Զննիչը կամ բրաուզերը (անգլ. Web browser), ծրագրային ապահովում է, որը նախատեսված է վեբ-կայքեր դիտելու համար, այսինքն վեբ կայքերին դիմելու, դրանցից ստացված տեղեկատվությունը վերամշակելու, կայքը արտածելու և մի էջից մյուսն անցնելու համար։

Համաշխարհային ցանցի ստեղծման օրվանից ցանցային զննիչները անընդհատ կատարելագործվել են և ժամանակի ընթացքում ավելի ու ավելի է մեծանում դրանց կարևորությունն ու պահանջարկը։ Այժմյան ցանցային զննիչը վեբ-կայքի մշակման և արտածման համար նախատեսված ծրագրային համակարգ է, որն իրենից ներկայացնում է վեբ-կայքի և իր հաճախորդի միջև միջանկյալ օղակ, միջավայր։ Գրեթե բոլոր հայտնի ցանցային զննիչները տարածվում են անվճար այլ լրացնող ծրագրերի հետ միասին. Ինտերնետ Էքսփլորեր (Microsoft Windows-ի հետ միասին), Մոզիլլա Ֆայրֆոքս (անվճար, ազատ ծրագրային ապահովում), Սաֆարի (Mac ՕՀ-ի հետ կամ անվճար Windows-ի համար), Օպերա (անվճար սկսած 8.50 տարբերակից), Գուգլ Քրոմ (անվճար, ազատ ծրագրային ապահովում)։

2019 թվականի մարտի տվյալներով ավելի քան 4.3 մլն մարդ օգտագործում է զննիչ, որը մոտավորապես կազմում է աշխարհի բնակչության 55%-ը[1]։ Ամենատարածված զննիչներն են Գուգլ Քրոմ-ը, Մոզիլլա Ֆայրֆոքս-ը, Սաֆարի-ն,Ինտերնետ Էքսփլորեր-ը և Microsoft Edge-ը։

Տարածումը խմբագրել

 
Ամենատարածված ցանցային զննիչը (հունվար 2015
     Internet Explorer      Mozilla Firefox      Google Chrome      Opera

Աշխարհում շատ ցանցային զննիչներ գոյություն ունեն, սակայն ավելի հայտնի են վերևում նշված հինգ զննիչները։ Այդ զննիչները միշտ գտնվել և գտնվում են մրցակցության մեջ ու տարբեր երկրներում ձգտում են գրավել ցանցային զննիչների շուկան։ Հետևաբար տարբեր երկրներում այս ցանցային զննիչները տարբեր տարածում ունեն[2]։

Ինտերնետ Էքսփլորեր ցանցային զննիչը ամենից շատ տարածված է ԱՄՆ-ում, Հարավային Կորեայում, Չինաստանում։ Այն իր օգտագործողների թվով առաջատարն է, սակայն վերջին ժամանակներս այս ցանցային դիտարկչի օգտագործողների թիվը պակասել է։ Դա հիմնականում բացատրվում է ծրագրային սխալներով ու դիտարկչի ծարաբեռնվածությամբ։ Շտկելու համար այս անհաջողությունները Microsoft ընկերությունը 2011 թվականին թողարկում է իր ցանցային զննիչի 9-րդ տարբերակը, որը բավականին տարբերվում է դիտարկչի ավելի հին տարբերակներից։

Մոզիլլա Ֆայրֆոքս ցանցային զննիչը երկրորդն է աշխարհում իր օգտագործողների թվով։ Այն մեծ տարածում ունի հատկապես Ինդոնեզիայում, որտեղ դիտարկչից օգտվում է համացանց օգտագործողների 80 տոկոսը։

Գուգլ Քրոմ ցանցային զննիչը, չնայած իր նոր լինելուն, բավականին մեծ տարածում է գտել աշխարհում։ Զննիչը հատկապես տարածված է Թունիսում և Ալբանիայում, որտեղ այն առաջին տեղում է։ Զննիչը նաև մեծ տարածում է գտել Հայաստանում, որտեղ այս ցանցային դիտարկչից օգտվում է համացանց օգտագործողների 34 տոկոսը[3]։

Օպերա ցանցային զննիչը նույնպես զարգանում է մեծ թափով, սակայն այս զննիչի օգտագործողների թիվը աշխարհում շատ փոքր է՝ընդամենը համացանց օգտագործողների 3 տոկոսը։ Այն մեծ տարածում ունի հատկապես Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Վրաստանում։

Նշանակությունը խմբագրել

Համացանցային զննիչի նպատակը Համաշխարհային սարդոստայն-ից տեղեկատվությունը հասցնել և ցույց տալ դա Օգտվող-ի սարքի վրա։

Այս գործընթացը սկսում է երբ օգտագործողը ներմուծում է URL-ը զննիչում, օրինակ https://en.wikipedia.org/։ Գործնականում բոլոր URL-ները սկսում են http:-ով կամ https:-ով, ինչը նշանակում է, որ զննիչը կստանա դրանք որպես HTTP: https:-ի դեպքում զննիչի և վեբ սպասարիչի միջև հաղորդակցումը կոդավորված է անվտանգության և գաղտնիության սկզբունքներից ելնելով։ URL-ի համար մեկ այլ նախամասնիկ է file:-ը, որը օգտագործվում է համակարգչի ներքին պանակներն ու նիշքերը ցույց տալու համար։

Մի անգամ կայքէջը բեռնվում է դիատրկիչում, և զննիչը ցույց է տալիս այն օգտագործողի սարքի էկրանին։ Այն ներառում է զննիչի կողմից ներառվող հնարավոև պատկերները և վիդեոները։

Շուկայական մասնաբաժինը խմբագրել

Դիտարկիչների վիճակագրություն
Google Chrome
  
62.09%
Mozilla Firefox
  
14.81%
Internet Explorer
  
9.62%
Safari
  
5.34%
Microsoft Edge
  
3.68%
Opera
  
1.6%
Yandex Browser
  
0.5%
Coc Coc
  
0.29%
UC Browser
  
0.24%
Chromium
  
0.18%
Sogou Explorer
  
0.16%
Maxthon
  
0.16%
360 Secure Browser
  
0.16%
QQ Browser
  
0.11%
Mozilla Suite
  
0.04%
Phantom
  
0.03%
Vivaldi
  
0.03%
Pale Moon
  
0.02%
Amigo
  
0.02%
SeaMonkey
  
0.02%
Other
  
0.06%
Դիտարկիչների շուկայական մասնաբաժինները 2017 թվականի փետրվարի դրությամբ համաձայն StatCounter[4]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «World Internet Users Statistics and 2019 World Population Stats». www.internetworldstats.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 21-ին.
  2. Ցանցային դիտարկիչների օգտագործման ցուցանիշները աշխարհում
  3. Ցանցային դիտարկիչների օգտագործումը Հայաստանում
  4. «Top 5 Desktop browsers on Feb 2017». StatCounter.