NGC 6334 (այլ նշանակությունը՝ ESO 392-EN9, CED 140, Կատվի թաթ[1], Արջի թաթ[2]), արտաճառագայթող միգամածություն և աստղերի ձևավորման շրջան Կարիճ համաստեղությունում, Արևից մոտ 4370 լուսատարի հեռավորության վրա[3]։ Միգամածությունը հայտնաբերել է Ջոն Հերշելը, 1837 թվականի հունիսի 7-ին։ Այս աստղագիտական մարմինը մտնում է Նոր ընդհանուր կատալոգի (NGC) բնօրինակ խմբագրության թվարկած ցուցակի մեջ։

Միգամածություն
NGC 6334
Հետազոտությունների պատմություն
ԲացահայտողՋոն Հերշել
Բացահայտման օրհունիսի 7, 1837
Դիտորդական տվյալներ
Ուղիղ ծագում17h 20m 48,0s
Թեքում-36° 06' 12"
Տեսանելի աստղային մեծություն (V)35,0' × 20,0'
ՀամաստեղություններԿարիճ
 NGC 6334 Վիքիպահեստում

Բնութագրեր խմբագրել

NGC 6334 հսկայական մոլեկուլային ամպը աստղային էվոլյուցիայի տարբեր փուլերում գտնվող զանգվածային աստղերի կազմավորման շրջանների ամբողջություն է։ Սա զանգվածային աստղերի ձևավորման տարբեր փուլերի ուսումնասիրման համար հիանալի թիրախ, և հետևաբար, լավ հետազոտված աստղագիտական օբյեկտ է։

Ռադիոաղբյուրներ խմբագրել

NGC 6334-ի առաջին քարտեզները, որոնք 1982 թվականին կազմվել են բարձր թույլտվությամբ ռադիոձայնածավալով, ցույց են տվել 6 հզոր ռադիոաղբյուրների առկայություն[4]։ Նրանց տրվել է NGC 6334A-ից մինչև F անվանումները։ Պարզվել է, որ B աղբյուրը արտագալակտիկական է, այսինքն չի պատկանում միգամածությանը, և գտնվում է Ծիր Կաթինի սահմաններից հեռու։

Կատվի թաթ միգամածությունը Աղեղնավորի թևում

Տես նաև խմբագրել

Նոր ընդհանուր կատալոգ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Туманность Кошачья лапа
  2. NGC 6334: Туманность Медвежья Лапа
  3. S.-N. X. Medina; և այլք: (2018 թ․ հունվարի 2). «Richness of compact radio sources in NGC 6334D to F» (անգլերեն). Astronomy and Astrophysics. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին. {{cite web}}: Explicit use of et al. in: |author= (օգնություն)
  4. Rodriguez, L. F.; Canto, J.; Moran, J. M. (1982 թ․ հունվարի 4). «Radio sources in NGC 633» (անգլերեն). Astrophysical Journal. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ խմբագրել

NGC 6330 | NGC 6331 | NGC 6332 | NGC 6333 | NGC 6334 | NGC 6335 | NGC 6336 | NGC 6337 | NGC 6338