Sinopharm Group Co., Ltd. (國藥控股股份有限公司, «Սինոֆարմ Գրուպ» կամ «Սինոֆարմ Հոլդինգ»), չինական դեղագործական ընկերություն, խոշորագույններից մեկը Չինաստանում և Ասիայում․ ընդգրկված է երկրի դեղագործական ընկերությունների «մեծ եռյակում» (China Resources Pharmaceutical Group-ի և Shanghai Pharmaceuticals-ի հետ միասին) և Չինաստանի հարյուր խոշորագույն ընկերությունների թվում։ Հիմնադրվել է 2003 թվականին, գլխավոր գրասենյակը գտնվում է Շանհայում, բաժնետոմսերի ստուգողական փաթեթը պատկանում է China National Pharmaceutical Group-ին[2][3][4][5]։

Sinopharm Group
Տեսակբիզնես ձեռնարկություն և հանրային ընկերություն
Հիմնադրված է2003
ՀիմնադիրSinopharm?
ՎայրՇանհայ, Չինաստան
Երկիր Չինաստան
Արդյունաբերությունդեղամիջոցների արտադրություն
Մայր ընկերությունSinopharm?
Կայքsinopharmgroup.com.cn
ԲորսաSEHK: 1099[1]

Sinopharm Group-ը մասնագիտացած է չինական և միջազգային ընկերությունների դեղագործական և բժշկական արտադրանքի բաշխման և լոգիստիկայի, դեղատների ցանցի միջոցով դեղերի մանրածախ վաճառքի, բժշկական սարքավորումների բաշխման և լիզինգի, դեղագործական արտադրանքի, քիմիական ռեագենտների և լաբորատոր նյութերի արտադրության մեջ[3][6][7]։ Sinopharm Group-ը ղեկավարում է գործարաններ, հետազոտական լաբորատորիաներ, ավանդական չինական բժշկության պլանտացիաներ, ինչպես նաև մարքեթինգային և դիստրիբյուտորային ցանցեր, որոնք տարածվում են ամբողջ Չինաստանում։

Sinopharm Group-ը 2016 թվականի Forbes Global 2000 ցանկում զբաղեցրել է 829-րդ հորիզոնականը[8]։

Պատմություն խմբագրել

Sinopharm Group-ը հիմնադրվել է 2003 թվականի հունվարին որպես China National Pharmaceutical Group (Չինաստանի ազգային դեղագործական ընկերություն, Պեկին) պետական ընկերության և Fosun Pharmaceutical (Շանհայ, մտնում է Fosun International բազմապրոֆիլ կոնգլոմերատի կազմի մեջ) մասնավոր ընկերության համատեղ ձեռնարկություն։ 2009 թվականին Sinopharm Group-ի բաժնետոմսերը սկսել են շրջանառվել Հոնկոնգի ֆոնդային բորսայում[9][10]։

2013 թվականին Sinopharm Group ընկերության կենսաբանական պատրաստուկների ինստիտուտը (Չենդու) մշակել է պատվաստանյութ B խմբի էնցեֆալիտի դեմ[11]։ 2020 թվականին China National Biotec Group (Sinopharm CNBG) դուստր ընկերության Կենսաբանական պատրաստուկների ինստիտուտը (Ուհան) մասնակցել է COVID-19-ի դեմ չինական պատվաստանյութի մշակմանը[12][13]։

COVID-19 պատվաստանյութ խմբագրել

Sinopharm BBIBP-CorV (հայտնի է նաև որպես Sinopharm COVID-19 vaccine)[14] Sinopharm ընկերության կողմից մշակված COVID-19 ապաակտիվացված վիրուսային երկու պատվաստանյութերից մեկն է։ Այն III փուլի փորձարկումներ է անցել Արգենտինայում, Բահրեյնում, Եգիպտոսում, Մարոկկոյում, Պակիստանում, Պերուում և Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ)՝ ավելի քան 60 000 մարդու մասնակցությամբ[15]։ BBIBP-CORV-ն օգտագործում է նմանատիպ տեխնոլոգիա CoronaVac-ի և BBV152-ի դեպքում, որոնք այլ ապաակտիվացված վիրուսային պատվաստանյութեր են COVID-19-ի համար[16]։

Միացյալ Արաբական Էմիրություններում և Բահրեյնում անցկացված փորձարկումների III փուլի արդյունքները, որ հրապարակվել են JAMA-ում, ցույց են տվել, որ BBIBP-CORV-ի արդյունավետությունը է 78,1 % է սիմպտոմատիկ դեպքերում և 100 % ծանր դեպքերում (21 դեպք պատվաստված խմբում և 95 դեպք պլացեբո խմբում)[17]։ 2020 թվականի դեկտեմբերին ԱՄԷ նախնական հայտարարել է միջանկյալ արդյունքները, որոնց ցույց են տվել 86 % արդյունավետություն[18]։ mRNA -ի պատվաստանյութերը ցույց են տվել ավելի բարձր արդյունավետություն՝ ավելի քան 90 %, սակայն դրանք ունեն որոշ երկրներում տարածման խնդիր, քանի որ դրանք պահանջում են սառեցնող սարքեր և բեռնատարներ։ BIBP-CORV-ը կարելի է տեղափոխել և պահել սառնարանային նորմալ ջերմաստիճանում[19]։

BBIBP-CorV-ն օգտագործվում է Ասիայի[20][21][22], Աֆրիկայի[23][24][25], Հարավային Ամերիկայի[26][27][28] ու Եվրոպայի[29][30][31] մի շարք երկրներում։ Sinopharm-ը նախատեսել էր 2021 թվականին արտադրել մեկ միլիարդ BBIBP-CORV դեղաչափ[32]։ 2021 թվականի մայիսի 7-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հավանություն է տվել պատվաստանյութը COVAX-ի շրջանակներում օգտագործման համար[21][33]։

Բաժնետերեր խմբագրել

Sinopharm Group-ի բաժնետոմսերի 50,36 %-ը պատկանում է Sinopharm Industrial Investment-ին, 6,64 %-ը՝ China National Pharmaceutical Group ընկերությանը, 43 %-ը գտնվում է ազատ շրջանառության մեջ Հոնկոնգի ֆոնդային բորսայում։ Sinopharm Industrial Investment ընկերությունը պատկանում է China National Pharmaceutical Group (51 %) պետական հոլդինգին և Fosun Pharmaceutical (49 %) մասնավոր ընկերությանը[34]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://www.hkex.com.hk/eng/invest/company/profile_page_e.asp?WidCoID=1099&WidCoAbbName=&Month=&langcode=e
  2. «About Us» (անգլերեն)։ China National Pharmaceutical Group։ Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 26-ին։ Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 2 
  3. 3,0 3,1 «Sinopharm Group» (անգլերեն)։ Forbes 
  4. «Sinopharm Group Co Ltd» (անգլերեն)։ Bloomberg 
  5. «Sinopharm Group Company Limited» (անգլերեն)։ Reuters 
  6. «Sinopharm Group» (անգլերեն)։ Market Screener 
  7. «Sinopharm Group Co. Ltd.: Private Company Information - Bloomberg»։ www.bloomberg.com։ Վերցված է 2017 թ․ հուլիսի 27 
  8. «Sinopharm Group»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14 
  9. «China's Sinopharm gets OK for $1 bln HK IPO» (անգլերեն)։ Reuters 
  10. «Company Profile» (անգլերեն)։ Sinopharm Group 
  11. «Китайская вакцина прошла предварительную квалификацию ВОЗ»։ Жэньминь жибао 
  12. «Китай начал третью фазу клинических испытаний инактивированной вакцины против COVID-19» (անգլերեն)։ Жэньминь жибао 
  13. «Китай ускорил разработку инактивированной вакцины от COVID-19»։ Жэньминь жибао 
  14. How the Sinopharm Vaccine Works Jonathan Corum and Carl Zimmer 22 March 2021, www.nytimes.com, accessed 11 April 2021
  15. Reuters Staff (2020 թ․ նոյեմբերի 19)։ «China Sinopharm's coronavirus vaccine taken by about a million people in emergency use»։ Reuters։ Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9 
  16. Corum Jonathan, Zimmer Carl (2021 թ․ ապրիլի 26)։ «How the Sinopharm Vaccine Works»։ The New York Times։ ISSN 0362-4331։ Վերցված է 2021 թ․ ապրիլի 29 
  17. Kaabi Nawal Al, Zhang Yuntao, Xia Shengli և այլք: (2021 թ․ մայիսի 26)։ «Effect of 2 Inactivated SARS-CoV-2 Vaccines on Symptomatic COVID-19 Infection in Adults: A Randomized Clinical Trial»։ JAMA (անգլերեն) 326 (1): 35–45։ PMC 8156175 ։ PMID 34037666 ։ doi:10.1001/jama.2021.8565 
  18. «UAE: Ministry of Health announces 86 per cent vaccine efficacy»։ gulfnews.com (անգլերեն)։ Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 13 
  19. «China State-Backed Covid Vaccine Has 86% Efficacy, UAE Says»։ Bloomberg.com (անգլերեն)։ 2020 թ․ դեկտեմբերի 9։ Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 9 
  20. «China gives its first COVID-19 vaccine approval to Sinopharm»։ Reuters։ 2020 թ․ դեկտեմբերի 31։ Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31 
  21. 21,0 21,1 Turak Natasha (2021 թ․ հունվարի 18)։ «The UAE is on track to have half its population vaccinated by the end of March»։ CNBC։ Վերցված է 2021 թ․ հունվարի 21 
  22. Dawn.com (2021 թ․ փետրվարի 2)։ «PM Imran kicks off Pakistan's Covid-19 vaccination drive»։ DAWN.COM (անգլերեն)։ Վերցված է 2021 թ․ փետրվարի 3 
  23. Reuters Staff (2021 թ․ հունվարի 24)։ «Sisi says Egypt to begin COVID-19 vaccinations on Sunday»։ Reuters։ Վերցված է 2021 թ․ հունվարի 24 
  24. Dumpis Toms (2021 թ․ հունվարի 27)։ «Morocco Receives Half a Million Doses of Chinese Sinopharm Vaccine»։ Morocco World News։ Վերցված է 2021 թ․ հունվարի 28 
  25. «Zimbabwe starts administering China's Sinopharm vaccines»։ thestar.com (անգլերեն)։ 2021 թ․ փետրվարի 18։ Վերցված է 2021 թ․ փետրվարի 20 
  26. «Argentina autoriza la vacuna china Sinopharm para mayores de 60 años»։ El Comercio։ Վերցված է 2021 թ․ մարտի 26 
  27. Aquino Marco (2021 թ․ փետրվարի 10)։ «'The best shield': Peru launches inoculation drive with Sinopharm vaccine»։ Reuters (անգլերեն)։ Վերցված է 2021 թ․ փետրվարի 10 
  28. «Bolivia begins inoculation with Sinopharm jabs | The Star»։ www.thestar.com.my։ Վերցված է 2021 թ․ փետրվարի 28 
  29. «Serbia Becomes First European Nation To Use China's Sinopharm Vaccine»։ RadioFreeEurope/RadioLiberty։ Վերցված է 2021 թ․ հունվարի 21 
  30. «Hungary first EU nation to use China's Sinopharm vaccine against COVID»։ euronews (անգլերեն)։ 2021 թ․ փետրվարի 24։ Վերցված է 2021 թ․ փետրվարի 26 
  31. «Belarus begins COVID-19 vaccinations with Chinese shots»։ eng.belta.by (en-EN)։ 2021 թ․ մարտի 15։ Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 18-ին։ Վերցված է 2021 թ․ մարտի 16 
  32. «Which companies will likely produce the most COVID-19 vaccine in 2021?»։ Pharmaceutical Processing World (en-US)։ 2021 թ․ փետրվարի 5։ Վերցված է 2021 թ․ փետրվարի 28 
  33. Taylor Adam (2021 թ․ մայիսի 7)։ «WHO grants emergency use authorization for Chinese-made Sinopharm coronavirus vaccine»։ The Washington Post։ Վերցված է 2021 թ․ մայիսի 7 
  34. «Company Shareholding Structure» (անգլերեն)։ Sinopharm Group 

Արտաքին հղումներ խմբագրել