The Cosmos Rocks
The Cosmos Rocks, Queen խմբի տասնվեցերորդ ստուդիական ալբոմը, որը լույս է տեսել 2008 թվականի սեպտեմբերի 15-ին Եվրոպայում և 2008 թվականի հոկտեմբերի 14-ին Հյուսիսային Ամերիկայում։ Խմբի առաջին ալբոմը՝ 13 տարվա ընթացքում և միակը, որտեղ որպես վոկալիստ հանդես է եկել Փոլ Ռոջերսը։ Ալբոմի ստեղծման մասին խումբը հայտարարել է 2007 թվականին[1]։ Այս ալբոմին է նվիրված խմբի շրջագայությունը, որը սկսվել է ալբոմի թողարկման հետ միաժամանակ։
The Cosmos Rocks | |
---|---|
-ի | |
Թողարկված | սեպտեմբերի 15, 2008 |
Ժանր | հարդ ռոք, բլյուզ ռոք և պրոգրեսիվ ռոք |
Տևողություն | 3526 վայրկյան |
Լեզու | անգլերեն |
Լեյբլ | Parlophone և Hollywood Records |
Պրոդյուսեր | Քուին |
Ստեղծման պատմություն
խմբագրելԽմբի հիմնական մասնակիցները՝ Բրայան Մեյը և Ռոջեր Թեյլորը, ալբոմի համար գրել են ինը երգ, իսկ մյուս հինգը գրել է Փոլ Ռոջերսը։ Խմբի բասիստ Ջոն Դիքոնը, որը Ֆրեդի Մերկուրիի մահից հետո հեռացել է շոու-բիզնեսից, հրաժարվել է մասնակցել Queen + Paul Rodgers նախագծին։
Երբ Բոհեմյան ռապսոդիան Radio 1-ում ճանաչվել է բրիտանական ամենահաջողված երգը, Ռոջերը այդ մասին հայտնել է խմբի մասնակիցներին, և նրանք որոշել են վերադառնալ ստուդիա՝ ստուդիական նոր ալբոմը ձայնագրելու համար։ Նա նաև հայտարարել է, որ ալբոմը կթողարկվի 2008 թվականից ոչ շուտ։
Երգերի ցանկ
խմբագրել# | Անվանում | Տևողություն |
---|---|---|
1. | «Cosmos Rockin'» (Taylor) | 4:10 |
2. | «Time to Shine» (Rodgers) | 4:23 |
3. | «Still Burnin'» (May) | 4:04 |
4. | «Small» (Taylor) | 4:39 |
5. | «Warboys» (Rodgers) | 3:18 |
6. | «We Believe» (May) | 6:08 |
7. | «Call Me» (Rodgers) | 2:59 |
8. | «Voodoo» (Rodgers) | 4:27 |
9. | «Some Things That Glitter» (May) | 4:03 |
10. | «C-lebrity» (Taylor) | 3:38 |
11. | «Through the Night» (Rodgers) | 4:54 |
12. | «Say It’s Not True» (Taylor) | 4:00 |
13. | «Surf's Up... School's Out!» (Taylor) | 5:38 |
14. | «Small Reprise» (Taylor) | 2:05 |
15. | «Runaway» (Shannon/Crook) | 5:28 |
Սահմանափակ հրատարակություն DVD-ում
խմբագրել- «Reaching Out» (Hill/Black)
- «Tie Your Mother Down» (May)
- «Fat Bottomed Girls» (May)
- «Another One Bites the Dust» (Deacon)
- «Fire and Water» (Rodgers/Fraser)
- «Crazy Little Thing Called Love» (Mercury)
- «Teo Torriatte (Let Us Cling Together)» (May)
- «These Are the Days of Our Lives» (Queen)
- «Radio Ga Ga» (Taylor)
- «Can't Get Enough» (Ralphs)
- «I Was Born to Love You» (Mercury)
- «All Right Now» (Rodgers/Fraser)
- «We Will Rock You» (May)
- «We Are the Champions» (Mercury)
- «God Save the Queen» (ժողովրդական)
- «Japanese edition»-ը ներառում է աուդիո նյութ DVD-ի փոխարեն։
Երաժիշտներ
խմբագրել- Բրայան Մեյ՝ կիթառ, բաս կիթառ, վոկալ, ստեղնաշարային գործիքներ, piano
- Փոլ Ռոջերս՝ առաջատար վոկալ, բաս կիթառ, կիթառ, ստեղնաշարային գործիքներ, piano, harmonica
- Ռոջեր Թեյլոր՝ հարվածային գործիքներ, դաշնամուր, վոկալ, ստեղնաշարային գործիքներ
- Թեյլոր Հոկինզ՝ բեք վոկալ «C-lebrity»-ում[2]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Официальный сайт Брайана Мэя». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ ««Foo Fighters Taylor Hawkins Guests On Upcoming Queen + Paul Rodgers Album.» Komodo Rock, 3 September 2008». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 12-ին.