Sancta Lilias

Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկար

«Sancta Lilias», անգլիացի պրեռաֆայելիտ նկարիչ Դանթե Գաբրիել Ռոսսետտիի նկարը՝ ստեղծված 1874 թվականին։ Ներկայումս նկարը գտնվում է Թեյթ բրիտանական պատկերասրահի հավաքածուում։

Sancta Lilias
տեսակգեղանկար
նկարիչԴանթե Գաբրիել Ռոսսետտի[1]
տարի1874[2]
բարձրություն45,7 սանտիմետր[2]
լայնություն48,3 սանտիմետր[2]
ուղղությունՊրեռաֆայելիտներ
նյություղաներկ[2] և կտավ[2]
գտնվում էԹեյթ Բրիտանիա և Թեյթ[2]
հավաքածուԼոնդոնի ազգային պատկերասրահ և Թեյթ[2]
կայք
Ծանոթագրություններ
 Sancta Lilias by Dante Gabriel Rossetti Վիքիպահեստում

Տեղեկություն նկարի մասին խմբագրել

«Sancta Lilias»-ը հանդիսանում է «Երանելի կույսը» նկարի ավելի վաղ անավարտ տարբերակը[3]։ Կտավն ստեղծվել է որպես 1850 թվականին Ռոսսետտի գրած սոնետի նկարազարդում (հետագայում դա դարձել է «Երանելի կույսը» նկարը[3]): Բանաստեղծության սյուժեի համաձայն մահացած աղջիկը երկնքից նայում է իր սիրեցյալին։

Ռոսսետտին նկարի վրա աշխատել սկսել է 1873 թվականին, սակայն նկարելով գլուխը՝ կտրել է կտավը մինչև այժմյան չափսը[3]։ Աղջկա ձեռքի հիրիկները և ոսկեզօծված ֆոնն ավելացվել են հետագայում[4]։ Դիցաբանության մեջ հիրիկները եղել են ծիածանի աստվածուհու խորհրդանշանները, որը կապում էր երկիրը և երկինքը։ Նկարում դրանք կարող են խորհրդանշել այդպիսի կապը նկարչի և նրա մահացած կնոջ՝ Էլիզաբեթ Սիդալի միջև։ Նկարի անավարտ մասերին հակակշիռ են կազմում մանրամասնությամբ պատկերված դեմքը և մազերը, ոսկեզօծ ֆոնը և աղջկա հագուստը, որոնք նկարին տալիս են սրբապատկերային տպավորություն և որոշակի նմանություն բյուզանդական գեղանկարչության հետ[4]։

Ռոսսետտին կտավը նվիրել է իր հովանավոր Ուիլյամ Կաուպեր-Թեմփլին և նրա կնոջը՝ որպես նրանց կալվածք այցելության ժամանակ հյուրընկալության համար շնորհակալության նշան[4]։ 1909 թվականին նրանց որդեգրած դուստրը նկարը փոխանցել է Թեյթ բրիտանական պատկերասրահին։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://artuk.org/discover/artworks/sancta-lilias-201561
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 http://www.tate.org.uk/art/artworks/rossetti-sancta-lilias-n02440
  3. 3,0 3,1 3,2 «Sancta Lilias 1874» (անգլերեն). Tate Gallery.
  4. 4,0 4,1 4,2 «Sancta Lilias» (անգլերեն). Rossetti Archive.