WWF WrestleMania (խաղային պլատֆորմաների համար ստեղծված տարբերակներում՝ WWF WrestleMania։ The Arcade Game), պրոֆեսիոնալ ըմբշամարտի արկադային խաղ` թողարկված 1995 թ.-ին` Midway Games-ի կողմից։ Խաղն հիմնված է World Wrestling Federation (WWF) պրոմոշենի վրա։

WWF WrestleMania: The Arcade Game
ՄշակողMidway Games
ՀրատարակիչSculptured Software
Թողարկման թվականհոկտեմբերի 18, 1995
ՊլատֆորմներDOS, Super Nintendo Entertainment System, Sega Mega Drive և PlayStation[1]
Ժանրմենամարտային խաղ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
Կառավարումջոյսթիկ

Խաղում կան WWF-ի այն ժամանակվա 8 ըմբշամարտիկների թվայնացած տարբերակները՝ որոնցով խաղացողները կարող են կռվել միմյանց դեմ։ Խաղը ներշընչված է նույն Midway ստուդիայի կողմից թողարկված «Mortal Kombat» հանրահայտ խաղաշարից։ Մարտերը վարում են Վինս Մաքմահոնը և Ջերի Լոուլերը։

Խաղացողներն ընտրություն են կատարում Բամ Բամ Բիգելոուի, Բրեթ Հարթի, Ծաղրածու Դոյնքի, Լեքս Լուգերի, Ռեյզոր Ռամոնի, Շոն Մայքլզի, Անդերթեյքերի կամ Յոկոզունայի միջև։

Mortal Kombat-ի նման հաղթողը որոշվում է 2 ռաունդից (կամ հաղթանակների հավասարության դեպքում 3-ից), այստեղ էլ է տրված ժամանակ, որի սպառվելուց հետո խաղը կանգնում է։ Սակայն ի տարբերություն Mortal Kombat-ի՝ այստեղ հարված ստանալիս արյան փոխարեն դուրս են թռչում ռեստլերների կերպարների հետ կապված «ատրիբուտներ» (օր.` Յոկոզունայից դուրս է թռչում խորովված հնդկահավ` մատնանշելով նրա սումոյական գիրությունը)։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել