Say It’s Not True
«Say It’s Not True» («Ասա, որ դա ճիշտ չէ»), Queen + Paul Rodgers նախագծի առաջին ստուդիական սինգլը՝ «The Cosmos Rocks» ալբոմից։ Երգը գրվել է Queen-ի թմբկահար Ռոջեր Թեյլորի կողմից։ Խմբի յուրաքանչյուր անդամ երգել է մեկական երկտող։ Թողարկվել է 2007 թվականի դեկտեմբերի 1-ին՝ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը։ Երգը կատարվել է Queen + Paul Rodgers World Tour շրջագայության բոլոր համերգներում, բայց այն ժամանակ Բրայան Մեյը նվագում էր ակուստիկ կիթառի վրա, իսկ Ռոջեր Թեյլորը երգում էր ամբողջ երգը։ Երգը կատարվել է նաև Rock The Cosmos Tour-ի բոլոր համերգային ծրագրերի ժամանակ, այդ թվում Խարկովի «Life Must Go On»-ի համերգին։ Այնուհետեւ Ռոջեր Թեյլորը երգում էր առաջին երկտողը և կրկներգը, Բրայան Մեյը խաղում էր Red Special էլեկտրական կիթառի վրա, երգելով երկրորդ երկտողը։ Երկրորդ տնից հետո կրկներգը փոխարինվեց Մեյի և Թեյլորի դուետով, իսկ երգը մինչև վերջ երգեց Փոլ Ռոջերսը։ Երգը գրվել է հատուկ Նելսոն Մանդելայի և ՁԻԱՀ-ի բոլոր զոհերի համար։ Երգը ներառված է Թեյլորի Fun on Earth (2013) անձնական ալբոմում, կատարված Ջեֆ Բեքի հետ միասին։
«Say It’s Not True» | ||||
---|---|---|---|---|
«Say It’s Not True» սինգլի շապիկը (Queen, 2007) | ||||
Queen-ի սինգլը | ||||
«The Cosmos Rocks» ալբոմից | ||||
Թողարկված | 2007 թվականի դեկտեմբերի 1 | |||
Ֆորմատ | CD, Download | |||
Ձայնագրված | 2007 | |||
Ժանր | Պրոգրեսիվ ռոք | |||
Երգահան | Թեյլոր Ռոջեր | |||
Տևողություն | 4։02 | |||
Լեյբլ | EMI Records, Elektra Records | |||
Պրոդյուսեր | Queen + Paul Rodgers | |||
Queen-ի սինգլների ժամանակագրություն | ||||
|
Կենդանի ձայնագրություններ
խմբագրել- Return of the Champions (2005)
- Super Live in Japan, միայն Ճապոնիայում (2006)
- Live in Ukraine (2009)
Չարթերում
խմբագրելՉարթ (1984) | Դիրքը չարթերում |
---|---|
UK Singles Chart[1] | 90 |
Netherlands Singles Chart[2] | 62 |
Romania Singles Chart | 68 |
German Singles Chart[3] | 82 |
French Singles Chart[4] | 75 |
Italian Singles Chart[1] | 5 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Queen & Paul Rodgers - Say It's Not True(չաշխատող հղում)
- ↑ QUEEN + PAUL RODGERS - SAY IT'S NOT TRUE (NUMMER)
- ↑ «charts-surfer.de search results». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 24 Փետրվարի 2009. -ին
- ↑ QUEEN + PAUL RODGERS - SAY IT'S NOT TRUE (CHANSON)