Օդնոկլասնիկի.ռու՝ սեղմիր հաջողության կոճակը

ֆիլմ

«Օդնոկլասնիկի.ռու՝ սեղմիր հաջողության կոճակը», ռեժիսոր Պավել Խուդյակովի ռուսական գեղարվեստական ֆիլմը, արտադրված «Խուդյակով Փրոդաքշն» կինոընկերություն կողմից։

Օդնոկլասնիկի.ռու՝ սեղմիր հաջողության կոճակը
Երկիր Ռուսաստան
Ժանրկինոկատակերգություն և մելոդրամա
Թվական2013
Լեզուռուսերեն
ՌեժիսորՊավել Խուդյակով
Սցենարի հեղինակԹայիր Մամեդով և Պավել Խուդյակով
ԴերակատարներՊյոտր Ֆեոդորով
ՕպերատորՄաքսիմ Օսադչի
Տևողություն95 րոպե

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականի դեկտեմբերի 12-ին։

Ֆիլմի սյուժեն խմբագրել

Լյոշան որոշում է նվաճել մայրաքաղաքը և աշխատանք է փնտրում, այդ առումով նրա ծնողները հովանավորում են նրան, իսկ վարձակալած տան տիրուհին պահանջում է վճարել վարձը։ Ինչպես երևաց ամեն ինչ իր հունով չէր շարժվում ինչպես պլանավորված էր սկզբից, բայց Լյոշան չի վհատվում և գնում է քասթինգի գովազդային գործակալությունում։ Պրեզենտացիայի հենց առաջին րոպեներից կինոնկարի հերոսը ինքն իր վրա թողում է ոչ լավ տպավորություն։ Նա լավ հագնված չէ, իրեն անվստահ է պահում, և դեռ հանդես է գալիս կոտրված նոթբուքով, որը ընդունված է համարել յուրաքանչյուր հաջողակ գովազդողի հիմնական գործիքը։

Եվ հենց այստեղ ամեն ինչ սկսում է անհաջողության մատնվել, սկզբում նրան տուգանում են նրան ոչ ճիշտ տեղում մեքենան կայանելու համար, ապա նրան վտարում են վարձակալած տնից, լավ է որ ընկերը կողքին է մնում։ Հենց նա էլ օգնում է Լյոշային որ միասին բազմոցը տեղափոխեն մոտակա այգին։ Այնտեղ նրանք հարմար տեղավորվում են և սկսում են երազել։ Ֆիլմի գլխավոր հերոսը երազում է որ, բոլոր խնդիրները, հարցերը ու ցանկություները կատարվեն մեկ կոճակի միջոցով, սեղմեցիր և ամեն ինչ պատրաստ է։ Բայց առավոտյան Լյոշան արթնանում է մի քաշված տեղ, որտեղ նրան դիմավորում է Սնուփ Դոգը, շնորհելով հենց այն ինչը, այդպես երազում էր մեր հերոսը։ Նա պարտավորվում է փոխել Լյոշայի կըանքը, հիմա բավական է սոց ցանցում հրապարակել ցանկությունը, և սեղմել համակարգչի բաղձալի կոճակը և ամեն ինչ կկատարվի։ Այդպես Լյոշան ստանում է լուրջ գումարներ, թանկ ավտոմեքենա, նոր հագուստ և այդ նույն գրասենյակի տնօրենը որը չէր ուզում նրան գործի վերձներ։ Ամեն ինչ հրաշալի է, Լյոշան ինքն իրեն համոզում էր որ նրան տրվել է կյանքը փոխելու հնարավորություն, հնարավոր է, որ դա այդպես է, բայց ամեն ինչի համար նա պետք է վճարի։

Դերերում խմբագրել

Դերակատար Դեր
Պյոտր Ֆյոդորով Լյոշա/երիտասարդ ուսանող Լյոշա/երիտասարդ ուսանող
Ֆյոդր Բանդարչուկ Ֆյոդր Սոկոլով/ընկերության ԳԳՏ Ֆյոդր Սոկոլով/ընկերության ԳԳՏ
Կորնելիա Պոլյակ Մաշա/ընկերության և շինության ղեկավարի աղջիկը Մաշա/ընկերության և շինության ղեկավարի աղջիկը
Տիմատի Կամեո/Լյոշայի ընկերը Կամեո/Լյոշայի ընկերը
Սնուփ Դոգ Կամեո/սարքերի մասնագետը Կամեո/սարքերի մասնագետը
Սերգեյ Նիկոնենկո Մաշայի հայրը/ընկերության ղեկավար Մաշայի հայրը/ընկերության ղեկավար
Ալեքսանդր Րևվա այգում անտուն մարդ այգում անտուն մարդ
Ժաննա Ֆրիսկե Ելենա Վիլենովնա/տան տիրուհին Ելենա Վիլենովնա/տան տիրուհին
Օլգա Տումայկինա Լյոշայի մայրը Լյոշայի մայրը
Սեմյոն Ստրուգաչև Լյոշայի հայրը Լյոշայի հայրը
Միխայիլ Եվլանով բիզնեսմեն բիզնեսմեն

Քննադատություն խմբագրել

Կինոաֆիշա․ռու կայքի գլխավոր խմբագիր Միքայել Իվանովը ֆիլմը համեմատել է Ձկնորսի և նրա կնոջ մասին հեքիաթի հետ, միայն ժամանակակից երիտասարդության համար։

Афиша@mail.ru խմբագրությունը համարում է, որ ֆիլմը կարող է ստիպել մտածելու առիթ տալ ժամանակակից վիրտուալ կյանքի խնդրի վերաբերյալ[1]., վիրտուալ կարգավիճակների տարբերությամբ և իրական գործի վիճակով, ինչպես նաև ֆիլմը հավասարեցրել են, սյուժետային գծերով Ամենակարող Բրյուսը, Դիմակը և Երկաթե դռան գաղտնիքը կինոնկարներին[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Евгений Ухов (08.12.2013). «Одноклассники.ru: НаCLICKай удачу - Запрограммированное счастье». Фильм.Ру. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.
  2. Борис Гришин (11.12.2013,). «Рецензия к фильму «Одноклассники.ru: НаCLICKай удачу»». afisha.mail.ru. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 6-ին.{{cite web}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ խմբագրել