«Sine from Above» (անգլ. թարգմանաբար՝ «Փայլ վերևից»), ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի և անգլիացի երգիչ Էլթոն Ջոնի երգ, որը մտնում է Գագայի 2020 թվականին թողարկված վեցերորդ ստուդիական ալբոմի՝ «Chromatica»-յի կազմի մեջ[2]։

«Sine from Above»
Լեդի Գագայի և Էլթոն Ջոնի երգը «Chromatica» ալբոմից
ԹողարկվածՄայիսի 29, 2020 (2020-05-29)
Ֆորմատ
Ժանր
Տևողություն4:04
ԼեյբլInterscope
Հեղինակ
  • Աքսել Հեդֆորս
  • Բենջամին Ռայս
  • Էլթոն Ջոն
  • Klahr
  • Մայքլ Թաքեր
  • Ստեֆանի Ջերմանոտա
  • Մեթյու Բըրնս
  • Ռամի Յաքուբ
  • Ռայան Թեդեր
  • Սեբաստիան Ինգրոսո
  • Ռիչարդ Զասթենքեր
  • Վինսենթ Փոնթեյր
  • Սալեմ Ալ Ֆակիր
Պրոդյուսեր
  • BloodPop
  • Burns
  • Axwell
  • Liohn
  • Klahr
Chromatica ալբոմի երգացանկ
Chromatica III
(13)
«Sine from Above»
(14)
1000 Doves
(15)

Նկարագրություն խմբագրել

 
Լեդի Գագան և Էլթոն Ջոնը 2010 թվականին

«Sine from Above» երգը Գագայի և Ջոնի երկրորդ համագործակցությունն է ստուդիայում։ Առաջինը նրանց «Hello Hello» դուետն էր 2011 թվականի Գնոմեոն և Ջուլիետը անիմացիոն ֆիլմում։ Այս զույգը բազմիցս հանդես է եկել միասին, ներառյալ Գրեմմի 2010 մրցանակաբաշխությունը, որի ժամանակ նրանք կատարել են Լեդի Գագայի «Poker Face» երգն ու պոպուրին՝ բաղկացած Ջոնի «Your Song» և Գագայի «Speechless» երգերից[3]․ «Էլթոնը միշտ ինձ մաևտահրավեր է նետել հոգ տանել իմ արտիստիզմի մասին և իսպակես հոգ տանել իմ մասին։

Beats 1-ի Զեյն Լոուիին տված հարցազրույցում Գագան պատմել է այդ երգի վրա Ջոնի հետ իր աշխատանքի մասին։ Նա նկարագրել է Էլթոնին որպես իր «ուսուցիչ» և բացատրել, թե ինչ կարևոր դեր է նա կատարել ապաքինման ճանապարհին։ Եվ ես շատ, շատ եմ հարգում նրան։ Նա այնքան, այնքան յուրահատուկ է։ Եվ ես չեմ կարող ձեզ փոխանցել, թե ինչպես է նա օգնել են ինձ իմ կյանքի ընթացքում, ցույց տալով, որ դուք կարող եք անցնել կյանքի ամբողջ ճանապարհը․․․ լինել անկեղծ, աշխարհում լավ բաներ անել, հոգ տանել ձեր մասին և այնտեղ լինել»[4]։ Պրոդյուսեր Axwell-ն ավելի ուշ Rolling Stone-ին տված հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչպես է հայտնվել այդ երգը՝ հայտարարելով․ «Ես մի հին երգ ունեի, որի վրա 7 տարի առաջ աշխատում էինք Էլթոն Ջոնի հետ։ Մենք փորձել ենք աշխատել դրա վրա, բայց չենք կարողացել ստանալ դա այնպես, ինչպես ուզում էինք։ Բացի այդ, բավականին դժվար էր կապվել Էլթոն Ջոնի հետ։ Ես ունեի այն համակարգչում, և ես մտածեցի, «Սպասեք մի րոպե։ 'Լեդի Գագան և Էլթոն Ջոնը ընկերներ են'»։ Այնուհետև Axwell-ը դեմո տարբերակն ուղարկել է Գագային և BloodPop-ին, ով սիրել է այդ երգը և որոշել այն ձայնագրել Chromatica-յի համար՝ համագործակցելով Ջոնի հետ[4]

Երաժշտություն և տեքստ խմբագրել

«Sine from Above»-ն էլեկտրոնիկայից ներշնչված էլեկտրոփոփ երգ է[5][6]։ Տեքստի առումով երգը խոսում է թրանս սինթեզատորների երաժշտության բուժիչ ուժի մասին[7][8][9]։

Գագան վերնագրում բառերի խաղը բացատրել է որպես հղում այն բանին, որ երաժշտությունը նրա համար փրկություն էր, երբ նա ցավ էր զգում, ասելով. «S-I-N-E, քանի որ դա ձայնային ալիք է»[10]։

Իրավունքներ և անձնակազմ խմբագրել

Իրավունքները վերցվել են Tidal-ից[11]

  • Լեդի Գագա՝ վոկալ, երգի հեղինակ
  • Էլթոն Ջոն՝ վոկալ, երգի հեղինակ
  • BloodPop՝ պրոդյուսեր, երգի հեղինակ, կիթառ, ստեղնաշարայիններ, պերկուսիա, բաս, հարվածայիններ
  • Klahr՝ պրոդյուսեր, երգի հեղինակ, կիթառ, ստեղնաշարայիններ, պերկուսիա, բաս, հարվածայիններ
  • Axwell՝ պրոդյուսեր, երգի հեղինակ, կիթառ, ստեղնաշարայիններ, պերկուսիա, բաս, հարվածայիններ
  • Liohn՝ պրոդյուսեր, երգի հեղինակ, կիթառ, ստեղնաշարայիններ, պերկուսիա, բաս, հարվածայիններ
  • Burns՝ պրոդյուսեր, կիթառ, ստեղնաշարայիններ
  • Ռամի Յաքուբ՝ լրացուցիչ պրոդյուսեր, երգի հեղինակ
  • Բենջամին Ռայս՝ երգի հեղինակ, միքսեր, ձայնագրող ինժեներ, վոկալի պրոդյուսեր
  • Ռայան Թեդեր՝ երգի հեղինակ
  • Սեբաստիան Ինգրոսո՝ երգի հեղինակ
  • Վինսենթ Փոնթեյր՝ երգի հեղինակ
  • Սալեմ Ալ Ֆակիր՝ երգի հեղինակ
  • Թոմ Նորիս՝ միքսերի օգնական
  • Ի․ Սքոթ Քելի՝ միքսեր
  • Ռենդի Մերիլ՝ մասթերինգի ինժեներ

Չարթեր խմբագրել

«Sine from Above» երգի ցուցանիշները չարթերում
Չարթ (2020) Բարձրագույն
դիրք
France (SNEP)[12] 200
Greece (IFPI)[13] 94
  Scottish Singles Top 40[14] 82
  Bubbling Under Hot 100 Singles (Billboard)[15] 16
  Dance/Electronic Songs (Billboard)[16] 14

Թողարկման պատմություն խմբագրել

«Sine from Above» երգի թողարկման պատմություն և ձևաչափեր
Տարածաշրջան Ամսաթիվ Ձևաչափեր Ծան․
Տարբեր Մայիսի 29, 2020
Կոլումբիա Մայիսի 31, 2020 Contemporary hit radio [17]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Lady Gaga - Chromatica». Clash (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ մայիսի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 29-ին.
  2. https://www.out.com/music/2020/5/29/lady-gaga-and-elton-johns-chromatica-track-will-shake-you
  3. Kreps, Daniel; Kreps, Daniel (2018 թ․ մարտի 30). «Hear Lady Gaga's Powerful Take on Elton John's 'Your Song'». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  4. 4,0 4,1 «Lady Gaga says Elton John is "instrumental" to her life». NME Music News, Reviews, Videos, Galleries, Tickets and Blogs | NME.COM (բրիտանական անգլերեն). 2020 թ․ մայիսի 23. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  5. «Chromatica review: Lady Gaga's dance opus exorcises the ghost of ARTPOP». Metro (անգլերեն). 2020 թ․ մայիսի 29. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  6. Spanos, Brittany (2020 թ․ մայիսի 29). «Song You Need to Know: Lady Gaga feat. Elton John, 'Sine From Above'». Rolling Stone (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  7. «Get millions of songs. All ad-free». Apple Music (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  8. «On Chromatica, Gaga reclaims her raison d'être: absurdity and playfulness ★★★★★». inews.co.uk (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  9. «Lady Gaga - Chromatica | Reviews | Clash Magazine». archive.is. 2020 թ․ մայիսի 30. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 31-ին.
  10. Gonzales, Erica (2020 թ․ մայիսի 29). «Lady Gaga and Elton John Dance the Pain Away with "Sine from Above"». Harper's Bazaar. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.
  11. «Credits / Chormatica / Lady Gaga». Tidal (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  12. «Top Singles (Week 23, 2020)» (French). Syndicat National de l'Édition Phonographique. Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  13. «Official IFPI Charts – Digital Singles Chart (International) – Week: 22/2020». IFPI Greece. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  14. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է June 9, 2020.
  15. <Lady+Gaga/chart?f=344 Lady Gaga Album & Song Chart History Billboard Bubbling Under Hot 100 for Lady Gaga. Ստուգվել է June 9, 2020.
  16. <Lady+Gaga/chart?f=1234 Lady Gaga Album & Song Chart History Billboard Dance/Electronic Songs for Lady Gaga. Ստուգվել է June 9, 2020.
  17. «National-Report – Monitoreo de Medios» (Spanish). National-Report. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) See the "Novedades" section.