Slippery When Wet, ամերիկյան ռոք-խումբ Bon Jovi-ի երրորդ ստուդիական ալբոմն է։ Թողարկվել է 1986 թվականի օգոստոսի 18-ին Mercury Records-ի միջոցով ԱՄՆ-ում ու Vertigo Records-ի միջոցով աշխարհում։ Ալբոմի ռեժիսորն է Բրյուս Ֆեյրբեյրնը։ Ձայնագրումը տեղի է ունեցել 1986 թվականի հունվարից հուլիսը ժամանակահատվածում Little Mountain Sound Studios-ում՝ Վանկուվեր, Կանադա։

Slippery When Wet
Bon Jovi ստուդիական ալբոմ
ԹողարկվածՕգոստոսի 18, 1986 (1986-08-18)
Ձայնագրված1986 թ. հունվար-հուլիս
Ժանրգլեմ մետալ
Տևողություն42:22
Լեզուանգլերեն
ԼեյբլMercury (Հյուսիսային Ամերիկա)
Vertigo (Աշխարհ)
ՌեժիսորԲրյուս Ֆեյրբեյրն
ՊրոդյուսերBruce Fairbairn?
Bon Jovi-ի ալբոմների ժամանակագրություն
7800° Fahrenheit (1985) Slippery When Wet (1986) New Jersey (1988)



Slippery When Wet-ն ունեցել է աննախադեպ առևտրական հաջողություն։ Ալբոմի մեջ են մտնում այնպիսի երգեր, որոնք այսօր համարվում են Bon Jovi-ի ամենահայտնի երգերը, ինչպիսիք են «You Give Love a Bad Name», «Livin' on a Prayer» and «Wanted Dead or Alive»:

Ալբոմը շուրջ ութ շաբաթ զբաղեցրել է 1-ին տեղը ալբոմների Billboard թոփում։ Bliiboard-ը համարել է այն 1987 թվականի ամենավաճառվող ալբոմը։ 2014 թվականի դրությամբ Slippery When Wet-ը խմբի ամենավաճառվող ալբոմը. այն տասներկու անգամ ստացել է RIAA-ի կողմից հավաստագրված պլատինե ալբոմի կոչում, ու վերջին տվյալներով վաճառվել է շուրջ 25 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում։ Ալբոմը մտնում է «1001 ալբոմ, որոնք պետք է լսես մեռնելուց առաջ» գրքի մեջ[1]։

Նախապատմությունը խմբագրել

Չնայած 7800° Fahrenheit ալբոմի չափավոր հաջողությանը, Bon Jovi-ն չդարձավ այնպիսի սուպերաստղ, ինչպես սպասում էր, ու խումբը փոխեց իր մոտեցումը հաջորդ ալբոմին՝ գնալով դեպի ավելի սովորական հնչեղություն, քան նրանց ավելի ծանր երկու նախորդ ալբոմները։ Վարձելով պրոֆեսիոնալ երգահան Դեսմոնդ Չայլդին, որպես համահեղինակ, խումբը գրեց 30 երգ ու ձայնագրեց դրանք հատուկ տեղի Նյու Ջերսիի ու Նյու Յորքի դեռահասների համար, ՝ հարմարեցնելով ալբոմի ուղղվածությունը նրանց հետաքրքրություններին։ Բրյուս Ֆեյրբեյրնը ընտրվեց, որպես ալբոմի գլխավոր պրոդյուսեր, իսկ Բոբ Ռոքը՝ որպես միքսեր։

Ընթացքն ու կոմպոզիցիան խմբագրել

Ալբոմի երգերից մեծամասնությունը գրվել է Ջոն Բոն Ջովիի ու Րիչի Սամբորայի կողմից, բացի «You Give Love A Bad Name», «Livin' on a Prayer», ու «Without Love» երգերից, որոնց համահեղինակն էր Դեսմոնդ Չայլդը։ Նա վարձվել էր ձայնագրող ընկերության կողմից՝ Ջոնին ու Րիչիին մի քանի երգ գրելու մեջ օգնելու համար։ Սա առաջին անգամն էր, երբ Չայլդը աշխատում էր Րիչիի ու Ջոնի հետ։ Նա եկավ Նյու Ջերսի, որտեղ նրանք աշխատեցին ալբոմի վրա՝ Սամբորայի մոր նկուղում։

Ջոն Բոն Ջովին սկզբում չէր ուզում ներառել «Livin' on a Prayer»-ը ալբոմի մեջ, որովհետև համարում էր, որ երգն այդքան էլ լավը չէր։ Րիչի Սամբորան համոզված էր, որ այն հիթ կլիներ, ու խումբը վերաձայնագրեց երգը՝ ներառելով երկրորդ տարբերակն ալբոմի մեջ։ Հետաքրքիր է, որ այն դարձավ խմբի ամենահայտնի ու ամենաճանաչված երգերից մեկը։ Երգին է հղվում Bon Jovi-ի 2000 թվականի հիթային սինգլ «It’s My Life»-ն ու մի քանի այլ երգեր։ Օրիգինալ դեմոն, որը չէր հավանում Ջոնը, կարելի է գտնել, որպես 2004 թվականի Bon Jovi-ի բոքս-սեթ 100,000,000 Bon Jovi Fans Can't Be Wrong-ի թաքցրած թրեք։

Ալբոմի ստեղծման ժամանակ գրված երգերից մեկն էր «Edge of a Broken Heart»-ը, որը չի ներառվել ալբոմի վերջնական տարբերակում։ Այն սկզբում թողարկվել է, որպես 1987 թվականի ֆիլմ «Disorderlies»-ի սաունդթրեք, ու ավելի ուշ՝ Cross Road 2-CD-ի ու բոքս-սեթի վրա։

Ջոն Բոն Ջովին այդ ժամանակվանից ասում է (բոքս-սեթի նշումներից ու DVD-ից (դիսկ 5)), որ այս երգը պետք է ներառվեր ալբոմի մեջ։ Ջոնն ասում էր. «Այն լիովին համապատասխանում էր Slippery-ին, այն կարող էր լինել նրանում, և պետք է լիներ։ Սա իմ պաշտոնական ներողությունն է»: Ջոնը նաև ավելացնում է, որ դա այն ժամանակաշրջանն էր, երբ նա կարծում էր, որ «Livin' on a Prayer»-ը հիթ չի դառնա, ու երբեք չի պնդել, որ ուժեղ է հիթ փնտրելու մեջ։

Երգացանկ խմբագրել

Կողմ 1
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
1. «Let It Rock»  Ջոն Բոն Ջովի, Րիչի Սամբորա[2] 5:27
2. «You Give Love a Bad Name»  Ջոն Բոն Ջովի, Րիչի Սամբորա, Դեսմոնդ Չայլդ 3:42
3. «Livin' on a Prayer»  Ջոն Բոն Ջովի, Րիչի Սամբորա, Դեսմոնդ Չայլդ 4:09
4. «Social Disease»  Ջոն Բոն Ջովի, Րիչի Սամբորա 4:18
5. «[[Wanted Dead or Alive (Ջոն Բոն Ջովի song)|Wanted Dead or Alive]]»  Ջոն Բոն Ջովի, Րիչի Սամբորա 5:08
Կողմ 2
# ԱնվանումՀեղինակ(ներ) Տևողություն
6. «Raise Your Hands»  Ջոն Բոն Ջովի, Րիչի Սամբորա 4:16
7. «Without Love»  Ջոն Բոն Ջովի, Րիչի Սամբորա, Դեսմոնդ Չայլդ 3:30
8. «I'd Die for You»  Ջոն Բոն Ջովի, Րիչի Սամբորա, Դեսմոնդ Չայլդ 4:30
9. «[[Never Say Goodbye (Ջոն Բոն Ջովի song)|Never Say Goodbye]]»  Ջոն Բոն Ջովի, Րիչի Սամբորա 4:48
10. «Wild in the Streets»  Ջոն Բոն Ջովի 3:54

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Bon Jovi - Slippery When Wet». Discogs (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 22-ին.
  2. https://www.allmusic.com/album/slippery-when-wet-mw0000652380

Արտաքին հղումներ խմբագրել