«Safe & Sound» (թարգմ.՝ «Ողջ և առողջ»), ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթի և The Civil Wars խմբի երգը, որը թողարկվել է որպես «Քաղցած խաղերգեղարվեստական ֆիլմի պաշտոնական սաունդթրեքի առաջատար սինգլ։

«Safe & Sound»
սինգլը
ԵրգահանJoy Williams?, Թեյլոր Սվիֆթ, T Bone Burnett? և John Paul White?
ԼեյբլBig Machine Records
ՊրոդյուսերT Bone Burnett?

Ի սկզբանե Սվիֆթի գրած երգը նախատեսված չէր սաունդթրեքում ընդգրկվելու համար[1]։ Թողարկման առաջին օրերին այն հասանելի էր բացառապես iTunes Store-ից գնելու համար[2]։ Հետագայում որպես սինգլ տարածվել է նաև այլ ինտերնետ-խանութներում։ 2012 թվականի սկզբին երգչուհին հայտարարել էր, որ երգը կհնչի ոչ միայն ֆիլմում, այլև կհայտնվի դրա պաշտոնական սաունդթրեքում։

Ստեղծագործությունը արժանացել է քննադատների դրական արձագանքին։ Այն անվանել են «Ոսկե գլոբուս» մրցանակի «Ֆիլմի համար գրված լավագույն երգ» անվանակարգի առաջատար հավակնորդներից մեկը[3][4]։ Pop Crush-ից երաժշտական քննադատ Էմի Սայրաթուն առանձնացրել է «Թեյլորի խռպոտ և հարբեցնող վոկալը», ինչպես նաև մեղեդու ընտրության հարցում պահպանողականությունը և «կիթառի նվագակցությունը խարույկի շուրջ երգերի մթնոլորտ ստեղծելու համար»[5]։ Rolling Stone-ի լրագրող Ջոդի Ռոզենը սինգլին տվել է հինգ աստղից չորսը՝ այն անվանելով «գեղեցիկ բալլադ»[6]։ «Գրեմմի»-ի 55-րդ մրցանակաբաշխության ժամանակ երգը առաջադրվել է երկու անվանակարգերում՝ «Լավագույն քանթրի, որը կատարվել է դուետով կամ խմբով» և «Լավագույն երգ, որը ձայնագրվել է մեդիա մշակույթի համար»[7]։

Երգը Billboard Hot Digital Songs հիթ-շքերթում առաջնաելույթ է ունեցել 19 համարի ներքո՝ 130 հազար վաճառված ձայնագրություններով[8]։ Billboard Hot 100 վարկանիշում այն ցածր արդյունքներ է ցույց տվել՝ հասնելով 30-րդ հորիզոնականին[9]։ 2012 թվականի վերջի դրությամբ սինգլը ԱՄՆ-ի տարածքում վաճառվել է ավելի քան 1.3 միլիոն անգամ[10]։ Հարկ է նշել, որ «Safe & Sound»ը մեծ ճանաչում է ձեռք բերել նաև Միացյալ Նահանգների սահմաններից դուրս։ Նոր Զելանդիայի ազգային հիթ-շքերթում այն հասել է 11-րդ հորիզոնականին[11]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Taylor Swift Releases 'Hunger Games' Song 'Safe and Sound' (Audio)». The Hollywood Reporter. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.
  2. «Safe & Sound (From "The Hunger Games" Soundtrack)». iTunes Store. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.
  3. «British stars lead the way as Helen Mirren, Benedict Cumberbatch and Adele are nominated for Golden Globe Awards». Daily Mail. 2012 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
  4. «Awards season 2012-13: the Golden Globe nominees». Guardian UK. 2012 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. «Taylor Swift, 'Safe & Sound' Feat. The Civil Wars – Song Review». Popcrush.com. 2011 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.
  6. Rosen, Jody (30 Декабря 2011). «Song Review, "Safe & Sound"». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 3 Февраля 2013-ին.
  7. «'Dark Knight Rises' and 'Hunger Games' earn 2013 Grammy Awards nominations». Hitflix. Декабрь 6, 2012. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 11-ին.
  8. «Michael Buble Remains No. 1, Adele's '21' Has Best Sales Week Yet». Billboard. Billboard. 2011 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին.
  9. «Week Ending Jan. 1, 2012. Songs: LMFAO Beats Everybody». Yahoo. Yahoo. 2012 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 5-ին.
  10. «Adele, Taylor Swift Nominated for Golden Globe». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
  11. «Taylor Swift and The Civil Wars - Safe & Sound». . αCharts.us. acharts.us. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.