Սկոտ Ռամոն Սեգուրո Մեսկադի (անգլ.՝ Scott Ramon Seguro Mescudi, ծնվ.՝ հունվարի 30, 1984), առավել հայտնի Քիդ Քադի (Kid Cudi) բեմական անվամբ, ամերիկացի ռեփեր, դերասան։

Քիդ Քադի
Kid Cudi
Դիմանկար
Ծնվել էհունվարի 30, 1984 (40 տարեկան)
ԾննդավայրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Կլիվլենդ, Օհայո, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունԹոլեդոյի համալսարան, Solon High School? և Shaker Heights High School?
ԵրկերԼուռ գիշեր
Մասնագիտությունռեփեր, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր, դերասան, նորաձևության դիզայներ, մոդել և ռեժիսոր
ԱշխատավայրDean & DeLuca?[1]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունKids See Ghosts?, WZRD? և The Scotts?
Կայքkidcudi.com
Ստորագրություն
Изображение автографа
 Kid Cudi Վիքիպահեստում

Մանկություն խմբագրել

Ծնվել է Օհայո նահանգի վարչական կենտրոն Կլիվլենդ քաղաքում։ Հայրը՝ մասնագիտությամբ նկարիչ էր և փոխարինող ուսուցիչ, ով նաև մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ որպես ռազմական օդաչու։ Մայրն աշխատում էր որպես երգեցողության ուսուցչուհի դպրոցում։ Հայրը մահացել է քաղցկեղից, երբ Սկոտը 11 տարեկան էր։

Կարիերա խմբագրել

Շեյքեր հայթս ավագ դպրոցի գիտելիքները Մեսկադին հմտացրել է 2 տարվա ընթացքում։ Սկսել է ռեփ գրել միջին դպրոցի վերին տարում, ոգեշնչվելով ռեփ խմբերից, ինչպիսիք են՝ «Pharcyde»-ը և «A Tribe Called Quest»-ը։ 20 տարեկանում տեղափոխվել է Բրուքլին, որտեղ շարունակել է երաժշտական կարիերան։ «A Kid Named Cudi» միքսթեյփի թողարկումից հետո գրավել է Քանյե Ուեսթի ուշադրությունը։

 

Հեռուստատեսային դեբյուտը կատարել է 2008 թվականին՝ «MTV Video Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ։ 2009 թվականի փետրվարի 17-ին,«Day ’n’ Nite» երգով հայտնվեց «MTV»-ի «Snoop Dogg’а Dogg After Dark» թոք շոուի եթերում։ 2 օր անց, փետրվարի 19-ին Քադին և Քանյե Ուեսթն ունեցան իրենց առաջին դուետը։

Քադիի առաջին ալբոմը՝ «Man on the Moon: The End of Day» անվամբ, թողարկվել է 2009 թվականի սեպտեմբերի 15-ին, առաջին շաբաթում գրանցելով 104 419 օրինակի վաճառք։ Ալբոմի առաջին սինգլը՝ «Day ’n’ Nite»-ը մեծ հաջողություններ է վայելել։

2009 թվականին «Sky Might Fall» կատարումը տեղ է գտնում «Տրանսֆորմերներ։ Ընկածների վրեժը» ֆիլմում։

Սկավառակագրություն խմբագրել

Ստուդիական ալբոմներ խմբագրել

  • «Man on the Moon։ The End of Day» (2009)
  • «Man on the Moon II։ The Legend of Mr. Rager» (2010)
  • «Indicud» (2013)
  • «Satellite Flight։ The Journey To Mother Moon» (2014)
  • «Speedin' Bullet 2 Heaven» (2015)
  • «Passion, Pain & Demon Slayin'» (2016)

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել