Starship, նոր սերնդի տիեզերանավ, որը մշակվել է ամերիկյան SpaceX մասնավոր ընկերության կողմից[1][2]։ Աստղանավը նախատեսված է ավելի քան 100 տոննա օգտակար բեռ ցածր ուղեծիր դուրս բերելու համար։

Starship
Կարգ sub-orbital spaceflight, orbital spaceflight, interplanetary spaceflight Edit this on Wikidata
Արտադրող SpaceX Edit this on Wikidata
Աստիճանների քանակ Super Heavy, Starship Edit this on Wikidata
Երկարություն 122 մետր, 400 ֆուտ Edit this on Wikidata
Տրամագիծ 9 մետր, 29,5 ֆուտ Edit this on Wikidata

Ըստ SpaceX-ի գործադիր տնօրեն և գլխավոր ինժեներ Իլոն Մասկի` ապագայում Starship-ը կփոխարինի Falcon 9-ին և Falcon Heavy-ին, բեռնատար և ղեկավարվող Dragon V2-ին[3]։

SpaceX ընկերության նպատակն է Starship-ը 2022 թվականին ուղեբեռով ուղարկել դեպի Մարս, որին կհաջորդի 2024 թվականի թռիչքը[1]։

2020 թվականի ապրիլի 30-ին ՆԱՍԱ-ն «Արտեմիդա» ծրագրի շրջանակներում երեք ձեռնակատերերից մեկը SpaceX-ին է ընտրել՝ 2024 թվականին մարդկանց Լուսին իջեցնելու համակարգի նախագծման և ստեղծման համար[4]։ Ծրագիրը հետևյալն է. Starship տիեզերանավի մշակում, որը կարող է անձնակազմ տեղափոխել Երկրի ցածր ուղեծրից դեպի Gateway լուսնային ուղեծրի կայարան և կայանի ու լուսնային մակերեսի միջև, ինչպես նաև Super Heavy մեքենայի մշակում` տիեզերանավը երկրամերձ ցածր ուղեծիր ուղարկելու և Starship-ի հիմքի վրա «լցանավի» մշակում` Լուսին կատարվելիք թռիչքից առաջ ուղեծրում լիցքավորվելու համար[5]։

Նավի նախատիպերի կառուցումն ու փորձարկումը կատարվում է SpaceX մասնավոր տիեզերակայանում՝ Բոկա-Չիկայում։

Հանձնարարություն խմբագրել

Հաջողության դեպքում, 2020-ականների սկզբին Starship-ը կփոխարինի բոլոր գոյություն ունեցող SpaceX հրթիռներին և տիեզերական փոխադրման միջոցներին (Falcon 9, Falcon Heavy և Dragon)[3][6]: SpaceX-ի գնահատմամբ, Starship-ի գործարկումը կլինի ավելի էժան, քան մյուս համակարգերի գործարկումը։

  Արտաքին տեսաֆայլեր
    Making Humans a Multiplanetary Species — презентация проекта (2016)
    Making Life Multiplanetary — презентация проекта (2017)
    Анимация использования BFR в качестве транспорта для перелётов в любую точку на Земле менее чем за час (2017)
    First Private Passenger on Lunar BFR Mission — презентация проекта (2018)
    Starship Update — презентация проекта (2019)

Starship-ը կարող է օգտագործվել հետևյալ նպատակների համար[6]։

  • երկրամերձ ցածր ուղեծիրներ թռիչք կատարելու համար,
  • երկար գործողություններ տիեզերական տարածությունում,
  • Մարսի հետազոտություն, ներառյալ երկու գործողություններ` բեռնափոխադրումներ և բեռների առաքում,
  • Իլոն Մասկից ստացված տեղեկատվության համաձայն՝ նավի տեխնոլոգիական «սերունդները» կկարողանան միջաստղային ճանապարհորդություններ իրականացնել,
  • Առևտրային թռիչքներ Երկրի վրա երկար հեռավորություններում. Երկրի ցանկացած վայր մեկ ժամվա ընթացքում սուբորբիտալ թռիչքներ ուղարկելու հնարավորություն[7][8][9]։

Նկարագրություն խմբագրել

Ի տարբերություն նախորդ նմուշների՝ Starship-ն ունի երկու գործառույթ՝ երկրորդ աստիճան, որն օգտագործվում է Երկրից մեկնարկելիս արագություն հավաքելու համար, և բազմաթիվ օգտագործման տիեզերանավ, որը կարող է դուրս գալ, թռչել արտաքին տարածության մեջ և վերահսկելի վայրէջք կատարել Երկրի, Լուսնի կամ Մարսի վրա։ Կրկնակի օգտագործվող Super Heavy մեկնարկային մեքենան կօգտագործվի որպես արագացուցիչ` միայն Երկրից վայրէջքի համար։

Նավը հասանելի կլինի առնվազն երեք տարբերակով.

  • տիեզերանավ (անգլ.՝ Starship), որը կարող է օգտագործվել դեպի Լուսին, Մարս և այլ մոլորակներ, ինչպես նաև Երկրի ցածր ուղեծիր կամ Երկրի ցանկացած մաս մարդկանց կամ բեռներ տեղափոխելու տեղափոխելու համար,
  • վառելիքի բաք (անգլ.՝ Starship Tanker), վառելիքը ուղեծիր տեղափոխելու համար, որտեղ նախատեսվում է տեղադրել վառելիքի պահեստի լիցքավորում, որն անհրաժեշտ է երկար թռիչքների համար[10],
  • նավի առաքում արբանյակներով (անգլ.՝ Starship satellite delivery spacecraft), մեծ բեռնատար դռնով, որը բացվում է տիեզերքում. այստեղ դուք կարող եք տեղադրել տարբեր տիեզերական սարքավորումներ, արբանյակներ, նաև շատ մեծ սարքեր, ինչպիսին է «Hubble» տիեզերական աստղադիտակը։

Հրթիռ-կրիչի երկրորդ աստիճանի միավորումը տիեզերանավի հետ երկար թռիչքների համար անսովոր է տիեզերանավի ճարտարապետության համար և նախկինում չի կիրառվել։ Այս տեխնոլոգիայի օգտագործումը հեռավոր տիեզերք թռիչքներում ամբողջությամբ կախված է ուղեծրում վառելիքի լիցքավորումից։

Երկրորդ աստիճանը/ նավը կարող է վերադառնալ մեկնարկի վայր, այն ունի անկայունության համակարգ, այսինքն եթե անգամ մի քանի շարժիչներ շարքից դուրս գան, կկարողանա վայրէջք կատարել[3]։

Դեպի Մարս թռիչքի և հետագայում Երկիր վերադառնալու համար համակարգից կպահանջվի Մարսի մակերևույթին վառելիք արտադրել տեղական ռեսուրսներից։ Լուսին թռչելու և Երկիր վերադառնալու համար Լուսնի մակերևույթին լիցքավորում չի պահանջվում, բավարար կլինի միայն Երկրի ուղեծրում կատարվող լիցքավորումը` Լուսին կատարվելիք թռիչքից առաջ[3]։

Starship-ի հիմնական բնութագրերը[3][11][12][13].

  • երկու քայլերի լիարժեք օգտագործումը,
  • մեկնարկային հրթիռային շարժիչը վերադառնում է մեկնարկային համալիր. երկրորդ փուլը/նավը կարող է վերադառնալ նաև մեկնարկային համալիր։ Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ քայլերը օգտագործում են ուղղահայաց վայրէջքի տեխնոլոգիա։
  • Starship-ը կարող է վայրէջք կատարել արեգակնային համակարգի ցանկացած խիտ մակերևույթին, վերալիցքավորումով այն կարող է ծանր տոննաներով բեռներ տեղափոխել արեգակնային համակարգի ցանկացած մոլորակ։
  • Ակնկալվում է ժամանակակից օդանավերի մակարդակի վայրէջքի մեծ ապահովություն։
  • Ավտոմատացված ծայրակցում։
  • Starship տանկերի օգնությամբ Starship տիեզերանավի ուղեծրային լիցքավորում վառելիքով։
  • Բեռով և անձնակազմով նավը կարող է մեկնել Լուսին կամ Մարս` Երկրի ուղեծրով լիցքավորելուց հետո։
  • Տարբեր գործողությունների ջերմային պաշտպանության տեխնոլոգիա։
  • Starship տիեզերանավը պարունակում է 1000 մ³ տարածք, որը կարող է տեղավորել մինչև 40 անձնակազմի տնակ, մեծ ընդհանուր տարածքներ, պահեստներ, խոհանոց, ինչպես նաև` ապաստարաններ անձնակազմը արևային բռնկումից պաշտպանելու համար։
Տեխնիկականներ[3][11][12][14][15][16][17]
Արագացուցիչ

+

տիեզերանավ

Արագացուցիչ Տիեզերանավ

/տանկեր/

արբանյակների առաքիչ

Օգտակար ճնշումը երկրամերձ ցածր ուղեծրում, տ 150
Վերադարձի բեռը, տ 50
Բեռի ծավալը, մ³ 1000 н/д 1000
Տրամագիծը մ 9
Երկարություն մ
118 70 50
Մեկնարկային քաշը, տ 5000
Վառելիքի զանգված, տ Հեղուկ CH₄ 937,5 687,5 250
Հեղուկ O₂ 3562,5 2612,5 950
Ընդհանուր 4500 3300 1200
Չոր քաշը, տ 120
Շարժիչներ 37 × Raptor 6 × Raptor
Հրում, кН 72 569

Անվանում խմբագրել

Արդեն 2005 թվականին Մասկն օգտագործել է «BFR» նշանակումը խոշոր հրթիռի համար, որը նախատեսված էր որպես Լուսնի և Մարսի գաղութացման համար տրանսպորտային կառույցի մաս[18]։

SpaceX-ի կողմից Մարս թռչելու համար մշակված խոշոր հրթիռի անունը մի քանի անգամ փոխվել է։ 2017 թվականի սեպտեմբերին Իլոն Մասկը վերջին զարգացումն անվանել է BFR հրթիռ[1][2][3][19], որը կարելի է վերծանել որպես Big Falcon Rocket[20][21] կամ Big Fucking Rocket[21][22][23]:

2016 թվականի սեպտեմբերից մինչև 2017 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում SpaceX-ի կողմից մշակված տրանսպորտային համակարգը կոչվում էր ITS:

2018 թվականի նոյեմբերի 19-ին Մասկը թվիթերյան գրառում էր կատարել՝ BFR-ը Starship վերանվանելու մասին, բայց հետո բացատրել է, որ Starship-ը աստղանավ է, բարձրագույն աստիճանը, իսկ Super Heavy-ն [«Գերծանր»]` հրթիռային արագացուցիչ, որն անհրաժեշտ է Երկրի ձգողականության ուժը հաղթահարելու համար[24]։

Պատմություն խմբագրել

Նախապատմություն խմբագրել

2002 թվականի մայիսի 6-ին, երբ ստեղծվել է SpaceX-ը, Իլոն Մասկը հայտարարել այլ մոլորակների բնակեցման` իր նպատակի մասին[25]։ Ընկերության ներկայիս բոլոր հաջողություններն, ըստ Մասկի, միայն ընթացիկ քայլեր են` Մարսի գաղութացման ուղղությամբ[26]։

2010 թվականի հուլիսի 30-ին, ավիացիոն և տիեզերագնացության ամերիկյան ինստիտուտի խորհրդաժողովում առաջին անգամ ներկայացվել են ծանր հրթիռային փոխադրողներ Falcon X և Falcon XX[27][28] նախագծերը։ Հայտարարվել է նաև, որ SpaceX-ն աշխատում է Մերլինի շարժիչի ընդլայնված տարբերակի վրա` Մերլին 2, որը նախատեսված էր այդ հրթիռների առաջին փուլերի համար։ Raptor կոչվող շարժիչը, որը սնուցվում էր հեղուկ ջրածնով, նախատեսված էր վերևի աստիճանների համար[29][30][31]։

MCT խմբագրել

2012 թվականին Մաքսը հրապարակել է Raptor շարժիչի վերանայված նախագիծը` MCT նոր հրթիռ-կրիչի համար, որի բեռնափոխադրման ծավալը կազմում էր 150-200 տոննա և նախատեսված էր մերձերկրյան ցածր արբանյակի համար, ինչը բարձրացնում է ՆԱՍԱ-յի SLS հնարավորությունը[32]։

Այժմ Raptorը պետք է աշխատի հեղուկ մեթանով և օգտագործվի ինչպես առաջին, այնպես էլ` երկրորդ մակարդակում[9][10][31][33]։ Դրա համար պլանավորված շարժիչն ընդլայնվել է։ Մերլին 2 նախագիծը չեղարկվել է[29]։

2013 թվականին SpaceX-ը առաջին անգամ հայտարարել է դեպի Մարս տրանսպորտային համակարգի աշխատանքների մասին, որը կոչվում է «Mars Colonial Transporter»[34]:

Raptor շարժիչի բաղադրիչների առաջին փորձարկումները սկսվել են 2014 թվականին[35]։

ITS խմբագրել

2016 թվականի սեպտեմբերի 27-ին Գվադալախարայում կայացած աստղագնացության 67-րդ ամենամյա միջազգային կոնգրեսում Մասկը ներկայացրել է «միջմոլորակային տրանսպորտային համակարգի» մանրամասները, որնի շնորհիվ հնարավոր է թռիչքը դեպի Մարս[36]։

ITS-ի տրանսպորտը պետք է ունենար 122 մետր ընդհանուր բարձրություն, 12 մետր տրամագիծ[37] և մինչև 550 տոննա բեռին դիմանալու ունակություն մերձերկրային ուղեծրում[38]։ Նախատեսվում էր, որ համակարգը միջին հաշվով 115 օրվա ընթացքում 100 մարդ կտեղափոխի Մարս[39]։ Առաջին թռիչքը, ըստ Մասկի, նշանակված էր 2024 թվականին։

2017 թվականին SpaceX ընկերությունը որոշում է կայացրել «խնայողական սթարթափի» ռազմավարության անցման և մերձերկային ուղեծիր ուղարկվող տեխնոլոգիաների նախագծի միավորման, միջմոլորակային թռիչքների, ինչպես նաև` Երկիր մոլորակի շրջանակներում միջմայրցամաքային թռիչքների մասին[3][40]։

Starship խմբագրել

Երկրի ուղեծրում լիցքավորվելուց հետո Starship-ը կկարողանա գնալ Լուսին և վերադառնալ Երկիր՝ առանց Լուսնի վրա լրացուցիչ վառելիք լցնելու, այնուամենայնիվ, վերալիցքավորումը չպետք է իրականացվի Երկրի ցածր ուղեծրում, ինչպես դեպի Մարս թռիչքի դեպքում, այլ` էլիպսաձև ուղեծրով, ինչը կպահանջի ավելի շատ թռիչքներ տիեզերանավի վերալիցքավորման համար։

Այժմ այն պետք է ունենա մի փոքր ավելի մեծ ընդհանուր երկարություն, բայց ավելի քիչ առավելագույն բեռ։ Նավի դիզայնը վերանայվել է։

Starship-ի թարմացումների հաջորդ շնորհանդեսը տեղի է ունեցել 2019 թվականի սեպտեմբերի 28-ին։ Այս անգամ դիզայնը վերանայվել է. երեք թևի փոխարեն, որոնք նույնպես ծառայում էին որպես վայրէջքի մաս, դարձել են երկու թևեր և շարժական հենարաններ։

Հետևյալ աղյուսակը ցույց է տալիս 2010 թվականի երկու նախագիծ (Falcon X և Falcon XX), ինչպես նաև` ավելի շատ նոր հասկացություններ՝ համեմատած Սատուրն-5 մեկնարկային մեքենայի հետ։

Հրթիռային կրիչ → Saturn V Falcon X[29] Falcon XX[29] ITS (2016)[39] Starship (2017)[41] Starship (2018)[42] Starship (2019)[14][15]
Պարամետր↓
Բարձրություն, մ 110 93 100 122 106 118 118
Դիամետր, մ 10,1 6 10 12 9 9 9
Սկզբնական զանգված, տ 2970 անհայտ անհայտ 10500 4400 անհայտ 5000
Օգտակար ծանրաբեռնվածություն, տ 140 38 140 300 (550) 150 (250) 100 100[43]
Քաշում, կՆ 35 000 16 020 45 360 128 100 52 700 52 700 72 569
Անձնակազմ 3 անհայտ անհայտ 100 100 100 100

Փորձարկումներ խմբագրել

Starship նավի Raptor շարժիչները փորձարկելու համար կան երեք համալիրներ (դրանցից մեկը գտնվում է Տեխասի նահանգի Մաքգրեգոր քաղաքում)[44]։

Նավի հիմնական փորձարկումներն անցկացվել են 2019 թվականի ապրիլից (Starhopper), Տեխաս նահանգի Բոկա Չիկայում գտնվող SpaceX մասնավոր տիեզերակայանում։

Starhopper

Առաջին նախատիպի՝ Starhopper-ի վերջին փորձարկումները հաջող էին, Starhopper-ը մեկ Raptor շարժիչով դուրս է մղվել 150 մետր և վայրէջք է կատարել մեկնարկային վայրից մի քանի մետր հեռավորության վրա։

MK1

Առաջին լիարժեք նախատիպի` Starship Mk1-ի, փորձարկումները անհաջող էին` այն պայթել է հերմետիկության փորձարկման ժամանակ ՝ վատ զոդման պատճառով։

SN1

Երկրորդ նախատիպի՝ Starship SN1-ի փորձարկումները, որոնք կատարվել են նաև 2020 թվականի փետրվարի 29-ին, Բոկա Չիկայում, նույնպես անհաջող էին։ Հեղուկ ազոտով ճնշումը իրականացնելիս ներքևի հատվածում պայթել է Starship SN1-ը, իսկ դրա մնացորդները թռել են տասը-քսան մետր և ընկել[45]։

SN2

SN2-ի նախատիպը (ստեղծվել է «տափօղակը» ստուգելու համար։ Այն կառույց է նավի ներքևի հատվածում, որի վրա տեղադրված են շարժիչները) հաջողությամբ անցել է կրիոգենետիկ ճնշման փորձարկումներ մարտ ամսվա ընթացքում[46]։

SN3

2020 թվականի ապրիլի 2-ից 3-ը SpaceX-ը հերթական փորձարկումներն է անցկացրել՝ Starship SN3 նախատիպը, Բոկա-Չիկի հրաձգարանում։ SN3-ը լի էր հեղուկ ազոտով կրիոգեն ջերմաստիճանների և թռիչքի ճնշումների ժամանակ, սակայն այն սկսել է փլուզվել այն բանից հետո, երբ երկրորդ փուլի վառելիքային բաքերից մեկը լցվել է հեղուկ ազոտով, բաքը դեֆորմացվել և փլուզվել էր, որից հետո կործանվել են նաև նախատիպի մնացած տարրերը[47]։

SN4

Նախատիպն առաջին անգամ հաջողությամբ անցել է կրիոգենիկ թեստեր և 2020 թվականի մայիսի 6-ին առաջին անգամ հաջողությամբ անցել հրդեհային փորձարկումներ։ Ռեպտոր շարժիչով 150 մ բարձրության առաջին փորձարկումը նույնպես պլանավորվել էր մայիսին, սակայն մայիսի 29-ին փորձարկման ժամանակ սարքը պայթել էր հետհրդեհային փորձարկումների ընթացքում անջատման մեխանիզմի հետ կապված խնդիրների պատճառով՝ գործարկման պահոցից առանձնանալիս։

Նախատիպերի փորձարկման ընթացք խմբագրել

Փորձարկվող օրինակ Շինարարության սկիզբ Շինհրապարակ Կարգավիճակ Գործողության ավարտ Թռիչքի բարձրություն Ծանոթագրություն
Starhopper  2018 թվականի դեկտեմբեր Բոկա Չիկա, Տեխաս Դուրս է գրվել 2019 թվականի օգոստոս 150 մ
  2018 թվականի դեկտեմբեր Բոկա Չիկա, Տեխաս Ավերվել է 2019 թվականի նոյեմբեր Չի թռել Դարձել է ջարդոն[48]
Starship Mk2  2018 թվականի դեկտեմբեր Կակաո Բիչ, Ֆլորիդա Չեղարկվել է 2019 թվականի նոյեմբեր Չի թռել Դարձել է ջարդոն
Starship Mk4  2019 թվականի հոկտեմբեր Կակաո Բիչ, Ֆլորիդա Չեղարկվել է 2019 թվականի նոյեմբեր Չի թռել Դարձել է ջարդոն
Starship SN1  2019 թվականի հոկտեմբեր Բոկա Չիկա, Տեխաս Ավերվել է 2020 թվականի փետրվար Չի թռել Դարձել է ջարդոն[49][50]
Starship SN2  2020 թվականի փետրվար Բոկա Չիկա, Տեխաս Դուրս է գրվել 2020 թվականի մարտ Չի թռել Անցել է քննությունը[51]
Starship SN3  2020 թվականի մարտ Բոկա Չիկա, Տեխաս Ավերվել է 2020 թվականի ապրիլ Չի թռել Դարձել է ջարդոն[52][53]
Starship SN4  2020 թվականի մարտ Բոկա Չիկա, Տեխաս Ավերվել է 2020 թվականի մայիս Չի թռել Դարձել է ջարդոն[54]
Starship SN5  2020 թվականի ապրիլ Բոկա Չիկա, Տեխաս Строительство Պլան (3 կմ) Տեղադրվելու են գլխի կոն, վերին բաք և փականներ[55]
Starship SN6  2020 թվականի մայիս Բոկա Չիկա, Տեխաս Շինարարություն Պլան (20 կմ) Տեղադրվելու են փականներ[55][56]
Starship SN7  2020 թվականի մայիս Բոկա Չիկա, Տեխաս Ավերվել է Անկարող է Փորձարկման նմուշը, այլ նախատիպերից պակաս բարձրությամբ, օգտագործելով այլ պողպատ (304L)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Jeff Foust (2017 թ․ սեպտեմբերի 29). «Musk unveils revised version of giant interplanetary launch system». SpaceNews[en] (անգլերեն).
  2. 2,0 2,1 William Harwood (2017 թ․ սեպտեմբերի 29). «Elon Musk revises Mars plan, hopes for boots on ground in 2024». Spaceflight Now (անգլերեն). «The new rocket is still known as the BFR, a euphemism for 'Big (fill-in-the-blank) Rocket.' The reusable BFR will use 31 Raptor engines burning densified, or super-cooled, liquid methane and liquid oxygen to lift 150 tons, or 300,000 pounds, to low-Earth orbit, roughly equivalent to NASA's Saturn 5 moon rocket»
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Becoming a Multiplanet Species». YouTube (անգլերեն). 68th annual meeting of the International Astronautical Congress in Adelaide, Australia: SpaceX. 2017 թ․ սեպտեմբերի 29.{{cite web}}: CS1 սպաս․ location (link)
  4. Tom Markusic (2010 թ․ հուլիսի 28). «SpaceX Propulsion» (PDF). SpaceX.
  5. Erin Mahoney (2020 թ․ մայիսի 1). «NASA Selects Blue Origin, Dynetics, SpaceX for Artemis Human Landers». National Aeronautics and Space Administration (անգլերեն).
  6. 6,0 6,1 Chris Gebhardt (2017 թ․ սեպտեմբերի 29). «The Moon, Mars, & around the Earth – Musk updates BFR architecture, plans». NASASpaceflight.com[en] (անգլերեն). «In a move that would have seemed crazy a few years ago, Mr. Musk stated that the goal of BFR is to make the Falcon 9 and the Falcon Heavy rockets and their crew/uncrewed Dragon spacecrafts redundant, thereby allowing the company to shift all resources and funding allocations from those vehicles to BFR. Making the Falcon 9, Falcon Heavy, and Dragon redundant would also allow BFR to perform the same Low Earth Orbit (LEO) and Beyond LEO satellite deployment missions as Falcon 9 and Falcon Heavy — just on a more economical scale as multiple satellites would be able to launch at the same time and on the same rocket thanks to BFR's immense size»
  7. «Starship | Earth to Earth». YouTube (անգլերեն). SpaceX. 2017 թ․ սեպտեմբերի 28.
  8. Neil Strauss (2017 թ․ նոյեմբերի 15). «Elon Musk: The Architect of Tomorrow». Rolling Stone (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  9. 9,0 9,1 «Elon Musk lecture at the Royal Aeronautical Society». YouTube (անգլերեն). Royal Aeronautical Society. 2012 թ․ նոյեմբերի 23.
  10. 10,0 10,1 David Todd (2012 թ․ նոյեմբերի 20). «Musk goes for methane-burning reusable rockets as step to colonise Mars». Seradata (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 11-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)
  11. 11,0 11,1 «First Private Passenger on Lunar BFR Mission». YouTube (անգլերեն). SpaceX — 37:31: «118 m Tall»; «Over 100 t Payload to LEO with Full Reuse». 38:51: «55 m LENGTH». 39:34: «7 RAPTOR ENGINES». 2018 թ․ սեպտեմբերի 18.
  12. 12,0 12,1 Jeff Foust (2017 թ․ հոկտեմբերի 15). «Musk offers more technical details on BFR system». SpaceNews[en] (անգլերեն). «[Musk wrote,] "The flight engine design is much lighter and tighter, and is extremely focused on reliability."»
  13. «Making Life Multiplanetary» (PDF) (անգլերեն). SpaceX — Transcript. 2017 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  14. 14,0 14,1 Илон Маск (2019 թ․ սեպտեմբերի 25). «Elon Musk в Твиттере». Twitter. «Mk1 ship is around 200 tons dry & 1400 tons wet, but aiming for 120 by Mk4 or Mk5. Total stack mass with max payload is 5000 tons»
  15. 15,0 15,1 «SpaceX в Твиттере». Twitter. SpaceX. 2019 թ․ սեպտեմբերի 28. «Ultimately, Starship will carry as many as 100 people on long-duration, interplanetary flights»
  16. «Starship Update». YouTube (անգլերեն). SpaceX. 2019 թ․ սեպտեմբերի 29.
  17. Jeff Foust (2017 թ․ հոկտեմբերի 15). «Musk offers more technical details on BFR system». SpaceNews[en] (անգլերեն). «[Musk] added that, since the presentation last month, SpaceX has revised the design of the BFR spaceship to add a "medium area ratio" Raptor engine to its original complement of two engines with sea-level nozzles and four with vacuum nozzles. That additional engine helps enable that engine-out capability ... and will "allow landings with higher payload mass for the Earth to Earth transport function."»
  18. Jeff Foust (2015 թ․ նոյեմբերի 14). «Big plans for SpaceX». The Space Review[en] (անգլերեն).
  19. Tim Fernholz (2017 թ․ սեպտեմբերի 29). «SpaceX's Elon Musk unveiled a rocket that can fly to the Moon, Mars—and Shanghai». Quartz[en] (անգլերեն).
  20. «Artist's Rendering Of The Big Falcon Rocket» (անգլերեն). SpaceX. 2017 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 29-ին.
  21. 21,0 21,1 Sherisse Pham, Jackie Wattles (2017 թ․ սեպտեմբերի 29). «Elon Musk is aiming to land spaceships on Mars in 2022». CNNMoney[en] (անգլերեն).
  22. Loren Grush (2017 թ․ սեպտեմբերի 29). «Elon Musk plans to put all of SpaceX's resources into its Mars rocket». The Verge (անգլերեն).
  23. Richard Tyr Blewitt (2017 թ․ սեպտեմբերի 29). «Elon Musk's plans for the Big Fucking Rocket: Mars, Moon, and Earth». Neowin[en] (անգլերեն).
  24. Илон Маск (2018 թ․ նոյեմբերի 19). «Elon Musk в Твиттере». Twitter. «Renaming BFR to Starship»
  25. Max Chafkin (2007 թ․ դեկտեմբերի 1). «The Companies of Elon Musk». Inc. (անգլերեն).
  26. «How (and Why) SpaceX Will Colonize Mars — Wait But Why». Wait But Why (անգլերեն). 2015 թ․ օգոստոսի 16.
  27. Tom Markusic. Director, McGregor Rocket Development Facility (2010 թ․ հուլիսի 27). «SpaceX Overview» (PDF). SpaceX.
  28. Tom Markusic (2010 թ․ հուլիսի 28). «SpaceX Propulsion» (PDF). SpaceX.
  29. 29,0 29,1 29,2 29,3 «SpaceX – Launch Vehicle Concepts & Designs – Spaceflight101». Spaceflight101.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 6-ին.
  30. Alejandro G. Belluscio (2014 թ․ մարտի 4). «SpaceX advances drive for Mars rocket via Raptor power». NASASpaceflight.com[en] (անգլերեն).
  31. 31,0 31,1 Phillip Gaynor (2018 թ․ օգոստոսի 9). «The Evolution of the Big Falcon Rocket». NASASpaceflight.com[en] (անգլերեն).
  32. Zach Rosenberg (2012 թ․ հոկտեմբերի 15). «SpaceX aims big with massive new rocket». FlightGlobal[en] (անգլերեն).
  33. Rob Coppinger (2012 թ․ նոյեմբերի 26). «Mars Colony: SpaceX CEO Elon Musk Eyes Huge Settlement On Red Planet». HuffPost (անգլերեն).
  34. Steve Schaefer (2013 թ․ հունիսի 6). «SpaceX IPO Cleared For Launch? Elon Musk Says Hold Your Horses» (PDF) (անգլերեն). Forbes.
  35. Lagniappe, John C. [«Смотреть онлайн» (PDF) (անգլերեն). «անգլ.՝ this project is strictly private industry development for commercial use» «Партнерство NASA-SpaceX по тестированию набирает силу»] : [անգլ.] = «NASA-SpaceX testing partnership going strong» // Stennis Space Center, NASA. — Lagniappe[en], 2015. — Vol. 10, no. 9 (September).
  36. «Making Humans a Multiplanetary Species». YouTube (անգլերեն). SpaceX. 2016 թ․ սեպտեմբերի 20.
  37. Kenneth Chang (2016 թ․ սեպտեմբերի 27). «Elon Musk's Plan: Get Humans to Mars, and Beyond» (անգլերեն). New York Times.
  38. «Mars Presentation» (PDF) (անգլերեն). SpaceX. 2016 թ․ սեպտեմբերի 27. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ սեպտեմբերի 28-ին. {{cite web}}: Invalid |url-status=да (օգնություն)
  39. 39,0 39,1 Elon Musk Making Humans a Multi-Planetary Species(անգլ.) // New Space. — 2017-06. — В. 2. — Т. 5. — С. 46–61. — ISSN 2168-0264 2168-0256, 2168-0264. — doi:10.1089/space.2017.29009.emu
  40. Steve Dent (2017 թ․ սեպտեմբերի 29). «Elon Musk's Mars dream hinges on a giant new rocket». Engadget (անգլերեն).
  41. «Making Life Multiplanetary» (PDF) (անգլերեն). SpaceX. 2017 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 6-ին.
  42. «Making Life Multiplanetary» (անգլերեն). SpaceX. 2016 թ․ սեպտեմբերի 20.
  43. spacexcmsadmin (2019 թ․ սեպտեմբերի 27). «Starship» (անգլերեն). SpaceX. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 23-ին.
  44. SpaceX открыла третий комплекс для испытания двигателей корабля Starship // Хайтек.ру, 8 февраля 2020
  45. Прототип корабля Starship Илона Маска лопнул при испытаниях в Техасе // РИА Новости, 29.02.2020.
  46. Elon Musk (2020T11:47). «SN2 (with thrust puck) passed cryo pressure & engine thrust load tests late last night» (անգլերեն). @elonmusk. Վերցված է 2020 թ․ մարտի 9-ին.
  47. Ракета SpaceX для полётов на Марс в третий раз разрушилась при испытаниях // Радио «Свобода», 4 апреля 2020
  48. Mike Wall (2019 թ․ նոյեմբերի 20). «SpaceX's 1st Full-Size Starship Prototype Suffers Anomaly in Pressure Test». Space.com[en] (անգլերեն).
  49. Jeff Foust (2020 թ․ մարտի 1). «Second Starship prototype damaged in pressurization test». SpaceNews[en] (անգլերեն).(չաշխատող հղում)
  50. Tariq Malik (2020 թ․ փետրվարի 29). «SpaceX's Starship SN1 prototype appears to burst during pressure test». Space.com[en] (անգլերեն).
  51. Mike Wall (2020 թ․ մարտի 10). «SpaceX's latest Starship prototype passes big tank pressure test». Space.com[en] (անգլերեն).
  52. Jeff Foust (2020 թ․ ապրիլի 3). «Third Starship prototype destroyed in tanking test». SpaceNews[en] (անգլերեն).
  53. Thomas Burghardt (2020 թ․ ապրիլի 5). «Starship SN3 failure due to bad commanding. SN4 already under construction». NASASpaceflight.com[en] (անգլերեն).
  54. Jeff Foust (2020 թ․ մարտի 29). «SpaceX Starship prototype destroyed after static-fire test». SpaceNews[en] (անգլերեն).
  55. 55,0 55,1 Илон Маск (2020 թ․ ապրիլի 21). «Elon Musk on Twitter». Twitter (անգլերեն).
  56. Michael Baylor (2020 թ․ հունիսի 5). «SpaceX set for a swift return to testing following Starship SN4 anomaly». NASASpaceflight.com[en] (անգլերեն).