«Off the Wall», ամերիկացի երգիչ Մայքլ Ջեքսոնի երգերից։ Համանուն ալբոմի երրորդ սինգլն է։ կոմպոզիցիայի հեղինակը Ռոդ Թեմփերթոնն է, իսկ պրոդյուսերը՝ Քուինսի Ջոնսը։ Թողարկումը տեղի է ունեցել 1980 թվականի փետրվարին Epic Records լեյբլում։

«Off the Wall»
Մայքլ Ջեքսոնի սինգլը
«Off The Wall» ալբոմից
«Բ» կողմ«Get on the Floor»
«Working Day and Night»
Թողարկված1980 թվականի փետրվարի 2
Ֆորմատձայնապնակ
Ժանրֆանկ
ԵրգահանՌոդ Թեմփերթոն
Տևողություն3:47
ԼեյբլEpic Records
ՊրոդյուսերՌոդ Թեմփերթոն
Մայքլ Ջեքսոնի սինգլների ժամանակագրություն
«Rock with You»
(1979)
«Off the Wall»
()
«She's Out of My Life»
(1980)

Երգը զբաղեցրել է Billboard Hot 100 հիթ շքերթի 10-րդ հորիզոնականը, ինչպես նաև մտել է Մեծ Բրիտանիայի, Նորվեգիայի և Շվեդիայի հիթ շքերթների տասնյակի մեջ։

Ստեղծման պատմություն և կոմպոզիցիայի առանձնահատկություններ խմբագրել

Կոմպոզիցիան Ռոդ Թեմփերթոնի երեք երգերից մեկն էր, որը վերջինս առաջարկել էր Մայքլ Ջեքսոնին հերթական ալբոմի համար։ «Off the Wall» երգը հատուկ գրվել է երգչի համար։ Այն տեղ գտավ Ջեքսոնի «Off the Wall» ալբոմում[1]։

«Off the Wall» կոմպոզիցիան մի-բեմոլ մինոր տոնայնությամբ է՝ գրված ֆանկ ժանրում[2][3]։ Երգը սկսվում է սարսափազդու ձայներով և քրքջոցով։ Ըստ քննադատների, սա Ջեքսոնի առաջին փորձերից է աշխատել մռայլ, գոթական hնչողության հետ[2]։

Երգը տեղ է զբաղեցրել Ջեքսոնի «The Essential Michael Jackson» և «The Ultimate Collection» հիթերի ժողովածուների մեջմ[4][5]։

Սինգլի թողարկում և քննադատություններ խմբագրել

«Off the Wall»-ը թողարկվել է որպես համանուն ալբոմի երրորդ սինգլ՝ 1982 թվականի փետրվարի 2Epic Records լեյբլում։ Վաճառքում է հայտնվել 7 դյույմանոց ձայնապնակով[6]։ Երգը Billboard Hot 100-ում զբաղեցրել է տասներորդ, իսկ Hot Soul Singles-ում՝ հինգերորդ հորիզոնականը[7]։ «Off the Wall»-ը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը Նորվեգիայում, իններորդը՝ Շվեդիայում, բրիտանական հիթ շքերթում երգը դարձել է յոթերորդը[8][9]։

Pitchfork ամսագրի վերլուծաբանը նշել է, որ «Off the Wall»-ը փորձարարական երգ է, որը հանդիսանում է Ջեքսոնի մեկ այլ՝ «Thriller» սինգլի նախակարապետը[10]։

Կոմպոզիցիաների ցանկ խմբագրել

  •   ԱՄՆ 7" (Epic Records — 9-50838 կատալոգում համարը)[11]
A կողմ
# Անվանում Տևողություն
1. «Off the Wall»   3:47
B կողմ
# Անվանում Տևողություն
2. «Get on the Floor»   4:37
  •   7" ( Epic Records — EPC 8045 կատալոգում համարը)[11]
A կողմ
# Անվանում Տևողություն
1. «Off the Wall»   3:59
B կողմ
# Անվանում Տևողություն
2. «Working Day and Night»   4:37

Դիրքը չարթերում խմբագրել

Չարթ (1980) Բարձրագույն հորիզոնական
  Միացյալ Թագավորություն Official Charts Company[12] 7
  Իռլանդիա Irish Singles Chart[13] 20
  Կանադա RPM[14] 11
  Նիդերլանդներ MegaCharts[15] 18
  Նոր Զելանդիա Recorded Music NZ[16] 14
  Նորվեգիա VG-lista[17] 4
  ԱՄՆ Billboard Hot 100[18] 10
  ԱՄՆ Hot R&B/Hip-Hop Songs[19] 5
  Շվեդիա Sverigetopplistan[20] 9

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Вогель, 2013, էջ 68
  2. 2,0 2,1 Вогель, 2013, էջ 69
  3. «Off the Wall By Michael Jackson — Digital Sheet Music» (անգլերեն). musicnotes.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  4. «Michael Jackson — The Essential Michael Jackson» (անգլերեն). Discogs. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  5. «Michael Jackson — The Ultimate Collection». Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  6. «The Jacksons — Live» (անգլերեն). Discogs. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 4-ին.
  7. «The Hot 100» (անգլերեն). Billboard. 1980 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  8. «Michael Jackson — Off the Wall» (անգլերեն). Hung Medien. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  9. «Michael Jackson. Artist» (անգլերեն). Official Charts Company. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  10. Dombal, Ryan. (2016 թ․ փետրվարի 24). «Michael Jackson Off the Wall» (անգլերեն). Pitchfork. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 6-ին.
  11. 11,0 11,1 «Michael Jackson — Off The Wall» (անգլերեն). Discogs. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  12. «Michael Jackson. Artist» (անգլերեն). Official Charts Company. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  13. «Search The Charts» (անգլերեն). IRMA — Необходимо задать параметр «Search by Artist» как «Michael Jackson», а параметр «Search by Song Title» — как «Off the Wall». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  14. Халстед и др., 2010, էջ 281
  15. «Michael Jackson — Off the Wall» (հոլանդերեն). Hung Medien. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  16. «Michael Jackson — Off the Wall» (անգլերեն). Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  17. «Michael Jackson — Off the Wall» (անգլերեն). Hung Medien. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  18. «The Hot 100» (անգլերեն). Billboard. 1980 թ․ ապրիլի 12. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  19. «Top R&B/Hip-Hop Songs» (անգլերեն). Billboard. 1980 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.
  20. «Michael Jackson — Off the Wall» (անգլերեն). Hung Medien. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 4-ին.

Գրականություն խմբագրել

  • Джозеф Вогель. Майкл Джексон: Человек в музыке. — Энас-книга, 2013. — 352 с. — ISBN 978-5-91921-185-3
  • Халстед К., Кадман К. Майкл Джексон. Энциклопедия творчества. — ИП Зайцева Е. В., 2010. — 308 с. — ISBN 978-5-9902359-1-5

Արտաքին հղումներ խմբագրել