NetherRealm Studios, ամերիկյան ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Ընկերությունը հիմնադրվել է 2010 թվականին, Warner Bros. Interactive Entertainment-ի դուստր ընկերության WB Games Chicago-ի հիման վրա և տեղակայված է Իլինոյս քաղաքում։ Ընկերության տնօրենն է Շոն Հիմմերիկը, իսկ որպես գլխավոր դիզայներ հանդես է գալիս Էդ Բուն, որոնց գլխավորության ընթացքում ընկերությունը զբաղվել է մի շարք խաղերի մշակմամբ, այդ թվում Mortal Kombat խաղաշարքի տարբերակներից մեկը[1]։ Ընկերության լոգոտիպին նկարված է Սկարիպոնի (խաղային կերպար) գծապատկերը։

NetherRealm Studios
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է2010
ՀիմնադիրԷդ Բուն
ՎայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ՏնօրենԷդ Բուն
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Մայր ընկերությունWarner Bros. Interactive Entertainment
ՆախկինMidway Games և Warner Bros. Interactive Entertainment
ՍեփականատերWarner Bros.
Կայքnetherrealm.com(անգլ.)

Պատմություն խմբագրել

Midway Games ընկերությունը, որը զբաղվել է համակարգչային խաղերի մշակմամբ և հրապարակմամբ ու որին էր պատկանում Mortal Kombat-ի մտավոր սեփականությունը, 2009 թվականի փետրվարի 12-ին հայտարարեց սնանկության մասին[2][3]։ 2009 թվականի հուլիսի 10-ին, Warner Bros. Interactive Entertainment ընկերությունը գնեց Midway Games-ի գրեթե ողջ ակտիվները, այդ թվում Mortal Kombat, This is Vegas խաղերը, ինչպես նաև ընկերության պատկանող մասնաճյուղերը[4][5]։ Սկզբնական շրջանում Warner Bros.-ը պատրասվում էր փակել Midway Games-ին պատկանող բոլոր ստուդիաները, այդ թվում Չիկագոյում, Սան Դիեգոյում և Լիպերպուլում տեղակայված ստուդիաները, սակայն վերջին պահին որոշում ընդունեց թողնել Midway Games Chicago-ն, որն արդյունքում դարձավ Warner Bros-ի հիմնական մաս[6][7]։ Մի քանի օր անց, ստուդիան անվանափոխվեց դառնալով WB Games Chicago[8][9], իսկ արդեն 2010 թվականի ապրիլի 20-ից ընկերություն կրում է NetherRealm Studios անվանումը[10]։ Mortal Kombat նախագծի պրոդյուսեր Հեկտոր Սանչեսը, 2013 թվականի նոյեմբերի 15-ին Թվիթեր սոցալիական ցանցում կատարեց գրառում, որով հայտարարեց NetherRealm Studios-ից հեռանալու մասին[11]։

NetherRealm Studios-ին առաջին նախագիծը դարձավ Mortal Kombat խաղի 9-րդ մասին վերաթողարկված տարբերակը, որը թողարկվեց 2011 թվականի ապրիլին։ Ամբողջությամբ ընկերության կողմից մշակված և թողարկված առաջին խաղը դարձավ Injustice: Gods Among Us-ը, որը մշակված է DC-ի մոտիվներով, որը թողարկվել է 2013 թվականին[12][13]։ Խաղերի գրանցած հաջողությունը, ոգևորեց ստուդիային 2015 թվականին թողարկել Mortal Kombat X և 2017 թվականին Injustice 2 խաղերը[14][15]։ Բացի դա, ընկերությունը նաև զբաղվել է Android և iOS օպերացիոն համակարգերի համար նախատեսված Batman: Arkham City Lockdown, Batman: Arkham Origins և WWE Immortals խաղերի մշակմամբ։ NetherRealm Studios-ի հաջորդ խաղը դարձավ Mortal Kombat 11-ը, որը թողարկվեց 2019 թվականի ապրիլի 23-ին[16]։

Խաղերի ցանկ խմբագրել

Թվական Անվանում Պլատֆորմներ
Microsoft Sony Nintendo Բջջային հեռախոսներ Այլ
2011 Mortal Kombat Windows, Xbox 360 PlayStation 3, PlayStation Vita
Ոչ
Ոչ
Ոչ
Mortal Kombat Arcade Kollection Windows, Xbox 360 PlayStation 3
Ոչ
Ոչ
Ոչ
Batman: Arkham City Lockdown
Ոչ
Ոչ
Ոչ
iOS, Android
Ոչ
2013 Injustice: Gods Among Us Windows, Xbox 360 PlayStation 3, PlayStation 4,
PlayStation Vita
Wii U iOS, Android
Ոչ
Batman: Arkham Origins (mobile)
Ոչ
Ոչ
Ոչ
iOS, Android
Ոչ
2015 Mortal Kombat X Windows, Xbox One PlayStation 4
Ոչ
iOS, Android
Ոչ
WWE Immortals[en]
Ոչ
Ոչ
Ոչ
iOS, Android
Ոչ
2017 Injustice 2 Windows, Xbox One PlayStation 4
Ոչ
iOS, Android
Ոչ
2019 Mortal Kombat 11 Windows, Xbox One, Xbox Series X/S PlayStation 4, PlayStation 5 Nintendo Switch
Ոչ
Ոչ
2023 Mortal Kombat 1 Windows, Xbox Series X/S PlayStation 5 Nintendo Switch
Ոչ
Ոչ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Michael McWhertor. (2010 թ․ օգոստոսի 24). «What's Next For Mortal Kombat, NetherRealm Studios» (անգլերեն). Kotaku. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  2. James Lee. (2009 թ․ փետրվարի 12). «Midway US files for reorganisation in Bankruptcy Court» (անգլերեն). GamesIndustry.biz. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  3. Brian Crecente. (2009 թ․ փետրվարի 12). «Midway Files for Bankruptcy» (անգլերեն). Kotaku. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  4. Michael McWhertor. (2009 թ․ հուլիսի 10). «Warner Bros. Now Owns Midway, Mortal Kombat» (անգլերեն). Kotaku. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  5. Tor Thorsen (2009 թ․ հուլիսի 14). «Midway Newcastle shuttered, Chicago layoffs 'imminent'». GameSpot (անգլերեն). CBS Interactive. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  6. Tor Thorsen (2009 թ․ հուլիսի 16). «Midway's Chicago HQ closing, final buyout price $49 million». GameSpot (անգլերեն). CBS Interactive. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  7. Ben Gilbert. (2009 թ․ հուլիսի 17). «Midway execs get the boot, entire Chicago dev team acquired by WB» (անգլերեն). Engadget. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  8. Ben Gilbert. (2009 թ․ հուլիսի 27). «Mortal Kombat team sheds Midway skin for 'WB Games Chicago'» (անգլերեն). Engadget. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  9. Matt Martin. (2009 թ․ հուլիսի 28). «Mortal Kombat studio becomes WB Games Chicago» (անգլերեն). GamesIndustry.biz. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  10. Stephany Nunneley. (2010 թ․ ապրիլի 9). «Warner trademarks Netherrealm Studios» (անգլերեն). VG247. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  11. Ian "iantothemax" Walker. (2013 թ․ նոյեմբերի 15). «Hector Sanchez Announces Departure from NetherRealm Studios» (անգլերեն). Shoryuken. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  12. Sinan Kubba. (2013 թ․ հունվարի 15). «Injustice: Gods Among Us hits April 16, Battle Edition revealed» (անգլերեն). Engadget. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  13. Robert Purchese. (2013 թ․ հունվարի 15). «Injustice: Gods Among Us release date 19th April» (անգլերեն). Eurogamer. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  14. Kallie Plagge (2017 թ․ հունվարի 9). «Injustice 2 Release Date Revealed [UPDATE]». GameSpot (անգլերեն). CBS Interactive. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  15. Mike Fahey. (2017 թ․ փետրվարի 14). «Injustice 2 Doubles Up On Cats» (անգլերեն). Kotaku. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  16. Mike Fahey. (2018 թ․ դեկտեմբերի 6). «Mortal Kombat 11 Announced, Launching Globally April 23» (անգլերեն). Kotaku. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 14-ին.

Արտաքին հղումներ խմբագրել