phpMyAdmin, PHP լեզվով գրված բաց կոդով վեբ-հավելված, որն իրենից ներկայացնում է վեբ-միջերես MySQL տվյալների բազաների կառավարման համակարգի համար։ phpMyAdmin-ը թույլ է տալիս բրաուզերի միջոցով կառավարել MySQL սերվերը, գործարկել SQL հրամաններ և դիտել աղյուսակների ու տվյալների բազաների բովանդակությունը։ Հավելվածը վեբ-մշակողների կողմից մեծ ճանաչման է արժանացել, քանի որ թույլ է տալիս առանց SQL հրամանների գրառման կառավարել MySQL ՏԲԿՀ-ը։

PhpMyAdmin
Изображение логотипа
ՏեսակՑանցի կիրառական ծրագիր և ազատ ծրագրային ապահովում
Նախագծումը՝phpMyAdmin Developer Team
Գրված է՝PHP[1] և ՋավաՍկրիպտ[1]
ՕՀբազմապլատֆորմ
Առկա էբազմալեզու
Լույս տեսավ՝սեպտեմբերի 9, 1998
Կարդագող ֆայլերի ֆորմատստորակետով անջատված արժեքներ, XML, OpenDocument և phpMyAdmin SQL dump?
Ստեղծվող ֆայլերի ֆորմատստորակետով անջատված արժեքներ, OpenDocument, XML, YAML?, JSON, Portable Document Format և phpMyAdmin SQL dump?
ԱրտոնագիրGPLv2[2][3]
Մասն էSoftware Freedom Conservancy?[4]
Անվանված էPHP[5] և MySQL[5]
Սխալնելի հայտման էջgithub.com/phpmyadmin/phpmyadmin/issues
Կայքphpmyadmin.net(անգլ.)
Ելակոդgithub.com/phpmyadmin/phpmyadmin
 PhpMyAdmin Վիքիպահեստում

Հավելվածը տարածվում է GNU General Public License արտոնագրի ներքո, ինչի շնորհիվ այլ մշակողներ կարող են ներառել այն իրենց ծրագրերում։ Այդպիսի ներառումների օրինակ են XAMPP, Denwer, AppServ, Open Server և այլ վեբ-ծրագրավորման համար նախատեսված սերվերների փաթեթները։

Այսօր նախագիծը տեղայնացված է շուրջ 62 լեզուներով

Մշակողներ խմբագրել

phpMyAdmin-ի մտքի հեղինակն է գերմանացի ծրագրավորող Տոբիաս Ռատշիլլերը (Tobias Ratschiller)։ Այն, ինչպես նաև phpPgAdmin-ը, կառուցված են MySQL-Webadmin հավելվածի հիման վրա, որը ստեղծվել է 1997 թ.-ին։

2001 թ.-ից phpMyAdmin նախագծի մշակումը Տոբիաս Ռատշիլլերից անցավ Մարկ Դելիսլին (Marc Delisle)։ Վերջինս, Օլիվեր Մյուլլերի (Olivier Müller) և Լոիկ Շապոյի հետ միասին սկսեց phpMyAdmin-ի մշակման նոր շրջանը։

Այսօր Մերկ Դելիսլը phpMyAdmin նախագծի ադմինիստրատորն է։ Նա phpMyAdmin-ի պատմության մեջ ունի ամենամեծ ներդրումը՝ գրված կոդի տեսքով։ Նախագծի հիմնական օգնականներն են Միխալ Ցիխարը (Michal Čihař), Սեբաստիան Մենդելն (Sebastian Mendel) ու Հերման վան Ռինկը (Herman van Rink)։

Տարբերակները խմբագրել

Սկսած 3.0.0 տարբերակից, phpMyAdmin-ը միացել է GoPHP5 նախաձեռնությանը և հրաժարվել է PHP-ի և MySQL-ի հին տարբերակների աջակցությունից։ phpMyAdmin-ի 3.0.0 և ավելի բարձր տարբերակների հետ աշխատելու համար անհրաժեշտ է PHP 5.2 և MySQL 5։ PHP-ի և MySQL-ի հին տարբերակների հետ աշխատանքների համար շարունակում է զարգանալ phpMyAdmin 2.x տարբերակը, սակայն վերջինիս աջակցումը սահմանափակվում է գտնված խոցելի կետերի ուղղմամբ. նոր ֆունկցիաներ այդ տարբերակում այլևս չեն ավելացվում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «PhpMyAdmin» հոդվածին։