Beautiful Crazy, ամերիկացի քանթրի-երգիչ Լյուկ Քոմբսի երգը, որը թողարկվել է որպես «This One’s for You» (2017) առաջնաելույթային ստուդիական ալբոմի բոնուսային երգ։ Սինգլը Country Airplay ռադիոեթերային հիթ-շքերթում հասել է առաջին հորիզոնականին, իսկ ԱՄՆ-ի Hot Country Songs-ի քանթրի հիթ-շքերթում՝ առաջին, ստացել 2 պլատինե հավաստագիր։

«Beautiful Crazy»
Լյուկ Քոմբսի երգը
ԺանրՔանթրի
Տևողություն193 վայրկյան
ԼեյբլColumbia Records
ՀեղինակWyatt Durrette?

Պատմություն խմբագրել

Սինգլը թողարկելուց առաջ Քոմբսը Facebook-ում տեսանյութ է հրապարակել այն մասին, թե ինչպես է կատարում այդ երգը։ Նաև սկսել է կանոնավոր այն կատարել իր համերգներում։ 2018 թվականին վերաթողարկել է «This One's for You» առաջնաելույթային ալբոմը («This One for You Too » անվամբ դելյուքս տարբերակը) երգի ստուդիական տարբերակի հետ միասին՝ որպես բոնուսային երգ։ Այն պաշտոնապես ռադիո է ուղարկվել է ավելացման 2018 թվականի դեկտեմբերի 3 ամսաթվով[1]:Taste Of Country հրատարակությունը երգը նկարագրել է որպես «դանդաղ, խոր անձնական երգ սիրո մասին, որն իսկապես ի ցույց է դնում երգչի տաղանդը»[2]։

Առևտրական հաջողություն խմբագրել

2018 թվականի մայիսի 19-ին «Beautiful Crazy» երգը առաջնաելույթ է ունեցել ամերիկյան Hot Country Songs քանթրի հիթ-շքերթի վեցերորդ հորիզոնականում՝ դառնալով Քոմբսի համար լավագույն առաջնաելույթը։ Երգն ի սկզբանե չի թողարկվել որպես առանձին սինգլ, բայց «This One’s for You Too» ալբոմի թողարկումից հետո ներբեռնումների և սթրիմինգի շնորհիվ ստացել է դիրք հիթ-շքերթում[3]։ 2019 թվականի մարտի 2-ին Country Airplay ռադիոեթերային հիթ-շքերթում երգն առաջին հորիզոնականն է գրավել, ինչը թույլ է տվել Քոմբսին դառնալ առաջին երաժիշտը, որի առաջին հինգ սինգլները Nielsen SoundScan ծառայության 1990 թվականի հունվարից ի վեր գլխավորել են հիթ-շքերթը[4]։ Սինգլն այնտեղ է մնացել 7 շաբաթ (Քոմբսի կարիերայի լավագույն արդյունքը), մինչև նրան փոխարինելու է եկել երգիչ Բրեթ Յանգի «Here Tonight» երգը[5]։ Նույն շաբաթվա ընթացքում սինգլը հասել է Hot Country Songs քանթրի հիթ-շքերթի առաջին հորիզոնական՝ դառնալով երգչի երկրորդ հիթ-թոփը[4]։ Country Streaming Songs և Country Digital Song Sales հիթ-շքերթներում հասել է առաջին հորիզոնական[4]։

2018 թվականի օգոստոսի 22-ին սինգլը Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից ստացել է ոսկե, 2019 թվականի հունվարի 28-ին՝ պլատինե, իսկ 2019 թվականի մարտի 18-ին՝ երկակի պլատինե հավաստագիր[6]։ 2019 թվականի ապրիլին ԱՄՆ-ում սինգլի տպաքանակը կազմել է 408,000 օրինակ[7]։

Հիթ-շքերթներ խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2018-2019) Ամենաբարձր
հորիզոնական
  Canadian Hot 100[8] 35
  Canada Country (Billboard)[9] 1
  Billboard Hot 100[10] 21
  Hot Country Songs (Billboard)[11] 1
  Country Airplay (Billboard)[12] 1

Վերջնական-տարեկան հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2018) Հորիզոնական
  ԱՄՆ US Hot Country Songs (Billboard)[13] 26

Հավաստագրումներ խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Կանադա (Music Canada)[14] Gold 0^
ԱՄՆ (RIAA)[6] 2× Platinum 2 000 000*

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Luke Combs Reveals Next Radio Single». iHeartRadio. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  2. «Luke Combs' 'Beautiful Crazy' Is a Single for the Fans [Listen]». Taste of Country. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  3. «Kane Brown's 'Heaven' Ascends to No. 1 on Country Airplay Chart». Billboard. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  4. 4,0 4,1 4,2 Asker, Jim (2019 թ․ փետրվարի 25). «Luke Combs Is First Artist to Send First Five Singles to No. 1 On Country Airplay Chart, With 'Beautiful Crazy'». Billboard. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  5. «Luke Combs Leads All Five Country Charts Again, Scores His Longest Country Airplay Reign». Billboard. March 26, 2019. Վերցված է March 27, 2019-ին.
  6. 6,0 6,1 «American single certifications – Luke Combs – Beautiful Crazy». Recording Industry Association of America. Վերցված է March 11, 2019-ին.
  7. Bjorke, Matt (2019 թ․ ապրիլի 8). «Top 30 Digital Country Tracks: April 8, 2019». RoughStock. Վերցված է 2019 թ․ ապրիլի 12-ին.
  8. <Luke+Combs/chart?f=793 Luke Combs Album & Song Chart History Canadian Hot 100 for Luke Combs. Ստուգվել է April 2, 2019.
  9. <Luke+Combs/chart?f=1240 Luke Combs Album & Song Chart History Billboard Canada Country for Luke Combs. Ստուգվել է March 12, 2019.
  10. <Luke+Combs/chart?f=379 Luke Combs Album & Song Chart History Billboard Hot 100 for Luke Combs. Ստուգվել է April 16, 2019.
  11. <Luke+Combs/chart?f=357 Luke Combs Album & Song Chart History Billboard Hot Country Songs for Luke Combs. Ստուգվել է February 26, 2019.
  12. <Luke+Combs/chart?f=1226 Luke Combs Album & Song Chart History Billboard Country Airplay for Luke Combs. Ստուգվել է February 26, 2019.
  13. «Hot Country Songs – Year-End 2018». Billboard. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.
  14. «Canadian single certifications – Luke Combs – Beautiful Crazy». Music Canada. Վերցված է March 11, 2019-ին.