Վեկտորային գրաֆիկական խմբագրիչ

վեկտորային պատկերների ստեղծման համակարգչային ծրագիր

Վեկտորային գրաֆիկական խմբագրիչները թույլ են տալիս օգտագործողին ստեղծել և խմբագրել վեկտորային պատկերները անմիջապես համակարգչի էկրանին, ինչպես նաև պահպանել դրանք տարբեր վեկտորային ձևաչափերով`CDR, AI, EPS, WMF կամ SVG[1]:

Xfig վեկտորային գրաֆիկական խմբագրիչ

Վեկտորային խմբագրիչների հիմնական գործիքներ խմբագրել

  • Բեզիեյի կորը թույլ է տալիս ստեղծել հանգուցային կետերով անցնող ուղիղ, բեկյալ և սահուն կորեր՝ այս կետերում որոշակի շոշափողներով,
  • Գունալցումը թույլ է տալիս սահմանափակ տարածքները ներկել` որոշակի գույնով կամ գրադիենտով,
  • Տեքստ գործիքի միջոցով ստեղծվում է տեքստեր, որոնք կարող են նաև վերածվել կորերի՝ ապահովելով պատկերը դիտումը անկախ համակարգչում առկա կամ ոչ առկա տառատեսակներից,
  • Երկրաչափական պատկերներ,
  • Մատիտը թույլ է տալիս էկրանին գծեր նկարել այնպես, ինչպես սովորական մատիտով՝ թղթի վրա։ Նման գծերը ստեղծելիս մեծ հանգուցային կետեր են առաջանում, որոնք հետագայում ցանկության դեպքում կարող են հարթեցվել[2]։

Վեկտորային և կետայի խմբագներիչների համեմատություն խմբագրել

Վեկտորային խմբագրիչներին հաճախ հակադրում են կետայինի խմբագրիչներին։ Իրականում, նրանց հնարավորությունները հաճախ լրացնում են միմյանց։

Վեկտորների խմբագրիչներն ընդհանուր առմամբ ավելի հարմար են էջերի գծանշման, տիպոգրաֆիայի, պատկերանշանների ստեղծման, գեղարվեստական և տեխնիկական նկարազարդման, դիագրամների և բլոկսխեմաների ստեղծման համար։

Կետային խմբագրիչներն ավելի հարմար են լուսանկարների մշակման և ռետուշման, ֆոտոռեալիստական նկարազարդման, կոլաժների և գրաֆիկական պլանշետի օգնությամբ նկարներ ստեղծելու համար։

Կետային խմբագրիչների վերջին տարբերակները (ինչպիսիք են GIMP-ը կամ Photoshop-ը) օգտագործողին տրամադրում են նաև վեկտորային գործիքներ (օրինակ՝ ձևափոխվող կորեր), իսկ վեկտորի խմբագրիչներիները՝ (CorelDRAW, Adobe Illustrator, Xara Designer, Adobe Fireworks, Inkscape, SK1 և այլն) նույնպես իրականացնում են կետային էֆեկտներ ( օրինակ՝ գունալցում), չնայած երբեմն որոշ չափով սահմանափակ՝ կետային խմբագրիչների հետ համեմատ[3]։

Առավել հայտնի վեկտորայի խմբագրիչներ խմբագրել

  • CorelDraw - հանրաճանաչ վեկտորային խմբագրիչ է, որը մշակվել է կանադական Corel կորպորացիայի կողմից։
  • Inkscape- հարմար է ինչպես գեղարվեստական, այնպես էլ տեխնիկական նկարազարդումներ ստեղծելու համար։
  • OpenOffice.org Draw - համեմատելի է CorelDRAW-ի հետ, OpenOffice.org-ի մաս է կազմում։
  • Skencil (Sketch) - հարմար է նկարազարդումների, դիագրամների և այլ նպատակների համար։
  • Adobe Illustrator - Adobe Systems-ի կողմից մշակված և տարածված հանրաճանաչ վեկտորային խմբագրիչներից մեկը։
  • Adobe Flash - Adobe Engagement Platform-ի մուլտիմեդիա մշակման ծրագիր (օրինակ՝ վեբ հավելվածներ, խաղեր և մուլտֆիլմեր)[1]։
  • Xfig - անվճար վեկտորայական գրաֆիկայի խմբագրիչ է։ Աշխատում է X Window համակարգի միջավայրում։ UNIX համատեղելի հարթակներում։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Векторные графические редакторы и векторная графика. - Статьи и обзоры - Библиотека программиста». www.coders-library.ru. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  2. «24.Основные инструменты векторных редакторов». StudFiles (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.
  3. «Векторный графический редактор». Studme. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 15-ին.