The Alan Parsons Project
The Alan Parsons Project, Ռոք խումբ Մեծ Բրիտանիայից, որը ստեղծագործել է 1975 թվականից 1990-ական թվականներին արտ-ռոք, սիմֆոնիկ ռոք և պրոգրեսսիվ ռոք ոճերում։ Հիմնադրված է Ալան Փարսոնի (Alan Parsons) և Էրիկ Վուլֆսոնի (Eric Woolfson) կողմից։ 1990 թվականից հետո խումբը պաշտոնապես գոյություն չունի, սակայն Ալան Փարսոնը և Էրիկ Վուլֆսոնը շարունակում էին հրապարակել ալբոմներ՝ մոտ խմբի արվեստին։ The Alan Parsons Project -ը համարվում է արտ-ռոքի և պրոգրեսիվի «ոճի դասականներից» մեկը համարվող խումբ։ Հրապարակվել է տաս օրիգինալ ալբոմ, որոնց ընդհանուր վաճառքի քանակը մոտ է 50 միլիոնի։ Խումբը շատ հայտնի է Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում։
The Alan Parsons Project | |
---|---|
Ձախից աջ Woolfson, Alan Parsons; | |
Ժանրեր | պրոգրեսիվ ռոք[1] և արտ ռոք |
Գործիքներ | EMS VCS 3? |
Գործունեություն | 1975 - 1990 |
Լեյբլ | Արիստայի Գրառումները և Charisma?[2] |
Կայք | the-alan-parsons-project.com |
The Alan Parsons Project Վիքիպահեստում |
Պատմություն
խմբագրել1975—1990
խմբագրելԽմբի պատմությունը սկսվում է այն բանից հետո, երբ 1974 թվականի ամռանը լոնդոնյան Abbey Road ձայնագրման ստուդիայում հանդիպում են Ալան Փարսոնսը և Էրիկ Վուլֆսոնը։
Փարսոնսը Abbey Road-ում ձայնային ռեժիսոր էր, պրոդյուսեր և կոմպոզիտոր։ Այդ ժամանակ նա արդեն հասցրել էր անվանի դառնալ ի շնորհիվ Փոլ Մաքքարթնիի և Pink Floyd-ի հետ իր աշխատանքի։ Մասնավորապես, նա եղել էր Pink Floyd-ի «The Dark Side of the Moon» և Beatles-ի «Abbey Road» ալբոմների ձայնային ռեժիսորը, որոնք մինչ այժմ համարվում են ձայնագրության էտալոններ։
Կոմպոզիտոր, պոետ և դաշնակահար Վուլֆսոնը 1960-ականների ընթացքում գրել էր բավականաչափ ստեղծագործություններ, որոնք մտնել են այնպիսի կատարողների երգացանք ինչպիսին են՝ Marianne Faithfull, Frank Ifield, Joe Dassin, The Tremeloes, Marmalade, Dave Berry և այլք։ Բացի դրանից Էրիկը փորձել էր իր ուժերը նաև երաժշտական ինդուսրիայի մենեջմենտում, մասնավորապես՝ Կառլ Դուգլասի (Carl Douglas) «Kung Fu Fighting» նախագծում։ Abbey Road-ում նա հայտնվել էր դաշնակահարի կարգավիճակում։
Փարսոնն առաջարկ է անում Վուլֆսոնին դառնալ իր ձայնառեժիսորական նախագծերի մենեջեր, որին Էրիկը մեծ սիրով համաձայնվում է։ Միասին նրանք աշխատում են Pilot, Cockney Rebel, Ambrosia и The Hollies խմբերի, նաև կատարողներ՝ Ջոն Մայլզի (John Miles), Սթիվ Հարլիի (Steve Harley) և Էլ Ստյուարտի (Al Stewart) հետ։
Որպես կոլեկտիվ The Alan Parsons Project -ը ձևավորվել է 1975 թվականին, երբ Վուլֆսոնը ցույց է տալիս Ալանին՝ Էդգար Պոի արվեստով ոգեշնչված իր կոնցեպտուալ ալբոմի նշումները։ Նյութը դուր է գալիս Փարսոնին, առավել ևս, որ նա ինքն էլ էր Էդգար Պոի միստիկական գրչի երկրպագու։ Որոշում է կայացվում ձայնագրել ալբոմ։ Վուլֆսոնն առաջարկում է բաժանել կառավարման ոլորտները։ Փարսոնի պարտականությունների մեջ էր մտնում պրոդյուսերությունը, ալբոմի կենցեպցիայի ստեղծումը և երաժշտության հետ սկզբնական ծանոթացումը, դրանց գործիքավորումը և ձայնագրումը, ինչպես նաև մասնակիորեն կոմպոզիտորական գործառություն։ Վուլֆսոնը վերցնում էր իր վրա կոմպոզիտորի և տեքստերի հեղինակի գործառույթները, և ամեն ինչ անմիջականորեն կապված էր երաժշտության կատարման հետ։ Նույն տարվա մեջ պայմանագիր է կնքվում 20th Century Records ստուդիայի հետ։
Tales of Mystery and Imagination անվանումը ստացած ալբոմը լույս է տեսնում 1976 թվականին։ Ալբոմի ձայնագրության համար ներգրավվում են շատ երաժիշտներ։ Հիմնականում դա այն երաժիշներն էին, ովքեր նախկինում նույնպես աշխատել էին Փարսոնսի հետ, առաջին հերթին դրանք Pilot և Cockney Rebel կոլեկտիվների երաժիշներն էին, ովքեր հանդիսանում էին այպես ասած «կմախք» The Alan Parsons Project-ի համար, չնայած որ The Alan Parsons Project-ը երբեք էլ չի ունեցել հիմնական կազմ։ Բացի դրանից ձայնագրությունների ստեղծմանը ներգրավված էին Ջոն Մայլզը, Էնդրյու Փոուելը և այլ անվանի երաժիշտներ։
Tales of Mystery and Imagination-ը մինչ այժմ համարվում է The Alan Parsons Project-ի լավագույն ալբոմը, չնայած որ զիջում է վաճառքի քանակով այնպիսի ձայնապնակներին, ինչպիսիք են՝ The Turn of a Friendly Card (1980) կամ Ammonia Avenue (1984)։ Tales ներկայացնում է իրենից փիլիսոփայական ստեղծագործություն՝ Սիմֆո-առտ-ռոքի լավագույն ավանդույթներով, փսիխոդելիկայի արձագանքներով և չզիջող իր որակով «ժանրի պարագլուխներին», հանձինս Genesis-ի, Pink Floyd-ի և Yes-ի։ Ալբոմը հիանալի կազմակերպված է և հիշվում է որպես ամբողջություն, այլ ոչ առանձին երգերի հավաքածու։
Շատ հաջողված և հզոր էմոցիոնալ ազդեցության տեսանկյունից ստացվեցին նաև The Alan Parsons Project-ի հաջորդած սկավառակները՝ I Robot (1977) (Այզեկ Ազիմովի ստեղծագործությունների մետիվներով) և Pyramid (1978) (տուրք «եգիպտական բումին», որը ծածկել էր այդ ժամանակ Եվրոպան), հետո հաջորդում է քիչ ավելի հաջողված կոմերցիոն առումով (մի շարք քննադատների կարծիքով նաև երաժշտական առումով) ալբոմը՝ Eve-ն (1979)։ Սակայն դրանից հետո լուլս տեսած The Turn of a Friendly Card (1980) ալբոմը վերադարձնում է ամեն ինչ իր տեղը, մեկ անգամ ևս ցույց տալով երաժշտասերներին The Alan Parsons Project-ի էքստրաօրդինար տաղանդը։ Այս աբոմում Վուլֆսոնն առաջին անգամ հանդես է գալիս գլխավոր վոկալիստի կարգավիճակում, դեռ ավելին՝ շատ հաջողված, Վուլֆսոնի ճանաչելի վոկալը դառնում է խմբի յուրօրինակ «այցեքարտը»։
Խմբի հաջորդ ալբոմը եղավ Eye in the Sky-ը (1982), այն համարյա թե դարձավ APP-ի ամենահայտնի ալբոմը և ամենահաջողվածը որպես կոմերցիոն։ Ալբոմին վերնագիր տված՝ Էրիկ Վուլֆսոնի կատարմամբ Eye in the Sky ստեղծագործությունը գրավեց The Billboard 200 չարտի պատվավոր երրորդ տեղը, ինչը տպավորիչ ձեռքբերում է երաժշտության տվյալ ժանրի համար։ Ալբոմի երեսը զարդարում էր Ռաի աչքը, հին եգիպտական սիմվոլ, որը հետագայում դարձավ խմբի խորհրդանշանը։ Եվ չնայած ալբոմը պարտվում էր իր «միաձուլությամբ» և թեմատիկ զսպվածությամբ հենց նույն The Turn of a Friendly Card-ին, դա ոչ մի կերպ չէր նվազեցնում նրա երաժշտական արժանիքները։ Սկսած Eye in the Sky-ից, արտ-ռոքի տեսանկյունից գործիքավորումենրը որոշ չափով հեշտացան, բայց միաժամանակ ձեռք բերեցին թրծվածություն և շքեղություն, որոշ քննադատների կարծիքով՝ APP-ի երաժշտությունը դարձել է «նրբաձույլ»։
Սակայն Gaudi (1987) ալբոմը ոչ միայն հերքում է այդ մտահոգությունները, այլ նաև վերադարձնում է խմբին The Turn of a Friendly Card-ի ժամանակներ։ Նորից ալբոմը լավ կազմակերպված էր և զուսպ թեմատիկորեն, իսկ հզոր էմոցիոնալ ազդեցությունը՝ երաժշտության հիանալի որակի հետ մեկտեղ, դարձնում են այն խմբի ամենահայտնի ալբոմներից մեկը։ Ալբոմը նվիրված է լեգենդար իսպանացի ճարտարապետ Անտոնիո Գաուդիի արվեստին։
Ներկայումս The Alan Parsons Project-ի 10 օրիգինալ ալբոմների ընդհանուր տպաքանակը 50 միլիոն է։ The Alan Parsons Project-ի ալբոմները մինչ այժմ էլ շատ հայտնի են Եվրոպայում և Հյուսային Ամերիկայում։
1990 — ներկա ժամանակներ
խմբագրելԻ սկզբանե պլանավորվում էր, որ Freudiana (1990)՝ Զիգմունդ Ֆրեյդ-ի գաղափարների շուրջ Վուլֆսոնի մտքերի արգասիքը, կդառնա խմբի 11-րդ ալբոմը, սակայն Էրիկ Վուլֆսոնը այդ ժամանակ արդեն որոշել էր սկսել մենակատարի կարիերա՝ թատերական արվեստի մեջ թեքումով։ Այդ պատճառով որոշվում է չներկայացնել ալբոմը որպես APP-ի ստեղծագործություն, առավել ևս, երբ այն համարյա ամբողջությամբ գրված էր Վուլգսոնի կեղմից, Փարսոնսը հանդես էր գալիս որպես ձայնառեժիսորի և պրոդյուսերի կարգավիճակում։ Ալբոմի ձայնագրման պրոցեսին, որը տևել է 3 տարի, մասնակցություն են ունեցել APP-ի ամբողջ «կմախքը», ինչը թույլ է տալիս համարել Ֆրեյդիաննան The Alan Parsons Project-ի վերջին ալբոմ։ Չնայած դրան ալբոմն այդպես էլ հրապարակվում է որպես Էրիկ Վուլֆսոնի սոլո ալբոմ։ Հետագայում Freudiana ալբոմի հիման վրա Էրիկը բեմադրում է բավականին հաջողված նույնանուն երաժշտական ներկայացումը, որին 90-ականներին հետևում են Gaudi (1996)՝ APP-ի նույնանուն ալբոմի հիման վրա և Gambler (1997) թատերական ներկայացումները։ Վուլֆսոնի 2003 թվականին դուրս եկած POE: More Tales Of Mystery And Imagination, որը մոտ էր The Alan Parsons Project սկզբնական տարիների ոճին՝ վայելում է մեծ ճանաչում։
Էրիկ Վուլֆսոնի հեռանալուց հետո Փարսոնսը տեղին չի համարում պահել The Alan Parsons Project անվանումը, և չնայած խմբի կմախքը մնում է նույնը, պաշտոնապես խումբը դադարում է գոյություն ունենալ։ Խմբի անվանումը դրանից հետո սկսում է հնչել պարզապես «Alan Parsons», և այդ անվանման տակ խումբը թողարկում է ևս 3 ալբոմ՝ Try Anything Once (1993), On Air (1996) и Time Machine (1999): Երգերի գրման պրոցեսին ակտիվորեն միանում են խմբի անփոփոխ կիթառիստը՝ Յեն Բայրսոնը, հարվածային երաժիշտ Ստյուարտ Էլիոտը և Էնդրյու Փաուելը։
Ալբոմների հնչողությունը Վուլֆսոնի հեռանալուց հետո զգալիորեն փոխվում է, բայց ոչ մի կերպ չի դառնում ավելի վատ։ Try Anything Once՝ ալբոմի փոփոխությունների մասին, հզորագույններից է Փարսոնսի արվեստի մեջ, անսպասելի, տեղ-տեղ կոպիտ, տեղ-տեղ հանգիստ և փափուկ, հիանալի մեղեդիներով ու գործիքավորումով։ Ինչ որ չափով նրան հակառակվում է լիրիկական և նուրբ, կոչ անող մարդկային հավերժական թռչելու երազանքներին On Air ալբոմը, որի երաժշտությունը կարծես խմբի 80-ականների արձագանքն է։
Time Machine (1999) ալբոմը, ինչ-որ չափ իրականացնում էր Փարսոնսի մտորումները՝ ժամանակի, ժամանակի մեջ ճամփորդությունների, անցյալի մասին հիշողությունների մասին։ Ժամանակին Փարսոնսը ուզում էր իրականացնել դրանք APP-ի 2-րդ ալբոմում, բայց Վուլֆսոնի տեսակետը գերակշռում է և խմբի 2-րդ ալբոմն է դառնում I Robot-ը։ Time Machine-ը հանդիսանում է APP-ի «հին թիմի» վերջին աշխատանքը։ Փարսոնսի համեմատաբար նոր դուրս եկած A Valid Path (2004) ձայնասկավառակը՝ արդեն լրիվ ինքնուրույն ստեղծագործություն է։
2009 թվականի դեկտեմբերի 2-ին Էրիկ Վուլֆսոնը մահանում է 64 տարեկան հասակում՝ քաղցկեղից, որի հետ պայքարում էր երկար տարիներ։
Կազմը
խմբագրելՊաշտոնապես խումբը երբեք չի ունեցել հինական կազմ, բացառությամբ խմբի հիմնադիրների։
- Ալան Փարսոնս (Alan Parsons) — պրոդյուսեր, ձայնային ռեժիսոր, երաժշտության հեղինակ, ստեղնայիններ։
- Էրիկ Վուլֆսոն (Eric Woolfson) — գործադիր պրոդյուսեր, երաժշտության և տեքստերի հեղինակ, վոկալ, ստեղնայիններ։
- Յեն Բաիրսոն (Ian Bairnson) — անփոփոխ կիթառիստ, երաժշտության և տեքստերի հեղինակ։
Չնայած գոյություն ուներ նաև քիչ թե շատ հիմնական «խմբի կմախք»՝ հետևյալ կազմով։
- Էնդրյու Փոուել (Andrew Powell) — ստեղնայիններ, գործիքավորում, երաժշտության հեղինակ։
- Դեվիդ Պետոն (David Paton) — բաս-կիթառ (1975—1985; 1991—1993)։
- Լաուի Կոթթլ (Laurie Cottle) — բաս-կիթառ (1985—1990)։
- Ստյուարդ Տոշ (Stuart Tosh) — հարվածայիններ (1975—1977)։
- Ստյուարդ Էլիոտ (Stuart Elliott) — հարվածայիններ (с 1977 թվականից), երաժշտության և տեքստերի հեղինակ։
- Մել Քոլլինզ (Mel Collins) — սակսոֆոն (1980—1984)։
- Րիչարդ «Թրիկս» Կոտտլ (Richard «Trix» Cottle) — սաքսոֆոն, ստեղնայիններ (1984—1987)։
Բացի դրանից, The Alan Parsons Project-ի ալբոմների ձայնագրմանը մասնակցելու համար հրավիրվում էին մեծ քանակի երաժիշտներ (մի անգամ նրանց քանակը անցել է 300-ը), հաստկապես՝ վոկալիստների։ Առավել հաճախ հանդիպում էին՝
- Լեննի Զակատեկ (Lenny Zakatek) — վոկալ։
- Ջոն Մայլզ (John Miles) — վոկալ։
- Քրիս Ռեյնբոու (Chris Rainbow) — վոկալ։
- Կոլլին Բլանսթոուն (Colin Blunstone) — վոկալ։
- Դեյվ Թերրի (Dave Terry AKA Elmer Gantry) — վոկալ։
- Արթուր Բրաուն (Arthur Brown) — վոկալ։
- Գրեհամ Դեյ (Graham Dye) — վոկալ։
- Ստիվեն Դեյ (Steven Dye) — վոկալ։
- Սթիվ Հարլի (Steve Harley) — վոկալ։
- Ալան Կլարկ (Allan Clarke) — վոկալ։
- Ռոբերտ Կորման (Robert Koreman) — վոկալ։
- ԼԵսլի Դունկան (Lesley Dunkan) --- վոկալ։
- Дин Форд (Dean Ford) — վոկալ Pyramid (1978) ալբոմի համար։
The Alan Parsons Live Project
խմբագրելԻր հիմնադրումից սկսած մինչև Վուլֆսոնի հեռանալը The Alan Parsons Project-ը ամբողջովին ստուդիական խումբ էր և ոչ մի «կենդանի» ելույթ ոչ մի տեղ երբևիցե չէր կազմակերպվել։ Սակայն 1994 թվականին խումբը բոլորի համար անսպասելի Եվրոպական տուրնե է կազմակերպում, որին մասնակցում է The Alan Parsons Project-ի ամբողջ երաժշտական կմախքը, բացառությամբ Էրիկ Վուլֆսոնի։
Ալան Փարսոնսի խոսքերով, այդպիսի որոշման պատճառը իրեն նույնպես հայտնի չէր։ «Հնարավոր է պարզապես եկել է ճիշտ պահը մեր կենդանի ելույթները կազմակերպելու համար», - ասում է նա։
1994 թվականին The Alan Parsons Live Project անվանումով խումբը կազմակերպում է մի քանի համերգ Եվրոպայում, մասնավորապես Փարիզում և Լոնդոնում։ Համերգների ռեպերտուարը կազմում էին 1978-1990 թվականների ստեղծագործությունները։
1994 թվականի Եվրոպական տուրնեի ժամանակ խմբի կազմը՝
- Ալան Փարսոնս (Alan Parsons) — ստեղնայիններ, ռիթմ-կիթառ, բեկ-վոկալ;
- Յեն Բայրսոն (Ian Bairnson) — սոլո-կիթառ;
- Ստյուարդ Էլիոտ (Stuart Elliott) — հարվածայիններ;
- Րիչարդ Կոտտլ(Richard Cottle) — սաքսոֆոն, ստեղնայիններ;
- Ջերեմի Միկ (Jeremy Meek) — բաս-կիթառ, բեկ-վոկալ;
- Քրիս Թոմփսոն (Chris Thompson) — վոկալ;
- Գերի Հովարդ (Gary Howard) — վոկալ։
Շրջագայությունից հետո ձայնագրվում է Alan Parsons. The very best LIVE (1995) համերգային աբոմը, որի մեջ մտնում են ձայնագրություններ տարբեր համերգներից և 3 հավելյալ ստուդիական ձայնագրություն։ Ալբոմը վայելում էր շատ մեծ հայտնիություն, հայտնի է այն նաև այժմ, առավել ևս, երբ այն համարվում է The Alan Parsons Project-ի դասական կազմի միակ պաշտոնական համերգային ալբոմը։ Այդ կազմով խումբը անցկացնում է ևս մի քանի շրջագայություն, նաև մասնակցություն է ունենում մի շարք խոշոր հավաքական համերգների, այդ թվում՝ World Liberty Concert-ին 1995 թվականի մայիսի 8-ին Նիդերլանդական Առնեմեում, որտեղ խմբին նվագակցում էր սիմֆոնիկ նվագախումբը իր լրիվ կազմով։
2004 թվականից The Alan Parsons Live Project-ը նոր կազմով հաջորդական համերգներ է տալիս ամբողջ աշխարհում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, և անփոփոխ կերպով մեծ հաջողություն է վայելում։
Խմբի ներկայիս համերգային կազմը՝
- Ալան Փարսոնս (Alan Parsons) — ստեղնայիններ, կիթառ, վոալ, բեկ-վոկալ
- Գոդֆրի Թոուվսենդ (Godfrey Townsend) — կիթառ
- Սթիվ Մյորֆի (Steve Murphy) — հարվածայիններ
- Պ.Ջ. Օլլսոն (P.J. Olsson) — վոկալ
- Ջոն Մոնտանա (John Montagna) — բաս-կիթառ, բեկ-վոկալ
- Մեննի Ֆոկարացիո (Manny Focarazzo) — ստեղնայիններ, բեկ-վոկալ
- Քեվին Քեննեդի (Kevin Kennedy) և Ջերեմի Փարսոնս (Jeremy Parsons) — ձայնային օպերատորներ
Համերգային ռեպերտուարը կազմում են 1975 թվականից 1990 թվականների APP-ի ալբոմներից հիթեր, ինչպես նաև մի շարք ստեղծագործություններ Ալան Փարսոնսի վերջին ալբոմներից։ Բացի դրանից, խումբը կատարում է նաև մի շարք բացառապես համերգային կատարումներ, ինչպիսին՝ Luciferama ինստրումենտալն է։ Խմբի կենդանի կատարումը առանձնանում է իր մակարդակով ու բարձր որակով (բոլոր կատարողները բարձրակարգ երաժիշտեր են), չնայած գործիքավորումը տեղ-տեղ բավականին տարբերվում է ստուդիական տարբերակներից։
Սկավառակագրություն
խմբագրելThe Alan Parsons Project խումբը հրատարակել է հետևյալ ալբոմները՝
- Tales of Mystery and Imagination (1976)
- I Robot (1977)
- Pyramid (1978)
- Eve (1979)
- The Turn of a Friendly Card (1980)
- Eye in the Sky (1982)
- Ammonia Avenue (1984)
- Vulture Culture (1984)
- Stereotomy (1985)
- Gaudi (1987)
- Freudiana (1990)
- The Sicilian Defence (2014)
Էրիկ Վուլֆսոնի խմբից հեռանալուց և The Alan Parsons Project-ի գոյությունը չունենալուց հետո, նախկին կազմի կողմից լույս են տեսել հետևյալ ալբոմները՝
Բացի դրանից հրատարակվել է խմբի համերգային ալբոմը՝
Ալան Փարսոնսի սոլո ալբոմները՝
Էրիկ Վուլֆսոնի սոլո ալբոմները՝
- Black Freudiana (երկակի ալբոմ — ստուդիական տարբերակը և օրիգինալ ձայնագրությունը գերմանական երաժշտական ներկայացումից) (1991)
- Gaudi (Երաժշտական ներկայացում APP-ի ալբոմի հիման վրա) (1996)
- Gambler (Das Geheimnis Der Karten) (երաժշտական ներկայացում) (1997)
- POE: More Tales Of Mystery And Imagination (2003)
- That Never Was (2009)
Կոմպիլիացիա-ալբոմներ՝
- The Best of the Alan Parsons Project (1983)
- The Best of the Alan Parsons Project, Vol. 2 (1987)
- Instrumental Works (1988)
- Pop Classics (1989)
- Anthology (1991)
- The Best of the Alan Parsons Project (2CD) (1992)
- The Definitive Collection (1997)
- Gold Collection (1998)
- Master Hits: The Alan Parsons Project (1999)
- Love Songs (2002)
- Ultimate The Alan Parsons Project (2004)
- Silence & I: The Very Best of the Alan Parsons Project (3CD) (2005)
- The Essential Alan Parsons Project (2007)
Ձայնագրությունների հորիզոնականները չարտերում
խմբագրելГод | Композиция | U.S. Hot 100 (Billboard) | U.S. MSR | U.S. A.C. | Альбом |
---|---|---|---|---|---|
1976 | (The System Of) Dr. Tarr and Professor Fether | #37 | - | - | Tales of Mystery and Imagination |
1976 | The Raven | #80 | - | - | Tales of Mystery and Imagination |
1977 | I Wouldn’t Want To Be Like You | #36 | - | - | I Robot |
1977 | Don’t Let It Show | #92 | - | - | I Robot |
1978 | What Goes Up | #87 | - | - | Pyramid |
1979 | Damned If I Do | #27 | - | - | Eve |
1981 | Games People Play | #16 | - | - | The Turn of a Friendly Card |
1981 | Time | #15 | - | - | The Turn of a Friendly Card |
1981 | Snake Eyes | #67 | - | - | The Turn of a Friendly Card |
1982 | Eye In The Sky | #3 | - | - | Eye in the Sky |
1982 | Psychobabble | #57 | - | - | Eye in the Sky |
1982 | Old And Wise | #22 | - | - | Eye in the Sky |
1983 | You Don’t Believe | #54 | - | - | Ammonia Avenue |
1984 | Don’t Answer Me | #15 | - | #4 | Ammonia Avenue |
1984 | Prime Time | #34 | - | #10 | Ammonia Avenue |
1985 | Let’s Talk About Me | #56 | #10 | - | Vulture Culture |
1985 | Days Are Numbers (The Traveller) | #71 | #30 | #11 | Vulture Culture |
1986 | Stereotomy | #82 | #5 | - | Stereotomy |
1987 | Standing On Higher Ground | - | #3 | - | Gaudi |
The Alan Parsons Project-ի ալբոմները Expanded edition տարբերակով
խմբագրել2007-ից 2008 թվականներին Ալան Փարսոնսը և Էրիկ Վուլֆսոնն աշխատում էին խմբի օրիգինալ ալբոմների Expanded edition տարբերակով վերահրատարակման վրա։ Սերիայի տարբերակիչ առանձնահատկություններից են՝
- կատարվել է լրիվ թվային վերականգնում
- ավելացվել է 5-7 հավելյալ ձայնագրություն, որոնք հանդիսանում են սկավառակի մեջ չներառված ստեղծագործություններ, սևագրություններ, փորձարկումներ, գործիքավորման տարբերակներ և այլն;
- փոխվել է գրքույկը, ավելացել է մեծ ծավալի տեղեկություն Փարսոնսի և Վուլֆսոնի կողմից ալբոմի մասին, նախկինում չհրապարակված լուսանկարներ և այլն;
2007-2008 թվականներին թողարկվել են՝
- Tales of Mystery and Imagination (Deluxe edition երկու սկավառակների վրա, 1976 թվականից 1987 թվականի ալբոմները թերթելու հնարավորությամբ և 8 հավելյալ ձայնագրությամբ)
- I Robot (30th Anniversary edition, 5 հավելյալ ձայնագրություն)
- Pyramid (Expanded edition, 7 հավելյալ ձայնագրություն)
- Eve (Expanded edition, 7 հավելյալ ձայնագրություն)
- The Turn of a Friendly Card (Expanded edition, 7 հավելյալ ձայնագրություն)
- Eye in the Sky (25th Anniversary edition, 6 հավելյալ ձայնագրություն)
- Ammonia Avenue (Expanded edition, 8 հավելյալ ձայնագրություն)
- Vulture Culture (Expanded edition, 5 հավելյալ ձայնագրություն)
- Stereotomy (Expanded edition, 6 հավելյալ ձայնագրություն)
- Gaudi (Expanded edition, 7 հավելյալ ձայնագրություն)
The Alan Parsons Project-ը ԽՍՀՄ-ում
խմբագրելԽՍՀՄ-ում ձայնապնակների ձայնագրությամբ զբաղվող «Мелодия» ընկերության կողմից հրապարակվել է 2 լիցենզիոն ձայնապնակ The Alan Parsons Project-ի ձայնագրություններով, դրանք են՝
- Լավագույն կատարումների հավաքածու The best of Alan Parsons Project (հրատարակվել է ԽՍՀՄ-ում 1986-ին),
- Ստուդիաական ալբոմ Gaudi-ին (հրատարակվել է ԽՍՀՄ-ում 1989-ին).
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Eye in the Sky ալբոմի «Sirius» երգի տակ բոլոր տնային հանդիպումների ժամանակ խաղահրապարակ է դուրս գալիս Չիկագո Բուլս բասկետբոլային թիմը։
- «Hyper-Gamma-Spaces» ստեղծագործությունը Pyramid (1978) ալբոմից՝ 1982-ից 1986 թվականներին հանդիսանում էր կարճալիքային Superrock KYOI ռադիոկայանի ճանաչելի կանչը, որը հաղորդում էր շուրջօրյա հաղորդումներ ամերիկյան թոփ 40-ի հետ՝ նախկին ԽՍՀՄ, Ճապոնիայի և Ավստրալիայի տարածքի վրա.
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Alan Parsons Project» հոդվածին։ |