With The Beatles (հայերեն՝ Բիթլզի հետ), The Beatles խմբի երկրորդ ստուդիական ալբոմը` թողարկված 1963 թվականին։ Ալբոմի 14 երգերից յոթը գրվել են Ջոն Լենոնի և Փոլ ՄաքՔարթնիի կողմից, վեց երգեր` մյուս հեղինակների կողմից, ինչպես նաև ալբոմում տեղ է գտել Ջորջ Հարիսոնի «Don’t Bother Me» երգը։

With The Beatles
The Beatles ստուդիական ալբոմ
Թողարկվածնոյեմբերի 22, 1963, փետրվարի 26, 1987 (CD)
Ձայնագրվածնոյեմբերի 23, 1963
Ժանրռոքնռոլ, ռոք
Տևողություն31:00
Լեզուանգլերեն
ԼեյբլParlophone
ՊրոդյուսերՋորջ Մարտին
The Beatles-ի ալբոմների ժամանակագրություն
Please Please Me (1963) With The Beatles (1963) A Hard Day’s Night (1964)

Ալբոմի ամենահայտնի երգը «All My Loving»-ն է։ Չնայած նրան, որ այս երգը Մեծ Բրիտանիայում սինգլի կարգավիճակով չի թողարկվել, այն շատ է կատարվել համերգների ժամանակ և բացի դրանից 1963 թվականին մրցանակ է ստացել, որպես «Տարվա երկրորդ լավագույն երգ»։

Ի տարբերություն առաջին ալբոմի With The Beatles ձայնագրվել է շատ երկար. աշխատանքը սկսվել է 1963 թվականի ամռանը, իսկ ալբոմը թողարկվել է միայն նոյեմբերին։ Մեծ Բրիտանիայի պատմության մեջ առաջին անգամ ալբոմը դարձել է «արծաթե»` հենց վաճառքի սկզբում։ Խմբի ինչպես մյուս ալբոմները «With The Beatles»-ը զբաղեցրել է առաջին հորիզոնականը բրիտանական մի շարք հիթ-շքերթներում[1]։

Ստեղծագործությունների ցանկը խմբագրել

Բոլոր երգերի հեղինակն է Գրվել են Ջոն Լեննոնի և Փոլ ՄաքՔարթնիի կողմից` բացի նշվածներից. 

Երկրորդ կողմ
# Անվանումվոկալ Տևողություն
1. «Roll Over Beethoven» (Չակ Բերի)Հարիսոն 2:44
2. «Hold Me Tight»  ՄաքՔարթնի 2:32
3. «You Really Got a Hold on Me» (Սմոքի Ռոբինսոն)Լենոն, Հարիսոն 2:59
4. «I Wanna Be Your Man»  Սթար 1:58
5. «Devil in Her Heart» (Ռիչարդ Դրեպկին)Հարիսոն 2:26
6. «Not a Second Time»  Լենոն 2:07
7. «Money (That’s What I Want)» (Ջեյնի Բրեդֆորդ, Բերի Գորդի)Լենոն 2:50

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The 50 greatest album covers of all time». Music Radar. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել