Mortal Kombat 11

2019 թվականի համակարգչային խաղ

Mortal Kombat 11 (կրճատ - MK11 ; անգլերենից թարգմանած - «Մահացու պայքար 11»), ը համակարգչային խաղ է մարտակախաղի ժանրում, որը մշակվել է ամերիկյան NetherRealm Studios ընկերության կողմից և WB Games ընկերության հովանու ներքո PlayStation 4, Xbox One, Nintendo Switch և Microsoft Windows խաղային պլատֆորմների համար։ Mortal Kombat 11- ը Mortal Kombat X- ի շարունակությունն է և Mortal Kombat- ի գլխավոր սերիայի տասնմեկերորդ խաղը։ Խաղի թրեյլերն առաջին անգամ հրատարակվել է The Game Awards 2018-ում ։ Խաղը թողարկվել է 2019 թվականի ապրիլի 23-ին։ 2019 թվականի հունվարի վերջին հայտարարվել է, որ Nintendo Switch խաղային բարձակի համար թողարկման ամսաթիվը հետ է մղվել 2019 թվականի մայիսի 10-ին[1] :

Խաղի ընթացքը խմբագրել

Իր նախորդի նման, Mortal Kombat 11- ը 2.5 Դ մարտական խաղ է ։ Հետ վերադարձած Ֆաթալիտի և Բրութալիտի վերջնական հարվածներից բացի ավելացել են նոր հարվածներ, ինպիսիք են Fatal Blow (անգլ. թարգմանաբար՝ «Մահացու հարված») և Krushing Blow (անգլ. թարգմանաբար՝ «Ջախջախիչ հարված»): Fatal Blow- ը հատուկ հնարք է, որը մեծ վնաս է հասցնում թշնամուն, բայց հասանելի է դառնում միայն այն դեպքում, երբ խաղացողի առողջությունը 30% կամ ցածր է։ Fatal Blow- ը X-Ray- ի փոխարինողն է և կարող է իրականացվել խաղի ընթացքում միայն մեկ անգամ։ Krushing Blow հատուկ հարվածը աշխատում է միայն որոշակի պահանջների բավարարման դեպքում[2] :

Mortal Kombat 11 -ը նաև ներկայացնում է հանդերձանքի համակարգ, որը նման է NetherRealm Studios- ի վերջին DC տիեզերքի մասին խաղին՝ Injustice 2- ին։

Սյուժե խմբագրել

Քեսսի Քեյջի կողմից Շիննոկի պարտությունից հետո Mortal Kombat X-ում Սև Ռայդենը որոշում է պաշտպանել Երկրի թագավորությունը՝ ոչնչացնելով նրա բոլոր հնարավոր թշնամիներին։ Բայց « Քրոնիկա» անունով մի խորհրդավոր կին, որը նաև հայտնի է որպես «Ժամանակի պահապան», փորձում է ցանկացած եղանակով վերականգնել կարգուկանոնը տիեզերքում, այդ թվում։ Քրոնիկայի պլանների մեջ էր մտնում նաև Ռայդենի սպանությունը, քանի որ նա Mortal Kombat 2011-ի իրադարձույթունների ժամանակ խառնվել էր անցյալի գործողություններին և խախտել էր բարու ու չարի հավասարակշռությունը

Վերջին հատվածի իրադարձությունների ավարտից երկու տարի է անցել։ Պատվազուրկ աստված, Ստորերկրյա Աշխարհի կառավարիչ Շիննոկը պարտության է մատնվել Քեսսի Քեյջի կողմից և դարձել և դարձել է ամպրոպի աստված Ռայդենի գերին։ Երկրային Թագավորության էներգիայի աղբյուրը մաքրելիս Ռայդենը կլանել էր չափից դուրս շատ սատանայական էներգիա և փոխեց իր էությունը։ Նա հրաժարվեց կյանքի իր պացիֆիստական աշխարհայացքից և սկսեց ագրեսիվ կերպով կատարել իր պարտականությունները ՝ որպես Երկրային տիրույթի պաշտպան։

Ջինսեյ տաճար։ Սև Ռայդենը հերթական անգամ կայծակներով խոշտանգում է գերյալ Շինոկին։ Խոշտանգումների միջև ընկած ժամանակահատվածում պատվազուրկ աստվածը Ռայդենին հայտնում է, որ գոհ է փոփոխություններից և նկատում է, որ Ռայդենը կրում է իր թալիսմանը։ Ինչին Սև Ռայդենը պատասխանում է, որ ինքը կուշտ է Երկրի թշնամիների ամբարտավանությունից և որոշում է պատվազուրկ աստծուն օգտագործել որպես նախազգուշացում։ Շինոկը քմծիծաղելով նշում է, որ իրեն անհնար է սպանել, քանի որ նա Երեց Աստված է, թեև պատվազուրկ է։ Ինչին Սև Ռայդենը պատասխանում է, որ «մահվանից ավելի ահավոր ճակատագիր կա» և կտրում է Շինոկի գլուխը։ Պատվազուրկ Աստծո գլուխը, զրկված լինելով մարմնից, կրում է կլինիկական մահ և ուշքի է գալիս քարե սեղանի վրա։ Ռայդենը գլխին տեղեկացնում է, որ ինքը պատրաստվում է գլուխը հանձնել Ստորերկրյա Աշխարհի նոր կառավարիչներ` Լյու Կանգին և Կիտանային որպես նախազգուշացում։ Եվ անհետանում է տաճարից։ Ռայդենի հեռանալուց անմիջապես հետո Շինոկին այցելում է մի անհայտ կին, որը կարող է կառավարել ժամանակը։ Նա Շինոկին տեղեկացնում է, որ նրա համար նման ճակատագիր չի ցանկացել։ Թեև Շինոկը չէր կարողանում խոսել, բայց նա ճանաչեց անծանոթին և դրանով շատ զարմացավ։

Նաև MK11-ի սյուժեում հնարավոր է ընտրել երկու տարբեր սյուժեի ճյուղեր, որոնք կապված են յուրաքանչյուր գլխի գլխավոր հերոսների հետ։

Գլուխ 1. Ցեղի նոր ժառանգը. Քեսսի Քեյջ

Արիզոնայի անապատում գտնվող հատուկ նշանակության ռազմական բազա։ Քեսսի Քեյջը պատրաստվում է ավարտական քննությանը `հրամանատարի կոչման համար։ Գեներալ Սոնյա Բլեյդը հրաժեշտի խոսքով է հանդես գալիս՝ նշելով Ջեքսոն Բրիգսին, ով առողջական վիճակի պատճառով զորացրվել է Հատուկ ուժերից։ Այնուհետև նա հայտարարում է Քասիի ռազմական կոչման բարձրացման մասին՝ մենամարտի ավանդությանը հետևելով (Քեսսի Քեյջն ընդդեմ Սոնյայի) ։ Քեսսին հաջողությամբ հաղթում է մենամարտը, ստանում հրամանատարի կոչում և շնորհավորանքներ երկու ծնողների՝ Ջոննի Քեյջի և Սոնյա Բլեյդի կողմից։ Բայց ընտանեկան երջանկությունը կարճատև էր. Սև Ռայդենը հայտնվում է վատ նորություններով. Հրեշները պատրաստվում են հերթական անգամ հարձակվել Երկրային Թագավորության վրա։ Նա առաջարկում է հակահարված տալ և հարձակվել Ոսկորների տաճարի՝ Ստորերկրյա Աշխարհի կառավարիչների պալատի վրա։ Նա նաև տեղեկացնում է, որ Երկրի Թագավորության և Երկրագնդի նախկին պաշտպանները, որոնք թշնամի են դարձել, այլևս չեն կարող փրկվել։ Ջոննի Քեյջը դժգոհ է Ռայդենի նոր քաղաքականությունից և նկատողություն է անում, որին նա ստանում է այն պատասխանը, որ Աստծո համար պարտականությունն ավելի կարևոր է, քան զգացմունքները։ Սոնյան որոշում է անձամբ դիվերսիոն հարձակումը Ստորերկրյա Աշխարհ։ Երկու կողմերի համատեղ ծրագրի համաձայն՝ Ռայդենը Հատուկ նշանակության ջոկատները տեղափոխում է Ստորերկրյա Աշխարհ և Շիննոկի թալիսմանի օգնությամբ շեղում է հրեշների բանակը։ Զինվորականներն աննկատ մտնում են պալատ։ Ներսում Սոնյան ջոկատը բաժանում է երկու խմբի. Առաջինը գնում է պալատի կրող սյուները ականապատելու, իսկ երկրորդը՝ հրամանատար Քեյջի գլխավորությամբ, պաշտպանում են ականապատող ջոկատը։ Մինչ Կաբալը հարձակվում և պարտվում է Քեսսիին (Քեսսի Քեյջն ընդդեմ Կաբալի), Ջեյդը զեկուցում է ներխուժման մասին Ստորերկրյա Աշխարհի ղեկավարներին։ Լյու Կանգը կռահում է, որ Ռայդենը միայն շեղում է իրենց ուշադրությունը։ Սոնյայի խումբը հաջողությամբ ականապատում է պալատը, բայց վերադառնալու ճանապարհին նրանց դիմավորում են վերակենդանացած Լյու Կանգը և Կիտանան։ Առաջինը կոտրում է առաստաղը և Հատուկ Ջոկատայինները հայտնվում են փլատակների տակ։ Լյու Կանգին մենամարտում պարտության մատնելով (Քեսսի Քեյջ ընդդեմ Լյու Կանգ), Քեսսին հուսահատորեն փորձում է մորը դուրս բերել փլատակների տակից, բայց դրա դիմաց ստանում է վերջին հրամանը `այնտեղից դուրս գալ և գրկել հորը ։ Մահացու վիրավորված Սոնյան պայթյունի հետհաշվարկն է տալիս։ Քեսսին իր խմբով հեռանում է դղյակից և վերամիավորվում է Սև Ռայդենի- ի հետ։ Ռայդենը վերջին պահին հասցնում է բոլորին դուրս բերել, և պալատը պայթում է։ Ներխուժումը խափանվում է։ Քեսսիի արցունքոտ դեմքից Ջոննի Քեյջը հասկանում է տեղի ունեցածը և գրկում դստերը ՝ կիսելով նրա վիշտը։

Մինչդեռ, Լյու Կանգն և Կիտանան, նայում էին պալատի փլատակներին, նրանց է մոտենում խաղի նախաբանի անծանոթը։ Դա Կրոնիկան է `ժամանակի պահապանը։ Նա վաղուց հետևում էր տեղի ունեցած իրադարձություններին և դժգոհ է Ռայդենի գործողություններից, որոնք խաթարեցին իր հետագա բոլոր ծրագրերը։ Նա մտադիր է վերաշարադրել պատմությունը և հիմնել Նոր դարաշրջան, որի ժամանակ երբեք չի լինի տեղ Ռայդենի համար։ Կրոնիկան առաջարկում է Կիտանային և Լյու Կանգին պատվավոր տեղ Նոր դարաշրջանում և նրանց աջակցությունն է ստանում։ Կրոնիկան անմիջապես վերականգնում է ավերված պալատը։ Նա նոր դաշնակիցներին բերում է իր պալատ, որտեղ նա բացատրում է նրանց իր գործողությունների դրդապատճառները։ Նա պատրաստվում է միավորել ժամանակաշրջանները, որպեսզի ստանա անցյալի և ներկայի մարտիկների աջակցությունը ։

Գլուխ 2. Ժամանակային խառնաշփոթ: Կոտալ Կան

Ստորերկրյա Աշխարհի կոլիզեյ։ Կոլիզեյում պետք է տեղի ունենա նախկին աշխարհահռչակ կայսր Շաո Կանի կողմնակիցներից մեկի՝ վեց ձեռքանիների նակ-նադների ցեղի ներկայացուցիչներից մեկի մահապատիժը։ Սակայն, այդ պահին «Կրոնիկան» օգտագործում է իր ավազե ժամացույցը, որպեսզի հետ դարձնի ժամանակը և միավորի անցյալն ու ներկան։ Երկրի թագավորության բազայում Ջոննի Քեյջի, Սոնյայի և Ջեքսի երիտասարդ տարբերակները նյութականանում են, մինչդեռ Սև Ռեյդենը ջնջվում է իրականությունից` թողնելով միայն Շիննոկի թալիսմանը։ Կոլիզեյում ավազի սյուներից սկսում են դուրս գալ Երկրի Թագավորության թշնամիները `Սկարլետը, երիտասարդ Էրոն Բլեքը, Բարական, երիտասարդ Կանոն և Շաո Կանը։ Սակայն, հայտնվում են նաև դաշնակիցները ՝ Լյու Կանգը, Կունգ Լաուն, Կիտանան, Ջեյդը և ... Ռայդենը, որը դեռ կենդանի էր, դեռևս չէր անիծվել Շիննոկի կողմից։ Նա բացատրում է, որ այլմոլորակայինները «ժամանել են» այստեղ ՝ 27 տարի առաջ նույն Կոլոզեում անցկացվող երկրորդ մրցաշարի ժամանակներից։ Շաո Կանը զայրանում է, որ իր հրամանատար Կոտալը գրավել է իր գահը ՝ վերցնելով «Կան» կոչումը։ Երկու Կանի միջև վեճ է սկսվում, որը վերածվում է մահացու պայքարի։ Ռայդենը լսել է, որ Կոտալը մեծապատիվ մարդ է, և Ջեյդը հաստատում է նրա խոսքերը, ուստի Ռայդենը իր «մարտիկներին» հրամայում է կռվել Կոտալի հետ Շաո Կանի դեմ։ Լյու Կանգը փրկում է Կոտալին՝ իր հիմնական հարված «հեծանիվով» հարվածելով Շաո Կանին։ Կոտալ Կանը փորձում է վերադառնալ ճակատամարտ, բայց նրա ճանապարհը անհաջող կերպով փորձում է արգելափակել Բարաքան (Կոտալ Կան ընդդեմ Բարաքա), որից հետո Սքարլեթը նրան արյան հոսքով տանում է դեպի Կոլիզեյի նկուղ, որտեղ նա պարտություն է կրում Կոտալից (Կոտալ Կան ընդդեմ Սքարլեթ) ։ Կոտալ Կանը և Ջեյդը` վաղեմի սիրահարներ, միավորվում են, բայց Սքարլեթը նահանջում է` օգնելու մակերեսային մարտիկներին, մինչ Կոտալը պայքարում է երիտասարդ Էրոն Բլեքի դեմ (Կոտալ Կանն ընդդեմ Էրրոն Բլեք)։ Վերադառնալով Կոլիզեյ՝ Կոտալ Կանը մարտահրավեր է նետում և պարտության մատնում Շաո Կանին (Կոտալ Կանը ընդդեմ Շաո Կանի), բայց վերջին պահին,Շաո Կանին և նրա մյուս դաշնակիցներին փրկում է Դի Վորան:Կայտինի փեթակում, «Քրոնիկան» ստանում է Շաո Կանի օգնությանը։

Գլուխ 3. Շաոլինի վանականները: Լյու Կանգը և Կունգ Լաուն

Ակադեմիա գնալիս Վու Շին, Լյու Կանգը և Կունգ Լաոն քննարկում են իրենց մութ ապագան։ Լյուն որոշում է շարունակել հավատալ Ռայդենին, բայց Կունգ Լաոն նրան թերահավատորեն է վերաբերվում։

Ներխուժելով Ակադեմիա՝ շաոլինի վանականները հանդիպում են իրենց ժամանակացույցից Կարիճին(Scorpion): Վանականներից մեկը աշխատում է թակարդները վնասազերծել, իսկ մյուսները պայքարում են Կարիճի դեմ (Լյու Կանգ կամ Կունգ Լաո ընդդեմ Կարիճ): Թակարդները վնասազերծել չի հաջողվում, և վանականները գրեթե մահանում են, բայց վերջին պահին նրանց փրկում է վերակենդանացած Jեյդը (Լյու Կանգ կամ Կունգ Լաո Jեյդի դեմ) - վանականների վաղաժամ մահվան արդյունքում կանհետանային նրանց ապագա վերակենդանացած տեսակները։

Ռայդենը դիմում Երեց աստվածներին, որոնցից մեկն էր նաև Ցետրիոնը։ Ավագ աստվածները նրան հայտնում են, որ ժամանակային Արմագեդոնը կանխելու համար պահանջվում է կանգնեցնել Քրոնիկային և նրա ավազե ժամացույցը։ Ցետրիոնը նաև տեղեկացնում է, որ Ռայդենի ճակատագիրը կանխորոշված չէ, և նա կարող փրկել սեփականա ապագան։

Վանականները հանդիպում են Գերասին՝ Քրոնիկայի անմահ ծառային, որին հաջողվեց գողացավ մի քանի շիշ Ջինսեյ։ Գերասը գիտակցում էր, որ նրանք կգան վերակենդանացած Լյու Կանգի և Կունգ Լաոյի շնորհիվ։ Իրենց ապագա տեսակներին (Լյու Կանգ ընդդեմ Լյու Կանգի կամ Կունգ Լաո ընդդեմ Կունգ Լաոյի) հաղթելուց հետո, Շաոլինի վանականները կռվեցին և պարտության մատնեցին Գերասին (Լյու Կանգ կամ Կունգ Լաո ընդդեմ Գերասի), բայց նա կարողացավ կանգնեցնել ժամանակը վերջին պահին։ Ջինսեյով լի սրվակները իր հետ վերցնելով Գերասը, Քրոնիկայի հետ միասին, հեռանում է։

Քրոնիկա հավաքում է իր դաշնակիցներին՝ Կիտանային՝ Ստորերկրյա Աշխարհից, Շաո Կանին՝ արտաքին աշխարհից, իսկ կիբորգ Սեկտորին՝ Լին Կուեի ցեղից։ Ռայդենը վերադառնում է Երկրային տիրույթ, և տեղեկատվությունը ստուգելուց հետո տալիս է հետևյալ առաջադրանքը՝ Լյու Կանգին և Կունգ Լաոյին երդում տալով, որ նա չի վնասի իրենց։ Քեսսի Քեյջը հայտնում է Ռայդենին, որ Լին Կուեյի կլանը մեծ վնասներ է կրել ժամանակային խառնաշփոթի պատճառով։ Դա պայմանավորված է նրանով, որ վերակենդանացել էր կիբորգ Սեկտորը, բայց Սաբ-Զիրոն և Հանզո Հասաշին` նախկին Կարիճը, արդեն զբաղվում են նրանով։

Գլուխ 4. Կրակ և սառույց: Սաբ-Զիրո և Կարիճ

Քարհանքում Քուայ Լիանգը (Սաբ-Զիրո) և Հանզո Հասաշին (նախկին Կարիճը) պլանավորում են ներխուժել Կիբեր Լին Կուեյի գործարան, որը վերակառուցվել է Սեկտորի կողմից։ Սուբ-Զիրոն պատմում է գործարան ներթափանցելու իր ծրագրի մասին։ Քանի որ հիմնական մուտքի վրա հարձակումը կլինի անարդյունավետ, Սաբ-Զիրոն առաջարկում է ներս մտնել ավելի քիչ օգտագործվող մուտքով։

Ներսում երկու մարտիկները թաքնվում են, երբ Սայրեքսը մի անհայտ կնոջ հետ մտնում է սենյակ։ Սաբ-Զիրոն բացատրում է, որ Սայրեքսը իր ծրագրի բանալին է։ Նա դարձել էր կիբորգ իր կամքին հակառակ, և եթե նրանք անջատեն իր պահվածքը վերահսկող չիպը, ապա Սայրեքսը կարող է անջատել ամբողջ Կիբեռ Լին Կուեյը, ներառյալ իրեն, քանի որ նրանք բոլորը միացված են նույն ցանցին։ Երբ մարտիկները փորձում են հասնել Սայրեքսին, մարտիկներից մեկը պայքարի մեջ է մտնում Սայրեքսին ուղեկցող Ֆրոսթի հետ (Սաբ-Զիրոն կամ Կարիճը ընդդեմ Ֆրոսթի), իսկ հետո հենց իր՝ Սայրեքսի հետ (Սաբ-Զիրոն կամ Կարիճը ընդդեմ Սայրեքսի), անջատելով վերջինիս չիպը։ Մինչ Սայրեքսը վերականգնում է սեփական գիտակցությունը, մարտիկները հետ են մղում Նուբ Սաիբոտի (Բի-խանի) հարձակումը (Սաբ-Զիրոն կամ Կարիճը Նուբ Սաիբոտի դեմ) ։

Սայրեքսը ուշքի է գալիս, հասկանում է, թե իր հետ ինչ է կատարվել և համաձայնում է իր դերակատարումը ունենալ Կիբեր Լին Կուեյի ոչնչացման մեջ։ Սեկտորը ժամանում և կրակ է բացում եռյակի վրա, բայց Սայրեքսը կանխում է հրթիռների պայթյունը՝ օգտագործելով իր ցանցը։ Մինչ երկու մարտիկներից մեկը օգնում է Սայրեքսին, մյուսը պարտության է մատնում Սեկտորին (Սաբ-Զիրոն կամ Կարիճը Սեկտորի դեմ) ։

Հրաժեշտ տալով Սաբ-Զիրոյին՝ Սայրեքսը ոչնչացնում է գործարանի հիմնական էլեկտրամատակարարումը, որի արդյունքում ինքը և մնացած Կիբեռ Լին Կուեյի ներկայացուցիչները անջատվում են։ Անջատվում է նաև Սեկտորը, ում Ֆրոսթն ու Նուբը տեղափոխում են Քրոնիկայի հավաքատեղին։ Կուաի Լիանգն ու Հանզոն որոշում են նախ և առաջ իրավիճակի մասին տեղյակ պահել Ռայդենին։

Վերադառնալով Քրոնիկայի հավաքատեղի, Գերասը անցյալից ժամանած Կանոյին ու Էրրոն Բլեքին հարցնում է, թե նրանք կարող են վերականգնել Սեկտորին և արդյոք այն կարող են պատճենել նրան հարյուրավոր և հազարավոր անգամներ։ Հանկարծ հայտնում է Կանոն՝ ներկա ժամանակից և վստահեցնում է, որ Քրոնիկային ծառայելը չափազանց օգտակար կլինի նրանց համար։

Հատուկ Ջոկատայինների բազայում Ջեքի Բրիգսը փորձում է զանգահարել իր հորը, որի երիտասարդ տարբերակը կանգնած է հենց իր կողքին, բայց հեռախոսային ցանցը անջատված է։ Տանը Ջեքսը անհաջող կերպով փորձում է նույնը անել, սակայն հուսահատվում է և քնում է բազկաթոռի վրա։ Քրոնիկան գալիս է նրա մոտ և ստանում է Ջեքսի օգնությունը՝ խոստանալով նրան Նոր դարաշրջանում գերազանց ռազմական կարիերա։ Քրոնիկան նաև խոստանում է որ Նոր դարաշրջանում Ջեքսի դուստր Ջեքին չի գնա հոր հետքերով, ինչպես էլ ուզում էր Ջեքսը։

Կերպարները խմբագրել

Հրապարակման պահին խաղն ուներ 25 խաղային կերպար, այս պահին 34։ Առաջին ցուցադրված կերպարները դասական սերիայի կերպարներ էին ` Բարաքա, Ռայդեն, Կարիճ, Սոնյա Բլեյդ, Սաբ-Զիրո և Սքարլետ։ Խաղի 11-րդ մասում հայտնվեց Գերաս անունով նորեկ, որի ունակությունները թույլ են տալիս վերահսկել ժամանակի հոսքը և ավազի օգնությամբ հարվածներ իրականացնել[3]։ Բացի այդ, խաղի մեջ առանձնանում են ևս 3 նոր կերպարներ.

  • Քրոնիկան, ով, ինչպես «Գերասը», կարողանում է կառավարել ժամանակը և խաղային սերիայի սկզբից կառավարում է պատմության ընթացքը։ Նա խաղի պատմության մեջ առաջին կին գլխավոր չարագործն է[4]։ Քրոնիական ոչ խաղային հերոս է։
  • Ցետրիոն - երեց աստվածուհի է, որը կարող է վերահսկել բնության ուժերը։ Նա նաև Շինոկի քույրն է և Քրոնիկայի դուստրը.[5]
  • Կոլեկցիոներ - վեց ձեռքանի հարգանքի տուրքերի հավաքողն է, որը ծառայում է Արտաքին կայսրությունը[6]։

Յուրաքանչյուր հերոս ունի յուրահատուկ սարքավորումներ և զենքեր, որոնք կարող են տեղադրվել՝ օգտագործելով Custom Variation գործիքը[7] :

Ստորև ներկայացված են հաստատված խաղային հերոսները ։ Թավատառ տառատեսակով ներկայացված են խաղային շարքի համար նոր կերպարներ։ Շեղատառ տառատեսակով նշված հերոսները հյուրերի դեր ունեն։

Հիմնական ցուցակ Կոմբաթ փաթեթ Հետևանքների փաթեթ
  • Բարաքա
  • Գերաս
  • Ջեքս
  • Ջեյդ
  • Ջեքի Բրիգս
  • Ջոննի Քեյջ
  • Դի'Վորա
  • Կաբալ
  • Կանո
  • Կիտանա
  • Կոլեկցիոներ
  • Կոտալ Կան
  • Կունգ Լաո
  • Քեսսի Քեյջ
  • Լյու Կանգ
  • Նուբ Սայբոտ
  • Ռայդեն
  • Սաբ-Զիրո
  • Սքարլեթ
  • Կարիճ
  • Սոնյա Բլեյդ
  • Ֆրոսթ 1
  • Ցետրիոն
  • Շաո Կան 2
  • Էրրոն Բլեք
  • Ջոկեր 3
  • Գիշերային գայլ
  • Սինդել
  • Սպաուն
  • Տերմինատոր
  • Շան Ցունգ
  • Ֆուջին
  • Շիվա
  • Ռոբոկոպ
1. ^ Սկզբում անհասանելի է։ Հասանելի է դառնում է Սյուժեն ընթացքում ( անգլ.՝ Story Mode Story Mode ) կամ առցանց գնումների միջոցով[8] :
2-ը։ ^ Հասանելի է միայն խաղը նախապես պատվիրելու կամ առցանց գնելու եղանակով[9] :
3. ^ Առաջին անգամ հայտնվել է խաղի հիմնական շարքում, բայց հիմնական հրապարակումը ստացավ Mortal Kombat vs. DC տիեզերք միավորման արդյունքում։

Kombat League խաղային ռեժիմը խմբագրել

2019 թվականի հունիսի 18-ին գործարկվեց Kombat League խաղային վարկանշային ռեժիմը, որում խաղացողները կռվում են իրար միջև մրցաշրջանների ընթացքում, որոնցից յուրաքանչյուրը տևում է 4 շաբաթ։ Մարտերի արդյունքների հիման վրա խաղացողները կարող են ստանալ ինը կոչումներ, որոնցից յուրաքանչյուրի համար սահմանված են պարգևներ։ Մրցակիցների ընտրության համակարգը ապահովվում է նման մարտական հմտություններ ունեցող խաղացողների ընտրությունը։ Բացի այդ, խաղը սկզբում ցույց է տալիս մրցակցի դեմ հաղթելու հնարավորությունները[10]։

  1. Pramath (29 января 2019 года). «Mortal Kombat 11's Switch Version Delayed To May 10 in Europe». Gaming Bolt (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  2. Donaldson, Alex (18 января 2019 года). «Mortal Kombat 11 hands-on: smart, slick and gloriously sick spine-crushing brawling». VG247.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  3. Keane, Sean (19 января 2019 года). «Mortal Kombat 11's first gameplay footage: new fatalities, characters revealed». CNET (անգլերեն). CBS Interactive. Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  4. Fischer, Tyler (2 февраля 2019 года). «'Mortal Kombat 11': Kronika Confirmed As Not Playable». Comicbook.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  5. Knezevic, Kevin (2019 թ․ ապրիլի 10). «Mortal Kombat 11's Second New Fighter Is The Elder Goddess Cetrion». GameSpot. Վերցված է 2019 թ․ ապրիլի 17-ին.
  6. Leri, Michael (2019 թ․ ապրիլի 5). «Mortal Kombat 11 Noob Saibot, Erron Black, and Kollector detailed gameplay finally shown». Game Revolution. Վերցված է 2019 թ․ ապրիլի 22-ին.
  7. Fenlon, Wes (17 января 2019 года). «Mortal Kombat 11 goes deep on character customization». PC Gamer (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 10-ին.
  8. Watts, Steve (24 апреля 2019 года). «Mortal Kombat 11 Selling A Character You Can Unlock For Free». GameSpot (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 13-ին.
  9. Macy, Seth G. (13 декабря 2018 года). «Complete Guide to Mortal Kombat's Preorder Bonuses». IGN (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  10. «В Mortal Kombat 11 появится рейтинговый режим Kombat League». Игромания. 2019 թ․ հունիսի 17. Վերցված է 2019 թ․ հունիսի 21-ին.