«She Got the Best of Me» , ամերիկացի քանթրի երգիչ Լյուկ Քոմբսի երգը, որը թողարկվել է որպես առաջնաելույթային ստուդիական «This One’s For You» (2017) ալբոմի 4-րդ սինգլ։ Սինգլը հասել է Country Airplay հիթ-շքերթի առաջին և Hot Country Songs հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականին։

«She Got the Best of Me»
Լյուկ Քոմբսի սինգլը
Թողարկված9 հուլիսի, 2018
Ֆորմատթվային ներբեռնում
Ժանրքանթրի
Տևողություն3:03
ԼեյբլColumbia Records
ՊրոդյուսերScott Moffatt
Հորիզոնականները չարթերում
Լյուկ Քոմբսի սինգլների ժամանակագրություն
«One Number Away»
(2018)
«She Got the Best of Me»
(2018)
 «She Got the Best of Me» (անգլ.)

Պատմություն խմբագրել

«She Got the Best of Me» երգը «հզոր քանթրի բալադ է», որտեղ հերոսը պատմում է, որ իր նախկին ընկերուհին իրենից ստացել է լավագույնը, և նա չի կարող դադարել մտածել նրա մասին։ Քոմբսը ասել է, որ երգը գրել է Թենեսի նահանգի Նեշվիլ քաղաքի Tin Roof բարում ձայնագրությունից չորս տարի առաջ[1]։ Երկրպագուների կարծիքների և պահանջարկի պատճառով երգը ավելացվել է Քոմբսի «This one ' s for You» առաջնաելույթային ալբոմում որպես բոնուսային երգ[2]։

2018 թվականի հոկտեմբերի 27-ին սինգլը հասել է Billboard Country Airplay ռադիոեթերային հիթ-շքերթի առաջին հորիզոնական՝ դառնալով Քոմբսի չորրորդ անընդմեջ հիթ-թոփը։ Արդյունքում Քոմբսը դարձել է առաջին մենակատարը, որի բոլոր առաջին չորս երգերը Nielsen SoundScan-ի պատմության մեջ հասել են առաջին հորիզոնականին (1990 թվականի հունվար), իսկ ընդհանուր թվով երրորդն էր (ներառյալ խմբերը) Brooks & DunnBrand New Man», «My Next Broken Heart» «Neon Moon» և «Boot Scootin' Boogie» սինգլ հիթ-թոփերով 1991-92 թվականներին) և Florida Georgia Line խմբից հետո («Cruise» «Get Your Shine On», «Round Here» և «Stay» 2012-14 թվականներին)[3]։

2018 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ում տպաքանակը կազմել է 223,000 օրինակ[4]։

2018 թվականի հոկտեմբերից սկսած՝ «She Got the Best of Me» երգն իր 15-րդ շաբաթում (ներառյալ 2018 թվականի հոկտեմբերի 27-ից սկսած՝ 4 շաբաթ 1-ին հորիզոնականում) գտնվել է Country Airplay ռադիոեթերային հիթ-շքերթի լավագույն հնգյակում (top five) (ներառյալ չորս շաբաթ 1-ին հորիզոնականում՝ սկսած 2018 թվականի հոկտեմբերի 27-ից)։ Սա այս հիթ-շքերթի պատմության մեջ երկրորդ լավագույն ցուցանիշն է (սկսած 1990 թվականից). լավագույն հնգյակում 16 շաբաթվա ռեկորդը պատկանում է «Body Like a Back Road» երգին (Սեմ Հանթ, 16 շաբաթ 2017 թվական)։ Եվս հինգ երգեր ունեն 14 շաբաթվա ընթացքում նման ցուցանիշներ՝ «Heaven» (2018, Kane Brown), «My Wish» (2006-07, Rascal Flatts), «Live Like You Were Dying» (2004, Tim McGraw), «Breathe» (1999-2000, Faith Hill) և «Amazed» (1999, Lonestar)[5]:

Տեսահոլովակ խմբագրել

Երաժշտական տեսահոլովակը ներառում է Քոմբսի նախորդ տեսահոլովակների հղումները, այդ թվում՝ «Hurricane» և «One Number Away» կերպարները, ինչպես նաև վիզուալ հղումներ Քոմբսի ալբոմի այլ երգերից[2][6]։

Հիթ-շքերթներ խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2018) Հորիզոնական
  Canadian Hot 100[7] 52
  Canada Country (Billboard)[8] 1
  Billboard Hot 100[9] 37
  Hot Country Songs (Billboard)[10] 2
  Country Airplay (Billboard)[11] 1

Հավաստագրումներ խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Կանադա (Music Canada)[12] Gold 0^
ԱՄՆ (RIAA)[13] Platinum 1 000 000*

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Reuter, Annie. «Luke Combs to Release Fan Favorite "She Got the Best of Me" As Next Single». One Country. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  2. 2,0 2,1 Houghton, Cillea. «Luke Combs Chronicles His Career in 'She Got the Best of Me' Video». Taste of Country. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  3. «Billboard Country Update - October 22, 2018» (PDF). Billboard. 2018 թ․ հոկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 22-ին.
  4. Bjorke, Matt (2018 թ․ հոկտեմբերի 16). «The Top 30 Digital Country Tracks: October 16, 2018». RoughStock. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 19-ին.
  5. Asker, Jim (2019 թ․ հունվարի 1). «Dan + Shay's 'Speechless' Stretches Reign Atop Country Airplay And Hot Country Songs Charts». Billboard. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
  6. Gage, Jeff. «Luke Combs Medicates Heartache in 'She Got the Best of Me' Video». Rolling Stone Country. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 1-ին.
  7. <Luke+Combs/chart?f=793 Luke Combs Album & Song Chart History Canadian Hot 100 for Luke Combs. Ստուգվել է October 2, 2018.
  8. <Luke+Combs/chart?f=1240 Luke Combs Album & Song Chart History Billboard Canada Country for Luke Combs. Ստուգվել է October 2, 2018.
  9. <Luke+Combs/chart?f=379 Luke Combs Album & Song Chart History Billboard Hot 100 for Luke Combs. Ստուգվել է October 30, 2018.
  10. <Luke+Combs/chart?f=357 Luke Combs Album & Song Chart History Billboard Hot Country Songs for Luke Combs. Ստուգվել է October 23, 2018.
  11. <Luke+Combs/chart?f=1226 Luke Combs Album & Song Chart History Billboard Country Airplay for Luke Combs. Ստուգվել է October 23, 2018.
  12. «Canadian single certifications – Luke Combs – She Got the Best of Me». Music Canada. Վերցված է November 5, 2018-ին.
  13. «American single certifications – Luke Combs – She Got the Best of Me». Recording Industry Association of America. Վերցված է January 17, 2019-ին.

Արտաքին հղումներ խմբագրել