No Brain (խումբ)
No Brain (հայերեն՝ Անուղեղ ), հարավկորեական փանկ ռոք խումբ, որի անդամները համարվում են կորեական փանկի հիմնադիրներից[1][2]։ Ի սկզբանե համարվելով կորեական ընդհատակ փանկ ռոք շարժման մաս՝ հայտնի որպես Chosun Punk, տարիների ընթացքում հասել է մեծ հաջողությունների ինչպես երաժշտությունում, այնպես էլ կինոյում և հեռուստատեսությունում[3]։ Խմբի անվանումը նշանակում է, որ նրանց համերգներին եկողները պետք է մոռանան ռացիոնալ մտքերը[1]։
No Brain | |
---|---|
![]() | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | ![]() |
Ժանրեր | Փանկ ռոք |
Գործունեություն | 1997 ներկա ժամանակ |
Լեյբլ | Drug Records Munhwa Sagidan Cujo Sire Records |
Պարգևներ | |
Կայք | nobrainpunk.com |
![]() |
No Brain ելույթ է ունեցել ավելի քան 3000 համերգնրով վերջին 15 տարիների ընթացում, թե՛ լայն հանդիսատես, թե՛ երիտասարդության համար, ովքեր իրենց համեմատում են արևմտյան փանկ ռոք մշակույթի հետ։ Չնայած նրան, որ խումբը հաջողությունների է հասել, երաժիշտները դեռ նախընտրում են նվագել փոքրածավալ հրապարակներում, ինչպես եղել է իրենց կարիերայի սկզբում։
ՊատմությունԽմբագրել
1996 թվականի փոքրիկ Hongdae (Սեուլի արտիստիկական շրջան) ակումբում կազմավորումից հետո No Brain խումբը դարձել է կորեական խոշորագույն ռոք խմբերից մեկը։ Նրանք համարվում են Կորեայի ինդի խմբերի սերունդի մասը, մի շարքում Crying Nut խմբի հետ։
Իրենց առաջին ալբոմի անվանումտ եղել է «Our Nation Volume 2»։ Նրանք նաև ձայնագրել են Nirvana խմբի "Lithium" երգի քավեր տարբերակը, «Nirvana Smells Like Nirvana» ալբոմի համար և մի քանի երգեր կորեական փանկի «Here We Stand» երգացանկի համար։
1999 թվականին նրանք հեռացել են Drug Records-ից՝ հիմնելով իրենց սեփական Munwha Sagidan լեյբլը։ Նրանք իրենց առաջին թողարկած «Youth 98» մինի ալբոմից թողարկել են ընդամենը 5000 օրինակ, և դրանք բոլորը վաճառվել են՝ այսպիսով ձեռք բերելով Կորեայի լեգենդար ինդի խմբի կոչում։
2000 թվականին բաս կիթառահար Ջոն Ջե Հվանը (Jaehwan) հեռացել է խմբից, պարտադիր զինվորական ծառայության անցնելու պատճառով, բայց խումբը շարունակել է իր գործունեությունը առանց նրա։ Նույն տարում խումբը հայտարարել է իրենց հակա-Սո Թե Ջի և խումբը կենդանի համերգ է անցկացրել, որպեսզի նշի այդ իրադարձությունը[2]։
2001 թվականի ապրիլին խումբը թողարկում է «Sex Pistols Never Mind The Bollocks Here's The Sex Pistols» ալբոմի ամբողջ քավըր տարբերակը, որը ստացել է «Never Mind The Sex Pistols Here's The No Brain» անվանումը։ Մի քանի ամիս անց խումբը թողարկել է «Viva No Brain» ալբոմը։ Հետո խումբը ելույթ է ունեցել 2001 թվականին Ճապոնիայում կայացած «2001 Fuji Rock Festival» փառատոնի ժամանակ։ Խումբը ստեղծել է միջազգային մի փոքրիկ միջադեպ, երբ Լի Սոնգ Ուն՝ խմբի մենակատարը Կորեայի օրհներգի ժամանակ պատռել է ճապոնական կայսերական ռազմական դրոշը։
Խումբը մասնակցել է 2002 թվականին ֆուտբոլի աշխարհի չեմպիոնին նվիրված երգերից մեկի ձայնագրմանը։ Խումբը նաև մասնակցել է Կորեայի ակումբներով կայացող շրջագայությանը նաև Ճապոնիայում։ Նույն թվականին Չա Սունգ Ուն հեռացել է խմբից։ Խումբը հրավիրել է Ջոնգ Մին Ջունին (Jeong Minjun), ով նախկինում ելույթ է ունեցել Real Sshang Noms-ում և Samchungում, և ձայնագրել է «Goodbye, Mary Poppins» ալբոմը, որը թողարկվել է 2003 թվականի հունիսին։
2006 թվականին նրանք նկարահանվել են «Ռադիոյի աստղը»ֆիլմում, մարմնավորելով ավտոտնակային «Իսթ Ռիվեր» խմբին[3][4]։
2007 թվականին No Brain-ը վաճառել է ""넌 내게 반했어" («Դու սիրահարված ես ինձ») երգի իրավունքը, Լի Մյոնգ Բակի նախագահական ընկերության օգտագործման համար՝ "이번엔 이명박" ("Այս անգամ Լի Մյոնգ Բակ") անվանումով[5]։ Չնայած նրան, որ No Brain-ը չի մասնակցել Լիի նախագահական ընկերությանը, նրանք հանդիպել են երկրպագուների բացասական արձագանքներին[6]։ Արձագանքը ուժեղ էր, քանի որ 2005 թվականին, լինելով Սեուլի քաղաքապետը, Լին կոչ էր անում կազմել անկախ երաժիշտների սև ցուցակ[7]։
2013 թվականին նրանք մասնակցել են «SXSW» փառատոնին։ Նրանք շրջագայել են Հյուսիսային Ամերիկայով «Seoulsonic 2K13» շրջագայության ընթացքում, որը հովանավորում էր KOCCA-ն, Goonam-ի և Lowdown 30-ի հետ միասին՝ ելույթ ունենալով Ռոդ Այլենդում, Նյու Յորքում և Կալիֆոռնիայում, ինչպես նաև Տորոնտոյում Կանադական երաժշտության շաբաթվա (CMW) ընթացքում[8]։ Իրենց ելույթները CMW-ում նկատել է պրոդյուսեր Սեյմուր Սթայնը։ Խումբը նրան հրավիրել է իր հաջորդ համերգին, որը կայանալու էր Բրուքլինում։ Շոուն հետաձգվել է երկու ժամով․ 71-ամյա Սթայնը քնել էր, և միայն արթնացել է համերգի սկզբին[9]։ Խումբը պայմանագիր է կնքել Սթայնի հետ «Sire Records» ալբոմի թողարկման համար։ Սթայնը ներկա է գտնվել Կորեայի համերգին, որը կայացել է Սեուլի միջազգային երաժշտական տոնավաճառում[10]։ Ալբոմը, որի պրոդյուսերն էր Ջուլիան Ռեյմոնդը, լինելու է իրենց առաջին անգլերեն ալբոմը[11]։
Նույն թվականին No Brain-ը դարձել է Վլադիվոստոկում կայացած V-ROX փառոտոնի աստղը[12]։
ԿազմԽմբագրել
- Բուլդեգալ - վոկալ
- VOVO - կիթառահար
- BBogle - բաս-կիթառ
- Հյունգա - հարվածային գործիքներ
ՍկավառակագրությունԽմբագրել
- Here We Stand (Asian punk compilation) 1997, All System Fail
- Smells Like Nirvana 1997, Drug Records
- Our Nation 2 1998, Drug Records split with Weeper
- Youth 98 1999, Munwha Sagidan
- Songs for the Rioters 2000, Cujo/Munwha Sagidan/Pony Canyon Korea
- Never Mind the Sex Pistols. Here's the No Brain 2001, Cujo, Munwha Sagidan
- Viva No Brain 2001, Cujo/Munwha Sagidan
- Christmas Punk compilation, 2001, Cujo/Munwha Sagidan
- Munwha Sagidan Compilation 2002, Cujo/Munwha Sagidan
- Dreams Come True, compilation with Crying Nut, YB, etc 2002, Red Devils/Jave
- The Blue Hearts Super Tribute tribute compilation to Japanese band The Blue Hearts
- Goodbye, Mary Poppins 2003, Cujo
- Stand Up Again 2004, Rockstar Music
- Songs to be sung again 2005, Egg Music/Ministry of Patriots' & Veterans' Affairs
- Boys, Be Ambitious 2005, Rockstar Music
- Shout out, Korea! 2005, Rockstar Music
- That is Youth 2007, Rockstar Music
- Dragon Fighter 2007, Rockstar Music for the TV show Seoul Martial Arts.
- Absolutely Summer 2009, Rockstar Music
- We Wish You a Merry Christmas digital single, 2009, Rockstar Music
- Soldiers of Korea single for World Cup 2010, Rockstar Music
- High Tension 2011, Rockstar Music
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «MTV K Presents No Brain»։ MTV K։ Վերցված է մայիսի 23, 2014
- ↑ «No Brain»։ J-Pop Asia։ Վերցված է մայիսի 23, 2014
- ↑ Jung Hyun-mok, Kang Jun-gyu (օգոստոսի 1, 2007)։ «Crying Nut and No Brain keep rocking»։ Korea JoongAng Daily։ Վերցված է 2014-03-22
- ↑ «Band No Brain»։ The Dong-a Ilbo։ սեպտեմբերի 20, 2007։ Վերցված է 2014-03-22
- ↑ Kim Jak-ga (դեկտեմբերի 7, 2007)։ «그래, 노브레인은 변했다 (Yes, No Brain has Changed)»։ Hankyoreh։ Վերցված է մայիսի 23, 2014
- ↑ Twitch Jon (Fall 2007)։ «The No Brain President»։ Broke in Korea։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-23-ին։ Վերցված է մայիսի 23, 2014
- ↑ «Seoul Mayor Blasted for Authoritarian Mindset»։ Chosun Ilbo։ օգոստոսի 2, 2005։ Վերցված է մայիսի 23, 2014
- ↑ Dunbar Jon (ապրիլի 17, 2013)։ «Korean bands tour North America»։ Korea.net։ Վերցված է մայիսի 23, 2014
- ↑ Yim Seung-hye (հոկտեմբերի 21, 2013)։ «Seymour Stein has no ears, his new act no brain»։ Joongang Daily։ Վերցված է մայիսի 23, 2014
- ↑ «Korean funk rock band enters U.S. market joining with Madonna’s producer»։ Donga Ilbo։ հոկտեմբերի 12, 2013։ Վերցված է մայիսի 23, 2014
- ↑ Park Jin-hai (փետրվարի 9, 2014)։ «K-bands ready to rock the world»։ Korea Times։ Վերցված է մայիսի 23, 2014
- ↑ «V-ROX festival kicks off in Russia's Vladivostok»։ Russia Beyond the Headlines։ օգոստոսի 22, 2013։ Արխիվացված է օրիգինալից 2014-05-23-ին։ Վերցված է մայիսի 23, 2014