Մոպս
Մոպս, դեկորատիվ շան ցեղատեսակ։ Չինաստանից Եվրոպա են բերվել 16-րդ դարում, տարածված էին Արևմտյան Եվրոպայում և Նիդերլանդներում։ 19-րդ դարում Միացյալ Թագավորությունում Վիկտորիա թագուհին մեծ կիրք սերմանեց մոպսերի հանդեպ, որն էլ նա փոխանցեց թագավորական ընտանիքի մյուս անդամներին[1]։
Մոպս | |
---|---|
Առանձնահատկություններ | |
Դասակարգում և տեսականմուշ | |
Շուն (Canis lupus familiaris) |
Այս ցեղատեսակի շներին հեշտ է տարբերել իրենց կարճ մռայլ դեմքով և պոչի յուրահատուկ ձևով։ Մոպսերը ունեն նուրբ փայլուն մորթի և քառակուսու տեսք ունեցող տարբերվող մարմին։ Այս յուրահատուկ շները հայտնի են իրենց ընկերասիրությամբ և բարությամբ։ American Kennel Club-ը բնութագրում է մոպսերին որպես «հավասարակշռված և հմայիչ» շներ։ Այս ցեղատեսակի շունը լավագույնն է ճանաչվել 2004 թ-ին World Dog Show-ի ժամանակ։
Ֆիզիկական բնութագիրը
խմբագրել18-րդ դարի փորագրություններում այս ցեղատեսակը պատկերված է եղել բարակ և երկար մարմնով։ Հիմա նրանց ֆիզիկական բնութագիրը այլ է՝ քառակուսի ձիգ, կոմպակտ մարմին՝ ներս ընկած կրծքավանդակով և լավ զարգացած մկաններով։ Մոպսերի հարթ և փայլուն մորթին կարող է լինել ծիրանագույն, արծաթագույն կամ սև։ Պոչը սովորաբար ամուր փաթաթված է։ Ականջները լինում են երկու տեսակ՝ «վարդ» և «կոճակ»։ Մաքրացեղ մոպսերի ականջները «կոճակ»-ի տեսքով են։ Ոտքերը ուղիղ են և ամուր,միջին երկարության և ճիշտ տեղադրված։ Նրանց ուսերը համաչափորեն հետ են քաշված։ Ամուր և փոքր ոտնաթաթ ունեն, մատերը լավ արտահայտված են, եղունգները սև են։ Ստորին ծնոտը սովորաբար վերին ծնոտից ավելի դուրս ընկած է, որն էլ հանգեցնում է սխալ կծվածքի։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Pug Dog Breed Information». American Kennel Club (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մոպս կատեգորիայում։ |