Tank and the Bangas, ամերիկյան երաժշտական խումբ, որը ձևավորվել է ԱՄՆԼուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում։ 2019 թվականի նոյեմբերի 20-ին նրանք առաջարդվել են Գրեմմի մրցանակին «Լավագույն նոր արտիստ» անվանակարգում։

Tank and the Bangas
Tank and the Bangas-ն Hartwood Acres Amphitheater-ում իրենց ելույթի ժամանակ (2017)
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրերֆանկ, սոուլ, ռոք, հիփ հոփ, ասմունք
Գործունեություն2011-այժմ
Կայքtankandthebangas.com
Անդամներ
Թարիոնա «Tank» Բոլ
Ջոշուա Ջոնսոն
Նորման Սփենս
Ջոնաթան Ջոնսոն
Մյորել Բյորքեթ
Անջելիկա «Jelly» Ջոզեֆ
Ալբերտ Ալենբեք
Էթյեն Սթուֆլե
 Tank and the Bangas Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Խմբի ստեղծում

խմբագրել

Tank and the Bangas-ի անդամները հանդիպել են Նոր Օռլեանի կարաոկե շոուներից մեկում, որի անվանումը «Liberation Lounge» էր։ Այն անցկացվել էր ներկայումս փակ «Blackstar Cafe and Books» կաֆեում։ Խումբը ձևավորվել է 2011 թվականին[1]։

Անդամներ

խմբագրել

Խմբի հիմնադիրը և ֆրոնտմենը Թարիոնա «Tank» Բոլն է, ով ատարում է գլխավոր վոկալիստի դերը[2]; Բոլն առաջին անգամ ուշադրության է առաջացել որպես սլեմի բանաստեղծ[3]։ Խմբի կազմում են Ջոշուա Ջոնսոնն որպես թմբկահար և երաժշտական տնօրեն, Նորման Սփենսը որպես բասիստ, Մյորել Բյորքեթ կրտսերն որպես ստեղնահար և Ալբերտ Ալենբեքը որպես ալտ սաքսոֆոնիստ և ֆլեյտիստ[4][5]։ Այլ ակտիվ մասնակիցների թվում են Ջոնաթան Ջոնսոնն որպես բասիստ, Անջելիկա «Jelly» Ջոզեֆը որպես բեք վոկալիստ, Էթյեն Սթուֆլեն որպես տենոր սաքսոֆոնիստ և Դենի Էյբելն որպես կիթառահար[6][7]։

 
Tank and the Bangas-ի կենդանի ելույթը Նոր Օռլեանի ռադիոկայանի համար 2013 թվականին

Խմբի նախկին անդամներն են Ջո Ջոնսոնն որպես ստեղնահար, ով հիմա նվագում է Նոր Օռլեանից Slugger ջազ խմբի հետ, և բեք վոկալիստ Քայլա Բագեջը[6][8]։ Կիթառահար Քինան ՄաքՌեյը և և պերկուսիանիստ Նիթա Բեյլին եղել են խմբի սկզբնական կազմում և մասնակցել են նրանց դեբյուտային ալբոմի ձայնագրմանը[9]։

Հիդեր Ռադոուն The Washingtonian-ից նկարագրում է խմբի ստեղծագործությունն որպես «փանկի, սոուլի, հիփ հոփի, ռոքի և ասմունքի կենդանի խառնույթ»[10]։

Times-Picayune-ի հետ հարցազրույցում խմբի երաժիշտները հիշատակել են տարբեր ժանրերի մասին, որոնց հետ նրանք նույնականացնում են իրենց, այդ թվում՝ ռոքը, ֆոլկը, գոսպելը և Անժելիկայի «Jelly» Ջոզեֆի «սոուլով լի Դիսնեյ» գյուտը։ Բացի Դիսնեյից, խումբը նաև նշել է անիմեն որպես խմբի «մանկական» և «կախարդական» զգայունության վրա ազդեցություն, ըստ Բոլի[1][11]։

Սկավառակագրություն

խմբագրել

Ստուդիական ալբոմներ

խմբագրել
  • Thinktank (2013)
  • Green Balloon (2019)

Կենդանի ալբոմներ

խմբագրել
  • The Big Bang Theory: Live at Gasa Gasa (2014)
  • Live Vibes (2018)
  • Live Vibes 2 (2019)

Սինգլներ

խմբագրել
  • "Rhythm of Life" (2013)
  • "Quick" (2017)
  • "Smoke.Netflix.Chill" (2018)
  • "Spaceships" (2018)
  • "Ants" (2019)
  • "Nice Things" (2019)[12]

Նրանց «Oh Heart» երգն օգտագործվել է «Ձի ԲոՋեք» հեռուստասերիալի «Ռութի» դրվագի տիտրերում։

Պարգևներ

խմբագրել
  • 2014 RAWards, որպես Նոր Օռլեանի տարվա լավագույն արտիստ[13]
  • 2014 Offbeat Magazine, որպես լավագույն նորահայտ արտիստ[14][15]
  • 2016 Afropunk փառատոնի մրցույթի հաղթող[16]
  • 2017 NPR Tiny Desk մրցույթի հաղթող[17]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Peppers, Gia (2015 թ․ ապրիլի 27). «5 Things To Know About Tank and The Bangas Before They Hit the ESSENCE Fest Stage». Essence.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  2. Hobdy, Dominique (2017 թ․ փետրվարի 7). «How Hurricane Katrina Surprisingly Impacted This New Orleans Musician's Style». Essence. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  3. Wyckoff, Geraldine (2016 թ․ մայիսի 31). «This 'Tank' never runs on empty!». Louisiana Weekly. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  4. MacCash, Doug (2016 թ․ նոյեմբերի 17). «Tank and the Bangas: Listen up to this New Orleans band on the rise». Times-Picayune. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  5. «Emerging Artists Spotlight: Tank and the Bangas». Billboard. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  6. 6,0 6,1 «"Band Bio"». www.tankandthebangas.com. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
  7. Freeman, Jon; Freeman, Jon (2018 թ․ օգոստոսի 17). «The Joyful New Orleans Noise of Tank and the Bangas». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  8. CUGNY, NOÉ. «OnBeat Sessions, Episode 3: Slugger». Offbeat.com. Offbeat Magazine. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
  9. Ramsey, Jan (2013 թ․ դեկտեմբերի 19). «Tank and the Bangas Release Debut Album with Show at Tipitina's». OffBeat Magazine. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  10. Rudow, Heather (2016 թ․ հունվարի 11). «Things to Do in DC This Week January 11–13: Do Yoga and Dance to EDM at 6AM». Washingtonian. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  11. Stein, Joshua David (2016 թ․ ապրիլի 22). «The true blues of New Orleans». Financial Times. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  12. TankAndTheBangasVEVO (2019 թ․ մարտի 28). «Tank And The Bangas - Nice Things (Audio)». YouTube. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
  13. Ramsey, Jan (2013 թ․ նոյեմբերի 14). «New Orleans' Next Art Stars Compete At RAW Artists RAWards November 14». OffBeat Magazine. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  14. Crawford, Kelley (2016 թ․ ապրիլի 14). «Blues Fest Spotlight: Tank and the Bangas». The Advocate (անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  15. OffBeat Staff (2015 թ․ հունվարի 28). «2014 Best of the Beat Award Winners». OffBeat Magazine. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  16. Fields, Rob (2016 թ․ հուլիսի 10). «PHOTOS: Afropunk's Battle of the Bands Finals 2016». Bold as Love Magazine. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
  17. Boilen, Bob (2017 թ․ փետրվարի 28). «Introducing The Winner Of The 2017 Tiny Desk Contest». Morning Edition (անգլերեն). NPR. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Tank and the Bangas» հոդվածին։