«Kraft Foods Group Inc.» (NYSE նշանակումը՝ KRFT), ամերիկյան սննդամթերքի արտադրության և վերամշակման նախկին կոնգլոմերատ։ Ընկերության գլխամասը տեղակայված է ԱՄՆ Իլինոյս նահանգի Նորթֆիլդ քաղաքում[2]։

Kraft Foods
Kraft logo 2009.svg
Kraft Foods HQ Northfield IL.jpg
Տեսակհանրային ընկերություն և սնունդ արտադրող
Հիմնադրված է1904
ՀիմնադիրJames L. Kraft?
ՎայրՆորթֆիլդ, Կուկ շրջան, Իլինոյս, ԱՄՆ
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Արդյունաբերությունսննդի արդյունաբերություն
Մայր ընկերությունKraft Heinz
Դուստր ընկերություններCheez Whiz, Tassimo, Kool-Aid, Jell-O, Grey Poupon, Miracle Whip, Victoria, General Foods, Kraft Dinner, Philadelphia cream cheese և Kraft (Canada)?
ՆախկինGeneral Foods
ՍեփականատերKraft Heinz
Կայքkraftfoodsgroup.com
ԲորսաՆԱՍԴԱՔ[1]
Kraft Foods Վիքիպահեստում

Տվյալ ընկերությունը ձևավորվել է 2012 թվականին՝ անջատվելով օրիգինալ «Kraft Foods»-ից, որն այժմ կրում է «Mondelēz International» անվանումը։

Նորաստեղծ «Kraft Foods Group»-ը հյուսիսամերիկյան շուկայում հիմնականում զբաղվել սննդամթերքի արտադրությամբ, իսկ «Mondelēz»-ը հանդիսացել է «Kraft Foods»-ի նախուտեստային և հրուշակեղենային ապրանքանիշների միջազգային մատակարարը։

2015 թվականի հուլիսի 2-ին միավորվել է «Heinz»-ի հետ (կազմակերպված վերջինիս վերադաս կազմակերպություններ «Berkshire Hathaway»-ի և «3G Capital»-ի կողմից)՝ ձևավորելով «Kraft Heinz Company» ընկերությունը, որը ներկայումս համարվում է սնունդ և խմիչք արտադրող աշխարհի հինգերորդ խոշորագույն ձեռնարկությունըref>[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. https://en.wikipedia.org/wiki/List_of_S%26P_500_companies
  2. "«Փաստերի թերթ, 2009»: «Kraft Foods» 6/7, վերցված է հունվարի 30, 2011
  3. Կոյն Ջասթին (հուլիսի 2, 2015)։ «Հաջողությու՛ն «H.J. Heinz Co.», ավարտին է հասցվել Կրաֆթի և Հայնցի ձուլումը»։ «Pittsburgh Business Times»։ Վերցված է 2015-07-03 (անգլ.)

Արտաքին հղումներԽմբագրել