Android Pie[1], Անդրոիդ օպերացիոն համակարգի իններորդ տարբերակը։ Համակարգի նախնական տարբերակը թողարկվել է 2018 թվականի մարտի 7-ին[2][3][4][5][6]։ Առաջին բետա տարբերակը թողարկվել է 2018 թվականի մայիսի 8-ին[7], երկրորդ, երրորդ և չորրորդ բետա տարբերակները թողարկվել են համապատասխանաբար 2018 թվականի հունիսի 6-ին[8][9][10][11], 2-ին և հուլիսի 25-ին [12][13][14][15][16][17]։

Android Pie
Android P logo.svg
Android Pie.png
Տեսակօպերացիոն համակարգ և բջջային օպերացիոն համակարգ
ՍտեղծողԳուգլ և Open Handset Alliance
ԸնտանիքԼինուքս
Առաջին թողարկումմարտի 7, 2018
ԻնտերֆեյսMaterial Design?
ԱրտոնագիրApache արտոնագիր
Մասն էAndroid տարբերակների ցանկ
ՆախորդAndroid Oreo
ՀաջորդAndroid 10?
Անվանված էկարկանդակ
Կայքandroid.com/versions/pie-9-0/

Android 9.0-ի վերջնական տարբերակը՝ Pie անվանմամբ, թողարկվել է 2018 թվականաի օգոստոսի 6-ին՝ Google Pixel և Essential Phone շարքի սմարթֆոննրի համար[11][12][13][14][15][16][17][18][19]։

2018 թվականի օգոստոսին, Գուգլը հայտարարել է, որ կթողարկի Android Pie Go Edition աշնանային տարբերակը, որն Android Pie-ի ավելի քիչ հիշողություն զբաղեցնող տարբերակն է[20][21][22][23][24]։

ՀնարավորություններԽմբագրել

Android Pie-ն ունի հետևյալ հնարավորությունները[25][26]

  • Նոր օգտագործվող ինտերֆեյս՝ կարգավորումների արագ մենյուի համար[27],
  • Ծանուցումների վահանակում ժամը տեղափոխվել է դեպի ձախ[28],
  • «Դոկն» այժմ ունի կիսթափանց հետին պլան,
  • Մարտկոցի էկրանապատկերը ծանուցումների վահանակում այլևս նարնջագույն չի երևում,
  • Սնուցման կարգավորումներում ավելացվել է «Էկրանի պատկեր» կոճակը,
  • Նոր արգելափակման ռեժիմ, որը մեկ անգամ անջատում է կենսաչափական տվյալները,
  • Կլորացված անկյուններով ինտերֆեյս,
  • Նոր անցումներ մի հավելվածից մյուսին անցնելիս կամ հավելվածներում գործողություններ կատարելիս,
  • Հաղորդագրությունների վերաբերյալ ավելի լիարժեք ծանուցում, որտեղ ամբողջ զրույցը կարող է ստացվել ծանուցման, լայնամասշտաբ պատկերների և խելացի պատասխանների տեսքով,
  • Էկրանի կտրման աջակցություն,
  • Բարձրության վերամշակված սլայդեր,
  • Փորձարարական գործառույթներ (որոնք ներկայումս թաքցված են Feature Flags կոչվող մենյուի մեջ), ինչպիսիք են վերամշակված «Հեռախոսի մասին» բաժինը, Bluetooth-ի ավտոմատ միացումը վարելիս և այլն,
  • DNS-ը TLS-ի վրա է[29],
  • HEIF աջակցություն,
  • Նոր համակարգային ինտերֆեյս, հիմնված ժեստերի վրա, անցումային ՕՀ, հեռացվել է «տուն» կոճակը և բազմաառաջադրանքային կոճակը,
  • Ավելացվել է վերամշակված, ծրագրերի հորիզոնական բազմաառաջադրանքային անջատիչը Google-ի որոնման վահանակում և ներկառուցված է ծրագրերի մեջ,
  • «Digital Wellbeing» ֆունկցիա, որը խոչընդոտում է հեռախոսի ավելորդ օգտոգործումը,
  • Հեռախոսը առջևի կողմից ներքև շրջելով կանջատվեն ծանուցումները[30],
  • Ադապտիվ մարտկոց, որն ուժակուտակիչի հզորությունը հասցնում է առավելագույնի, սահմանում է հավելվածների առաջնահերթություն, որոնք օգտատերը օգտագործում է ավելի շատ, քան մյուս ծրագրերը,
  • Էկրանի լույսի ավտոմատ կարգավորման ֆունցիայի բարելավվածություն, որը փոփոխում է էկրանի լուսավորությունը՝ օգտոգործողի անձնական նախասիրություներից ելնելով,
  • Always-On Display, որը, սակայն, թաքցնում է ծանուցումները,
  • Նավիգացիոն վահանակում նոր «Հետադարձ» կոճակ,
  • Թեմայի ձևակերպման ոչ ավտոմատացված ընտրություն,
  • Ստեղնաշարի լոգոն հայտնվում է նավիգացիոն վահանակում այն ժամանակ, երբ ստեղնաշարը միացված է։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Android 9 Pie» (en-US)։ Android։ Վերցված է 2018-08-06 
  2. Google announces Android P: Notch support, multi-camera API, indoor positioning, and more
  3. Android P developer preview images and OTA files are now live, but no beta program yet
  4. Вышла первая версия Android P Developer Preview | Все последние новости операционной системы Android OS 4, 4.1, 4.2 AndroidInsider.ru
  5. Вышла первая сборка Android P Developer Preview — Rozetked.me
  6. Google announces Android P Developer Preview, available for Pixel phones — Android Authority
  7. Android P Beta available today, landing on non-Pixel devices including Essential Phone, OnePlus 6, Sony Xperia XZ2 | 9to5Google
  8. [Update: OTA rolling out] Android P Developer Preview 3 factory images and OTA downloads are up
  9. android-p-preview-2 — platform/build — Git at Google
  10. Downloads for Pixel | Android Developers
  11. 11,0 11,1 Android Developers Blog: Android P Beta 3 is now available
  12. 12,0 12,1 Android P is almost here, final beta is available today — Liliputing
  13. 13,0 13,1 Android P Beta 4 is here, so the stable version of Android P is next!
  14. 14,0 14,1 Google releases final Android P beta as launch nears | ZDNet
  15. 15,0 15,1 Final Android P release candidate is now available for Pixels and Essential Phone — GSMArena.com News
  16. 16,0 16,1 Android P Beta 4: Everything you need to know | Digital Trends
  17. 17,0 17,1 Google releases 'final' Android P beta release before launch
  18. Google releases final beta preview of Android P before launch — The Verge
  19. Android P’s final beta preview is live — TechCrunch
  20. Android 9 Pie (Go edition): New features and more options this fall
  21. Android 9 Pie (Go edition) will make Android Go better this fall — The Verge
  22. Android 9 Pie (Go edition) arrives this fall | TechCrunch
  23. Android Pie Go Edition is coming this fall
  24. «Google выпустит Android 9 Pie для слабых смартфонов»։ Российская газета (ռուսերեն)։ 2018-08-16։ Վերցված է 2018-08-16 
  25. Android P: все нововведения первой бета-версии — 4PDA
  26. Android P is available for developer testing — The Verge
  27. Here’s Everything New in Android P Developer 1 for the Google Pixel/XL and Pixel 2/XL
  28. The biggest early visual changes in Android P — The Verge
  29. Google Online Security Blog: DNS over TLS support in Android P Developer Preview
  30. Google wants to help smartphone users disconnect with new 'Shush' Android P feature

Արտաքին հղումներԽմբագրել