This One’s For You, ամերիկացի քանթրի երաժիշտ Լյուկ Քոմբսի առաջնաելույթային ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2017 թվականի հունիսի 2-ին« Columbia Nashville» լեյբլի կողմից։ Ալբոմը հասել է Top Country Albums քանթրի հիթ-շքերթի առաջին հորիզոնականին և չորրորդ հորիզոնականին՝ ամերիկյան Billboard 200 հիթ-շքերթում։ Առաջին հինգ սինգլները («Hurricane», «When It Rains It Pours», «One Number Away», «She Got the Best of Me» և «Beautiful Crazy») դարձել են քանթրի հիթ-շքերթի հիթ-թոփերը (պատմական ռեկորդ)։ Դելյուքս վերաթողարկումը, որը կոչվում է «This One’s for You Too», թողարկվել է 2018 թվականի հունիսի 1-ին՝ հինգ բոնուսային երգերով[1]։

This One’s For You
Լյուկ Քոմբսի ստուդիական ալբոմ
Թողարկված2 հուլիսի, 2017
Ձայնագրված2016
ԺանրՔանթրի, քանթրի-փոփ
Տևողություն42:59
Լեզուանգլերեն
ԼեյբլRiver House Artists, Columbia Nashville
ՊրոդյուսերSteven Battey, Sammy Mitchell, Scott Moffatt
Լյուկ Քոմբսի ալբոմների ժամանակագրություն
This One’s for You (2017) What You See Is What You Get (альбом) (2019)
Սինգլներ This One’s For You  ալբոմից
  1. «Hurricane»
    Թողարկվել է՝ 5 փետրվարի, 2016
  2. «When It Rains It Pours»
    Թողարկվել է՝ 19 հուլիսի, 2017
  3. «One Number Away»
    Թողարկվել է՝ 8 հունվարի, 2018
  4. «She Got the Best of Me»
    Թողարկվել է՝ 9 հուլիսի, 2018
  5. «Beautiful Crazy»
    Թողարկվել է՝ 3 դեկտեմբերի, 2018

Պատմություն խմբագրել

Քոմբսը դարձել է առաջնաելույթային ալբոմի բոլոր տասներկու երգերի համահեղինակը։ «Nash Country Daily» թերթին տված հարցազրույցում ասել է, որ իր սկավառակը համարում է «լավ ամփոփում այն բանի, թե ով եմ ես հանդիսանում» և «չեմ կարծում, որ կա նույնիսկ մեկ երգ, որը հնչում է մյուսի նման»[2]։

Ալբոմը 2017 թվականի հունիսին Billboard 200 հիթ-շքերթում առաջնաելույթ է ունեցել 5-րդ հորիզոնականում՝ 35,000 օրինակ վաճառքով (երգերի հետ միասին) և 43,000 միավոր սթիմինգով[3]։ Top Country Albums քանթրի հիթ-շքերթում առաջնաելույթ է ունեցել առաջին հորիզոնականում[4]։ Մեկ շաբաթ անց ալբոմի տպաքանակը ավելացել է ևս 8,700 տպաքանակով[5]։ 2017 թվականի նոյեմբերի 30-ին ալբոմը Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից ոսկե հավաստագիր է ստացել։ 2018 թվականի հունիսին 55,000 համարժեք ալբոմային միավորներով (ներառյալ 23,000 ավանդական ալբոմների վաճառքը) ալբոմը վերադարձել է առաջին հորիզոնական[6]։

2018 թվականի հունիսին ԱՄՆ-ում տպաքանակը հասել է 254,700-ի[7]։

«This One’s for You Too» անվանումով ալբոմի դելյուքսային վերաթողարկումը 2018 թվականի հունիսին հասել է Billboard 200 հիթ-շքերթի 4-րդ հորիզոնական[8]։

2019 թվականի մարտի 8-ին ալբոմը Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից ստացել է երկակի պլատինե հավաստագիր՝ ավելի քան 2 մլն միավոր ընդհանուր տպաքանակի (վաճառք և ալբոմային համարժեք միավորներ) համար[9]։ 2019 թվականի ապրիլին ալբոմի տպաքանակը ԱՄՆ-ում կազմել է 420,800 օրինակ[10]։

2018 թվականի հոկտեմբերի 27-ին Լյուկ Քեմբսը դարձել է առաջին մենակատարը, որի առաջին չորս սինգլները անընդմեջ գլխավորել են Country Airplay քանթրի հիթ-շքերթը։ Առաջին անգամ առաջնաելույթային հիթ է դարձրել «Hurricane» երգը (2 շաբաթ 2017 թվականի մայիսի 27-ից առաջին հորիզոնական), այնուհետև՝ «When It Rains It Pours» (2 շաբաթ 2017 թվականի նոյեմբերի 4-ից առաջին հորիզոնական) և «One Number Away» (2018 թվականի հունիսի 9-ից 1 հորիզոնական)։ Քոմբսը ավելի քան 4 առաջնաելույթային հիթթոփեր ունեցող երրորդ կատարողն է Country Airplay հիթ-շքերթում 1990 թվականի հունվարից այս չարթի աշխատել սկսելուց հետո և առաջինը՝ Florida Georgia Line խմբից (նրանց առաջին չորս սինգլները 2012-2014 թվականների եղել են 1 հորիզոնականում. «Cruise», «Get Your Shine on», «Round Here» և «Stay») և Brooks & Dunn-ի դուետից հետո (նրանց առաջին չորս սինգլները 1991-1992 թվականներին եղել են առաջին հորիզոնականում. «Brand New Man», «My Next Broken Heart», «Neon Moon» և «Boot Scootin' Boogie»): Մենակատարներից նման նախկին նվաճումը վերջին անգամ եղել է 1989 թվականին, երբ Քլինթ Բլեքը «Better Man», «Killin' Time», «Nobody’s Home» և «Walkin' Away» երգերով գլխավորել է Hot Country Songs հիթ-շքերթը[11]։

2019 թվականի ապրիլին ալբոմը Top Country Albums քանթրի հիթ-շքերթի 30-րդ շաբաթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ դառնալով տասնմեկերորդ ձայնասկավառակը նման նվաճմամբ՝ սկսած 1964 թվականից և առաջին անգամ՝ Lady Antebellum խմբի «Need You Now» երգից հետո (31-րդ շաբաթ 1 հորիզոնական)։ Նաև մենակատար տղամարդ երգիչի առաջին ալբոմն է, որն 25 տարվա ընթացքում ունի նման ցուցանիշ, առաջին անգամ՝ «Some Gave All » ալբոմից (Billy Ray Cyrus, 34 շաբաթ 1992-93 թվականներ) հետո՝ առաջ անցնելով 29-շաբաթյա առաջատարությամբ մյուս երկու երգիչներից՝ Traveller-ից (Chris Stapleton, 2015-17) և Not a Moment Too Soon-ից (Tim McGraw, 1994)[12]:

2019 թվականի մայիսի 18-ին «This One’s For You» ալբոմը գլխավորել է Top Country Albums քանթրի հիթ-շքերթի 34-րդ շաբաթը։ Սա պատմության մեջ յոթերորդ արդյունքն է, որը համեմատվում է «Some Gave All» սկավառակի հետ (Billy Ray Cyrus, 34 շաբաթ 1հորիզոնական 1992-93)։ «This One’s For You» ալբոմի հինգ երգերը դարձել են Country Airplay հիթ-շքերթի հիթթոփերը (ռեկորդ). «Hurricane», «When It Rains It Pours», «One Number Away», «She Got the Best of Me» և «Beautiful Crazy» (և «Beer Never Broke My Heart»)[13]: 2019 թվականի հուլիսի 20-ին «This one ' s for You» ալբոմն գլխավորել է Top Country Albums քանթրի հիթ-շքերթի 41-րդ շաբաթը և հասել երգիչ Գարտ Բրուքսի No Fences ձայնասկավառակին, որը նույնպես 1990 թվականին 41 շաբաթ է գլխավորել։ Հիթ-շքերթի առաջատարները մնում են երկու ալբոմ՝ «Come on Over» (Շանայա Տվեյն, 1997, 50 շաբաթ առաջին տեղում) և «Randy Travis »(Always & Forever, 1987, 43 շաբաթ առաջին տեղում)[14]։

Արձագանքներ խմբագրել

Allmusic-ից Սթիվեն Թոմաս Էրլևայնը ալբոմին տվել է 5 աստղից 3,5-ը՝ գովաբանելով այս բալլադը և նշելով Քոմբսի երաժշտության ավանդական և ավելի ժամանակակից հակումների միջև կապը[15]։ Չակ Դոֆինը Sounds Like Nashville-ից գովաբանել է Քոմբսի վոկալային տվյալները և երգի տեքստի բովանդակությունը[16]։

Rolling Stone ամսագիրը «This One’s for You» ալբոմն անվանել է 2017 թվականի 40 լավագույն քանթրի ալբոմներից մեկը[17]։ Rroughstock ամսագիրը «This One’s for You» ալբոմն անվանել է 2017 թվականի լավագույն 25 քանթրի ալբոմներից մեկը[18]։

Երգացանկ խմբագրել

# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Out There»  
3:23
2. «Memories Are Made Of»  
  • Քոմբս
  • Fulcher
  • Cody Webb
3:36
3. «Lonely One»  
  • Քոմբս
  • Erin O'Keefe
  • Drew Parker
3:26
4. «Beer Can»  
  • Քոմբս
  • Fulcher
  • McNair
3:30
5. «Hurricane»  
  • Քոմբս
  • Thomas Archer
  • Taylor Phillips
3:43
6. «One Number Away»  
  • Քոմբս
  • Sammy Mitchell
  • Steven Andre Battey
  • Robert Williford
3:42
7. «Don't Tempt Me»  
  • Քոմբս
  • Joseph Costa
  • Williford
3:31
8. «When It Rains It Pours»  
  • Քոմբս
  • Fulcher
  • Jordan Walker
4:02
9. «This One's for You»  
  • Քոմբս
  • Fulcher
  • Pat Cooper
3:51
10. «Be Careful What You Wish For»  
2:55
11. «I Got Away with You»  
  • Քոմբս
  • Fulcher
  • Tyler Reeve
3:50
12. «Honky Tonk Highway»  
  • Քոմբս
  • Crosby
  • Fulcher
3:30
42:59
This One's for You Too (бонусные треки)[1][19]
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
13. «Houston, We Got a Problem»   3:12
14. «Must've Never Met You»  
  • Քոմբս
  • Singleton
  • Robert Williford
3:19
15. «Beautiful Crazy»  
  • Քոմբս
  • Wyatt Durrette
  • Williford
3:13
16. «A Long Way»  
  • Քոմբս
  • Sam Grayson
  • Larry McCoy
3:37
17. «She Got the Best of Me»  
  • Քոմբս
  • Rob Snyder
  • Channing Wilson
3:03
59:16

Հիթ-շքերթներ խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2017-2019) Ամենաբարձր
հորիզոնական
Australian Albums (ARIA)[20] 7
Canadian Albums (Billboard)[21] 10
New Zealand Heatseeker Albums (RMNZ)[22] 7
Scottish Albums (OCC)[23] 98
UK Digital Albums (OCC)[24] 63
US Billboard 200[8] 4
US Top Country Albums (Billboard[4] 1

This One’s for You Too

Հիթ-շքերթ (2018) Ամենաբարձր
հորիզոնական
Scottish Albums (OCC)[25] 74
UK Digital Albums (OCC)[26] 77
UK Country Albums (OCC)[27] 5

Վերջնական-տարեկան հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2017) Հորիզոնական
US Billboard 200[28] 109
US Country Albums (Billboard)[29] 14
Հիթ-շքերթ (2018) Հորիզոնական
Australian Albums (ARIA)[30] 42
Australian Country Albums (ARIA)[31] 3
Canadian Albums (Billboard)[32] 36
US Billboard 200[33] 20
US Country Albums (Billboard)[34] 1

Հավաստագրումներ խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[20] Gold 35 000^
Կանադա (Music Canada)[35] Platinum 80 000^
ԱՄՆ (RIAA)[36] 2× Platinum 2 000 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Nicholson, Jessica (2018 թ․ ապրիլի 9). «Luke Combs To Release Deluxe Album In June». MusicRow. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  2. Casey, Jim (2017 թ․ հունիսի 2). «After the Success of Debut Single, 'Hurricane,' Luke Combs Unleashes New Album, 'This One's For You'». Nash Country Daily. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  3. Caulfield, Keith (2017 թ․ հունիսի 11). «Halsey Earns First No. 1 Album on Billboard 200 Chart With 'Hopeless Fountain Kingdom'». Billboard. Վերցված է 2017 թ․ հունիսի 12-ին.
  4. 4,0 4,1 «Billboard Country Update» (PDF). Billboard. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
  5. Bjorke, Matt (2017 թ․ հունիսի 19). «Top 10 Country Albums Sales Chart: June 19, 2017». Roughstock.
  6. Asker, Jim (2018 թ․ հունիսի 12). «Can We Get an 'Amen'? Dierks Bentley Rules Country Airplay; FGL Makes History With 3 in Hot Country Songs Top 10». Billboard.
  7. Bjorke, Matt (2018 թ․ հունիսի 22). «Top 10 Country Albums Chart: June 20, 2018». Roughstock. Վերցված է 2018 թ․ հուլիսի 1-ին.
  8. 8,0 8,1 Caulfield, Keith (2018 թ․ հունիսի 10). «Kanye West Earns Eighth No. 1 Album on Billboard 200 Chart With 'Ye'». Billboard. Վերցված է 2018 թ․ հունիսի 11-ին.
  9. «Gold & Platinum: Luke Combs». Recording Industry Association of America. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 9-ին.
  10. Bjorke, Matt (2019 թ․ ապրիլի 8). «Top 10 Country Albums: April 8, 2019». Roughstock. Վերցված է 2019 թ․ ապրիլի 13-ին.
  11. «Record 'Best': Luke Combs First Soloist to Send First Four Singles to No. 1 on Country Airplay Chart». Billboard. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 23-ին.
  12. «Luke Combs' 'This One's For You' Has Longest Reign On Top Country Albums For a Solo Male in Over 25 Years». Billboard. Վերցված է 2019 թ․ մայիսի 10-ին.
  13. «Billboard Country Update» (PDF). Billboard. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 17 мая 2019-ին.. JIM ASKER. «Wallen Celebrates First Hot Country Songs No. 1 With ‘Whiskey Glasses’; Comb’s ‘Beer’ Makes A Run On Country Airplay»
  14. «Luke Combs' 'This One's For You' Ties Garth Brooks' 'No Fences' For Third-Longest No. 1 Run On Top Country Albums». Billboard. Վերցված է 2019 թ․ հուլիսի 17-ին.
  15. Erlewine, Stephen Thomas. «This One's for You». AllMusic. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  16. Dauphin, Chuck (2017 թ․ մայիսի 31). «Album Review: Luke Combs' 'This One's For You'». Sounds Like Nashville. Վերցված է 2017 թ․ հունիսի 3-ին.
  17. «40 Best Country and Americana Albums of 2017». Rolling Stone. 7 декабря 2017. Վերցված է 31 июля, 2018-ին.
  18. Matt Bjorke (3 января 2018). «The Best Of 2017: The 25 Best Albums». Rroughstock. Վերցված է 31 июля, 2018-ին.
  19. «This One's for You Too (Deluxe Edition) by Luke Combs on Amazon Music». Amazon Music. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  20. 20,0 20,1 «ARIA Australian Top 50 Albums». Australian Recording Industry Association. 2019 թ․ մարտի 25. Վերցված է 2019 թ․ մարտի 23-ին.
  21. "<Luke+Combs/chart?f=309 Luke Combs – Chart history" Billboard Canadian Albums Chart for Luke Combs. Retrieved June 12, 2018.
  22. «NZ Heatseeker Albums Chart». Recorded Music NZ. 2018 թ․ հունիսի 11. Վերցված է 2018 թ․ հունիսի 8-ին.
  23. "20180316 Top 40 Scottish Albums Archive". Official Charts Company. Retrieved March 17, 2018.
  24. "20180316 Top 40 UK Album Downloads Archive". Official Charts Company. Retrieved June 5, 2018.
  25. "20180608 Top 40 Scottish Albums Archive". Official Charts Company. Retrieved June 9, 2018.
  26. "20180608 Top 40 UK Album Downloads Archive". Official Charts Company. Retrieved June 11, 2018.
  27. "20180608 Top 40 Country Albums Archive". Official Charts Company. Retrieved June 18, 2018.
  28. «Top Billboard 200 Albums – Year-End 2017». Billboard. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 12-ին.
  29. «Top Country Albums – Year-End 2017». Billboard. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  30. «ARIA End of Year Albums 2018». Australian Recording Industry Association. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  31. «2019 Annual ARIA Country Albums Chart». Australian Recording Industry Association. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 10-ին.
  32. «Canadian Albums – Year-End 2018». Billboard. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  33. «Billboard 200 Albums – Year-End 2018». Billboard. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  34. «Top Country Albums – Year-End 2018». Billboard. Վերցված է 2019 թ․ հունվարի 18-ին.
  35. «Canadian album certifications – Luke Combs – This One's for You». Music Canada. Վերցված է November 5, 2018-ին.
  36. «American album certifications – Luke Combs – This One's for You». Recording Industry Association of America.