The Vamps-բրիտանական փոփ ռոք խումբ, որի մասնակիցներն են Բրեդ Սիմփսոնը (լիդ-վոկալ,կիթառ), Ջեյմս Մաքվեյը (լիդ-կիթառ,վոկալ), Քոնր Բոլլը (բաս-կիթառ,վոկալ) և Թրիստան Իվանսը (հարվածային գործիքներ և վոկալ)[1]: Նրանք հայտնիություն ձեռք բերեցին 2012 թվականի վերջին՝Յութուբում տեղադրելով իրենց cover տարբերակով երգերը: Խումբը նույնիսկ համեմատվեց One Direction խմբի հետ[2]: Նրանք պայմանագիր կնքեցին Mercury Records-ի հետ 2012 թվականի նոյեմբերին[3]: Նրանք աջակցեցին McFly-ին իրենց Memory Lane շրջագայության ընթացքում 2013 թվականի սկզբին և խումբը Մեծ Բրիտանիայում ներկայացավ համերգներում աջակցելու այնպիսի արտիստների, ինչպես Դեմի Լովատոն, The Wanted-ը, JLC-ն, Little Mix-ը և Lawson-ը:

2013 թվականի սեպտեմբերի 29-ին, The Vamps-ը թողարկեց իր "Can We Dance" դեբյուտային երգը, որը հայտնվեց Մեծ Բրիտանիայի սինգլների պաշտոնական հիթ-շքերթում[4]: Երկրորդ երգը "Wild Heart"-ը թողարկվեց 2014 թվականի հունվարի 18-ին և հասավ մինչև երրորդ հորիզոնական: Իրենց երրորդ երգը Last Night-ն առաջին անգամ մարդկանց դատին հանձնվեց Մեծ Բրիտանիայի ռադիոյով 2014 թվականի փետրվարի 24-ին, իսկ երգը ներբեռնել հնարավոր էր 2014 թվականի ապրիլի 6-ից: Իրենց դեբյուտային ալբոմը Meet the Vamps-ը դուրս եկավ 2014 թվականի ապրիլի 14-ին[5]: 2014 թվականի փետրվարին "Wild Heart" երգը հայտնի դարձավ նաև ԱՄՆ-ում և Կանադայում:The Vamps-ը թողարկեց իր երկրորդ ալբոմը Wake Up-ը 2015 թվականի նոյեմբերի 25-ին:

ՊատմությունԽմբագրել

2011-12. ԿազմավորումԽմբագրել

Մինչև խմբի ստեղծումը Ջեյմս Մաքվեյը «Prestige Management»-ի կազմակերպության ներկայացուցիչների՝ Ռիչարդ Ռաշմանի և Ջոն Օ`Նեյլի ղեկավարությամբ էր առաջնորդվում: Որոշելով խումբ ստեղծել՝ նա ավելի ուշ Յութուբի միջոցով հայտնաբերում է Բրեդ Սիմփսոնին: Միասին նրանք երգեր են գրել, իսկ հետագայում Սիմփսոնը դարձել է վոկալիստ: 2012 թվականին նրանք գտան Թրիստան Իվանսին Ֆեյսբուքի միջոցով, հետագայում էլ նրանք հանդիպեցին Քոնր Բոլլին և խումբը սկսեց քավեր տարբերակով երգեր թողարկել իրենց Յութուբյան էջում: Նրանք արդեն 2012 թվականի հոկտեմբերին նոր բոյ բենդ էին համարվում: Երկրպագունների աջակցության շնորհիվ մեծ հռչակ ձեռք բերեցին[2]:

2013–14: Meet the VampsSomebody to You: ԱռաջխաղացումԽմբագրել

2013 թվականի հուլիսի 22-ին խումբը թողարկեց առաջին պաշտոնական երգը "Wildheart"-ն իրենց Յութուբյան ալիքում. տեսահոլովակը 2 օրում հավաքեց 42000 դիտում[6][7]: 2013 թվականի օգոստոսի 6-ին դուրս եկավ "Can We Dance" երգի տեսահոլովակը, որը 2 շաբաթում հավաքեց 1 միլլիոն դիտում[8]: Այն հասավ երկրորդ հորիզոնական Մեծ Բրիտանիայի սինգլների պաշտոնական հիթ-շքերթում, նույնիսկ գերազանցելով OneRepublic խմբի "Counting Stars" երգին[4]: 2013 թվականին խումբը հայտնեց, որ իրենց ձայնասկավառակը կթողարկվի մոտ Զատկի օրերին[9]: 2013 թվականին նոյեմբերի 22-ին The Vamps-ը հայտարարեց իրենց երկրորդ երգի մասին և ավելի ուշ թողարկեց "Wild Heart" երգը[10]:

2014 թվականի մարտի 13-ին խումբը հայտարարեց, որ իրենց դեբյուտային ձայնասկավառակը դուրս կգա 2014 թվականի ապրիլի 14-ին։ Մարտի 22-ին հայտնի էր ձայնասկավառակի վերնագիրը՝ Meet the Vamps[5]: Ապրիլի 6-ին նրանք թողարկեցին "Last Night" երգը (որպես իրենց ալբոմի երրորդ երգ)։ 2014 թվականի մայիսի 18-ին Meet the Vamps ձայնասկավառակում թողարկվեց Somebody to you երգը ամերիկյան երգչուհի Դեմի Լովատոյի հետ միասին։ Համագործակցության շնորհիվ երգը դարձավ առաջնահերթ իրենց ձայնասկավառակում, որին հաջորդեց տեսահոլովակ, որը մինչ այժմ հավաքել է մոտ 143 միլլիոն դիտում Յութուբում։

2014 թվականի հոկտեմբերի 12-ին The Vamps-ը թողարկեց իր ձայնասկավառակիի չորրորդ և վերջին երգը՝ "Oh Cecilia (Breaking My Heart)" նոր տարբերակով՝ կանադացի երգիչ Շոն Մենդեսի հետ։ Այն բարձրացավ 9-րդ տեղ Մեծ Բրիտանիայի սինգլների պաշտոնական հիթ-շքերթում։ Այն թողարկվեց "Hurricane" երգի հետ միասին։ Երկու երգերի տեսահոլովակները թողարկվեցին մեկ ամիս ավելի շուտ։

2014 թվականի նոյեմբերի 4-ին Meet the Vamps ձայնասկավառակը պաշտոնապես թողարկվեց Հյուսիսային Ամերիկայում և ձայնասկավառակը վերաթողարկվեց որպես Meet the Vamps (Christmas Edition), որը ներառում էր 8 հավելյալ Սուրբ ծննդի մասին երգեր և իրենց Somebody to you երգը դարձավ աշխարհահռչակ։

Wake UpԽմբագրել

2015 թվականի սեպտեմբերի 15-ին խումբը հայտարարեց իրենց նոր երգի մասին, որը կոչվեց "Wake Up" և թողարկվեց 2015 թվականի հոկտեմբերի 2-ին և 2015 թվականի նոյեմբերի 27-ին դուրս եկավ իրենց երկրորդ ձայնասկավառակը, տեղի ունեցան նաև ֆան հանդիպումներ ներկայացնելու երկրպագուներին իրենց նոր ձայնասկավառակը և նախագծվեց աշխարհով մեկ շրջագայություն, որը սկսվեց 2016 թվականի հունվարին։ Երգը բարձրացավ 12 տեղ Մեծ Բրիտանիայի սինգլների պաշտոնական հիթ-շքերթում, իսկ ձայնասկավառակը 10 տեղը՝ վաճառելով 27000 օրինակ առաջին շաբաթը։ Ձայնասկավառակի երկրորդ երգը "Rest Your Love"-ը թողարկվեց նույն օրը, ինչպես ձայնասկավառակը։

2016 թվականի ապրիլի 1-ին The Vamps-ը թողարկեց իր ձայնասկավառակի երրորդ և վերջին երգը՝ "I Found a Girl" նոր տարբերակով համագործակցելով Ջամայկական ռեպպեր Օմիի հետ։

2016 թվականի հունվարին The Vamps-ը թողարկեց "Kung Fu Fighting"-ի իրենց տարբերակը անիմացիոն ֆիլմ Kung Fu Panda 3-ի համար, որն ուղեկցում էր տեսահոլովակով։

2016 թիվ: Ինքնակենսագրություն All Night և Night & DayԽմբագրել

2016 թվականի հոկտեմբերի 7-ին The Vamps-ը Ֆեյսբուքի ուղիղ եթերով հայտարարեց, որ իրենց երրորդ ձայնասկավառակի առաջին երգը, որի անունը չբացահայտեց, կթողարկվի 2016 թվականի հոկտեմբերի 14-ին: Նույն օրը երգի անվանումը և բառերը սկսվեց հրատարակվել խմբի սոցիալական էջերում և Spotify-ում, որին հաջորդեց "Wake Up" երգի ոճով մի երգ: Նաև բացահայտվեց, որ նոր ձայնասկավառակը դուրս կգա 2017 թվականի ամռանը: 2016 թվականի հոկտեմբերի 12-ին խումբը ուղիղ եթերով հայտարարեց, որ երգը կկոչվի "All Night" համագործակցելով նորվեգացի դիջեյ Matoma-ի հետ: Երգը Մեծ Բրիտանիայի սինգլների պաշտոնական հիթ-շքերթում հասավ 24-րդ տեղ, 6-րդ տեղ IRMA-ում, 13-րդ տեղ VG-Lista-ում, և 12-րդ տեղ RMNZ-ում:

2016 թվականի հոկտեմբերի 20-ին The Vamps-ը հրատարակեց իրենց ինքնակենսագրությունը, որը կոչվում էր Վամփս:

"Middle of the Night"-ը համարվում էր ձայնասկավառակի երկրորդ երգը, որը համագործակցություն էր դանիացի դիջեյ Մարտին Ջենսենի հետ: Շրջագայության շրջանակներում հայտարարված էր իրենց երրորդ ձայնասկավառակը՝ Night & Day և այն թողարկվելու էր 2 մասով: Առաջին մասը Night-ը թողարկվեց 2017 թվականի հուլիսի 14-ին, իսկ երկրորդը՝ Day-ը 2017 թվականի դեկտեմբերին: 2017 թվականին մայիսի 3-ին, տեսանյութը, որում պատմվում էր ավելի շատ ինֆորմացիա՝ հրատարակվեց իրենց սոցիալական էջերում: Խումբը հրատարակեց "Personal" երգը՝ համագործակցելով Maggie Lindemann-ի հետ 2017 թվականի հոկտեմբերի 13-ին:

ԾանոթագրություններԽմբագրել