X-Երկրի ճգնաժամը (անգլ.՝ Crisis on Earth-X), չորրորդ ամենամյա կրոսսովերը ամերիկյան The CW ալիքի սուպերհերոսական նախագծերի՝ «Սուպերգրլի», «Նետի», «Ֆլեշի» և «Վաղվա լեգենդների» միջև։ Կազմված է չորս մասից, որոնք ցուցադրվել են 2017 թվականի նոյեմբերի 27-ին և 28-ին։ Սյուժեն պտտվում է Բարրի Ալլենի և Այրիս Վեսթի հարսանիքի շուրջ, որին հրավիրված էին նրանց բոլոր ընկերները և որը խաթարվում է X-Երկրի իրենց չար պատճենների ներխուժման պատճառով։

Կրոսսովերի գովազդային պաստառը

Անվանումը և դրվագների հիմնական սինոփսիսը բացահայտվել են 2017 թվականի սեպտեմբերին՝ այս կրոսսովերը կազմող դրվագների նկարահանումները սկսելու հետ մեկտեղ։ Նաև բացահայտվեց, որ «X-Երկրի ճգնաժամի» իրադարձություններին մասնակցություն կունենան առաջիկա «Ազատամարտիկներ։ Ճառագայթ» վեբ-սերիալի հերոսները, որոնք էկրանին կմարմնավորեն այն դերասանները, ովքեր մասնակցում են նրանց կրկնօրինակնամը։

ՍինոփսիսԽմբագրել

Բարրի Ալլենը պատրաստվում է ամուսնանալ իր նշանած Այրիս Վեսթի հետ և հարսանիքին կանչում է Նետի թիմին, Լեգենդներին և Սուպերգրլին։ Արարողությունը խաթարվում է X-Երկրից եկած նացիստների բանակի հարձակումով, որին առաջնորդում էին Մութ Նետը, Օվերգրլը (Օլիվեր Քուինի և Կառա Դենվերսի չար պատճենները) և իր հին թշնամի Էոբորդ Թուոնը[1]։ Նրանց դեմ պայքարելու համար 1-Երկրի սուպերհերոսները պետք է միավորեն իրենց ուժերը միմյանց, Քաղաքացի Ցրտի (X-Երկրի Լեոնարդ Սնարթի պատճեն-սուպերհերոսի հետ) և Ռեյ Թելլիրի հետ, հայտնի նաև Ճառագայթ անունով[2]։

Դերասաններ և հերոսներԽմբագրել

Դերասան Կերպար Սերիա
«Սուպերգրլ» «Նետ» «Ֆլեշ» «Վաղվա լեգենդները»
Մելիսա Բենոիսթ[2] Կառա Զոր-Էլ / Կառա Դենվերս / Սուպերգրլ Պարբերաբար Հյուր
Կառա Զոր-Էլ X / Օվերգրլ Հյուր
Բրուքս Մեհկադ Ջիմմի Օսլեն X / Պահապան Պարբերաբար
Քեյլեր Լայ[3] Ալեքս դենվերս Պարբերաբար Հյուր
Ջերեմի Ջորդան[3] Ուին Շոթ Պարբերաբար
գեներալ Ուին Շոթ X Հյուր
Քեթի ՄակԳրադ[4] Լենա Լյութոր Պարբերաբար
Օդեթ Էննեբեյլ Սամանտա Էրիաս / Ռեյն Պարբերաբար
Քրիս Վուդ Մոն-Էլ Պարբերաբար
Դեյվիդ Հերվուդ[4] Ջոն Ջոնս / Մարսիական Որսորդ Պարբերաբար
Սթիվեն Ամել[2] Օլիվեր Քուին / Կանաչ Նետ Հյուր Պարբերաբար Հյուր
Օլիվեր Քուին X / Մութ Նետ Հյուր
Էմիլի Բեթ Ռիքարդս[3] Ֆելիսիթի Սմոուկ Հյուր Պարբերաբար Հյուր
Ֆելիսիթի Սմոուկ X Հյուր
Գրանթ Գասթին[3] Բարրի Ալլեն / Ֆլեշ Հյուր Պարբերաբար Հյուր
Քենդիս Փաթոն[3] Այրիս Վեսթ-Ալլեն Հյուր Պարբերաբար Հյուր
Դենիել Պանաբեյկեր[3] Քեյթլին Սնոու / Մարդասպան Սառնամանիք Հյուր Պարբերաբար Հյուր
Կառլոս Վալդես[3] Ցիսկո Ռամոն / Վայբ Հյուր Պարբերաբար Հյուր
Քեյնան Լոդնսդեյլ[3] Վոլլի Վեսթ / Կիդ-Ֆլեշ Հյուր Պարբերաբար
Թոմ Կավանա[3] Հրրիսոն «Հարրի» Վելլս Հյուր Պարբերաբար Հյուր
Էոբարդ Թոուն / Հակառակ Ֆլեշ Հյուր
Ջեսսի Լ. Մարտին[3] Ջո Վեսթ Հյուր Պարբերաբար
Վիկտոր Գարբեր[3] Մարթին Շթայն / Հրե Փոթորիկ Հյուր Պարբերաբար
Քեյթի Լոտց[3] Սառա Լենս / Սպիտակ Դեղձանիկ Հյուր Պարբերաբար
Ֆրանց Դրամեհ[3] Ջեֆերսոն Ջեքսոն / Հրե Փոթորիկ Հյուր Պարբերաբար
Դոմինիկ Փարսել[3] Միկ Ռորի / Ջերմային Ալիք Հյուր Պարբերաբար
Քրիստինա Բրուկատո Լիլի Շթայն Հյուր Հյուր
Իզաբելա հոֆման Կլարիսա Շթայն Հյուր Հյուր
Դեյվիդ Ռեմսի Ջոն Ձիգլ Պարբերաբար Հյուր
Ուիլա Հոլանդ Թեա Քուին Պարբերաբար
Էքո Քելում[3] Կյորտիս Հոլթ / Պարոն Թերիֆիք Պարբերաբար Հյուր
Ռիկ Գոնսալես[3] Ռենե Ռամիրես / Վայրի Շուն Պարբերաբար Հյուր
Ջուլիանա հարկավեյ[3] Դինա Դրեյկ / Սև դեղձանիկ Պարբերաբար Հյուր
Քեթի Քեսիդի Լորոլ Լենս / Սև Սիրենա Պարբերաբար
Պաուլ Բլեքթհորն Քվենթին Լենս Պարբերաբար
շրուրբան ֆյուրեր Քվենթին Լենս X Հյուր
Թովի Ռասել[5] Ռեյ Թերիլ / Ճառագայթ Հյուր
Ուենթուորթ Միլեր[2] Լեո-X / Քաղաքացի Ցուրտ Հյուր
Բրենդոն Ռաութ[3] Ռեյ Պալմեր / Ատոմ Պարբերաբար
Էմի Պեմբերթոն Գիդեոն Պարբերաբար
Մեյսի Ռիչարդսոն-Սելերս[3] Ամայա Ջիվի / Վիքսեն Պարբերաբար
Տալա Էշ[3] Զարի Ադրիանա Թոմաս Պարբերաբար
Նիք Զանո[3] Նեյթ Հեյվուդ / Պողպատ Պարբերաբար

Հրավիրված հերոսներԽմբագրել

  • «Նետի», «Ֆլեշի» և «Վաղվա լեգենդների» սերիաներում հրավիրված էր Պողպատը։ «Ֆլեշում» նաև կարելի է տեսնել Կարմիր Տորնադոյին, իսկ «Սուպրգրլի» մեջ՝ Շնաձկների թագավորին և Դոմինատորին։

«Սուպերգրլ»Խմբագրել

«Նետ»Խմբագրել

«Վաղվա լեգենդներ»Խմբագրել

ԱրտադրությունԽմբագրել

Գաղափարի զարգացումԽմբագրել

Պաշտոնական կրոսսովերները The CW ալիքի սուպերհերոսական նախագծերի միջև տեղ են գտել 2013-14 թվականներին, երբ «Նետ» հեռուստասերիալի երկրորդ եթերաշրջանում առաջին անգամ հայտնվեց Բարրի Ալլենը, ով այդ պահին հանդիսանում էր «Ֆլեշ» հեռուստասերիալի գլխավոր հերոսը։ Մեկ տարի անց «Նետի» երրորդ եթերաշրջանի և «Ֆլեշի» առաջին եթերաշրջանի ութերորդ սերիաները դարձան երկմասյա կրոսսովերի մասերը, որը ստացավ «Ֆլեշն ընդդեմ Նետի» վերնագիրը։ 2014-15 հեռուստաեթերաշրջանում այս սերիալների ութերորդ սերիաները նորից միավորվեցին՝ դառնալով կրոսսովեր, որի նպատակն էր հիմք հանդիսանալ «Վաղվա լեգենդները» նոր նախագծի համար[9]։ 2016 թվականի նոյեմբերին թողարկվեց արդեն եռամաս կրոսսովերը, որի դեպքերը իրար կապեցին «Նետի» ու «Ֆլեշի» ութերորդ սերիաները և «Վաղվա լեգենդների» յոթերորդ սերիան, ինչպես նաև մասամբ դիպավ «Սուպերգրլին»[10][11][12]։ Բացի դրանից «Ֆլեշի» և «Սուպերգրլի» շրջանակներում թողարկվեցին համապատասխանաբար «Լավագույնները երկրներում» ու «Դուետ» սերիաները, որոնք նույնպես համարվում են պաշտոնակն կրոսսովերներ։ 2015 թվականի հունվարին The CW - ի նախագահը հայտարարեց այն մասին, որ նրանք մտադրություն ունեն թողարկել կրոսսովերներ, որոնք ամեն տարի կմիավորեն սուպերհերոսական նախագծերի ությերորդ սերիաները։

Նոր կրոսսովերի մասին հայտարարվել է 2016 թվականի դեկտեմբերին։ 2017 թվականի փետրվարին պլան կազմվեց ստեղծել կրոսսովեր՝ կազմված 4 մասից և քանի որ նախագծերը ստացել էին նոր եթերաշրջան մեկ ամիս առաջ, ստեղծողները ուղիներ էին փնտրում իրագործելու պլանը։ Մայիսին Պեդովեցը հաստատեց, որ «Սև Կայծակը» չի դառնա կրոսսովերի մասնակից, քանի որ սերիալը այդ պահին չէր հանդիսանում Նետի Տիեզերքի մաս[13]։

2017 թվականի սեպտեմբերին հայտնի դարձավ, որ կրոսսովերը ստացել է «X-Երկրի ճգնաժամը» անվանումը։ Սինոփսիսը ցույց տվեց, որ դրա մեջ մասնակցություն կունենան նաև Ռեյ Թորրիլը / Ճառագայթը և այլ Ազատամարտիկներ, ովքեր հանդիսանում են «Ազատամարտիկներ։ Ճառագայթ» անիմացիոն վեբ - սերիալի հերոսներ։ Ռասսել Թովին, ով կրկնօրինակում է Ճառագայթին մուլտսերիալում, նույնպես հայտնվում է կրոսսովերում իր հերոսի կերպարով[5]։

Սցենարի գրումԽմբագրել

2017 թվականի հունիսին Մարկ Գուգգենհայմը նշել է, որ այլմոլորակների վտանգը «Ներխուժումից» դժվար կլինի գերազանցել, ուստի սցենարի հիմնակն շեշտը դրվում է«հուզականության բարձրացման» վրա։ Մեկ ամիս անց Մերկիլը ավելացրեց, որ կրոսսովերը «խորապես ընկղմվելու է DC Տիեզերիքի մեջ»[14]։ 2017 թվականի օգոստոսին Հեռուստատեսային քննադատների Ասոցացիայի պրեսս - տուրի ժամանակ Մարկ Պեդովեցը բացահայտեց, որ կրոսսովերում լինելու են ռոմանտիկ պահեր, իսկ Գրեգ Բերլանտին ավելացրեց. «Մեթոդի դերը, որը մենք ընտրել ենք, կայանում է նրանում, որպեսզի ցույց տա ավելի անձնական կյանքի իրավիճակ, քան նախկինում։ Այնտեղ շատ այդպիսի իրավիճակներ կան»[15]։ 2017 թվականի սեպտեմբերին Գուգգենհայմը և Կրայսբերգը խոստովանեցին, որ «X-Երկրի ճգնաժամը» ստեղծվել է, որպեսզի «հիշենք Արդարության լիգայի և Արդարության հասարակության ամենամյա կրոսսովերը, որոնցով մենք մեծացել ենք և որոնց սպասում ենք այնպես, ինչպես երեխա ժամանակ»։ Կրոսսովերի բոլոր մասերի պատմությունը գրվել է Կրայսբերգի և Գուգգենհայմի կողմից։ Ռոբերտ Ռոնվեը և Ջեսսիկա Կվելլերը առաջին մասը հարմարեցրեցին «Սուպերգրլի» համար, Վենդի Մերկիլը և Բեն Սոկոլովսկին՝ երկրորդ մասը «Նետի», Թոդդ Հելբինգը՝ «Ֆլեշի», իսկ Ֆիլ Կլեմերը և Կետո Շիմիձոն՝ չորրորդ մասը «Վաղվա լեգենդների» համար։

ՆկարարահանումԽմբագրել

«X-Երկրի ճգնաժամի» բոլոր չորս մասերի նկարահանումները սկսվել են 2017 թվականի սեպտեմբերի 22 - ին։ «Սուպերգրլի» ռեսիսորի աթոռը զբաղեցրել է Լարրի Տենգը, մնացած մասերը նկարահանել են Դերմոթ Դաունսը, Ջեյմս Բեմֆորդը և Գրեգորի Սմիթը[16]։

ԵրաժշտությունԽմբագրել

Բլեյք Նիլին, բոլոր չորս մասերի երգահանը, մեկնեց Գլենդել (Կալիֆոռնիա), որտեղ մնաց ութ օր The Bridge Recording Studio ձայնագրման ստուդիայում և արդյունքում ձայնագրեց երկուկես ժամյա բնօրինակ ձայնային նյութ[17]։

ՑուցադրությունԽմբագրել

Առաջին երկու մասերը ցուցադրվել են 2017 թվականի նոյեմբերի 27 - ին «Սուպերգրլ» և «Նետ» սերիալների շրջանակներում, իսկ մյուս երկու մասերը՝ հաջորդ օրը, «Ֆլեշի» և «Վաղվա լեգենդների» շրջանակներում։ Քանի որ սովորաբար «Նետի» սերիան հեռարձակվում է հինգշաբթի օրը ժամը 20:00 (ըստ հյուսիսամերիկայն արևելյան ժամային գոտու), հատուկ կրոսսովերի համար հեռարձակումը տեղափոխվել է երկուշաբթի 21:00։ Պեդովիցի խոսքերով դա թույլ կտա «X-Երկրի ճգնաժամը» ցուցադրել ընդամենը երկու երեկո անընդմեջ, ի տարբերություն «Ներխուժման», որը ցուցադրվելու համար փաստացիորեն օգտագործվեց չորս երեկո։ Նա նաև ավելացրեց, որ «ավելի լավ կլինի և պատմության տեսանկյունից ավելի դժվար կլինի այս պատմությունը ներկայացնել երկու սերիայից կազմված երկժամյա հեռուստաֆիլմի տեսքով»[18]։ Ինչպես նշել է Գուգգենհայմը, արտադրողները «իսկապես այս քառահատորին մոտեցել են ինչպե երկմասյա ֆիլմ։ Այս դեպքում «Սուպերգրլի» սերիան չպետք է մոտենալ ինչպես մնացած սերիաները, իսկ «Նետի» սերիային՝ ինչպես մանացած սերիաները, ինչպես եղել է նախկինում»[15]։

ՄարքեթինգԽմբագրել

Կոմիքսների նկարիչ Ֆիլ Հիմենսը նկարել է գովազդային պաստառը, որը ձևակերպվել Justice League #207 (1982, հոկտեմբեր) թողարկման ոճով, ինչն էլ իր հերթին դարձավ 20 - րդ կրոսովերը Արդարության Լիգայի և Արդարության Հասարակության մասին։ 2017 թվականի նոյեմբերին թողարկվեցին մի քանի պրոմո - թրեյլեներ կրոսսովեի սերիաների վերաբերյալ[19][20][21], նոյեմբերի 20 - ին YouTube - ի The CW ալիքի պաշտոնական էջում թողարկվեց «X-Երկրի ճգնաժամի» լիարժեք թրեյլերը[22]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://ew.com/tv/2017/09/22/arrow-the-flash-supergirl-legends-unite-for-crisis-on-earth-x-crossover/
  2. 2,0 2,1 2,2 2,3 http://comicbook.com/dc/2017/11/10/crisis-on-earth-x-arrowverse-crossover-description-released/
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 3,16 3,17 3,18 3,19 3,20 3,21 3,22 https://www.bleedingcool.com/2017/11/18/cw-92-images-arrowverse-crossover/
  4. 4,0 4,1 Meagan Damore (2017-11-17)։ «Supergirl’s Martian Manhunter Won’t Be Involved in Arrowverse Crossover» (անգլերեն)։ CBR.com։ Վերցված է 2017-11-29 
  5. 5,0 5,1 https://www.tvinsider.com/438491/arrowverse-crossover-ignites-crisis-on-earth-x/
  6. http://www.tvguide.com/news/the-flash-spoilers-cw-crossover-westallen-wedding-guest/
  7. http://ew.com/tv/2017/09/29/arrow-prometheus-crossover/
  8. Anderson Jenna։ «'Arrow' Veteran Susanna Thompson Has a Surprise Role in "Crisis on Earth-X"»։ ComicBook.com։ PopCulture.com։ Վերցված է նոյեմբերի 29, 2017 
  9. http://www.ew.com/article/2016/05/19/cw-crossover-arrow-flash-legends-tomorrow-supergirl/
  10. http://www.indiewire.com/2016/09/greg-berlanti-interview-flash-arrow-supergirl-riverdale-1201725110/
  11. http://www.ew.com/article/2016/10/18/arrow-crossover-100-episode-spoilers/
  12. http://comicbook.com/2016/10/23/marc-guggenheim-reveals-the-title-of-arrows-100th-episode/
  13. http://ew.com/tv/2017/05/18/cw-superheroes-crossover-black-lightning-flash-arrow-legends-tomorrow/
  14. Agard Chancellor (July 22, 2017)։ «Arrow showrunner teases next 'epic' crossover will be rooted in the DCU»։ Entertainment Weekly։ Վերցված է July 25, 2017 
  15. 15,0 15,1 http://www.ign.com/articles/2017/08/02/this-arrowverse-crossover-will-fully-take-place-across-every-show-from-supergirl-to-legends-of-tomorrow
  16. larryteng (September 18, 2017)։ «#Crossover director posse. @JamesBamford belfastjesus @gregorythesmith supergirlcw cw_arrow… www.instagram.com/p/BZM5AakF8y5/» (Թվիթ)։ Վերցված է September 18, 2017 
  17. http://www.anenglishmaninsandiego.com/newsfromtheverse/crisis-on-earth-x-blake-neely-composes-epic-two-half-hour-score-for-dc-wb-crossover-event
  18. http://ew.com/tv/2017/08/02/cw-flash-arrow-supergirl-legends-crossover-date/
  19. http://ew.com/tv/2017/11/06/cw-crisis-on-earth-x-superhero-crossover-promo/
  20. https://www.cbr.com/arrowverse-crisis-on-earth-x-promo-villains/
  21. https://www.cbr.com/arrowverse-crisis-earth-x-trailer/
  22. The CW Television Network (2017-11-20)։ «Crisis On Earth-X | Sizzle | The CW»։ Վերցված է 2017-11-20