Samsung Galaxy S10e (G970), Samsung Galaxy S10 (G973) և Samsung Galaxy S10+ (G975), Samsung Electronics ընկերության Galaxy S դասի տասներորդ սերնդի սմարթֆոն։ Ներկայացվել է 2019 թվականի փետրվարի 20-ին։

Samsung Galaxy S10e
Samsung Galaxy S10
Samsung Galaxy S10+
Galaxy S10 Plus սմարթֆոնի տեսքը առջևից
ԱրտադրողSamsung Electronics
ԷկրանDynamic AMOLED Infinity-O։ S10e 5.8 դյուրմ · 1080p438 ppi · Full HD+ · 52280x1080
S10 6.1 դյուրմ · 1440p550 ppi · Quad HD+ · 63040x1440
S10+ 6.4 դյուրմ· 1440p522 ppi · Quad HD+ · GG 63040x1440
Արտաքին էկրանGorilla Glass 5/6
ՏեսախցիկS10e
Օպերացիոն
համակարգ
Անդրոիդ 9 Pie (One UI)
ՊրոցեսորExynos 9820 ութ միջուկանի, 8 նմ

Mongoose M4 2×2,7 Գհց ARM Cortex-A75 2×2,3 Գհց ARM Cortex-A55 4×1,9 Գհց (Ամբողջ աշխարհի համար) և Snapdragon 855: 7 նմ Kryo 485 1×2,8 Գհց Kryo 485 3×2,4 Գհց Kryo 485 4×1,7 Գհց

(ԱՄՆ,Կանադա, Չինաստան Հոնկոնգ, Ճապոնիա, Լատինական Ամերիկա)
Օպերատիվ
հիշողություն
S10e 6/8 Գբ
S10 8 Գբ
S10+ 8/12 Գբ
Հիշողության
քարտ
Առկա է SD քարտի հնարավորություն, մինչև 512 Գբ
Մշտական
հիշողություն
S10e 128/256 Գբ
S10 128/512 Գբ
S10+ 128/512 Գբ և 1 Տբ
ՄարտկոցS10e 3100
միլիամպեր ժամ S10 3400 մ. ժամ
S10+ 4100 մ. ժամ
ՉափսS10e 142.2 մմ × 69.9 մմ × 7.9 մմ
S10 149.9մմ × 70.4մմ × 7.8մմ
S10+ 157.6մմ × 74.1մմ × 7.8մմ
ՔաշS10e 150 գրամ
S10 157 գ.
S10+ 175 գ.
S10+ 198 գ. (Կերամիկային տարբերակում)
Կորպուսի տեսակԱպակե նաև կերամիկե
ՍերիաGalaxy S
ՆախորդGalaxy S9/S9Plus
ՀաջորդGalaxy S11
ՈւրիշԵրկու ստերիո նվագարկիչ, AKG աջակցում, Dolby Atmos ձայնի աջակցում
Գրաֆիկային
ֆորմատներ
Exynos Mali-G76 MP12 և Snapdragon Adreno 640

Բոլոր երեք տարբերակներն էլ պատրաստված են էկրանի նոր տեխնոլոգիայով, որը կոչվում է Infinity-O։ Այժմ ցուցադրող մասը զբաղեցնում է գրեթե ամբողջ էկրանը, իսկ առջևի տեսախցիկը տեղադրված է հենց էկրանի մեջ։ Երեք տարբերակներում էլ տեսախցիկները բարելավվել են, S10+-ի երկրորդ տեսախցիկը նախատեսված է հետին ֆոնի կարգավորման՝ live focus կոչվող ռեժիմի համար։ S10 և S10+ տարբերակներում մատնահետքի սկաները դարձել է ուլտրաձայնային և տեղադրված է անմիջապես էկրանի տակ իսկ S10e տարբերակում մատնահետքի սկաները համակցված է սնուցման կոճակի հետ։

Տեխնիկական տվյալներ խմբագրել

Առջևից երեքն էլ ունեն գրեթե նույն տեսքը, ինչ իրենց նախորդը՝ S9/S9+-ը, տարբերությունը ցուցադրող հատվածի ընդլայնումն է և «Infinity-O»-ի օգտագործումը տեսախցիկների էկրանի մեջ լինելու հետ համատեղ[1]։ Galaxy S սերիայի բոլոր նոր սմարթֆոնները ստացել են նոր՝ Dynamic AMOLED տեխնոլոգիան, S10е 2280x1080 պիքսել, S10 և S10+ 3040x1440 պիքսել թույլտվությամբ[2]։ S10e-ի վրա օգտագործված է Gorilla Glass 5 դասի ապակին, իսկ S10-ի և S10+ -ի վրա Gorilla Glass 6 դասի ապակի։

ԱՄՆ-ում, Կանադայում, Չինաստանում, Ճապոնիայում և Լատինական Ամերիկայում սմարթֆոնները վաճառվում են Qualcomm Snapdragon պրոցեսորով, իսկ մնացած բոլոր երկրների համար նախատեսված է Exynos պրոցեսորով աշխատող տարբերակը։

Սմարթֆոնները ջրադիմացկուն են, այս շարքի բոլոր սմարթֆոնները պահպանել են 3.5 մմ տրամագծով միակցիչը ականջակալների համար։ Ունեն արագ լիցքավորման հնարավորություն։ Նոր գործառույթներից է նաև այն, որ սմարթֆոնները կարողանում են լիցքավորել ցանկացած այլ սարքավորում, որին աջակցում է անլար լիցքավորում, լիցքավորումը տեղի է ունենում երկու սարքերը իրար վրա տեղադրելու սկզբունքով և լիցքավորող սմարթֆոնում համապատասխան ռեժիմի միացմամբ, որպեսզի սկսվի լիցքավորումը։ Կարելի է լիցքավորել ոչ միայն այլ սմարթֆոն, այլ նաև ականջակալներ և այլ համապատասխան սարքեր։

Կատարվել է բարեփոխում հետին տեսախցիկների մեջ, S10e մոդելում դրանք երկուսն են իսկ մյուս երկու տարբերակում երեքը։ Էկրանից հեռացվել է կապույտ գույնը 42%-ով, որի միջոցով նաև բարելավվել է պատկերը։ Սմարթֆոնները կարող են նկարահանել 4K վիդեո և՛ հետին և՛ առջևի տեսախցիկներով։

Աշխատում են Android օպերացիոն համակարգի 9.0 Pie տարբերակով, մշակվել է նոր ինտերֆեյս Գուգլի հետ համտեղ, որը կոչվում է՝ One UI։

Տես նաև խմբագրել

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Cragg, Oliver (2019 թ․ փետրվարի 27). «Samsung Galaxy S10 price, release date, and availability». AndroidAuthority.
  2. «The Galaxy S10 features Samsung's first dynamic AMOLED screen». Engadget (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել