Rare (անգլ.՝ Հազվագյուտ), ամերիկացի երգչուհի Սելենա Գոմեսի երրորդ ստուդիական ալբոմ[1][2]։ Թողարկվել է 2020 թվականի հունվարի 10-ին Interscope Records լեյբլի ղեկավարությամբ։ «Lose You to Love Me» երգը թողարկվել է որպես լիդ-սինգլ 2019 թվականի հոկտեմբերի 23-ին և գլխավորել Billboard Hot 100 հիթ-շքերթը՝ դառնալով ԱՄՆ-ում թիվ մեկ սինգլը։ «Look At Her Now» երգը թողարկվել է որպես երկրորդ սինգլ հաջորդ օրը (հոկտեմբերի 24), ընդգրկվել է Rolling Stone Top 100-ի առաջին 20 հորիզոնականների մեջ և հասել 27-րդ հորիզոնականին Billboard Hot 100-ում։ Սելենան ասել է, որ այս ալբոմը իր երկրորդ աշխատանքն է Interscope Records-ի հետ, և դա իր օրագիրը վերջին մի քանի տարիների ընթացքում[3]։

Rare
Սելենա Գոմեսի ստուդիական ալբոմ
Թողարկված2020, հունվարի 10
Ձայնագրված2019
Ժանրփոփ երաժշտություն
Տևողություն41:53 (Ստանդարտ թողարկում)
59:00 (Դելյուքս թողարկում)
Լեզուանգլերեն
ԼեյբլInterscope Records
Պրոդյուսեր
Սելենա Գոմեսի ալբոմների ժամանակագրություն
Revival (2015) Rare (2020)

Թեմատիկա

խմբագրել

Հարցազրույց տալով Apple Music-ին իր առաջիկա «Rare» ստուդիական ալբոմի թեմայի վերաբերյալ, Գոմեսը խոստովանել է, որ երգի թրեք-լիստում բոլոր երգերը լավ են զուգակցվում միմյանց հետ և նրանցից յուրաքանչյուրը գտնվում է իր տեղում[4]։

Սելենան հայտնվել է Ռայան Սիքրեսթի հետ ռադիոհաղորդման եթերում և պատմել նրան, որ նա ունի «միլիոն գաղափարներ և նրանցից յուրաքանչյուրը մնացածից ուժեղ է, և ավելի լավ է այն ամենից, ինչ նա արել է ավելի վաղ»[5]։ Ավելի ուշ նա պատմել է Ջիմի Ֆելոնին երեկոյան շոուի ժամանակ, որ ալբոմը ներկայացվելու է «ուժեղ փոփի» ոճով, և որ նա փորձարկել է էլեկտրակիտառի հետ։ Նա նաև ասել է Ֆելոնին, որ իրեն «չորս տարի է պահանջվել, որպեսզի նույնիսկ այդ ալբոմի հետ միասին իր տեղում զգա»[6]։

Առաջին անգամ ալբոմի անոնսը կայացել է Սելենայի Ինստագրամի պաշտոնական կայքէջում, որտեղ նա ցուցադրել է շապիկը և տեղադրել գլխավոր թրեքի մի մասը՝ նույն «Rare» անվանմամբ[7]։

Սպասվող ալբոմի թողարկումը ուղեկցվել է «Lose You To Love Me» և «Look At Her Now» սինգլների թողարկմամբ։ Երկու սինգլների համար էլ տեսահոլովակներ են նկարահանվել[8][9]։

2020 թվականի հունվարի 10–ին, ալբոմի թողարկումի հետ միասին «Rare» երգը դարձել է ալբոմի աջակցման համար երրորդ պաշտոնական սինգլ։ Նույնպես կայացել է տեսահոլովակի պրեմիերան։

Կոմպոզիցիաների ցանկ

խմբագրել

Թրեք լիստը և դրա նկարագրությունը ադապտացված են Apple Music–ից[10]։

Standard Edition
# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսերներ Տևողություն
1. «Rare»  
  • Selena Gomez
  • Madison Love
  • Brett McLaughlin
  • Nolan Lambroza
  • Simon Rosen
  3:40
2. «Dance Again»  
  • Selena Gomez
  • Caroline Furoyen
  • Mattman & Robin
  • Justin Tranter
  2:50
3. «Look At Her Now»  
Ian Kirkpatrick 2:42
4. «Lose You to Love Me»  
  • Selena Gomez
  • Julia Michaels
  • Justin Tranter
  • Mattman & Robin
3:26
5. «Ring»  
  • Selena Gomez
  • Sean Douglas
  • Julie Frost
  • Breyan Isaac
  • David Ciente
  • Nolan Lambroza
  2:28
6. «Vulnerable»  
  • Selena Gomez
  • The Monsters & The Strangerz
  • Amy Allen
  • Jonathan Bellion
  3:12
7. «People You Know»  
  • Selena Gomez
  • Jason Evigan
  • Alex Hope
  • Steph Jones
  • Mathieu Jomphe Lépine
  • Lil Aaron
  3:14
8. «Let Me Get Me»  
  • Selena Gomez
  • Caroline Furoyen
  • Mattman & Robin
  • Justin Tranter
  3:09
9. «Crowded Room» (featuring 6lack)
  3:06
10. «Kinda Crazy»  
  3:32
11. «Fun»  
  • Selena Gomez
  • Raul Cubina
  • Mark Williams
  • Julia Michaels
  • Scott Friedman
  3:09
12. «Cut You Off»  
  3:02
13. «A Sweeter Place» (featuring Kid Cudi)
  4:23
41:53

Թողարկման պատմություն

խմբագրել
Տարածաշրջան Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ Հղումներ
Ամբողջ

աշխարհ

2020, հունվարի 10
Interscope [13]
2020, փետրվարի 21
Վինիլ
[14]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Curto, Justin (2019 թ․ նոյեմբերի 21). «Selena Gomez Will Start 2020 Off Right by Releasing Her New Album». Vulture. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. @selenagomez (December 12, 2019). «Can't believe I'm revealing the art and title for my new album RARE, out January 10th. It's the most honest music I've ever made and I can't wait for you to hear my heart. 🖤 You can preorder RARE now ✨ http://smarturl.it/RARESG» (Թվիթ). Վերցված է December 13, 2019-ին – via Թվիթթեր.
  3. Gomez, Selena [@selenagomez] (November 21, 2019). «You can now preorder my new album, out January 10, 2020. This album is my diary from the past few years and I can't wait for you to hear it. Title, art and track list coming soon» (Թվիթ). Վերցված է November 21, 2019-ին – via Թվիթթեր.
  4. Paige, Gawley (2019 թ․ նոյեմբերի 21). «Selena Gomez Reveals Her New Album's Release Date». Entertainment Tonight. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  5. Marquina, Sierra (2019 թ․ հոկտեմբերի 24). «Selena Gomez Embraces New Chapter, Teases 'Cooler, Stronger, Better' Album | Ryan Seacrest | On Air with Ryan Seacrest». Ryan Seacrest. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  6. Bailey, Alyssa (2019 թ․ նոյեմբերի 21). «Selena Gomez Finally Announced Her Album Release Date». Elle. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 24-ին.
  7. https://www.instagram.com/p/B6BSuXPDFo4/
  8. Kaufman, Gil (2019 թ․ հոկտեմբերի 18). «We Finally Know When We'll Hear New Selena Gomez Music». Billboard. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  9. Stavropoulos, Laura (2019 թ․ հոկտեմբերի 18). «Selena Gomez Reveals Cover Of New Single "Lose You To Love Me"». udiscovermusic.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.
  10. «Альбом Rare от Селены Гомез». Apple Music. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  11. «Selena Gomez – Rare (Target Exclusive, CD)». Target. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.
  12. 12,0 12,1 «Rare [w/ DVD, Limited Edition] Selena Gomez CD Album». CDJapan. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 14-ին.
  13. «Signed CD + Digital Album». Selena Gomez Official Shop. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.
  14. «Exclusive Vinyl + Digital Album». Selena Gomez Official Shop. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 21-ին.