Փետրախոտ
Green Needle Grass.jpg
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Դաշտավլուկայիններ (Pooideae)
Տրիբա Stipeae
Ցեղ Փետրախոտ (Stipa)
L., 1753

Փետրախոտ, սարի սմբուլ (լատ.՝ Stipa), դաշտավլուկազգիների (հացազգիներ) ընտանիքի բազմամյա, հազվադեպ՝ միամյա չորասեր խոտաբույսերի ցեղ։

Կենսաբանական նկարագիրԽմբագրել

Ցողունը բարակ է, բարձրությունը՝ մինչև 1 մ։ Տերևները կոշտ են, նեղ գծաձև՝ սովորաբար հետոլորված եզրերով կամ խողովակաձև (ծածկում են հերձանցքերը)։ Ծաղկաբույլը հուրանանման է, ծաղիկները՝ մեկական, նուրբ և ճկուն փետուրների տեսքով։ Ծաղկում է հունիսի երկրորդ կեսից մինչև սեպտեմբեր։

ՏեսակներԽմբագրել

Հայտնի է 300, Հայաստանում՝ 13 տեսակ՝

Նախկինում տարածված տեսակներԽմբագրել

ՏարածումԽմբագրել

Տարածված է Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի, Վայոց ձորի և այլ մարզերի ցածրադիր և միջին լեռն, գոտիներում (1500-2200 մ բարձրներում)։ Աճում է անապատներում, կիսաանապատներում, տափաստաններում, նոսրանտառներում, չոր, քարքարոտ վայրերում և այլն։ Փետրախոտի շատ տեսակներ տափաստանների բուսականության հիմնական տարրերից են։

ՆշանակությունԽմբագրել

Ճիմ առաջացնող և կերային խոտաբույս է։ Գեղազարդիչ է։

Տես նաևԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «GRIN Species Records of Stipa»։ Germplasm Resources Information Network։ United States Department of Agriculture։ Արխիվացված է օրիգինալից 2015-09-24-ին։ Վերցված է 2011 թ․ հունիսի 27 

ԳրականությունԽմբագրել

  • Elgaily Osman Ahmed (1983) Fire Ecology of Stipa Pulchra in California Annual Grassland, published by University of California, 128 pages
  • Ecological Society of America (1921) Ecology, published by Ecological Society of America, Brooklyn Botanic Garden, v.2
  • C. Michael Hogan (2008) Blue Oak: Quercus douglasii, GlobalTwitcher.com, ed. N. Stromberg Archived 2012-02-28 at the Wayback Machine.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 331