«Սնապչատ» (անգլ.՝ Snapchat), ինքնաոչնչացող տեսա-, ֆոտո- և տեքստանամակարգրության ծառայություն, հեռախոսային հավելված, մշակված Սթենֆորդի համալսարանի ուսանողներ Էվան Շպիգլի, Բոբի Մերֆիի և Ռեջի Բրաունի կողմից[2]։

Snapchat
Изображение логотипа
Տեսակառցանց ծառայությունների պրովայդեր, social media app?, մեսենջեր, բջջային հավելված և առցանց համայնք
ՀեղինակԷվան Շպիգել, Bobby Murphy? և Reggie Brown?
Նախագծումը՝«Snapchat, Inc.»
Գրված է՝Ջավա և Objective-C
ՕՀiOS և Անդրոիդ
Առկա էԱնգլերեն, արաբերեն, բոկմալերեն, գերմաներեն, դանիերեն, թուրքերեն, իսպաներեն, իտալերեն, լեհերեն, կորեերեն, հոլանդերեն, ճապոներեն, նորվեգերեն, շվեդերեն, պարզեցված չինարեն պորտուգալերեն, ռուսերեն, ֆրանսերեն
Լույս տեսավ՝Սեպտեմբեր, 2011[1]
ՊլատֆորմiOS և Անդրոիդ
ԱրտոնագիրՊատենտավորված ծրագիր
ԿայքSnapchat.com
 Snapchat Վիքիպահեստում

Հավելվածն օգտագործելով, օգտատերերը կարող են նկարահանել կարճ տեսանյութեր, ստեղծել լուսանկարներ՝ մատի հպմամբ ավելացնել գծագրեր, կամ կարճ տեքստեր, և վերջապես ստեղծված բովանդակությունն ուղարկել որոշակի հասցեատերերի վերահսկվող զանգվածի։ Տեսանյութերի և լուսանկարների բովանդակությունը ներծրագրային եզրութաբանությունում կոչվում է «սնապ» (անգլ.՝ "snap")։ Օգտատերերը նաև լիազորված են սահմանափակելու իրենց սնապների տևողությունը (2015 թվականի դրությամբ՝ 1-ից 10 վայրկյան[3])։ Ուղարկված բովանդակությունը ծրագրում կարող է մնալ առավելագույնը 24 ժամ, որից հետո, այն ավտոմատ կերպով ջնջվում է ինչպես օգտատերի էջից, այնպես էլ հավելվածի սերվերներից։

Ըստ ծրագրային պատասխանատուների, 2014 թվականի մայիսի դրությամբ, հավելվածում օրական շրջանառվել է շուրջ 700 միլիոն պատկեր և տեսանյութ։

2013 թվականին հավելվածը ձեռք բերելու ցանկություն են հայտնել Ֆեյսբուքը[4] և Գուգլը (համապատասխանաբար՝ 3 և 4 միլիարդ ԱՄՆ դոլարի առաջարկով), սակայն համահիմնադիր Շպիգլը հրաժարվել է հավելվածը վաճառել։

Պատմություն խմբագրել

Սնապչատի նախատիպը սկսել են Բրաունն ու Շպիգելեմը, որպես Սթենֆորդում Շպիգելի դասերից մեկի նախագիծ, որտեղ Շպիգելեմը սովորում էր դիզայներություն։ Երբ 2011 թվականի ապրիլին Շպիգելը ներկայացրել է գաղափարը իր դասին որպես վերջնական նախագիծ, դասընկերները կենտրոնացել են պոտենցիալ արտադրանքի փոփոխական կողմի վրա և հրաժարվել ժամանակավոր լուսանկարների մասին մտքից։

Բոբի Մյորֆին մտցվել է նախագիծի մեջ, որ ծրագրի համար նախնական կոդ գրի, իսկ Picaboo-ն (այսպես է ի սկզբանե կոչվել ծրագիրը) առաջին անգամ մեկնարկել է 2011 թվականի հուլիսին՝ որպես ծրագիր միայն iOS-ի համար։ Նախագիծը վերաթողարկվել է սեպտեմբերին սնապչատ անվան ներքո։

Ի սկզբանե Սնապչատը կենտրոնացած էր միայն մարդուց մարդ լուսանկարներ փոխանակման վրա։ Նոր առանձնահատկությունները, այդ թվում՝ կարճ տեսահոլովակներ ուղարկելու, տեսահոլովակների միջոցով հաղորդակցվելու և հաղորդագրության վրա սեղմելու միջոցով անհրաժեշտ տեղեկատվության պահպանման հնարավորությունը ավելացվել է հետագա թարմացումներում։ Սնապչատը ներկայացրել է «Իմ պատմությունը» գործառույթը՝ թույլ տալով օգտվողներին 24 ժամվա ընթացքում բոլոր ընկերներին հասանելի կարճ տեսանյութեր ձայնագրել։

2016 թվականին ընկերությունը վերանվանվել է Snap In և թողարկել ակնոցներ փոքրիկ տեսահոլովակների ձայնագրման համար, որոնք հետագայում տարածվել են սոցիալական ցանցերում։ Ակնոցները զինված են երկու տեսախցիկներով և ձայնագրման լուսադիոդային ցուցիչներով։ Ապրանքի արժեքը կազմում է 130 դոլար[5]։

2019 թվականի մայիսին ԶԼՄ-ներում հաղորդագրություն է հայտնվել, որ SnapLion-ի ներքին գործիքի միջոցով իրականացվել է հավելվածի օգտատերերի լրտեսում[6]։

Ֆունկցիոնալություն խմբագրել

Ծրագիրն օգտագործելով՝ օգտատերը կարող է լուսանկարել, ձայնագրել տեսանյութեր, ավելացնել տեքստ և նկարներ և ուղարկել դրանք հասցեատերերի կառավարվող ցուցակին։ «Snap» կոչվող նման լուսանկարի կամ տեսանյութի ուղարկման համար օգտատերերը սահմանում են ժամանակի սահմանափակում՝ նշելով, թե որքան ժամանակ ստացողները կկարողանան դիտել նյութը (2015 թվականի մարտի դրությամբ այն տատանվում էր 1-10 վայրկյանների մեջ)[7], որից հետո նյութը թաքնվում է ստացողի սարքից, բայց չի ջնջվում Սնապչատ սերվերից։ Կրկին տեսնել կարելի է միայն վերջին snap-ը և միայն 24 ժամը մեկ անգամ։

2014 թվականի հուլիսին ավելացվել է «Geofilters» անվամբ հայտնի ֆունկիցիան, որը թույլ է տալիս օգտագործել հատուկ գրաֆիկական ծածկույթներ, եթե օգտատերը գտնվում է որոշակի աշխարհագրական վայրում, օրինակ՝ քաղաքում։

Սնապչատի օգտատերերը հավելվածի օգտագործման համար կարող են ստեղծել և ուղարկել իրենց սեփական «Geofilters»-ը։ 2015 թվականի սեպտեմբերին ներկայացված «պատկերընկալ» ֆունկցիան օգտատերերին թույլ է տալիս իրենց լուսանկարներում ավելացնել իրական ժամանակի էֆեկտներ՝ օգտագործելով դեմքի ճանաչման տեխնոլոգիան, որն ակտիվանում է դեմքի վրա երկար սեղմումով։

Սնեպները կարող են ուղղված լինել մասնավոր հերթականությամբ ընտրված համարներին կամ կիսահրապարակային «Պատմությանը»։ Մասնավոր սնափները կարելի է դիտել օգտատիրոջ սահմանած ժամանակի ընթացքում (1-10 վայրկյան, ինչպես սահմանված է ուղարկողի կողմից), նախքան դրանք կդառնան անհասանելի։ Օգտատերերին նախկինում հարկավոր էր պահպանել էկրանը՝ սնեպը դիտելու համար․ այս կանոնը հանվել է 2015 թվականի հուլիսին։ Էկրանի վրա պահելու պահանջը ուղղված էր այն բանին, որպեսզի հնարավոր չլիներ սնեպերը սքրինշոտ անելու։ Սնապչատ հավելվածը չի կանխում սքրինշոտների անումը, բայց կարող է ծանուցել ուղարկողին, եթե հայտնաբերի, որ այն պահվել է։ Այնուամենայնիվ, այդ ծանուցումները կարող են շրջանցվել կամ հավելվածի չարտոնված փոփոխությունների, կամ արտաքին հնարավորությունների շնորհիվ նկարներ ստանալու միջոցով։ Մեկ սնեպը մեկ օրում կարող է վերստեղծվել անվճար։ 2015 թվականի սեպտեմբերին Snapchat ընկերությունը հնարավորություն է ընձեռել հավելվածի միջոցով լրացուցիչ կրկնողություններ ձեռք բերել։ Լրացուցիչ կրկնությունների ձեռքբերման հնարավորությունը հեռացվել է 2016 թվականի ապրիլին։

Ընկերներ հնարավոր է ավելացվել հեռախոսում եղած օգտատերերի անուններով և կոնտակտներով՝ օգտագործելով բեռնված «Snapcodes»-ը կամ «Ավելացնել մոտակայքում» հնարավորությամբ, որը սկանավորում է իրենց գտնվելու վայրի մոտ գտնվող օգտատերերին, որոնք գտնվում են նաև «Ավելացնել» մենյուում։ Շպիգելը բացատրել է, որ Սնապչատը կոչված է հակազդելու այն միտմանը, որի դեպքում օգտատերերը ստիպված են կառավարել իրենց իդեալականացված առցանց ինքնությունը, ինչը, նրա խոսքով, «իր վրա է վերցրել շփումից ստացվող հաճույքը»։

2016 թվականի հուլիսին Սնապչատը գնել էր Bitstrips-ը և ընկերությանը պատկանող Bitmoji հավելվածը, որը թույլ է տալիս օգտվողներին ստեղծել անհատականացված մուլտֆիլմերի կերպարների կպչուն պիտակներ։ Սնապչատը սկսել է ինտեգրումը Bitmoji-ի և Սնապչատի միջև, որը թույլ է տալիս օգտատերերին կցել իրենց հաշիվները և օգտագործել Bitmoji կպչուն պիտակները պատկերների և հաղորդագրությունների տեսքով։

Snapchat-ի 2014 թվականի մայիս ամսվա վիճակագրության համաձայն՝ հավելվածի օգտատերերը օրական 700 մլն լուսանկար և տեսանյութ են ուղարկել, այդ նույն ժամանակ Snapchat Stories-ի կոնտենտը օրական 500 մլն անգամ դիտվել է։ Ընկերությունը տարբեր աղբյուրներով գնահատվում է 10-20 մլրդ դոլար[8]։

Սնապչատի հրապարակված վիճակագրության համաձայն՝ 2015 թվականի մայիսի դրությամբ հավելվածի օգտատերերը օրական 2 մլրդ տեսահոլովակ են ուղարկել՝ մինչև նոյեմբեր հասնելով 6 մլրդ-ի։ 2016 թվականին Սնապչատում տեսանյութերի ամենօրյա դիտումների թիվը հասել է 10 միլիարդի։ 2016 թվականի մայիսին Սնապչատը ներգրավել էր 1,81 մլրդ դոլար, ինչը վկայում է ընկերության նկատմամբ ներդրողների ուժեղ հետաքրքրության մասին։ 2016 թվականի մայիսի 31-ին հավելվածն ուներ մոտ 10 մլն ակտիվ օգտատեր Մեծ Բրիտանիայում։ 2017 թվականի փետրվարին Սնապչատը օրական 160 միլիոն ակտիվ օգտատեր ուներ․ մայիսին թիվն աճել է մինչև 166 միլիոն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արի՛ խոսենք». «Սնապչատ բլոգ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 11-ին.(անգլ.)
  2. «Սնապչատը և Ռեջի Բրաունը պարզում են խնդիրները». Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 11-ին.(անգլ.)
  3. Ալբա, Դեյվի (2012 թ․ մայիսի 16). «Սնապչատ. ուղարկեք ինքնաոչնչացող պատկերներ». «Լափթոփ». «TechMedia Network». Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.(անգլ.)
  4. «Սնապչատ. ուղարկեք ինքնաոչնչացող պատկերներ». «Սիվիլնեթ». 2012 թ․ դեկտեմբերի 18.(հայ.)
  5. Snapchat представила умные очки за $130 и переименовалась в Snap / 3dnews, 25.09.2016, Константин Ходаковский
  6. СМИ: сотрудники Snapchat шпионили за пользователями
  7. Alba, Davey (2012 թ․ մայիսի 16). «Snapchat Hands-on: Send Photos Set to Self-Destruct». Laptop. TechMedia Network. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 15-ին.
  8. Ingrid Lunden. «Snapchat Has Raised $485 Million More From 23 Investors, At Valuation Of Up To $20B». TechCrunch. AOL. Վերցված է 2015 թ․ մայիսի 16-ին.

Արտաքին հղումներ խմբագրել