SVG-edit, վեբ հիմքով ազատ և անվճար վեկտորային գրաֆիկական խմբագրիչ։ Այն կարող է օգտագործվել վեբ դիտարկչում Scalable Vector Graphics (SVG) պատկերի ստեղծման և խմբագրման համար։ Խմբագրիչի աշխատանքի համար անհրաժեշտ չէ լրացուցիչ ծրագրային ապահովում։

SVG-edit
Изображение логотипа
Տեսակվեկտորային գրաֆիկական խմբագրիչ և Ցանցի կիրառական ծրագիր
Գրված է՝ՋավաՍկրիպտ[1]
ՕՀբազմապլատֆորմ
Պլատֆորմդիտարկիչ
ԱրտոնագիրMIT արտոնագիր[2]
Կայքsvg-edit.googlecode.com և github.com/SVG-Edit/svgedit
Ելակոդgithub.com/SVG-Edit/svgedit
 SVG-edit Վիքիպահեստում

Դիտարկիչների աջակցություն խմբագրել

SVG-edit-ն աշխատում է բոլոր ժամանակակից վեբ դիտարկիչներում․

SVG-edit-ը բազմապլատֆորմ վեբ հիմքով, JavaScript շարժիչով վեբ գործիք է, որը ստեղծված է նաև դիտարկչի հավելվածի ներսում, ինչպիսիք են Firefox-ի հավելվածը[4], Chrome App-ը[5] Օպերայի համար առանձին վիջեթները[6]։ MediaWiki-ն SVG պատկերի փորձնական խմբագրման համար օգտագործում է SVG-edit-ը[7]։

Բաղադրիչներ խմբագրել

SVG-edit-ը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչներից՝ svg-editor.js և svgcanvas.js։ Այս բաղադրիչներն աշխատում են համատեղ։ svgcanvas.js ֆայլը կարող է օգտագործվել SVG-edit-ից դուրս՝ մասնագետներին թույլ տալով ստեղծել կանվասի այլընտրանքային ինտերֆեյս։Պետք չէ այս տերմինը շփոթել HTML5 Canvas element-ի հետ։ Կանվասն այստեղ նկարչական տարածքն է։

Տարբերակներ խմբագրել

SVG-edit-ն առաջին անգամ ներկայացվել է 2009 թվականի փետրվարի 6-ին Նարանդրա Սիսոդիյայի կողմից[8] 2.0 տարբերակը ստեղծվել է Պավոլ Ռոսնակի կողմից և ներկայացվել է 2009 թվականի հունիսի 3-ին[9]։ Ներկա կայուն տարբերակը 2.8.1-ն է[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. The svg-edit Open Source Project on Open Hub: Languages Page — 2006.
  2. The svg-edit Open Source Project on Open Hub: Licenses Page — 2006.
  3. «SVG-edit». Code.google.com. Վերցված է 2014 թ․ մայիսի 8-ին.
  4. [1](չաշխատող հղում)
  5. «Chrome Web Store - Vector Paint». Chrome.google.com. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  6. «SVG Edit - Opera Widgets». Widgets.opera.com. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  7. «Extension:SVGEdit». MediaWiki. 2012 թ․ սեպտեմբերի 1. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  8. «TechFandu : Tips and Tricks in Computer: Online web based SVG Editor». Blog.narendrasisodiya.com. 2009 թ․ փետրվարի 6. Վերցված է 2010 թ․ հունիսի 25-ին.
  9. «SVG-edit, a web based SVG editor». Gk2.sk. 2009 թ․ հունիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ հունիսի 25-ին.
  10. «Release of Version 2.8.1 - GitHub». github.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 3-ին.

Արտաքին հղումներ խմբագրել