«Objection (Tango)», կոլումբիացի երգչուհի Շակիրայի Laundry Service (2001) երրորդ (առաջին անգլիալեզու) ստուդիական ալբոմի երրորդ սինգլը, որ թողարկվել է 2002 թվականի հուլիսի 6-ին Epic Records լեյբլում։

«Objection (Tango)»
«Objection (Tango)» սինգլի շապիկը (Շակիրա, 2002)
Շակիրայի սինգլը
«Laundry Service» ալբոմից
Թողարկված6 հուլիսի, 2002
ՖորմատCD-սինգլ, 12" մաքսի սինգլ
Ձայնագրված2001
Ժանրփոփ-ռոք, տանգո[1]
ԵրգահանՇակիրա
Տևողություն3:42
ԼեյբլEpic
Շակիրայի սինգլների ժամանակագրություն
«Underneath Your Clothes»
(2002)
«Objection (Tango)»
(2002)
«Te Dejo Madrid»
(2002)

Նախապատմություն խմբագրել

1998 թվականին Շակիրան թողարկել է իր երկրորդ պաշտոնական ստուդիական ալբոմը՝ Dónde Están los Ladrones?, որը մեծ հաջողություն է ունեցել Լատինական Ամերիկայու և ստացել բազմակի պլատինե հավաստագիր այնպիսի երկրներում, ինչպիսիք են Արգենտինան, Կոլումբիան, Չիլին, Մեքսիկան և Իսպանիան[2]։ Լատինական փոփ-ալբոմը լատինական ռոքի ազդեցության հետ սկսել են համեմատել կանադա-ամերիկյան երգչուհի և երգերի հեղինակ Ալանիս Մորիսեթի աշխատանքի հետ[3], և այն «կտրուկ ներխուժել է ԱՄՆ լայն-բաց շահավետ շուկա»՝ 11 շաբաթ անցկացնելով ամերիկյան Billboard Top Latin Albums հիթ-շքերթի առաջին հորիզոնականում[4]։ Այն դարձավ Շակիրայի առաջին ալբոմը, որն ստացել է պլատինե հավաստագիր RIAA-ից[5]։ Dónde Están los Ladrones? ալբոմից թողարկվել է արաբական ոճով «Ojos Así» («Eyes Like Yours») սինգլը, որը դարձել է հիթ և ճանաչվել ալբոմի «առանցքային թրեք»։

Ամերիկացի երգչուհի Գլորիա Էստեֆանը, որի ամուսինը՝ Էմիլիո Էստեֆանը, այդ ժամանակ ղեկավարում էր Շակիրայի գործունեությունը, զգում էր, որ երգչուհին փոփ ինդուստրիայում պոտենցիալ մեյնսթրիմ է[6]։ Այնուամենայնիվ, սկզբում Շակիրան տատանվում էր անգլերեն լեզվով երգերու հարցում, քանի որ դա իր մայրենի լեզուն չէր, ուստի Էստեֆանը նրան առաջարկել է թարգմանել «Ojos Así» երգը՝ ցույց տալու համար, որ «թարգմանությունը կարող է լավ լինել»։ Այնուհետև Շակիրան սկսել է երգը թարգմանել իր համար և այն ցույց է տվել Էստեֆանին, որն ասել է. «Ճիշտն ասած, ես ավելի լավ չեմ կարող դա անել»։ Քանի որ երգչուհին ցանկացել է լիակատար վերահսկողություն ունենալ իր ձայնագրությունների հարցում, նա որոշել է բարելավել իր անգլերենը, որպեսզի դա նրան հնարավորություն տա գրել սեփական երգերը։ Ցանկանալով «գտնել իր գաղափարներն ու զգացմունքները, ամենօրյա պատմություններն անգլերեն լեզվով արտահայտելու ուղի»՝ Շակիրան գնել է հանգաբառարան, սկսել է վերլուծել Բոբ Դիլանի երգերի տեքստեր, կարդալ տարբեր հեղինակների բանաստեղծություններ և այլ երկեր, ինչպիսիք են Լեոնարդ Քոհենը և Ուոլթ Ուիթմենը, ինչպես նաև մասնակցել է անգլերենի դասերի[7][8]։ «Objection (Tango)» դարձել է Շակիրայի առաջին երգը, որը գրվել է անգլերեն, և Faze-ին տված հարցազրույցում նա պատմել է գրելու ընթացքի մասին. «Ես աղոթում էի և խնդրում Աստծուն ուղարկել ինձ լավ երգ այսօր, և ես հիշում եմ, մի քանի ժամ անց ես սկսեցի գրել «Objection (Tango)»։ Ես միաժամանակ գրել եմ և՛ երաժշտությունը, և՛ տեքստը, և երբ դա տեղի է ունեցավ, դա իրոք կախարդական է ինձ համար»։ Շակիրան նաև գրել և ձայնագրել է երգի իսպաներեն տարբերակը՝ «Te Aviso, Te Aviso (Tango)» վերնագրով։

Երգացանկ խմբագրել

  1. «Objection (Tango)» (Radio Edit) — 3:29
  2. «Objection (Tango)» (Album version) — 3:42
  • 12-inch maxi single[9]
  1. «Objection (Tango)» (Album version) — 3:42
  2. «Objection (Tango)» (Jellybean's Funhouse Mix) — 7:55
  3. «Te Aviso, Te Anuncio (tango)» (Gigi D'Agostino Psico remix) — 10:53
  1. «Objection (Tango)» (Radio Edit) — 3:29
  2. «Objection (Tango)» (Album version) — 3:42
  3. «Objection (Tango)» (Kupper's Deep Future Radio Edit) — 4:26
  4. «Te Aviso, Te Anuncio (tango)» (Gigi D'Agostino Psico remix) — 6:10
  5. «Objection (Tango)» (Music video) — 3:42

Հիթ-շքերթներ խմբագրել

Շաբաթական հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2002) Ամենաբարձր
հորիզոնական
  Ավստրալիա (ARIA)[9] 2
  Ավստրիա (Ö3 Austria Top 40)[10] 12
  Բելգիա (Ultratop 50 Flanders)[11] 9
  Բելգիա (Ultratop 50 Wallonia)[12] 8
  Դանիա (Tracklisten)[13] 20
  Նիդերլանդներ (Dutch Top 40)[14] 5
  Ֆինլանդիա (Suomen virallinen lista)[15] 10
  Ֆրանսիա (SNEP)[16] 10
  Գերմանիա (Media Control AG)[17] 19
  Հունգարիա (Hungarian Airplay Chart)[18] 1
  Հունգարիա (Hungarian Singles Chart)[18] 16
  Իռլանդիա (Irish Singles Chart)[19] 12
  Իտալիա (FIMI)[20] 6
  Նորվեգիա (VG-lista)[21] 8
  Շվեդիա (Sverigetopplistan)[22] 7
  Շվեյցարիա (Schweizer Hitparade)[23] 10
  Մեծ Բրիտանիա (UK Singles Chart)[24] 17
  ԱՄՆ (Billboard Hot 100)[25] 55
  ԱՄՆ (Billboard Hot Dance Club Songs)[26] 25
  ԱՄՆ (Billboard Hot Latin Songs)[27] 16
  ԱՄՆ (Billboard Latin Pop Airplay)[28] 7
  ԱՄՆ (Billboard Latin Tropical/Salsa Airplay)[29] 10
  ԱՄՆ (Billboard Top 40 Mainstream)[30] 21

Տարեկան հիթ-շքերթներ խմբագրել

Հիթ-շքերթ (2002) Հորիզոնական
  Ավստրալիա[31] 44
  Բելգիա (Ֆլանդրիա)[32] 97
  Նիդերլանդներ[33] 64
Հիթ-շքերթ (2003) Հորիզոնական
  Բելգիա (Վալոնիա)[34] 58
  Ֆրանսիա[35] 43
  Շվեյցարիա[36] 86

Հավաստագրումներ խմբագրել

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[37] Platinum 70 000^
Ֆրանսիա (SNEP)[38] Gold 250 000*
Նորվեգիա (IFPI Norway)[39] Gold  
United Kingdom 80,000[40]

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alex Henderson. «Laundry Service - Shakira» (անգլերեն). Allmusic.com. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 6-ին.
  2. «Shakira en 'Servicio de Lavandería'». El Diario de Hoy (իսպաներեն). Editorial Altamirano Madriz, S.A. 2001 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  3. Henderson, Alex. «Dónde Están los Ladrones? - Shakira». AllMusic. Rovi Corporation. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  4. Heuy, Steve. «Shakira - Biography». AllMusic. Rovi Corporation. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  5. «Gold & Platinum Searchable Database». RIAA. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  6. Romero, Angie (2011 թ․ սեպտեմբերի 29). «Gloria Estefan Week: Will There Ever Be Another Shakira? Gloria Thinks So!». Latina. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  7. Ma, Suzanne. «Cover Story: Shakira - A Cultural Fusion». Faze (magazine). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  8. Smith, Julia Llewellyn (2009 թ․ սեպտեմբերի 1). «Shakira interview». The Daily Telegraph. Telegraph Media Group. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 10-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «Shakira - Objection (Tango) (Song)». Australian Charts. Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  10. «Shakira - Objection (Tango) (Song)» (գերմաներեն). Austrian Charts. Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  11. «Shakira - Objection (Tango)» (հոլանդերեն). Ultratop (Flanders). Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  12. «Shakira - Objection (Tango)» (ֆրանսերեն). Ultratop (Wallonia). Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  13. «Shakira - Objection (Tango) (Song)». Danish Charts. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  14. «Shakira - Objection (Tango) (Nummer)» (հոլանդերեն). GfK Dutch Charts. Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  15. «Shakira - Objection (Tango) (Song)». Finnish Charts. Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  16. «Shakira - Objection (Tango) (Chanson)» (ֆրանսերեն). Les Charts. Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  17. «Single - Shakira, Objection (Tango)» (գերմաներեն). Charts.de. Media Control. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  18. 18,0 18,1 «Archívum " Kereső - előadó/cím szerint (Enter Shakira in Előadó/cím: and click on Keresés (Hungarian). Mahasz. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. «Irish Music Charts Archive - Top 50 Singles». GfK Chart-Track. 2002 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  20. «Shakira - Objection (Tango) (Song)». Italian Charts. Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  21. «Shakira - Objection (Tango) (Song)». Norwegian Charts. Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  22. «Shakira - Objection (Tango) (Song)». Swedish Charts. Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 1-ին.
  23. «Shakira - Objection (Tango)». Swiss Charts. Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  24. «2002 Top 40 Official Singles Chart UK Archive». Official Charts. 2002 թ․ նոյեմբերի 23. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  25. «Shakira - Chart History (The Hot 100)». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  26. «Shakira - Chart History (Dance/Club Play Songs)». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  27. «Shakira - Chart History (Hot Latin Songs)». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  28. «Shakira - Chart History (Latin Pop Songs)». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  29. «Shakira - Awards - Billboard Singles». AllMusic. Rovi Corporation. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  30. «Shakira - Chart History (Pop Songs/Top 40 Mainstream)». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 2-ին.
  31. «ARIA Charts - End Of Year Charts - Top 100 Singles 2002». ARIA Charts. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  32. «Jaaroverzichten 2002» (հոլանդերեն). Ultratop (Flanders). Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  33. «Jaaroverzichten - Single 2002» (հոլանդերեն). GfK Dutch Charts. Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  34. «Rapports Annuels 2003» (ֆրանսերեն). Ultratop (Wallonia). Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  35. «Classement Singles - année 2003» (ֆրանսերեն). SNEP. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  36. «Swiss Year-End Charts 2003». Swiss Charts. Hung Medien. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 8-ին.
  37. «ARIA Charts – Accreditations – 2002 Singles». Australian Recording Industry Association.
  38. «French single certifications – Shakira – Objection (Tango)» (French). Syndicat National de l'Édition Phonographique.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  39. «IFPI Norsk platebransje Trofeer 1993–2011» (Norwegian). IFPI Norway.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  40. «Shakira's Official Top 10 biggest singles revealed». Official Charts. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.