Skins (ալբոմ)
«Skins» (ոճավորվում է մայուսկուլով, անգլ. թարգմանաբար՝ «Մաշկ»), ամերիկացի ռեփեր XXXTentacion-ի երրորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2018 թվականի դեկտեմբերի 7-ին[2]։
Skins | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
XXXTentacion-ի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | Դեկտեմբերի 7, 2018 | |||
Ձայնագրված | 2018 | |||
Ժանր | ||||
Տևողություն | 19:44 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ |
| |||
Պրոդյուսեր |
| |||
XXXTentacion-ի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ Skins ալբոմից | ||||
|
Ալբոմը համարվում է ռեփերի այն քիչ նախագծերից մեկը, որի վրա նա աշխատել է մահից առաջ և համարվում է առաջին ալբոմը, որը թողարկվել է ռեփերի մահից հետո[2]։ 2018 թվականի նոյեմբերի 9-ին թողարկվել է «Bad!» գլխավոր սինգլը։ Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հայտնվել է ալբոմում որպես հրավիրված արտիստ։ 2018 թվականի դեկտեմբերի 4-ին, ալբոմի պատոնական թողարկումից առաջ, տեղի է ունեցել ալբոմի մի քանի հատվածների անօրեն հրապարակումը. դրանից մի քանի շաբաթ առաջ նման իրավիճակ տեղի էր ունեցել ամերիկացի ռեփեր 6ix9ine-ի «Dummy Boy» ալբոմի հետ[3]։
Պատմություն
խմբագրել2017 թվականին, «A Ghetto Christmas Carol» ալբոմի թողարկումից հետո, XXXTentacion-ը հայտարարեց, որ նա երեք նոր ալբոմ է պատրաստում[4] և վերջիվերջո հայտարարեց «Bad Vibes Forever», Skins և «?» ալբոմների մասին[5]։ Նրա երկրորդ ստուդիական ալբոմը թողարկվել է 2018 թվականի մարտին։ XXXTentacion-ը գնդակահարվել է 2018 թվականի հունիսին` «Bad Vibes Forever» և «Skins» ալբոմների թողարկումներից առաջ։
XXXTentacion-ի մահից հետո նրա ինստագրամում ժամանակավորապես հրապարակվել է, որ ալբոմը «սուպեր կարճատև է։ Այն բառացի մեկ րոպե կտևի»[6], սակայն մի քանի հրատարակություններ հաղորդել են, որ ալբոմը հնարավոր է անավարտ կերպով թողարկվի[7]։ Ալբոմի մասին որոշ տեղեկություններ հայտնի դարձան, երբ iTunes Store-ի հղումը նոյեմբերի 7-ին, որոշ ժամանակով ակտիվացավ։ Կայքում գրված էր, որ ալբոմը բաղկացած է 10 երգից և ընդհանուր տևողությունը 17 րոպե է[7]։ Որոշ ժամանակ անց կայքը վերականգնվել է[8] և ցուցադրված է միայն «Bad!» երգը[6]։ XXXTentacion-ի պաշտոնական դիջեյ DJ Scheme-ն նշել էր, որ «Skins»-ը ռեփերի վերջին հետմահու ալբոմը չի լինելու[9]։
Քննադատություն
խմբագրելՄասնագիտական վարկանիշ | |
---|---|
Aggregate scores | |
Աղբյուր | Վարկանիշ |
Metacritic | 44/100[10] |
Վերլուծություններ | |
Աղբյուր | Վարկանիշ |
AllMusic | [11] |
The Independent | [12] |
NME | [13] |
Pitchfork | 3.0/10[14] |
Slant Magazine | [15] |
XXL | L (3/5)[16] |
Ալբոմը հիմնականում բացասական քննադատությունների է արժանացել։ Metacritic-ում ալբոմը 100-ից 44 միավոր է ստացել, որը հիմնված է 9 գնահատականների վրա (խառը կամ միջին գնահատականներ)[17]։ XXL ամսագրի համար Սքոթ Գլեյշերը գրել է` «այս ռոքի և ռեփի քաոսային համադրությունը ավելի շատ հարցեր է թողնում, քան պատասխաններ»[18]։ Slant Magazine-ը նշել է` «նույնիսկ այն երգերը, որտեղ Օնֆրոյին կարելի է մի քանի վայրկյանից ավել լսել, ավելի շատ են նման դեմոյի, քան պատրաստ երգերը` էֆեկտ, որը կարող է ձանձրացնող լինել, ինչպես «Difference (Interlude)» և «What Are You So Afraid Of» երգերը»[19]։
Առևտրային հաջողություն
խմբագրելԱլբոմը առաջին հորիզոնականով դեբյուտ է կատարել ամերիկյան Billboard 200 չարթում 132,000 համարժեք վաճառքներով, որոնցից 52,000-ը ալբոմի մաքուր վաճառքն է[20]։ Այն XXXTentacion-ի ԱՄՆ-ում երկրորդ համար մեկ ալբոմն է։ Ալբոմը Billboard 200 չարթում 18 շաբաթ է անցկացրել, որից հետո լքել է այն։
Երգացանկ
խմբագրելՏվյալները վերցված են Tidal-ից[21] | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Պրոդյուսեր(ներ) | Տևողություն | |||||
1. | «Introduction» | Ջասեյ Օնֆրոյ | XXXTentacion | 0:31 | |||||
2. | «Guardian angel» |
|
|
1:48 | |||||
3. | «Train food» |
|
|
2:44 | |||||
4. | «whoa (mind in awe)» |
|
|
2:37 | |||||
5. | «Bad!» |
|
|
1:34 | |||||
6. | «STARING AT THE SKY» |
|
|
1:25 | |||||
7. | «One Minute» (Քանյե Ուեսթի և Թրևիս Բարքերի մասնակցությամբ) |
| Կանինգեմ | 3:17 | |||||
8. | «difference» (interlude) |
| Կանինգեմ | 1:16 | |||||
9. | «I don't let go» |
|
|
2:01 | |||||
10. | «what are you so afraid of» |
|
|
2:30 | |||||
19:43 |
Նումներ
- Երգերի անվանումները գրվում են համաձայն ալբոմի շապիկից վերցված ոճավորման։
- «Guardian Angel»-ն իր մեջ ներառում է «Jocelyn Flores» երգի սեմփլ տարբերակը։
Չարթեր
խմբագրել
Շաբաթական չարթերխմբագրել
|
Տարեվերջյան չարթերխմբագրել
|
Հավաստագրումներ
խմբագրելՏարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
ԱՄՆ (RIAA)[42] | Gold | 500 000^ |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «XXXTentacion's 'Skins' On Track For No. 1 Debut, Further Complicating His Legacy». Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 13-ին. «Like 17 and ?, Skins veers wildly between rap, alternative rock, emo and even nu-metal...»
- ↑ 2,0 2,1 Daly, Rhian. (2018 թ․ նոյեմբերի 9). «First posthumous XXXTentacion album 'Skins' to be released next month». NME (անգլերեն). Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «XXXTentacion New Album "Skins" Reportedly Leaked». urbanislandz.com (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 11-ին.
- ↑ «XXXTentacion Goes Back on Retirement Claims, Promises 3 Albums in 2018» (անգլերեն). Complex. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Peter A. Berry. «XXXTentacion Shares the Titles of His New Albums - XXL» (անգլերեն). XXL Mag. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 6,0 6,1 Rhian Daly (2018 թ․ նոյեմբերի 8). «First posthumous XXXTentacion album 'Skins' to be released next month» (անգլերեն). NME. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ 7,0 7,1 «Posthumous XXXTentacion album, Skins, to be released in December» (անգլերեն). Consequence of Sound. 2018 թ․ նոյեմբերի 8. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «SKINS by XXXTENTACION» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «XXXTENTACION's Cover Art For "Skins" Revealed». HotNewHipHop. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «XXXtentacion – Skins – Reviews». Metacritic. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Skins – XXXTENTACION». AllMusic. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Hooton, Christopher (2018 թ․ դեկտեմբերի 7). «XXXTentacion album review, SKIN'». The Independent. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 20-ին.
- ↑ «XXXTENTACION : Skins». NME. 2018 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ Pearce, Sheldon (2018 թ․ դեկտեմբերի 14). «XXXTENTACION : Skins». Pitchfork. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «XXXTENTACION – Skins». Slant Magazine. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «XXXTENTACION's posthumous 'Skins' album furthers his contentious legacy». 2018 թ․ դեկտեմբերի 11. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Skins by XXXTentacion» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Scott Glaysher. «XXXTentacion's Posthumous 'Skins' Album Furthers His Legacy - XXL» (անգլերեն). XXL Mag. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ Zachary Hoskins. «Review: XXXTentacion, Skins» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «XXXTentacion's 'Skins' Album Debuts at No. 1 on Billboard 200 Chart». Billboard. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.
- ↑ «SKINS / XXXTENTACION» (անգլերեն). Tidal. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 16-ին.
- ↑ "XXXTentacion – Skins". Australiancharts.com. Hung Medien. Retrieved December 15, 2018.
- ↑ "XXXTentacion – Skins" (in German). Austriancharts.at. Hung Medien. Retrieved December 20, 2018.
- ↑ "XXXTentacion – Skins" (in Dutch). Ultratop.be. Hung Medien. Retrieved December 15, 2018.
- ↑ "XXXTentacion – Skins" (in French). Ultratop.be. Hung Medien. Retrieved December 15, 2018.
- ↑ "Illegal name entered XXXTentacion/XXXTentacion/chart?f=309 XXXTentacion – Chart history" Billboard Canadian Albums Chart for XXXTentacion. Retrieved December 18, 2018.
- ↑ "XXXTentacion – Skins". Danishcharts.com. Hung Medien. Retrieved December 19, 2018.
- ↑ "XXXTentacion – Skins" (in Dutch). Dutchcharts.nl. Hung Medien. Retrieved December 15, 2018.
- ↑ "XXXTentacion: Skins" (in Finnish). Musiikkituottajat – IFPI Finland. Retrieved December 16, 2018.
- ↑ "XXXTentacion – Skins". Lescharts.com. Hung Medien. Retrieved December 17, 2018.
- ↑ "XXXTentacion – {{{album}}}". Irishcharts.com. Hung Medien. Retrieved December 15, 2018.
- ↑ "XXXTentacion – Skins". Italiancharts.com. Hung Medien. Retrieved December 15, 2018.
- ↑ «Mūzikas patēriņa topa 50.nedēļa» (Latvian). LAIPA. 2018 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 28-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ "XXXTentacion – Skins". Charts.org.nz. Hung Medien. Retrieved December 14, 2018.
- ↑ "XXXTentacion – Skins". Norwegiancharts.com. Hung Medien. Retrieved December 15, 2018.
- ↑ "XXXTentacion – Skins". Swedishcharts.com. Hung Medien. Retrieved December 15, 2018.
- ↑ "XXXTentacion – Skins". Swisscharts.com. Hung Medien. Retrieved December 19, 2018.
- ↑ "20181214 Top 40 UK Albums Archive". Official Charts Company. Retrieved December 15, 2018.
- ↑ Illegal name entered XXXTentacion/XXXTentacion/chart?f=305 "XXXTentacion – Chart history" Billboard 200 for XXXTentacion. Retrieved December 18, 2018.
- ↑ "Illegal name entered XXXTentacion/XXXTentacion/chart?f=333 XXXTentacion – Chart history" Billboard Top R&B/Hip-Hop Albums for XXXTentacion. Retrieved December 19, 2018.
- ↑ «Billboard 200 Albums – Year-End 2019». Billboard. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ «American album certifications – XXXTentacion – SKINS». Recording Industry Association of America. Վերցված է December 19, 2019-ին.