Վարսնակ
Վարսնակ | |
Վարսնակ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հացածաղկավորներ (Poales) |
Ընտանիք | Հացազգիներ (Poaceae) |
Ենթաընտանիք | Դաշտավլուկայիններ (Pooideae) |
Տրիբա | Stipeae |
Ցեղ | Փետրախոտ (Stipa) |
Տեսակ | Վարսնակ (S. tenacissima) |
Միջազգային անվանում | |
Stipa tenacissima | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Խոցելի տեսակ |
Վարսնակ[1], կամ փետրախոտ ձգվող, անցյալում հայտնի էր որպես խաշար[2] և հալֆա[3] (լատին․՝ Stípa tenacíssima) բազմամյա խոտաբույս է, Փետրախոտ (Stipa) ցեղի տեսակ հացազգիների ընտանիքից։ Աճում է Իսպանիայում և Հյուսիսային Աֆրիկայում։ Կարևոր գյուղատնտեսական մշակաբույս է։
Տարածագոտի
խմբագրելՎարսնակն արևմտյան միջերկրածովյան էնդեմիկ է, աճում է Հյուսիսային Աֆրիկայի և Իսպանիայի հարավային կիսաանապատային հողերում։ Ալժիրում աճման տարածքը գնահատվում է 3 միլիոն հեկտար, ամենամեծ տարածքը գտնվում է Սաիդա նահանգում՝ 1,2 միլիոն հեկտար։ Լայնորեն տարածված է Օրանի շրջանից մինչև Ալժիրի հարավի լեռնաշխարհը (մինչև 1800 մ բարձրության վրա)։ Այն Հյուսիսային Աֆրիկայում անապատացման դեմ պայքարի կարևոր տարր է[4]։
Բարձրությունը 0,3—1,5 մ է։
Օգտագործումը
խմբագրելՕգտագործվում է որպես արոտային կեր ուղտերի, ձիերի և եզների համար։ Արտահանվում է եվրոպական երկրներ, 20-րդ դարի սկզբին Իսպանիայից արտահանումը կազմել է 40, Թունիսից և Տրիպոլիից՝ 30, Ալժիրից՝ 60 հազար տոննա տարեկան[5]։ Բույսի տերևները կազմված են ամուր մանրաթելից և օգտագործվում են արհեստական մետաքսի և այլ գործվածքների արտադրության համար, օգտագործվում են նաև տարբեր իրեր հյուսելու համար և ծառայում են որպես հումք թղթի արտադրության համար[6]։
Վարսնակը հայտնի է Եվրոպայում թղթի արտադրության մեջ իր օգտագործմամբ ավելի քան 100 տարի։ Դրա մանրաթելից ստացվում է բարձրորակ թուղթ, որն օգտագործվում է գրքային գործում։
-
Վարսնակի կապոց
-
Հյուսվածք վարսնակից
-
Սերմերը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Ընդարձակ Բառարան Հայերէնէ Անգլիերէն, Մեսրոպ Կ. Գույումճեան». www.nayiri.com. Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Հայբուսակ կամ հայկական բուսաբառութիւն - 951-1000». digilib.aua.am. Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Հայերէն արմատական բառարան, Հրաչեայ Աճառեան - հալֆա». www.nayiri.com. Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «Akchiche Omar, Messaoud Boureghda Khadra. Ssparto Grass (Stipa Tenacissima L), Raw Material of Papermaking. First Part (англ.). — Химия растительного сырья, 2007. — Iss. 4. — P. 25–30» (PDF). web.archive.org. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ Эспарто // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
- ↑ Эспарто // Экслибрис — Яя. — М. : Советская энциклопедия, 1978. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 30).