Ֆիբին կազմակերպում է Ռեյչելի ժամադրությունը։ (սերիա 14)

Ջեֆ Գոլդբլումը Ջոի համագործակցի դերում։ (սերիա 15)

Իվան Միլիշևիչ , Կորի, Չենդլերի և Ռոսսի քոլեջի համադասարանցին։ (սերիա 17)

Ֆիլ Լևիս , Սթիվ՝ Չենդլերի նոր տնօրենը։ (սերիա 18)

Մարիսոլ Նիկոլս , Օլիվիա, դերասանուհի Ջոի սերիալից։ (սերիա 19)

Այշա Թալլեր , պրոֆեսոր Ուիլլեր։ (սերիա 20)

10-րդ եթերաշրջան խմբագրել

Էն Լուիզ Դուդեկը Պրելեսթի դերում։ (սերիա 1)

  • Մայէ Հաննիգանի ընկերուհին, ում հետ Մայը հանդիպում էր Ֆիբիի հետ բաժանվելուց հետո։ Արդյունքում Ֆիբին կօգնի Մայքին բաժանվել նրանից։

Դերիլ Սաբարան Օուենի դերում։ (սերիա 2)

  • Բիլլի և Կոլինի՝ Ֆիբիի ընկերների որդեգրված երեխան։ Չենդլերը և Մոնիկան նրանց են դիմում իրենց համար երեխա որդեգրելու հարցերով։ Հետո Չենդլերը պատմում է Օուենին, որ նրա ծնողները որդեգրել են նրան։

Ջեննիֆեր Քուլիջը Ամանդայի դերում։ (սերիա 3)

  • Մոնիկայի նախկին հարևանուհին։

Էն Լուիզ Դուդեկը Էմմի Գրինի դերում։ (սերիա 5)

  • Ռեյչելի քույրը, ով ոչ մի կերպ չի կարողանում հիշել Էմմիի անունը և Ռոսսին քաբաբների վաճառող է համարում։

Գրեգ Կինները բժիշկ Բենջամին Հոբարտի դերում։ (սերիա 6)

  • Չարլիի՝ Ռոսսի ընկերուհու նախկին ընկերը։ Ռոսսը փորձում է նրանից գումար ստանալ, սակայն Հոբարտը նրա առաջ պայման է դնում, դրա փոխարեն նա պետք է բաժանվի Չարլիից։

Դենի Դե Վիտոը ստրիպտիզյորի դերում։ (սերիա 11)

  • Մոնիկան և Ռեյչելը Ֆիբիի համար խնջույք են կազմակերպում և նրա համար ստրիպտիզյոր են հրավիրում, ում նրանք արցունքների են հասցնում։

Էլըն Փոմփէոն Միսսի Գոլդբերգի դերում։ (սերիա 11)

  • Չենդլերի և Ռոսսի ընդհանուր ծանոթը։ Չենդլերը և Ռոսսը գրազ են եկել, որ չեն հանդիպի նրա հետ, քանի որ նա երկուսին էլ դուր էր գալիս։ Սակայն համադասարանցիների հանդիպման ժամանակ պարզվում է, որ Չենդլերը իրականում հանդիպում էր նրա հետ։

Դակոտա Ֆենինգ (սերիա 14)

  • Մակքենզի։ Աղջիկ այն տանը, որը Մոնիկան և Չենդլերը ցանկանում են գնել։

Այլ խմբագրել

Զեն Ֆեսներ

  • Ռեյչելի ընկերը։

Աննա Ֆերիս

  • Էրիկա, Մոնիկա և Չենդլեր երկվորյակների մայրը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Программа «The 101 reasons the '90s ruled» (телеканал MTV)
  2. List of most-watched television episodes (անգլ.)

Արտաքին հղումներ խմբագրել