Դենիել Ջեյմս (Դեն) Հոուելլ (անգլ.՝ Daniel James "Dan" Howell, հունիսի 11, 1991(1991-06-11), Wokingham, Wokingham, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]), անգլիացի պրոֆեսիոնալ բլոգեր և ռադիո հաղորդավար։ Հայտնի է դարձել իր danisnotonfire օկոչվող յութուվյան ալիքի շնորհիվ, որը 2013 թ-ի Դեկտեմբերի 29-ին հասել է 3 միլիոն հետևորդի։ Սկսած 2013 թվականի Հունվարից Ֆիլ Լեսթերի հետ միասին Դենը ներկայացրել է «Dan and Phil on BBC Radio 1» ( Դենը և Ֆիլը BBC Radio 1-ի եթերում) ծրագիրը։

Դեն Հոուելլ
Դիմանկար
Ծնվել էհունիսի 11, 1991(1991-06-11) (32 տարեկան)
ԾննդավայրWokingham, Wokingham, Բերկշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն[1]
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունռադիոհաղորդավար, յություբեր և հեռուստատեսային պրոդյուսեր
Կայքshop.danielhowell.com
 Dan Howell Վիքիպահեստում

Անձնական կյանքը խմբագրել

Հոուելլը ծնվել և մեծացել է Ուոքինգեմում ( Wokingham )։ Ունի կրտսեր եղբայր։ The Forest School հաճախելուց հետո 2010 թ-ին Դենը ընդունվել է Մանչեստերի համալսարան, որպեսզի ուսումնասիրի օրենքը, սակայն, կիսատ է թողել ուսումը և սկսել է նկարել վիդեոներ՝ որպես պրոֆեսիոնալ վլոգգեր։ Այժմ, նա ապրում է Լոնդոնում իր մտերիմ ընկերոջ՝ Ֆիլի հետ։

Կարիերա խմբագրել

YouTube խմբագրել

Դենը սկսեց Յութուբում տեսանյութեր տեղադրել, որովհետև երկար ժամանակ էր ինչ նայում էր վիդոեներ և բացի այդ նրան իր ընկերները, այդ թվում նաև Ֆիլ Լեստերը ասացին, որ բեռնի վիդեոները YouTube-ի իր էջում։

Նա Fantastic Foursome-ի(Ֆանտաստիկ Քառյակ)անդամ է։ Այն իրենից ներկայացնում է 4 բրիտանացի յութուբերների խումբ, որի անդամներն են՝ Դեն Հոուելլը(Danisnotonfire),Ֆիլ Լեստերը(AmazingPhil), Քրիս Կենդալլը(crabstickz) և ՓիՋեյ Լիգուրին (KickthePj։

2013 թ-ի դեկտեմբերի տվյալներով Դենը իր YouTube-ի պաշտոնական էջում ունի ավելի քան 3 միլիոն հետևորդ և 160 միլիոնից ավել դիտումներ իր վիդեոների համար։

BBC Radio 1 խմբագրել

2013 թ-ի հունվարին Դենը և Ֆիլը դարձան BBC Radio 1 ներկայացուցիչներ կիրակնօրյա երեկոյան ժամանցային ծրագրի համար։ Նրանք նախկինում արդեն աշխատել էին ռադիոյի աշխատակազմի հետ՝ ներբեռնելով վիդեոներ YouTube-ի իրենց էջերում։ Dan and Phil on BBC Radio 1-ը երկժամյա ժամանցային ծրագիր է, որը բացարձակապես կառավարվում է ունկնդրողների կողմից։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դեն Հոուելլ» հոդվածին։