Էլ Ռուբիուս (Էլ Ռուբիս, իսկական անունը՝ Ռուբեն Դոբլաս Գանդերսեն (իսպ.՝ Rubén Doblas Gundersen, փետրվարի 13, 1990(1990-02-13)[1], Միխաս, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա ), հայտնի իսպանացի տեսաբլոգեր, ՅուԹյուբի «elrubiusOMG» ալիքի ստեղծող։ Ներկայումս նրա ալիքն ունի ավելի քան 37 միլիոն բաժանորդ և 8 միլիարդ դիտում, որը դարձնում է այն ամենաժողովրդական իսպաներեն ալիքը և Իսպանիայում ամենաժողովրդական ալիքը։

Rubius
իսպ.՝ Rubén Doblas Gundersen և բուկմոլ՝ Rubén Doblas Gundersen
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 13, 1990(1990-02-13)[1] (34 տարեկան)
ԾննդավայրՄիխաս, Մալագա, Անդալուզիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա և  Նորվեգիա
Մայրենի լեզուիսպաներեն և նորվեգերեն
Կրոնաթեիզմ[2]
Մասնագիտությունյություբեր, գրող, online streamer, հեռուստատեսային պրոդյուսեր, դերասան և Minecraft YouTuber
Պարգևներ և
մրցանակներ
Diamond Play Button Gold Play Button և Silver Play Button
ԱնդամությունQSMP?
Կայքrubiuscorp.com
Ստորագրություն
Изображение автографа
 El Rubius Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Ռուբենը ծնվել է իսպանական Միխաս քաղաքում 1990 թվականի փետրվարին։ Հայրը իսպանացի է, մայրը՝ նորվեգացի։ Ծնողների ապահարզանի պատճառով Ռուբենը մանկության մեծ մասն անցկացրել է Նորվեգիայի Բերգեն քաղաքում[3]։ Հասուն տարիքում Ռուբենը վերադառնում է Իսպանիա՝ սկսելով 3D-մոդելավորման անիմացիա սովորել[4][5]։

Կարիերան Յություբում

խմբագրել

2006 թվականի ապրիլին Ռուբենը ՅուԹյուբում ալիք է բացում՝ անվանելով այն «elrubius»։ Իր ՅուԹյուբ գործունեությունը Ռուբենը սկսել է 2008 թվականին՝ ներբեռնելով «Grand Theft Auto IV» խաղի լեթսփլեյը։ Սակայն այն պատճառով, որ այդ ալիքը սթրայք է ստացել, Ռուբենը չի կարողացել ալիքին միացնել գործընկերային ցանց։ Այդ պատճառով 2011 թվականի սկզբին նա նոր ալիք է բացել։

Ռուբենը ճանաչում է ձեռք բերել «The Elder Scrolls V: Skyrim» խաղի լեթսփլեյները լույս տեսնելուց հետո։ Ավելի ուշ նա այդ մասին տեսանյութ է հրապարակել «Chatroulette» կայքում, որը նույնպես նպաստել է նրա հայտնիությանը։

2012 թվականի նոյեմբերին Ռուբենը դարձել է ամենաշատ հետևորդ ունեցող իսպանական ալիքի տերը՝ առաջ անցնելով Willyrex բլոգերից։ 2013 թվականի փետրվարին նրա ալիքը հասել է միլիոնի, իսկ արդեն 2 տարի անց նա դարձել է Իսպանիայից առաջին յություբերը, որը հասել է 10 միլիոն հետևորդի։ 2015 թվականի աշնանը ՅուԹյուբը որպես մրցանակ նրան ադամանդե կոճակ է ուղարկել[6]։

Մասնակցել է YouTube Rewind 2015-ի և YouTube Rewind 2016-ի նկարահանումներին[7][8]։

Ալիքի ձևաչափ

խմբագրել

Ռուբենի կոնտենտը բաղկացած է հիմնականում լեթսփլեյներից, բայց չնայած դրան, նաև հրապարակում է վլոգներ, չելենջներ, հարցերի պատասխաններ ու սկետչներ։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Rubius» հոդվածին։