XAMPP ([ˈzæmp] կամ [ˈɛksæmp][2]), վեբ սերվերի կառուցման խաչաձև պլատֆորմ, զարգացումը` LAMP, պարունակությունը` Ապաչ (apache[3])), MySQL, սցենարի թարգմանիչ` PHP, ծրագրավորման լեզուն` Perl և մեծ քանակությամբ լրացուցիչ գրականություն, որոնք կապահովեն վեբ-սերվեր[4] ամբողջական աշխատանքի արդյունքը։

XAMPP
Изображение логотипа
Տեսակազատ ծրագրային ապահովում և XAMPP?
ՕՀբազմապլատֆորմ
Լույս տեսավ՝սեպտեմբերի 4, 2002
ՊլատֆորմWindows, Լինուքս[1] և մաքՕՍ[1]
ԱրտոնագիրGNU GPL
Անվանված էApache HTTP Server?, MariaDB?, Perl և PHP
Կայքapachefriends.org(անգլ.)
 XAMPP Վիքիպահեստում

Ստուգաբանություն խմբագրել

XAMPP — հապավում է։

  • X — ամբողջ օպերացիոն համակարգը,
  • A- Apache,
  • M- MySQL,
  • P- PHP,
  • P- Perl.

XAMPP -էքսԱՄՊՊ-ի փաթեթներ խմբագրել

Ամբողջական փաթեթը պարունակում է.

XAMPP-ը աշխատում է բոլոր 32 օպերացիոն համակարգերի հետ ՕՀ Microsoft (98[5]/2000/XP/2003/Vista/7/8/8.1/10), Ինչպես նաև Linux-ի, Mac OS X-ի և Solaris-ի հետ։ Ծրագիրն ազատ աշխատում է ըստ արտոնագրության GNU General Public License և հնարավորություն ունի սպասարկել նաև դինամիկ կայքեր։ Ըստ ներբեռնված փաթեթների քանակի XAMPP-ը 2008 թ. հոկտեմբերին ուներ 775 064 ներբեռնումներ (33 280 Гб).[6]

XAMPP Linux-ի համար խմբագրել

Linux-ի համար կիրառվող փաթեթը փորձարկվել է Ubuntu, SuSE, RedHat, Mandriva, Debian-ում և միացել է Apache, MySQL, PHP 5 + PHP 4 & PEAR, Perl, ProFTPD, phpMyAdmin, OpenSSL, GD, Freetype2, libjpeg, libpng, gdbm, zlib, expat, Sablotron, libxml, Ming, Webalizer, pdf class, ncurses, mod perl, FreeTDS, gettext, mcrypt, mhash, eAccelerator, SQLite և IMAP C-Client, FPDF.

XAMPP Mac OS X-ի համար խմբագրել

Mac OS X-ի համար նախատեսված ծրագրային փաթեթը միացնում է Apache, MySQL, PHP & PEAR, SQLite, Perl, ProFTPD, phpMyAdmin, OpenSSL, GD, Freetype2, libjpeg, libpng, zlib, Ming, Webalizer, mod_perl, eAccelerator, phpSQLiteAdmin ծրագրերն ու խմբագրիչները:.

XAMPP -ը Solaris-ի համար խմբագրել

Solaris- ի համար աշխատող փաթեփը կազմված և ծրագրավորված է Solaris 8-ի համար, վերափոխված է Solaris 9-ին համապատասխան և պարունակում է` Apache, MySQL, PHP & PEAR, Perl, ProFTPD, phpMyAdmin, OpenSSL, Freetype2, libjpeg, libpng, zlib, expat, Ming, Webalizer, pdf class խմբագրիչները, ծրագրերն ու ծրագրային միջոցները։

XAMPP-ի ներկայիս տարբերակը գտնվում է մշակման փուլում։

XAMPP Windows-ի համար խմբագրել

XAMPP -ը աշխատում է բոլոր 3ОС Microsoft (98[5]/2000/XP/2003/Vista/7) 2-բիտերի հետ։

Տեղակայումը Windows-ում խմբագրել

Շատ հեշտ է հաստատվում տեղակայիչի օգնությամբ (մոտ 100 ՄԲ ). XAMPP -ի տեղակայումից հետո կարող ենք գտնել Սկիզբ համակարգում / Բոլոր ծրագրերը / XAMPP. Թողարկելու կամ անջատելու համար կիրառվում է XAMPP Control Panel-ը։ Հնարավոր է հաստատել համակարգչի մեջ նաև առանց տեղակայիչի։

Հեռացում Windows-ից խմբագրել

Հեռացնելու համար նախ պետք է փակել բոլոր թողարկված կամ բացված սերվերները, XAMPP -ի ծառայությունները, ապա ջնջել XAMPP թղթապանակը (եթե XAMPP-ը տեղակայվել է տեղակայիչի միջոցով, ապա պետք է թողարկել հեռացնան ծրագիրը, որը կհեռացնի ծրագիրը և ռեստերի գրառումներն ու պատճենները ).

Պահանջները և առանձնահատկությունները խմբագրել

XAMPP- ի տեղակայման համար պետք է ներբեռնել մեկ ֆայլ zip, rar կամ exe ֆորմատով։ Ծրագրի բաղադրիչները կոնֆիգուրացիաներ չեն պահանջում։ Ծրագիրը մշտապես թարմացվում է նոր տարբերակների միացումից անմիջապես հետո Apache/MySQL/PHP և Perl: XAMPP-ի կազմի մեջ մտնում են նաև այլ մոդուլներ, ներառյալ OpenSSL և phpMyAdmin.

Ինտերֆեյսն այնքան պարզ է, որ այն կոչվում է «ժողովածու ծույլերի համար » («lazy man’s WAMP/LAMP installation»).

XAMPP -ի տեղակայման գործընթացն անհամեմատ ավելի արագ է կատարվում, քան առանձին բաղադրիչների տեղակայումը։ Ներկայիս կիրառվող վեբ-սերվերը լայն տարածում է ստացել իր մատչելիության, արագագործության և հարմարավետության շնորհիվ։ Բոլոր լրացուցիչ մոդուլներն էլ հասանելի են տեղակայման համար։ Լրացուցիչ հնարավորությունները նշելու համար հարկավոր է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ յուրաքանչյուր նոր թարմ տարբերակ թողարկվում է zip, 7-zip, tar կամ exe թղթապանակների տեսքով, որոնք թույլատրում են բոլոր կոմպոնենտների թարմացումներն առանձին-առանձին։

Կիրառումը խմբագրել

Ի սկզբանե XAMPP -ը թողարկվել է վեբ ծրագրավորողների համար, որպես նախագծող, ձևավորող միջոց, առանց Համացանցի կիրառման։ Իր բազմաթիվ լավ հատկությունների շնորհիվ այն մեծ կիրառություն ստացավ և ենթարկվեց մշտական փոփոխությունների։ Որոշ ժամանակ անց այն սկսեց համագործակցել տվյալների բազայի հետ MySQL և SQLite: XAMPP-ը, ինչպես և մյուս ծրագրերը, կարելի է կիրառել համակարգչի մեջ Սեփական էջի պատճենի տեղակայման համար։
XAMPP-սերվերում սայթի տեղակայման ժամանակ բոլոր ֆայլերը պատճենվում են htdocs թղթապանակի մեջ։

Ծանուցում խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.apachefriends.org/index.html
  2. «Interview with Kai Seidler from the XAMPP project». MySQL AB. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 22-ին.
  3. https://ru.wikipedia.org/wiki/Apache_(%D0%B7%D0%BD%D0%B0%D1%87%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F(չաշխատող հղում)
  4. https://ru.wikipedia.org/wiki/%D0%92%D0%B5%D0%B1-%D1%81%D0%B5%D1%80%D0%B2%D0%B5%D1%80
  5. 5,0 5,1 Windows 98-ում աշխատում է միայն Apache-ը, չի աշխատում MySQL Արխիվացված 2010-01-14 Wayback Machine
  6. «apache friends — xampp download statistics». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին.

Դիտել նաև խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել