ՓյուԴիՓայ (անգլ.՝ PewDiePie, հոկտեմբերի 24, 1989(1989-10-24)[1][2], Գյոթեբորգ), իրական անունը Ֆելիքս Արվիդ Ուլֆ Շելբերգ, շվեդ Յութուբեր է, աշխարհում երկրորդ ամենաշատ բաժանորդներ ունեցող ալիքն է Յություբում։

PewDiePie
Անձնական տվյալներ
Ծնվել էՖելիքս Արվիդ Ուլֆ Շելբերգ
հոկտեմբերի 24, 1989 (34 տարեկան)
Շվեդիա Գյոտեբորգ, Շվեդիա
Հասակ1,81մ
Ազգությունշվեդ
ՊատկանելությունԲրայթոն, Արևելյան Սուսսեկս, Անգլիա
ԱշխատանքՅություբեր
գրող
Կայքpewdiepie.com
ՅուԹյուբյան տվյալներ
ԿեղծանունPewds, Poods
Ալիքի անունPewDiePie
ՍտեղծողՖելիքս Արվիդ Ուլֆ Շելբերգ
Գործունեության տարիներ2010-ներկա
Ժանրլեթս փլեյ, կոմեդիա, վլոգ
Բաժանորդներ92+ մլն
Դիտումներ20+ մլրդ
ՑանցRevelmode (Maker Studios)
ԿապվածCutiePieMarzia
Jacksepticeye
Markiplier
Smosh
Դեն Հոուելլ
Phil Lester

Նա խաղում և մեկնաբանում է սարսափ ժանրի և արկածային խաղեր։ Նա նաև իր ալիքում տեղադրում է հումորային ժանրի այլ բազմաթիվ վիդեոներ։

2019 թվականի ապրիլի 4-ի դրությամբ Ֆելիքսը ունի 92,936,142 բաժանորդ և 20,992,451,870 դիտում։ Նա այժմ պայքարում է T-Series յութուբյան ալիքի դեմ, որը երկրորդ ամենաշատ բաժանորդ ունեցող ալիքն է աշխարհում։ 2019 թվականի ապրիլի 4-ի տվյալներով Ֆելիքսը գերազանցում է T-Series ալիքին ավելի քան 330,000 բաժանորդներով։

Վաղ կյանքը խմբագրել

Ֆելիքս Արվիդ Ուլֆ Շելբերգը ծնվել է 1989 թվականի հոկտեմբերի 24ին Շվեդիայի Գյոտեբորգ քաղաքում։ Ավարտել է Գյոտեբորգի ավագ դպրոցը, սովորել է Չալմերս Տեխնոլոգիական Համալսարանում։

Պատմություն խմբագրել

ՓյուԴիՓայը ստեղծել է իր Յութուբյան ալիքը 2010 թվականի ապրիլի 29-ին։ 2012-ի հուլիսի 11-ին նրա ալիքի բաժանորդագրությունների թիվը հասավ 1 միլիոնի։ 2013-ի ապրիլին նրա ալիքը արդեն ուներ 6 միլիոն բաժանորդ։ 2013 թվականի վերջին նրա ալիքին ամեն 1 վայրկյանում բաժանորդագրվում էր 1 հոգի։ Նա ստացել է շատ մրցանակներ։ Դեմ է արտահայտվել Յութուբի մեկնաբանությունների նոր համակարգին։

Նա հրաժարվում էր ընդունել մոնտաժողի կամ այլ մեկի, ով նրան կօգներ՝ ասելով "Ես ուզում եմ, որ Յութուբը մնա Յութուբ":

2018 թվականից նա ունի 2 մոնտաժող` Բրեդ և Սայվ։

Հետաքրքիր խմբագրել

  • Նրա նոր հաղորդաշարերն են՝ LWIAY (Լըուայ), You Laugh You Lose (Եթե ծիծաղես, կպարտվես), PewNews (Փյու Նորություններ), Meme Review (Մեմերի Գնահատում), Book Review (Գրքերի Գնահատում), Cringe Tuesdays։
  • Նա իր բաժանորդներին անվանում է Bro (եղբայր), և նրա բաժանորդների ամբողջությանը անվանում է Bro Army (Եղբայրների Բանակ) կամ 9 year old Army (9 տարեկանների բանակ)։
  • Նա ունի շատ հորինված կերպարներ, օրինակ Mr. Chair (Պարոն Աթոռ), Stephano արձանիկը, Jennifer քարը, Skully գանգը, Bessy The Beast-ը, Gloria Borger ու Poppy Harlow լրագրողները և այլն։
  • Նա բացի սարսափ խաղերից խաղում է նաև զվարճալի խաղեր (Happy Wheels, McPixel...)։
  • Որոշ աղբյուրների համաձայն Ֆելիքսի ամբողջ կարողությունը կազմում է 20 միլիոն ԱՄՆ դոլար։
  • Նա ունի Իտալացի ընկերուհի ՝ Մարցիա Բիսոնին (Marzia Bisognin), ով նույնպես Յութուբեր էր մինչև 2018թ. Հոկտեմբերի 23ը։
  • Նա ունի մոպս ցեղատեսակի 2 շուն՝ Էդգար և Մայա անուններով, ունեցել է Սլիփփի անունով դոդոշ։
  • 2014 թ․ Օգոստոսի 29ից նա արգելափակեց իր վիդեոներում մեկնաբանություն թողնելու հնարավորությունը (այժմ արդեն բաց է), պատճառը մեկնաբանություններում առկա սպամն էր և ինքնագովազդը։
  • 2015 թվականի ընթացքում նկարահանել է Scare Pewdiepie շոուն, որը բաղկացած է 10 էպիզոդներից։ Այն հասանելի է միայն YouTube Red տիրույթում։
  • Շոուի 2րդ մասի նկարահանումներից հետո այն չհրապարակվեց Ֆելիքսի` ենթադրյալ նացիստ լինելու սկանդալից և adpocalipse-ից հետո։

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. ČSFD (չեխերեն) — 2001.
  2. Discogs — 2000.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «ՓյուԴըՓայ» հոդվածին։