«U + Ur Hand» (հայերեն՝ Դու + քո ձեռքը), ամերիկացի երգչուհի Փինքի չորրորդ՝ «I'm Not Dead» ալբոմի երրորդ սինգլը (2006)։ Այն ալբոմի հինգ երգերից մեկն է, որը համացանցում տարածվել է 2005 թվականի հուլիսին[2]։ «U + Ur Hand»-ը որպես սինգլ թողարկվել է 2006 թվականի օգոստոսի 28-ին Եվրոպայում, Ավստրալիայում և այլ ընտրված երկրներում։

«U + Ur Hand»
«U + Ur Hand» սինգլի շապիկը (Pink, 2006)
Pinkսինգլը
«I'm Not Dead» ալբոմից
«Բ» կողմ"Crash & Burn"
Թողարկված2006 թվականի օգոստոսի 28(Մեծ Բրիտանիա)
2006 թվականի հոկտեմբերի 31(ամերիկյան ռադիո)[1]
Ֆորմատթվային դիստրիբուցիա, CD, մաքսի-սինգլ
Ձայնագրված2005
Ժանրփոփ ռոք և փանկ-ռոք
Տևողություն3:33
ԼեյբլJive Records, LaFace Records և Zomba Group of Companies
ՊրոդյուսերՄաքս Մարտին, Dr. Luke
Pink-ի սինգլների ժամանակագրություն
«Who Knew»
(2006)
«U + Ur Hand»
(2006)
«Nobody Knows»
(2006)

Պատմություն և կոնֆլիկտներ

խմբագրել

Փինքն այս երգը գրել է Մաքս Մարտինի, «Dr. Luke»-ի և Ռամիի հետ։ «Making of the U + Ur Hand Video» կարճամետրաժ վավերագրական ֆիլմում Փինքը խոստովանել է, որ իրեն միշտ նյարդայնացրել է, երբ տղաները պարահրապարակում մոտենում էին նրան, իսկ նա փորձում էր «ակումբում իրենից վանել տղաներին, ապա ավտոմատ կերպով նրանց համար դառնում էր լեսբուհի»։ Մի անգամ, երբ նա փորձում էր ազատվել տղայից, լսել է. «Օհ, դե լա՜վ, դա պարզապես ես եմ և իմ ձեռքը»։ Փինքն այն զվարճալի է համարել և սկսել երգ գրել[3][4]։

Երգը Միացյալ Նահանգներում կոնֆլիկտներ է առաջացրել` իբր ձեռնաշարժության հղված «անպարկեշտ» խոսքերի պատճառով, և, հետևաբար, որոշ ռադիոկայաններ հրաժարվել են միացնել այն[5]։ Փինքը և նրա մամլո քարտուղարը հայտարարել են, որ իրեն թույլ չեն տվել երգել «U + Ur Hand» երգն ամերիկյան «American Idol» հեռուստատեսային շոուի ժամանակ` նման հիշատակումների պատճառով[5]։ Երգչուհուն խնդրել են փոխել երգի անվանումն ու խոսքերը` դարձնելով «U + Ur Heart» (Դու + քո ձեռքը), բայց նա, ինչպես հաղորդում են, ասել է. «Դուք ինձ խնդրում եք երգն արտագրել ձեզ համար։ «American Idol»-ի համա՞ր … Ի՞նչ է սա ընդհանրապես նշանակում, դուք ինչպե՞ս կարող եք սեքսով զբաղվել սեփական սրտի հետ[6]։ Դրա հետ Փինքը կատարել է նաև «Who Knew» երգը[5]։

Թողարկում և արձագանքներ

խմբագրել

Փինքը, ինչպես հաղորդվում է, ցանկացել է թողարկել«U + Ur Hand» սինգլը՝ որպես «I’m Not Dead» ալբոմի երկրորդ երգ[5], բայց երկրորդը եղել է «Who Knew» սինգլը, իսկ «U + Ur Hand» սինգլը եղել է երրորդը։ Սինգլը Եվրոպայում հաջողության է հասել՝ Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթում հասնելով 10-րդ հորիզոնական, Գերմանիայում՝ 4-րդ հորիզոնական, Ֆրանսիայում՝ 11-րդ հորիզոնական[7], իսկ եվրոպական «European Hot 100 Singles» հիթ-շքերթում ընդգրկվել է լավագույն տասնյակում[8]։ Ավստրալիական «ARIA Singles Chart» հիթ-շքերթում երգը պիկի է հասել 5-րդ հորիզոնականում և ստացել պլատինե կարգավիճակ՝ ունենալով վաճառքի 70000 օրինակ։ Այն «ARIA» հիթ-շքերթի՝ 2006 թվականի լավագույն 100 սինգլների ցանկում զբաղեցրել է 25-րդ հորիզոնականը։

Միացյալ Նահանգներում ռադիոյով թողարկվել է հոկտեմբերի 30-ին[1]։ 2007 թվականի հունվարին «U + Ur Hand»-ը «Hot 100»-ում առաջնելույթել է 94-րդ հորիզոնականում[9] և պիկի հասել 9-րդ հորիզոնականում։ Միացյալ Նահանգներում այն «I’m Not Dead»-ի ամենահաջողակ սինգլն էր, և ունեցել է ամենաբարձր վարկանիշները «Just Like a Pill» երգից հետո (2002)[10]։ «Canadian Hot 100»-ում երգը պիկի է հասել 24-րդ հորիզոնականում, «Billboard» ամսագիրը այն համարել է հիթ-շքերթի առաջին, լավագույն սինգլ[11]։

Billboard ամսագրի կարծիքով՝ երգը Միացյալ Նահանգներում ավելացրել է «I'm Not Dead» ալբոմի վաճառքները, ինչն ալբոմին վերադարձրել է Billboard 200 ալբոմային հիթ-շքերթին, սակայն նույն ժամանակաշրջանում, երբ սինգլը ներառվել է «The Hot 100»-ում[12]։ Ալբոմը կրկին «U + Ur Hand»-ի շնորհիվ հայտնվել է 100-րդ հորիզոնականում և վերսկսել հետաքրքրությունը «Who Knew»-ի նկատմամբ[13]։ Ըստ «Zomba Label Group»-ի գլխավոր մենեջեր և վաճառքի ու մարքեթինգի գծով գործադիր փոխնախագահ Թոմ Կարաբայի՝ ռադիոկայանների «մշտականությունը», սինգլի «շքեղ» տեսահոլովակը և Փինքի մասնակցությունը Ջասթին Թիմբերլեյքի «FutureSex/LoveShow» շրջագայությանը դարձել են «U + Ur Hand»-ի հայտնիության պատճառները, որը հետագայում հանգեցրել է ալբոմի վաճառքի նոր հետաքրքրությանը։ Թոմ Կարաբան ասել է, որ սինգլը «մեխանիզմ է, որը կրկին հետաքրքրություն է առաջացնում Միացյալ Նահանգների վաճառքի շուկայում։ Մենք մտածում ենք՝ հիթը մեր ձեռքերում է»[8]։ Ռադիոկայանի ծրագրային տնօրեններից մեկը սինգլի հաջողությունը վերագրել է կանանց կոչին՝ այն անվանելով «կանացի օրհներգ» և նշել այն, որ «շատ հարմար է այն մարդկանց համար, որոնց վրա է հասել ակումբում տղաների ոտնձգությունը, և ցանկանում են նրանց լավ աքացի տալ հետույքին... դա մեծ նշանակություն ունի երիտասարդների համար»[5]։

«Rolling Stone»-ը նրանց` «I'm Not Dead»-ի վերաբերյալ արձագանքից հետո ասել է, որ Փինքը «երգի մեջ փոխանցել է խիստ կեղտոտ տրամադրություն»[14], իսկ «Allmusic»-ը Փինքին նկարագրել է որպես «ծիծաղեցնող և գրգռիչ»[15][16]։

Տեսահոլովակ

խմբագրել

Փինքը «U + Ur Hand» և «Stupid Girls» երգերի տեսահոլովակները նկարահանել է միևնույն ժամանակաշրջանում։ Երկու տեսահոլովակների ռեժիսորն էլ Դեյվ Մեյերսն է։ «U + Ur Hand» տեսահոլովակը նկարահանվել է 2005 թվականի դեկտեմբերին Կալիֆոռնիայի Սան Վալեյ քաղաքում, Լոս Անջելեսի «Haziza» պատկերասրահում, Հոլիվուդում գտնվող «La Center Studios»-ում և «Hollywood Roosevelt Hotel»-ում[3][4]։ Փինքը հայտարարել է, որ «U + Ur Hand» տեսահոլովակում իրեն «գեղեցկացրել» են, 4 ժամ դիմահարդարել, և մեկ ժամ նկարահանել տեսահոլովակի յուրաքանչյուր նոր կերպար[17]։ Նա ասել է, որ ցանկացել է «գունագեղ տեսահոլովակ»[3][4]։ Փինքի` ննջարանի բեմում կրած հագուստը բաղկացած է սև ժանյակների կտորներից, որոնք ներկրել են Ֆրանսիայից և մեկ մետրի համար 300 ԱՄՆ դոլար վճարել[3]։ Բացօթյա թեյարանի տեսարանում խաղացած դերասանը Տրիստան Կաստրոն էր[4]։

«U + Ur Hand»-ի տեսահոլովակը դուրս է եկել 2006 թվականի հուլիսի 18-ին կանադական «MuchMusic» հեռուստաալիքով, և Եվրոպայում թողարկվել օգոստոսի վերջին։ Միացյալ Նահանգներում այն առաջին անգամ ցուցադրվել է սեպտեմբերի 21-ին «MTV»-ով՝ «Total Request Live»-ի ժամանակ՝ որպես այդ օրվա «First Look»: Թողարկումից հետո տեսահոլովակը «TRL»-ում հասել է առաջին հորիզոնական, այն Փինքի երկրորդ տեսահոլովակն էր (2003 թվականին թողարկված «Trouble» տեսահոլովակից հետո), որ տեսահոլովակների հիթ-շքերթում հասել է ամենաբարձր հորիզոնականին։ Տեսահոլովակում Փինքն ավտոտնակում խաղում է «գեղեցիկ տիկնոջ» դեր, որը մարզվում է մարզադահլիճում, նստած է պատշգամբում, «բացօթյա թեյարանում», երեկույթին և անկողնում։

Տեսահոլովակում Փինքը կերտել է նորզելանդացի նկարիչ Մարտին Էդմոնդի տարբեր հերոսուհիների՝ ներառյալ «Baby Red Knuckles», «Rocker Bikerboy» և «Hard Candy»: Տեսահոլովակում նրա մարմնավորած կերպարների թիվը 6-ն է։ Տեսահոլովակի ընթացքում Փինքը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր հաջորդ տեսարանի մասին նկարազարդ գիրք է կարդում։ Այդ դերերի օգտագործումը չի հիշատակվել տիտրերում և չի եղել հաստատված։ Տեսահոլովակի թողարկման ժամանակ «Illicit Streetwear»-ը և «the Martin F. Emond»-ը քննարկել են միջոցներ, որոնք կարող էին ձեռնարկել[18]:

Ստեղծագործությունների ցանկ և ձևաչափեր

խմբագրել
  • UK CD1
  1. «U + Ur Hand» — 3:36
  2. «Crash & Burn» [Չթողարկված տարբերակ] — 4:28
  • UK CD2
  1. «U + Ur Hand» — 3:36
  2. «U + Ur Hand» (Beat Culting Club Mix) — 6:42
  3. «U + Ur Hand» (Bimbo Jones Remix) — 10:48
  4. «U + Ur Hand» (CD-ROM Video)

Հիթ-շքերթներ

խմբագրել
Հիթ-շքերթ (2006/2007) Բարձրագույն
դիրք
Australian ARIA Singles Chart[7] 5
Austrian Singles Chart[7] 3
Belgian Singles Chart[7] 20
Canadian Hot 100[7] 31
Czech Republic Airplay 1
Dutch Top 40[7] 31
France Singles Chart[7] 11
Finnish Singles Chart[7] 14
German Singles Chart[7] 4
Hungarian Airplay Chart 1
Irish Singles Chart[7] 13
Italy Singles Chart 20
New Zealand Singles Chart[7] 10
Հիթ-շքերթ (2006/2007) Բարձրագույն
դիրք
Russian Airplay Chart[19] 5
Swedish Singles Chart[7]
Swiss Singles Chart[7]
UK Singles Chart[7] 10
U.S. Billboard Hot 100[10] 9
U.S. Billboard Pop 100[10] 5
U.S. Billboard Hot Adult Top 40 Tracks[20]
U.S. Billboard Hot Dance Airplay[10] 1

Տարեվերջյան հիթ-շքերթներ

խմբագրել
Հիթ-շքերթներ (2007) Դիրք
Ռուսաստան (Love Radio) 11
Ռուսաստան (Եվրոպա պլյուս) 37

Հավաստագրումներ

խմբագրել
Երկիր Հավաստագրում Վաճառքներ
Ամբողջ աշխարհում 2x Պլատինե[21] 4,100,000[22]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 «Available for Airplay — 2006 — 10/30 Mainstream» Արխիվացված 2012-09-06 Wayback Machine. FMBQ. Проверено 4 июля 2007.
  2. Дженнифер Вайнярд. «Leaked Pink Songs Hint At A Rock-Heavy New Album». MTV News. 15 июля 2005. Проверено 23 февраля 2007.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Making of the U + Ur Hand Video», part 1.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Making of the U + Ur Hand Video», part 2.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Baldacci, Leslie. «Shocking pink» Արխիվացված 2007-10-16 Wayback Machine. Chicago Sun-Times. 15 мая 2007. Проверено 4 июля 2007.
  6. «Pink Visits Austereo’s Kyle And Jackie O» Արխիվացված 2008-11-20 Wayback Machine. popdirt.com. 25 мая 2007. Проверено 4 июля 2007.
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 «P!nk — U + Ur Hand» Արխիվացված 2007-09-29 Wayback Machine. MusicSquare.
  8. 8,0 8,1 Visakowitz, Susan. «Pink’s latest album gets another chance». Reuters 24 марта 2007.
  9. Cohen, Jonathan. «Beyonce’s 'Irreplaceable' Starts '07 Atop Hot 100» Արխիվացված 2012-10-24 Wayback Machine. Billboard. 4 января 2007. Проверено 2 марта 2007.
  10. 10,0 10,1 10,2 10,3 «Pink — Artist Chart History». Billboard. Проверено 4 июля 2007.
  11. «Canadian Hot 100 — U + Ur Hand». Billboard. 7 июля 2007. Проверено 4 июля 2007.
  12. Caulfield, Keith. «Ask Billboard — Pink: Still Not Dead». Billboard. 16 февраля 2007. Проверено 23 февраля 2007.
  13. Bronson, Fred. «Chart Beat Chat — Suddenly In The Pink». Billboard. 30 марта 2007. Проверено 3 апреля 2007.
  14. Walters, Barry. «Pink — I’m Not Dead». Rolling Stone. 4 апреля 2006. Проверено 30 марта 2007.
  15. «I’m Not Dead — Pink»(չաշխատող հղում). Allmusic. Проверено 30 марта 2007.
  16. Clarke, Betty. «Pink, I’m Not Dead». The Guardian. 31 марта 2006. Проверено 30 марта 2007.
  17. Vineyard, Jennifer. «Pink Would Rather Fall Off A Car Than Get Glammed Up For Her Videos». MTV News. 21 декабря 2005. Проверено 23 марта 2007.
  18. «Pinks Illicit Style». Illicit Streetwear. Проверено 12 октября 2006.
  19. TopHit Russian Airplay Chart(չաշխատող հղում)
  20. «Pink — Billboard Singles»(չաշխատող հղում). Billboard and Allmusic. Проверено 4 июля 2007.
  21. WEB-GEAR Homepage — http://www.pinkspage.wg.am/ — Certifications Singles
  22. WEB-GEAR Homepage — http://www.pinkspage.wg.am/ — Diskografie
Նախորդող՝
"My Love`" Ջասթին Թիմբերլեյքի և T.I.-ի կատարմամբ
U.S. Billboard Hot Dance Airplay Սինգլ N1
2007 թվականի փետրվարի 10-17
Հաջորդող՝
"Proper Education (The Wall)`" Eric Prydz-ի կատարմամբ` ընդդեմ Փինք Ֆլոյդի