«Ours» (Այս սերը միայն մերն է), ամերիկյան քանթրի, փոփ–երգչուհի և երգերի հեղինակ Թեյլոր Սվիֆթի երգը, նրա երրորդ՝ Speak Now ստուդիական ալբոմից (2010)։ Երգը գրել է հենց ինքը` երգչուհին, իսկ Նաթան Չեփմենը դարձել է համապրոդյուսեր։ Երգը թողարկվել է որպես ալբոմի 6-րդ եզրափակիչ սինգլ և դարձել է երգչուհու 6-րդ հիթը՝ ԱՄՆ-ի քանթրի-չարթի գլխավորությամբ (№ 1 Hot Country Songs-ում)[4]։

«Ours»
«Ours» սինգլի շապիկը (Թեյլոր Սվիֆթ, 2011)
Թեյլոր Սվիֆթի սինգլը
«Speak Now» ալբոմից
Թողարկված2011 թվականի նոյեմբերի 22
ՖորմատCD, թվային դիստրիբուցիա
ԺանրՔանթրի[1]
Տևողություն3:58
ԼեյբլBig Machine
ՊրոդյուսերՆեթան Չափմեն, Թեյլոր Սվիֆթ
  • Pop Crush 4.5/5 stars[2]
  • Taste of Country 4.5/5 stars[3]
  • Country Universe B
Թեյլոր Սվիֆթի սինգլների ժամանակագրություն
«Sparks Fly»
(2011)
«Ours»
(2011)
«Safe & Sound»
(2011)
 «Ours»

Պատմություն խմբագրել

Երգը թողարկվել է 2011 թվականի նոյեմբերի 8-ին որպես պրոմոսինգլ Speak Now ալբոմից՝ Big Machine Records լեյբլում[5]։ Որպես CD սինգլ երգը հայտնվել է US Walmart խանութներում`կենդանի համերգային ալբոմի հետ միասին[6]։ Երգը դարձել է Speak Now ալբոմի վեցերորդ սինգլը, իսկ պաշտոնական թողարկումը կայացել է 2011 թվականի նոյեմբերի 28-ին[7], սակայն քանթրի–ռադիոյում այն հայտնվել է միայն 2011 թվականի դեկտեմբերի 5-ին[8]։ Speak Now ալբոմից դա 5-րդ սինգլն էր քանթրի–ռադիոյում[9]։

Երգն առաջին անգամ ներկայացվել է № 5 Hot Digital Songs թվային հիթ-շքերթում և № 13՝ հիմնական ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթում[10][11]։ 2012 թվականի օգոստոսին ԱՄՆ-ում վաճառվել է սինգլի 1,224,000 օրինակ և այն հավաստագրվել է RIAA պլատինե կարգավիճակում[12]։ Երգը հայտնվել է Կանադայում՝ № 68[13], Մեծ Բրիտանիայում № 181[14] և Ավստրալիայում № 91[15]։ 2012 թվականի մարտի 3-ին «Ours»-ը դարձել է Սվիֆթի 15-րդ հիթը, որը Hot Country Songs քանթրի-չարթում հայտնվել է Top-10-ում։ Սա Թեյլորին դարձրեց պատմության մեջ առաջին կինը, ով 1944 թվականին, իր թողարկման սկզբից ի վեր 15 անգամ անընդմեջ երևացել է Top-10 քանթրի հիթ–շքերթում[16]։ 2012 թվականի մարտի 31-ին «Ours»–ը գլխավորել է Billboard Country Songs–ը և դարձել է Սվիֆթի 6-րդ հիթը՝ «Our Song»–ին (2007—2008), «Should've Said No»–ին (2008), «Love Story»–ին (2008), «You Belong with Me»–ին(2009) և «Sparks Fly»–ին զուգահեռ գլխավորելով հիթ–շքերթը (2011)[4]։ 2014 թվականի նոյեմբերին «Ours» սինգլն ԱՄՆ-ում վաճառվել է 1,4 մլն օրինակով[17]։

 
-

...Մարդիկ քարկոծում են ամենագեղեցիկ բաները,
Բայց նրանք չեն կարող վերցնել այն, ինչ պատկանում է մեզ,
Տոկոսադրույքները բարձր են, ջուրը՝ դառը,
Բայց այդ սերը միայն մերն է․․․
...But this love is ours.

 

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

Երգը ստացել է American Country Awards-ի 2 անվանակարգեր Female Single of the Year և Female Video of the Year կատեգորիաներում (2012)[18], CMT Music Awards անվանակարգը՝ Female Video of the Year (2012) կատեգորիայում[19] և շահել է BMI Country Awards պարգևը Country Awards Top 50 Songs (2013) կատեգորիայում[20]։

Երաժշտական տեսահոլովակ խմբագրել

Տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել E! News-ով և E! Online-ով 2011 թվականի դեկտեմբերի 2–ին, ժամը 19․00–ին։ Ռեժիսորը Դիքլեն Ուայթբլյումն էր (Declan Whitebloom), ով արդեն աշխատել է Սվիֆթի «Mean» տեսահոլովակի վրա[21][22]։ Հոլովակն առաջ մղելով՝ Սվիֆթը իր կայքում թողարկել է երաժշտական տեսահոլովակի պատրաստման 13 դրվագներ («webisodes»)՝ դրանք ամեն օր համացանցում տարածելով[23][24]։

Երգացանկ խմբագրել

  • Digital download[5]
  1. «Ours»՝ 3:58
  1. «Ours»՝ 3:58
  2. «Ours» (Live)՝ 4:12

Հիթ-շքերթներ և հավաստագրումներ խմբագրել

Ամենշաբաթյա հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ–շքերթ (2010-12) Ամենաբարձր

հորիզոնական

  Australia (ARIA)[15] 91
  Canadian Hot 100[25] 68
  UK Singles (Official Charts Company)[14] 181
  Billboard Hot 100[26] 13
  Hot Country Songs (Billboard)[27] 1

Հավաստագրումներ խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
ԱՄՆ (RIAA)[28] Պլատինե 1,400,000[17]

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Տարեվերջյան հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ–շքերթ (2012) Հորիզոնական
US Country Songs (Billboard)[29] 37

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Foster, Ben (2011 թ․ դեկտեմբերի 10). «CU Roundtable Review: Taylor Swift, "Ours"». Country Universe. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 25-ին.
  2. «TAYLOR SWIFT, 'OURS' – SONG REVIEW». PopCrush.com. 2011 թ․ նոյեմբերի 29. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
  3. Billy Dukes. «Taylor Swift, 'Ours' – Song Review». PopCrush.com. 2011 թ․ նոյեմբերի 11. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 7-ին.
  4. 4,0 4,1 «Chart Highlights: Adele, Taylor Swift, Madonna Notch New No. 1s». Billboard.com. 2012 թ․ մարտի 19. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  5. 5,0 5,1 Ours digital download reference:
  6. 6,0 6,1 «Ours: Taylor Swift: Music: Amazon.com». Amazon.com. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 24-ին.
  7. «Sony/ATV Music Publishing : Taylor Swift to release "Ours" as next single». Sonyatv.com. 2012 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 26-ին.
  8. «Country Air Check Weekly» (PDF). 2011 թ․ նոյեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 30-ին.
  9. «E! ONLINE WILL DEBUT "OURS" MUSIC VIDEO FRIDAY,...». TaylorSwift.com. 2011 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 29-ին.
  10. «Rihanna Still Reigns Hot 100, But Taylor Swift's 'Movie' Debuts in Top 10». Billboard.biz. 2012 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 17-ին.
  11. «Rihanna Still Atop Hot 100, Taylor Swift's 'Movie' Premieres in Top 10». Gary Trust. Billboard.com. 2012 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.
  12. «RIAA – Gold & Platinum». RIAA.com. Recording Industry Association of America. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 29-ին.
  13. «Taylor Swift Album & Song Chart History: "Canadian Hot 100"». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2013 թ․ հունվարի 12-ին.
  14. 14,0 14,1 «Chart Log UK: New Entries Update». Zobbel. The Official Charts Company. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 6-ին.
  15. 15,0 15,1 Australian Recording Industry Association references:
  16. «The Top 30 Country Singles - Week of February 15, 2012». roughstock. 2012 թ․ փետրվարի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 19-ին.
  17. 17,0 17,1 Trust, Gary (2014 թ․ նոյեմբերի 11). «Ask Billboard: All-Taylor Swift Edition». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  18. «2012 American Country Awards Winners – Full List». Taste of Country. 2012 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  19. «CMT Music Awards: Archives: 2012 CMT Music Awards». CMT. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  20. «2013 BMI Country Awards Honor Dillon, Clawson, Hayes, Verges and Others». Broadcast Music, Inc. 2013 թ․ նոյեմբերի 6. Վերցված է 2015 թ․ հունվարի 25-ին.
  21. Vena, Jocelyn (2012 թ․ մայիսի 6). «Taylor Swift's 'Mean' Video Aims To Empower Fans. Singer plays up anti-bullying message in her video». MTV. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 5-ին.
  22. «Watch Now: Taylor Swift's "Ours" Music Video Premiere». E! News. 2011 թ․ դեկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 3-ին.
  23. User. «"OURS" VIDEO BEHIND-THE-SCENES WEBISODE #1! : Taylor Swift Official Website». TaylorSwift.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 7-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  24. TasteofCountryMusic (2012 թ․ դեկտեմբերի 10). «Taylor Swift Behind the Scenes of 'Ours' – Webisode Eight». YouTube. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 12-ին.
  25. Taylor Swift Album & Song Chart History Canadian Hot 100 for Taylor Swift.
  26. Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot 100 for Taylor Swift.
  27. Taylor Swift Album & Song Chart History Billboard Hot Country Songs for Taylor Swift.
  28. «American single certifications – Taylor Swift – Ours». Recording Industry Association of America.
  29. «Best of 2012: Country Songs». Billboard. Prometheus Global Media. 2012. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.

Հղումներ խմբագրել